TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին ելույթն իր մեջ պարունակում է շանտաժի էլեմենտ. Մակունցի պատասխանը Ալիևի հայտարարություններին

17:30 08.07.2020

Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, ասել է, որ շատ քիչ բան էր փոխվել Ալիևի վերջին և դրան նախորդած ելույթի միջև։ «Վերջին ելույթն իր մեջ պարունակում է շանտաժի էլեմենտ․ ի՞նչ է նշանակում հրաժարվել բանակցություններից։ Հայաստանի Հանրապետությունը դրա պատասխանը տվել է արդեն, որ բոլոր պրոցեսները պետք է տանեն […]

̰
ԼՀԿ-ն դեռ քննարկելու է իր հաջորդ քայլերը՝ 18-րդ մանդատը վերականգնելու համար. Խաժակյան

17:25 08.07.2020

Սա անընդունելի է, սա հակասում է ժողովրդի կամարտահայտությանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը: Թե ինչու դիմումում չէին նշել պատգամավոր Արման Բաբաջանյանին մանդատից զրկելու տարբերակը հարցին ի պատասխան՝ Խաժակյանը նշեց, որ իրենց խնդիրը Ազգային ժողովում ընդդիմադիր ուժերի 1/3-ի համամասնությունը վերականգնելն է: Թե որն է լինելու կուսակցության հաջորդ քայլը, դեռ քննարկելու են […]

̰
Ազգային ժողովը նոն-ստոպ քվեարկություններով ընդունեց արտահերթ քննարկած 11 օրենք

17:23 08.07.2020

Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ քննարկված բոլոր 11 նախագծերը ընդունվեցին նիստերի վերջում անցկացված քվեարկությունների ժամանակ, որոնք հարթ ընթացան՝ առանց ընդմիջումների։ 2 դեպքից բացի, մյուս օրենքները ընդունվեցին գրեթե կոնսենսուսով։ Բոլոր քվեարկություններից բացակայում էին ԲՀԿ պատգամավորները։ Երկու դեպքից բացի, բոլոր օրենքներին կողմ քվեարկեին և՛ ԼՀԿ, և՛ «Իմ քայլը» խմբակցությունները։ Երկու բացառություններն էլ կապված էի ԼՀԿ դիրքորոշման հետ․ […]

̰
ԼՀԿ-ն հրաժարվեց քվեարկությունից. «Ընդերքի մասին» օրենքը փոփոխվեց «Իմ քայլի» կողմ ձայներով

17:21 08.07.2020

Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ քվեարկության դրվեցին օրվա ընթացքում քննարկված բոլոր հարցերը, և դրանցից առաջինը վերաբերում էր «Ընդերքի մասին» օրենքի փոփոխություններին։ Դրա ծավալուն նախագիծը ուշ էր ներկայացվել, և առավոտյան որոշ պատգամավորներ ուշադրություն հրավիրեցին, որ չեն հասցրել ծանոթանալ դրան, գնահատել այն։ Քվեարկությունից առաջ ԼՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու դրան, իսկ իրենց դիրքորոշումը կհայտնեն վաղը՝ հանձնաժողովում […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հանդիպումը

17:15 08.07.2020

Հուլիսի 8-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ` ՀՀ-ում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Նազարուկին` պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ իրականացրած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, […]

̰
ՔԿ-ն ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին հետամուտ լինել պարետի որոշումների պատշաճ կատարմանն ու ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին

17:06 08.07.2020

Արտակարգ դրության՝ (Covid-19) համավարակի պայմաններում ՀՀ պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ քաղաքացիների կողմից ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվում են քրեական գործեր: Քննչական կոմիտեի վարույթում, արտակարգ դրություն հայտարարելու պահից, քննվել է 10 քրեական գործ, որոնցից 4-ը՝ մարզային քննչական վարչություններում, 6-ը՝ Երևան քաղաքի […]

̰
Պատգամավորն առաջարկում է վաճառվող մեքենաները մայթեզրից տեղափոխել քաղաքից դուրս

16:55 08.07.2020

Երևանի փողոցների մայթեզրերին 3000 հազար մեքենա է կայանված վաճառքի համար։ Այդ մեքենաները ծանրացնում են քաղաքի երթևեկությունը և էլ ավելի են ծանրացնելու սեպտեմբերին, երբ երթևեկությունը ավելի աշխուժանա։ Սրանք են իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի փաստարկները․ նա առաջարկում է այդ մեքենաների վաճառքը տեղափոխել այլ տեղ։ Պատգամավորի ու նրա գործընկերների՝ Ազգային ժողով ներկայացրած նախագիծն առաջարկում է, որ այդ մեքենաները […]

̰
Քրգործով մեղադրյալի կողմից ՀՀ տարածքն ապօրինի հատելը հնարավոր դարձնելու դրվագով գործն ուղարկվել է դատարան

16:48 08.07.2020

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց կողմից 2009-2018թթ․ընթացքում առերևույթ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում 2018թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ վերոնշյալ քրեական գործով ՀՀ Քրեական […]

̰
Լիլիթ Մակունցը՝ խորհրդարանում ոչինչ չանող և պարզապես «կոճակ սեղմող» իմքայլականների մասին

16:44 08.07.2020

Խորհրդարանում լրագրողները «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հարցրել են՝ երբ ուսումնասիրում ենք 7-րդ գումարման պատգամավորների գործունեությունը, տեսնում ենք, որ ձեր խմբակցությունում էլ կան պատգամավորներ, որ ողջ տարվա ընթացքում ելույթ չեն ունեցել, հարց չեն տվել, նախաձեռնությամբ հանդես չեն եկել, այդ պատգամավորներին նախկինում ասում էին «կոճակ սեղմողներ», որոնք պարզապես գալիս են, դակում օրենքներն ու գնում, դուք […]

̰
ԼՀԿ-ի դիմումը մերժվեց. խմբակցության մանդատների թիվը չի ավելանա

16:35 08.07.2020

ԿԸՀ-ն 7 կողմ, 0 դեմ ձայներով մերժեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը, որով նա պահանջում էր վերականգնել խմբակցության մանդատների թիվը: ԿԸՀ-ի մերժման հիմքում այն հիմնավորումն է, որ մանդատի տրամադրումը խմբակցությանը տեղի է ունենում այն դեպքում, երբ կա թափուր մանդատ: Այս պարագայում Արման Բաբաջանյանը չի հրաժարվել մանդատից, հետևաբար ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի դիմումը […]

̰
Ինչ-որ մարդիկ մահացածների հարազատներին առաջարկում են մահը գրանցել վիրուսից․ ահազանգում է պատգամավորը

16:33 08.07.2020

Ազգային ժողովի իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը այսօր Ազգային ժողովւմ իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ ինչ-որ մարդիկ զանգում են հանգուցյալ մարդկանց հարազատներին ու առաջարկում, որ նրանց հարազատների մահը գրանցեն կորոնավիրուսի պատճառով։ Պատգամավորը ասաց, որ նման տեղեկություններ է ստացել ու ստուգել է։ Ըստ պատգամավորի՝ հնարավոր է, որ դրանք սադրանքներ են քաղաքական կամ այլ պատճառներով։ Նա քաղաքացիներին խնդրեց […]

̰
Լիլիթ Մակունցի պարզաբանումը դիմակ չկրելու համար տուգանքների խստացման նախագիծը շրջանառությունից հանելու մասին

16:28 08.07.2020

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գնահատմամբ՝  դիմակներ չկրելու համար տուգանքների բարձրացման նախագիծը շրջանառությունից հանել են, որովհետև կարծում են, որ ավելի շատ քննարկելու անհրաժեշտություն է եղել։ «Կարևորագույն մոտեցումը պետք է լինի անել առավելագույնը, որ քաղաքացիների մոտ հնարավորինս քիչ գրանցվի վարակը, այսինքն՝ ելակետը հենց սա է, ոչ թե մարդկանց տուգանելու նպատակ դնելը։ Հետևաբար այդ նպատակին հասնելու […]

̰
Դեղատների կանաչ խաչերը չպետք է խանգարեն լուսացույցների լույսերին․ նախագիծ

16:25 08.07.2020

Խաչմերուկների մոտ տեղադրված այդ առկայծող խաչերը մարդիկ կարող են շփոթել լուսացույցի ազդանշանի հետ։ Ըստ այդմ՝ դեղատների համար հստակ չափանիշներ են գործում, թե ինչպես պետք է տեղադրվեն այդ լուսային նշանները։ Սակայն այդ կարգին չենթարկվելու դեպքում նախատեսված է դեղատներին զրկել լիցենզիայից։ Այս հարցով ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Նարեկ Զեյնալյանը հեղինակել են մի նախագիծ։ Այսօր […]

̰
Չէ՞ որ «պախկվոցի» չէիք խաղում. զոհված ոստիկանի այրին՝ ամբաստանյալին

16:09 08.07.2020

Պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով դատաքննությանն այսօր հարցաքննվել է գունդը  գրաված խմբի անդամներից Գագիկ Եղիազարյանը: Նա պատմել է, որ ՊՊԾ գունդը գրավելու պահից սկսած՝ հայտարարել են, թե ոստիկանների դեմ ոչինչ չունեն և չեն կրակելու նրանց ուղղությամբ, սակայն ոստիկանների կողմից եղել է զինված դիմադրություն, ինչին իրենք ևս  պատասխանել են կրակոցներով: Այդ ընթացքում վիրավորվել են իրենց խմբի […]

̰
ԼՀԿ-ն պահանջում է վերադարձնել իր 18-րդ մանդատը. քննարկում ԿԸՀ-ում

15:59 08.07.2020

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը: Հիշեցնենք, Էդմոն Մարուքյանը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով վերադարձնել խմբակցության 18-րդ մանդատը, որպեսզի այդ կերպ վերականգնվի խորհրդարանի իշխանական և ընդդիմադիր պատգամավորների՝ սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը: 2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԼՀԿ-ն 18 մանդատ էր ստացել, սակայն ավելի ուշ պատգամավոր Արման Բաբաջանյանը դուրս էր եկել […]

̰
Տարեսկզբից 3 մահ է գրանցվել, երբ ազատազրկվածներին չենք հասցրել ազատել․ փոխնախարար

15:49 08.07.2020

Ազգային ժողով է ներկայացվել մի նախագիծ, որը կարգավորում է դեպքերը, երբ դատապարտյալներն ունեն այնպիսի հիվանդություններ, որոնց առկայության դեպքում ազատազրկվածը պետք է ազատվի կալանքից։ Նախագծով առաջարկվում է արագացնել այդ գործընթացը։ Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հիմնավորման մեջ ասաց, որ այս տարվա սկզբից 3 մարդ ազատազրկման մեջ մահացել է, քանի որ նախարարությունը առկա կարգավորումների պայմաններում չի հասցրել […]

̰
Շատ հնարավոր է, որ այն նորից շրջանառվի. Միրզոյանը՝ դիմակների տուգանքները բարձրացնելու նախագծի մասին

15:37 08.07.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ դիմակներ կրելու համար տուգանքների բարձրացման նախագիծը քննարկվում է, դեռ վերջնական հստակեցում չկա, և դա է պատճառը, որ այն հանվել է շրջանառությունից: «Շատ հնարավոր է, որ որոշ շտկումներ արվեն կամ չարվեն և նախագիծը նորից շրջանառվի»,- ասել է ԱԺ նախագահը: Նրա գնահատմամբ՝ սա ոչ թե […]

̰
Քննարկվել են տնտեսական մրցակցության վրա Covid-19-ի ազդեցությանը վերաբերող հարցեր. ՏՄՊՊՀ

15:35 08.07.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ  ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Հայաստանում եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից Տնտեսական մրցակցության արդիական խնդիրներ և մարտահրավերներ թեմայով կազմակերպված վեբինար-քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ հանձնաժողովի փորձագետներ, եվրոպական երկրների բիզնես հանրության ներկայացուցիչներ: «Վեբինարի ընթացքում […]

̰
Նպաստ կստանան նաև միկրոձեռնարկատիրության մեջ աշխատող մայրերը․ նախագիծ

15:29 08.07.2020

Ազգային ժողով այսօր ներկայացվեց նախագիծ, որով մայրության նպաստի տրամադրման կարգն է փոխվում։ Ներկայացված հիմնավորման համաձայն՝ չաշխատող անձի մայրության նպաստին և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքին անդրադառնալու անհրաժեշտություն է առաջացել նաև միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրմամբ: Հաշվի առնելով միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված և այլ գործատուների վարձու աշխատողների եկամտային հարկի հաշվարկման տարբերությունը առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստը և […]

̰
Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է

15:24 08.07.2020

Հայկական բնապահպանական ճակատը լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով, որ Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։ «Ահա, թե ինչից են փրկվել Ամուլսարը, Ջերմուկն ու Վայոց ձորի ու Սյունիքի մարզերը։ Այս լուսանկարները տիպիկ թթվային դրենաժի մասին են, ահազանգը հնչեցրել է Ստեփանավանի խոշորացված համայնքապետարանը։ Էկոլոգիական հանցագործություն էր Ստեփանավանի նման հրաշք տարածաշրջանում հանքի շահագործման թույլտվություն տալը առաջին հերթին, օֆշորային անհայտ […]

̰
Հրայր Թովմասյանն ու մյուսները դիմել են ՄԻԵԴ, որ կասեցվեն սահմանադրական փոփոխությունները. Կիրակոսյան. Azatutyun

15:19 08.07.2020

Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն «Ազատության» հետ զրույցում նշել է՝ Հրայր Թովմասյանը և մյուսները դիմել են ՄԻԵԴ՝ պահանջելով կասեցնել սահմանադրական փոփոխությունները, ՄԻԵԴ-ը որոշումը կհրապարակի առաջիկա օրերին։ Եղիշե Կիրակոսյանը, որը նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահն է, ասել է, որ հոկտեմբերին արդեն նոր Սահմանադրության հայեցակարգը պատրաստ կլինի, քննարկվում է վերացնել կայուն մեծամասնության դրույթը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բեյրութում տնտեսական վիճակը բարդանում է. ի՞նչ իրավիճակ է Լիբանանի հայկական համայնքում

15:11 08.07.2020

Միջազգային մի շարք լրատվամիջոցներ կանխատեսումներ են արել Լիբանանի առաջիկա օրերի մասին` մասնավորապես գրելով, որ եթե տնտեսական ճգնաժամը չհանգուցալուծվի, ապա ժողովուրդը սովի է մատնվելու: Այս թեմայով է SHANTNEWS-ի քննարկումը Սագո Արեանի հետ:  

̰
Զոհված զինծառայողների ամուսինները և ծնողները կկարողանան անվճար կրթություն ստանալ․ նախագիծ

14:49 08.07.2020

Զինված ուժերում զոհված զինծառայողների ծնողները և ամուսինները կկարողանան բուհական կրթություն ստանալ անվճար, եթե ընդունվի այսօր Ազգային ժողով ներկայացված օրինագիծը։ Այն, ամենայն հավանականությամբ, կընդունվի։ Նախագիծը ներկայացրած իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ այս կարգավորումը զոհված զինծառայողների հարազատներին թույլ կտա նոր կյանք սկսել ու ապահովել իրենց բարեկեցությունը ուսման միջոցով։ Հովսեփյանը նաև նշեց, որ իր տեղեկություններով՝ այդ կարգավիճակով […]

̰
Սա արդարացված քայլ է. Արարատ Միրզոյանը՝ պատգամավորներին 580 մլն դրամ պարգևավճար տալու մասին

14:28 08.07.2020

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև պատգամավորներին տրված պարգևավճարներին: Նրա խոսքերով՝ 580 մլն դրամ, պարգևավճարի տեսքով, տրվել է 132 պատգամավորի՝ 14 ամսվա համար: «Կոպիտ մաթեմատիկական հաշվարկով ամիսը 240 հազար դրամի կարգի գումար է կազմում: Խոսքը մեծ միլիոնների մասին չէ, ինչպես պատկերացնում են ոմանք: Կարող ենք համարել հարկի, կարող ենք […]

̰
̰
Կարեն Սեդրակյանը վերընտրվեց ՏՄՊՊՀ անդամ

14:11 08.07.2020

Ազգային ժողովում այսօր անցկացված փակ գաղտնի քվեարկության արդյունքում Կարեն Սեդրակյանը ընտրվեց ՏՄՊՊՀ անդամ։ Նա մինչ այս նույնպես հանձնաժողովի անդամ էր, նրան վերընտրվելու համար առաջադրել էր կառավարությունը։ Խորհրդարանում նրա թեկնածության վերաբերյալ քվեարկությանը մասնակցել է 86 պատգամավոր։ Նրանցից 80-ը կողմ են քվեարկել, 6-ը՝ դեմ։

̰
Արարատ Միրզոյանը նշում է՝ հաճույքով կստորագրի ՍԴ մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը

14:02 08.07.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՍԴ նախկին անդամների և նախկին նախագահի՝ ՄԻԵԴ դիմելու հանգամանքին: Միրզոյանը հայտարարել է, որ նրանք իրավունք ունեին դիմել Եվրոպական դատարան, ինչը և արել են, իրացրել են իրենց իրավունքը: «Բայց ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում պե՞տք է կայացնի, թե՞ ոչ, ինչպես ձեր հարցի մեջ պնդում էր արվում, […]

̰
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը այսուհետ կարելի է ստանալ էլեկտրոնային տարբերակով

13:55 08.07.2020

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով. «Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը կամ ինչպես հաճախ ասում ենք ամուսնության բացակայության մասին տեղեկանքը, որը հիմնականում անհրաժեշտ է Հայաստանի տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար, այսուհետ կարող եք ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով։ Արդարադատության նախարարությունը գործարկել է e-services.moj.am հարթակ, որի արդյունքում այլևս հարկավոր չէ այցելել նախարարություն, իսկ […]

̰
Մետաղական և այլ հանքերի շահագործման համար ընդերքի նոր ուսումնասիրությունը պարտադիր կլինի․ նախագիծ

13:35 08.07.2020

Եթե որևէ կազմակերպություն ուզում է Հայաստանում մետաղական կամ այլ հանքեր շահագործել, ապա պետք է ունենա նոր ուսումնասիրություն ընդերքի մասին։ Մետաղական հանքերի դեպքում դա պետք է լինի մինչև 5 տարվա ուսումնասիրություն, այլ հանքերի դեպքում՝ մինչև 10 տարվա։ Այս մասին նախագիծն այսօր ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը։ Այն ներկայացնելիս ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլյա Շուշանյանը տեղեկացրեց, որ այս […]

̰
Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

13:24 08.07.2020

Երեկ՝ հուլիսի 7-ին, Հունաստանի խորհրդարանի լիագումար նիստում խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացվել է Հայաստանի Հանրապետության և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից: Նիստը նախագահել է Հունաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Աթանասիոս Բուրասը՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից: Համաձայնագիրը խորհրդարան էր մտել ս.թ. հունիսի 24-ին: Հուլիսի 1-ին […]

̰
BACK_TO_TOP