TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ հարցնում են, ասում եք՝ կքննարկենք, կասենք․ Միրզոյանը՝ ՏՄՊՊՀ անդամի թեկնածուին

12:51 08.07.2020

Ազգային ժողովում ՏՄՊՊՀ անդամի թեկնածու առաջադրված Կարեն Սեդրակյանը պատգամավորների մի շարք հարցերի պատասխանելիս ասաց, որ հիշատակված ապրանքների վերաբերյալ վարույթներ կան, և իրենք դրանց մասին ուսումնասիրությունները կհրապարակեն վարույթների ավարտից հետո։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուշադրությունից չվրիպեց այս հանգամանքը։ «Պարոն Սեդրակյան, ինչ հարցնում են, ասում եք՝ կքննարկենք, հետո կասենք, կանդրադառնանք», – Սեդրակյանին ասաց Միրզոյանը։ ՏՄՊՊՀ անդամի թեկնածուն […]

̰
Շուտով կկայանա ֆրանսիացի բժիշկների երրորդ խմբի այցը Հայաստան

12:42 08.07.2020

Ֆրանսիա, Լիտվա, Ռուսաստան, Իտալիա. վերջին մեկ ամսում այս երկրներից հատուկ չվերթով Հայաստան են ժամանել բժշկական խմբեր: Այս մասին է ՀՀ կառավարության տարածած տեսանյութը: Շուտով նախատեսվում է ֆրանսիացի բժիշկների արդեն երրորդ խմբի այցը, իսկ հուլիսի վերջին օգնության ձեռք կմեկնեն գերմանացիները:

̰ ̰
Ո՞վ է ՏՄՊՊՀ անդամի թեկնածուն, որին առաջադրել է կառավարությունը

12:22 08.07.2020

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նստաշրջանի հարցերից մեկը ՏՄՊՊՀ անդամի ընտրությունն է, որի թեկնածությունն առաջադրել է ՀՀ կառավարությունը։ Առաջադրվել է Կարեն Սեդրակյանը։ Սեդրակյանի կենսագրությունն ու ինքնակենսագրությունը ներկայացվել են ՀՀ ԱԺ կայքում։ Թեկնածուն, որ մինչ այս է եղել է հանձնաժողովի անդամ, պատմեց այն ձեռքբերումների մասին, որ ունեցել է հանձնաժողովը վերջին 1,5 տարվա ընթացքում։ Պատգամավորներից մեկին, սակայն, հետաքրքրեց, […]

̰
Ի՞նչ ճակատագիր ունեցավ դիմակ չկրելու տուգանքների խստացման օրինագիծը

11:58 08.07.2020

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ ուներ, որով ցանկանում էր խստացնել դիմակ չկրելու համար տուգանքները։ Զոհրաբյանը հիշեցրեց, որ բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10 հազարից հասցվելու էր 20 հազար դրամի, իսկ փակ տարածքներում՝ 10 հազար դրամից 50 հազար դրամի։ Զոհրաբյանը հարցրեց, թե ի՞նչ փուլում […]

̰
Արթուր Դավթյանն Արցախում քննարկել է զինված ուժերում հանցավորության հակազդման խնդիրները

11:40 08.07.2020

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Արցախում տեղակայված կայազորների դատախազների հետ, որին մասնակցել են ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ԱՀ պաշտպանության բանակում հանցավորության օպերատիվ վիճակին, հանցագործությունների բացահայտմանը, զինվորական […]

̰
Չարաշահումներ են բացահայտել Մշակույթի նախարարության 2015-2016 թթ. գործունեության ընթացքում

11:31 08.07.2020

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012թ․ հուլիսի 26-ին Երևանի քաղաքապետի ներկայացրած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին։ Համաձայն դրա՝ N ՍՊԸ-ն առաջարկել է հայ գրատպության 500-ամյակի և […]

̰
Ճամբարակ խոշորացված համայնքում այս տարի կիրականացվի սուբվենցիոն 7 ծրագիր

11:27 08.07.2020

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում այս տարվա ընթացքում կիրականացվի սուբվենցիոն 7 ծրագիր՝ շուրջ 515 միլիոն 176 հազար դրամ արժեքով: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի տվյալներով՝ նշված գումարի մեջ ՀՀ կառավարության կողմից հատկացվում է մոտ 328 միլիոն 103 հազար դրամ, Ճամբարակի համայնքապետարանի կողմից՝ մոտ 187 միլիոն 73 հազար դրամ: Սուբվենցիոն առաջին ծրագրով նախատեսվում է […]

̰
Կորոնավիրուսով վարակված պատգամավորները մասնակցո՞ւմ են ԱԺ նիստին. «Լուսավոր Հայաստանը» դժգոհ է

11:26 08.07.2020

ԱԺ-ն այսօր պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում 14 հարց է ընդգրկված: Դրանց մի մասը պետք է քննարկվեն հատուկ ընթացակարգով: Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է հատուկ ընթացակարգի անհրաժեշտությունը, որից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից քարտուղար Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվել է. «Էդքան էլ հասկանալի չէ նախագծերի հրատապությունը, խմբակցության մի մասը վարակակիր է, մյուս մասը […]

̰
Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով

11:15 08.07.2020

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօրվա նիստի մեկնարկին տեղեկացրեց, որ պետք է ներկա լիներ նաև պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, սակայն վերջինս կորոնավիրուսով է վարակվել: Առողջություն մաղթելով Բալայանին՝ Քոչարյանը նշեց. «Այս հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է, բայց ոնց որ թե նաև հաջող ընթացք ունենք: Առողջացածները գնալով շատանում են, և դա ազգային […]

̰
ԱԺ-ն կքննարկի «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը

11:11 08.07.2020

Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում է ընդգրկվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Նախագծի ընդունման դեպքում միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները ևս երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ձեռք կբերեն: Խոսքը նաև մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ […]

̰
Ամեն տարի այնքան պլաստիկ է նետվում, որ կբավականացներ մոլորակը չորս անգամ ծածկելուն. Աննա Հակոբյան

11:05 08.07.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից՝ հետևյալ գրառումն է արել. «Լուսանկարում երեկ կատարված առևտրից գոյացած պլաստիկե տոպրակների կույտն է։ Մի ապրանքը փաթեթավորվում է մի քանի անգամ՝ նախ կշռելուց, հետո՝ դրամարկղի մոտ։ Յուրաքանչյուր տարի ավելի քան մեկ միլիոն ծովային թռչուն ու կենդանի է սատկում մեր բոլորիս տներից գոյացած պլաստիկե […]

̰
Բրազիլիայում դատի են տալիս կորոնավիրուսով վարակված նախագահին

09:40 08.07.2020

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն վարակված է կորոնավիրուսով: Բրազիլիայի մամուլի ասոցիացիան մտադիր է դատի տալ նրան՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանց վարակման վտանգի տակ դնելու համար: Բանն այն է, որ նախագահը երեքշաբթի անձամբ դուրս էր եկել լրագրողների մոտ, որ նրանց տեղեկացնի իր ինքնազգացողության և COVID-19-ի թեստի դրական արդյունքի մասին: Նախագահը և նրան շրջապատած լրագրողները դիմակ են […]

̰
ԱՄՆ նախագահի խոսնակի կողմից Հայոց ցեղասպանություն եզրույթը հնչեցնելը մեծ, լուրջ նորություն է

22:51 07.07.2020

Հայոց ցեղասպանություն եզրույթը հնչել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչի շուրթերից: Միացյալ Նահանգների նախագահի մամուլի խոսնակ Քայլի Մըքենանին 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն է որակել: Հայտարարությանն է անդրադարձել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Սա բավականին մեծ, լուրջ նորություն է: Վերջին անգամ Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը Սպիտակ տան պաշտոնյայի շուրթերից հնչել է 38 տարի առաջ: Թրամփի թիմակիցներից ոչ ոք այդ բառակապակցությունը […]

̰
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Հայրենական մեծ պատերազմի 262 հայ վետերաններին է ուղարկել հոբելյանական շքանշաններ ու դրամական պարգևներ

22:35 07.07.2020

«Հայաստանի վետերանների միավորում» հասարակական կազմակերպության նախագահն այսօր պատերազմի մասնակից շիրակցի վետերաններին է հանձնել Մեծ հաղթանակի 75 ամյակին նվիրված հոբելյանական շքանշաներն ու դրամական պարգևներ։ Դրանք Ռուսաստանի Դաշնության  կառավարության նվերն են Հայաստանի վետերաններին։ Համավարակի պատճառով  հունիսի 24- ին նրանք չկարողացան մասնակցել Մոսկվայում անցկացված շքերթին։ Շիրակի մարզից Ռուսաստանի կառավարության պարգևներին արաժանացել է 29 վետերան, մի քանիսն արդեն տեղաշարժվել  […]

̰
Եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը. վարչապետի խոսնակ

20:26 07.07.2020

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Կարդացի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին Խաթայի շրջանում արած հայտարարությունները ու պիտի ասեմ, որ պատմության խորխորատները մտնելու Ադրբեջանի նախագահի շարունակական փորձերն իսկապես զավեշտալի են: Նա պնդում է, թե հայերի մասին ոչ մի հիշատակում չկա 1800-ականների սկզբին կնքված Քյուրակչայի պայմանագրում: Միամտորեն մտածել ենք, թե […]

̰
Հուլիսին Վրաստանը կեռապատկի կորոնավիրուսի թեստավորումները. Համաշխարհային բանկ

20:12 07.07.2020

Վրացական կառավարությունը ձեռք է բերել 250 հազար PCR թեստ և 147 հազար հակամարմինների և հակագենների «արագ» թեստեր Համաշխարհային բանկի կողմից հատկացված 80 մլն դոլարի չափով COVID-19- ի արձագանքման ծրագրի շրջանակներում: Այդ մասին տեղեկացնում է Համաշխարհային բանկի կայքը: Մայիսի 1-ին Համաշխարհային բանկը 80 միլիոն դոլար ֆինանսական օգնության փաթեթ է հատկացրել Վրաստանի իշխանություններին՝ օգնելու մեղմացնելու և վերացնելու […]

̰
Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

19:42 07.07.2020

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կորոնավիրուսային թեստի պատասխանը դրական է: Այս մասին հայտնել է  RIA Novosti լրատվական գործակալությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Բրազիլիայի նախագահը չեղարկել է ծրագրված բոլոր հանդիպումները կորոնավիրուսային վարակի ախտանշանների պատճառով։ Բոլսոնարոն հայտնել էր, որ ունի 38 աստիճան ջերմություն: Արյան մեջ թթվածնի մակարդակը կազմում է 96 տոկոս, նախագահը հիդրօքսիքլորին է ընդունում։ Բրազիլիայի […]

̰
̰
Դուբայն այսօրվանից բացվում է աշխարհին

19:30 07.07.2020

Չնայած կորոնավիրուսային համավարակի շարունակմանը՝ Դուբայը այսօրվանից սկսում է հյուրեր ընդունել աշխարհի տարբեր ծագերից։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։ Կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար Դուբայի իշխանությունները ինքնաթիռով էմիրություն ժամանողներից պահանջելու են մինչև 3 օրում իրականացված հետազոտություն, որը ցույց կտա, որ ժամանողը չունի կորոնավիրուս։ Եթե ժամանողը չունեն այդպիսի հետազոտության հավաստագիր, ապա նրանք ստիպված են լինելու հենց օդանավակայանում […]

̰
Թուրքիայի ռազմական գործողության հետևանքով Իրաքում ասորական 20 գյուղ է դատարկվել

19:14 07.07.2020

Եվրոպայի ասորիների միությունը (ESU) հայտարարություն է տարածել Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe-Kartal» (Մագիլ-արծիվ) անվանումով լայնամասշտաբ ռազմական գործողության մասին։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը: Ըստ միության հայտարարության՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների դեմ իրականացվող ռազմագործողության հետևանքով այդ շրջանի 20 ասորական գյուղեր դատարկվել են։ Նշվում է, որ իրենց բնակավայրերում իրականացվող ռազմական գործողությունների պատճառով նշյալ […]

̰
̰
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազների միջնորդությունը

19:06 07.07.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, չբավարարեց դատախազների միջնորդությունը, որով նրանք խնդրել են սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։ Դատախազները գտել են, թե պաշտպանների ներկայացրած միջնորդությունները թույլ չեն տալիս նրանց ընթերցել մեղադրական ճառի եզրափակիչ մասը։ Դատավորը նշեց, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում դատավարության կողմերի միջնորդություն ներկայացնելու որևէ սահմանափակում չկա, ինչպես […]

̰
Գյումրիում 1 կմ-անոց փողոցի 200 մետրը երկու տարի է՝ դուրս է մնում փողոցաշինական ծրագրերից

19:00 07.07.2020

Այս տարի Գյումրիում ֆինանսական տարբեր աղբյուրներով փողոցաշինության ծրագրերի ծավալն ավելին է, քան նախորդ տարի: Լայնածավալ աշխատանքները 23 միլիոն եվրոյի վարկային ծրագրով են, իսկ մնացածը պետական սուբվենցիայի մասնաբաժինն է։ Այս դեպքում էլ փողոցների թիվը մեծ է, բայց աշխատանքի ծավալներն են փոքր` յուրաքանչյուր փողոցում նորոգումներն ընդգրկելու են հազիվ 500 մետր։ Այդ փոքր ծավալների մեջ, սակայն, Սուրեն Մատնիշյան […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետին

18:49 07.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և սողանքների կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Ձերդ Գերազանցություն Ցավով տեղեկացա Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և սողանքների մասին: Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ տասնյակ մարդկային զոհերի ու ավերածությունների կապակցությամբ: Վստահ եմ, որ Ճապոնիայի […]

̰
ԱԺ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է

18:37 07.07.2020

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել են ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ այլ մանրամասներ չհաղորդելով։ Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ասատրյանը կալանավորվել է ընտրակաշառքի գործով, որով նաև մեղադրվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Վանիկ Ասատրյանը 2017 թվականին ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ […]

̰
Ո՞րն է Թուրքիայի ամենամեծ խնդիրն այս պահին. սոցհարցում

18:32 07.07.2020

Թուրքական «Optimar» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հիլմի Դաշդեմիրը ներկայացրել է թուրքական «Haber Global» հեռուստաալիքի եթերում ներկայացրել է իրենց սոցհարցումների արդյունքները։ Այս մասին հայտնում է Ermenibaher-ը: Երկրում քաղաքական կուսակցությունների վարկանիշը պարզելու համար կատարված սոցհարցումը ցույց է տվել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) դեռևս շարունակում է մնալ առաջատարի դիրքերում։ Դաշդեմիրի […]

̰
Չարաշահումներ «Գրքի աշխարհ» համալիրի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման գործընթացում․ հարուցվել է քրգործ

18:21 07.07.2020

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012թ․ հուլիսի 26-ին Երևանի քաղաքապետի ներկայացրած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին։ Համաձայն դրա՝ N ՍՊԸ-ն առաջարկել է հայ գրատպության 500-ամյակի և […]

̰
Մհեր Գրիգորյանի և ՀԲ սոցիալական պաշտպանության և զբաղվածության պրակտիկայի գլոբալ տնօրենի նախագահությամբ կայացել է հեռավար աշխատաժողով

18:19 07.07.2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության և զբաղվածության պրակտիկայի գլոբալ տնօրեն Միխալ Ռուտկովսկու նախագահությամբ կայացել է հեռավար աշխատաժողով նվիրված սոցիալական վճարների թվայնացման և ապականխիկացման խնդրին: Քննարկմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները: Աշխատաժողովի ընթացքում կառավարության ներկայացուցիչների և Համաշխարհային բանկի ոլորտային փորձագետների մասնակցությամբ քննարկվել են Հայաստանում նպաստների և թոշակների […]

̰
Հայկ Կարապետյանը նշանակվել է «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն

18:07 07.07.2020

Նախօրեին՝ հուլիսի 6-ին, «Հայփոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի նիստին կայացած մրցույթի արդյունքներով՝ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել և նշանակվել է Հայկ Կարապետյանը: Նշենք, որ Հայկ Կարապետյանը սույն թվականի ապրիլի 20-ից իրականացրել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար: Ստորև ներկայացնում ենք Հայկ Կարապետյանի կենսագրական տվյալները: Աշխատանքային փորձ 2019թ. հուլիս — 2020 թ. […]

̰
BACK_TO_TOP