TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ հանձնաժողովում որոշվել է «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը հանել 24-ժամյա ռեժիմից

12:55 09.07.2020

Տեսչական մարմինների գրասենյակի նախագիծը թեև հրատապ ռեժիմով է բերվել, բայց հանձնաժողովում մանրամասն քննարկում է եղել, և լիովին պատրաստ էր փաթեթն ամբողջությամբ ընդունելուն: Այս հարցում պատգամավորները վստահ էին, և այդ մասին բարձրաձայնեց Բաբկեն Թունյանը: Սակայն նաև խոսեց մյուս փաթեթի մասին, որը որոշվել էր հանել 24-ժամյա ռեժիմով ընդունվող հարցերի օրակարգից: Խոսքը «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխությունների մասին է: […]

̰
Հրատապ քայլեր են պետք. Պապիկյանը «Լիճքի» վերակառուցման մասին

12:47 09.07.2020

Գործադիրն ընդունեց «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքներ իրականացնելու համար մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց իրականացնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: «Հրատապությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Մասրիկ 1» արևային ենթակայանի կառուցումը: Այդ կայանի կառուցումը ենթադրում է ՀՀ կառավարության որոշակի պարտավորություններ, այն է՝ արտադրված էլեկտրաէներգիան պետք է […]

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է պահեստազորի մի խումբ սպաների

12:45 09.07.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 8-ին ընդունել է պահեստազորի մի խումբ սպաների: Այս մասին հայտնում են Արցախի նախագահականից: Երկրի ղեկավարը նշել է, որ հայրենիքը բարձր է գնահատում նրանց մատուցած ծառայությունները, և կառավարությունը գործադրելու է բոլոր միջոցները նրանց ունեցած սոցիալական խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար: Նախագահի խոսքով՝ սեպտեմբերի 1-ից պահեստազորի բոլոր սպաները, արցախյան գոյամարտի մասնակից […]

̰
30-ամյա տղամարդը, բերման ենթարկվելու ժամանակ, ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրել

12:36 09.07.2020

2020թ. հուլիսի 8-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով 30-ամյա տղամարդուն բերման ենթարկելու նպատակով, Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի ժամանակ վերջինս դիմադրել է ոստիկաններին, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, իր մոտ գտնվող հրացանով սպառնացել է՝ պահանջելով չմոտենալ, սակայն ոստիկանության աշխատակիցները վնասազերծել են նրան և նշված […]

̰
Ռուստամ Բաքոյանը դատապարտեց Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին մզկիթի վերածելու Թուրքիայի նախագահի մտադրությունը

12:23 09.07.2020

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այսօր նիստի ժամանակ, ելույթ ունենալով, անդրադարձավ Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ մտահոգություններին: Նա հայտարարեց. «1453 թ. շրջադարձային եղավ մարդկության պատմության մեջ, և Սուրբ Սոֆիայի տաճարն անվերադարձ անցավ թուրքերի տիրապետության տակ: Մի քանի դար մնալով որպես մզկիթ՝ այն 1935 թ.-ին ստանում է թանգարանի կարգավիճակ՝ հնարավորություն տալով քրիստոնյա աշխարհին այցելել և տեսնել, թե […]

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 76 մարդ է բուժվում

12:14 09.07.2020

Հուլիսի 9-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 76 բնակիչ է բուժվում։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5492 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 8-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 4138 նմուշառման հետազոտություն, հուլիսի 8-ին հաստատվել […]

̰
2020 թ. առաջին կիսամյակում ՊԵԿ-ն ապահովել է 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ

12:00 09.07.2020

2020 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Հարկային մարմնի կողմից փաստացի հավաքագրված եկամուտները կազմել են 622.2 մլրդ, իսկ մաքսային մարմնի կողմից` 123.4 մլրդ դրամ: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Նույն ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկի և հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի գծով տնտեսավարողներին վերադարձվել է […]

̰
Ի ուրախություն բոլորիս՝ հաջորդ շաբաթ կունենանք ևս մեկ արտահերթ նստաշրջան. Արարատ Միրզոյան

11:57 09.07.2020

ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց երեկ ընդունված 5 նախագծեր: Քննարկում, որպես այդպիսին, տեղի չունեցավ: Նախագծերի հեղինակները զեկուցեցին նախագծերը, որից հետո դրանք ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ: Ավարտին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Այս արտահերթ նստաշրջանի օրակարգը սպառվեց, ըստ ամենայնի, ի ուրախություն բոլորիս՝ հաջորդ շաբաթ կունենանք ևս մեկ արտահերթ նստաշրջան»:

̰
27-ամյա քաղաքացին Ֆեյսբուքով վարկ է առաջարկել ու անձնագրի սկան պահանջել. Գևորգ Հայրապետյան

11:56 09.07.2020

«Ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալները համացանցում և չդառնալ ֆիշինգի զոհ» թեմայով ասուլիսի ժամանակ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը նշեց, որ ամեն տարի ավելի շատ մարդ է դիմում գործակալություն, և ավելի շատ վարույթներ են հարուցվում, այդ թվում՝ քրեական գործեր: «Անգամ քրգործ կա, որ 27-ամյա քաղաքացին Ֆեյսբուքով գրել է, ասել՝ վարկ ենք տրամադրում, անձնագիրը սկանավորած կուղարկե՞ք, […]

̰
Հնարավոր է՝ նամակներ գան նաև ծանոթների անունից. Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ

11:53 09.07.2020

Կասկածելի նամակ, անծանոթից նամակ ստանալու դեպքում չպետք է անցնել հղումով: Այդ մասին ասուլիսի ժամանակ զգուշացրել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը: Նա նշել է, որ հնարավոր է՝ նաև նամակներ գան ծանոթների անունից՝ 1 տառի կամ սիմվոլի տարբերությամբ: Այդպիսի նամակներ կարող են ստացվել հատկապես տարբեր բանկերի, կազմակերպությունների անունից: Հայրապետյանի խոսքով՝ այսօր գործակալության էջում հրապարակվելու […]

̰
Սահմանափակումներ, որոնք դեռ գործում են Վրաստանում

11:39 09.07.2020

Վրաստանում շարունակվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված սահմանափակումների փուլերով վերացման գործընթացը: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Հուլիսի 8-ի կառավարության որոշմամբ՝ Վրաստանն իր սահմանները բացեց 5 երկրների համար, որտեղից էլ կընդունի առաջին զբոսաշրջիկներին: Ավելի վաղ որոշում կայացվեց բացել լողավազաններն ու մարզասրահները: Ըստ կառավարության՝ քննարկումներ են ընթանում նաև բաց տարածքներում մշակութային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հատուկ հանձնարարականներ […]

̰
ԱԺ արտահերթ նիստն ընթանում է կիսադատարկ դահլիճում

11:21 09.07.2020

ԱԺ-ն այսօր շարունակում է արտահերթ նստաշրջանը, քննարկում երեկ ընդունված այն նախագծերը, որոնց համար սահմանվել էր 24-ժամյա ռեժիմ: Նիստին քիչ թվով պատգամավորներ են ներկա, 76 պատգամավոր է գրանցվել «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից, ևս մի քանիսը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը ներկայացրել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի […]

̰
ՄԻՊ-ը բողոքներ է ստացել ուսման վարձի փոխհատուցման և ուսման վարկի հարցում ոչ միատեսակ մոտեցման վերաբերյալ

11:11 09.07.2020

Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման վերաբերյալ ստացել է բանավոր և գրավոր բողոքներ, ինչպես նաև իրականացրել է զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական մեդիայի մշտադիտարկում: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նշված միջոցառումն, ըստ էության, ուղղված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ՀՀ […]

̰
Քիմ Քարդաշյանի, Արմեն Ջիգարխանյանի, Սերժ Թանկյանի նկարներով ֆիշինգ է իրականացվել

11:08 09.07.2020

Վերջին շրջանում ֆիշինգի դեպքերը Հայաստանում շատացել են, ինչը կարող է կապված լինել նաև այն բանի հետ, որ մարդիկ ավելի շատ են հիմա լինում համացանցում։ Այս մասին ասուլիսի մեկնարկին նշել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը։ Այդպիսի օրինակ է տարբեր հայտնի մարդկանց նկարներով առաջարկությունները, որոնց նպատակն օգտատերերի հաշիվները կոտրելն է։ Այդպիսի արշավ եղել է […]

̰ ̰
Սլովակիայում սկանդալ է հասունանում. պատճառն այդ երկրի կողմից Ադրբեջանին զենքի անօրինական մատակարարումներն են

22:57 08.07.2020

Սլովակիայում սկանդալ է հասունանում. պատճառն այդ երկրի կողմից Ադրբեջանին զենքի անօրինական մատակարարումներն են: Սլովակիայի հայ համայնքը դատախազություն է դիմել՝ պահանջելով հետաքննել նախկին ԱԳ նախարար, ԵԱՀԿ նախկին նախագահ Միրոսլավ Լաչակի դերն այդ անօրինական գործարքում: Հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը թեմայի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել:

̰
«Կանաչ ցուցակում» չգտնվող ԵՄ երկրների քաղաքացիները կկարողանան մուտք գործել Վրաստան 14 օր կարանտինում գտնվելուց հետո

22:54 08.07.2020

Այսօր կայացած ճեպազրույցում Վրաստանի վարչապետի մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին հայտնել է, թե ինչպես է իրականացվելու այն երկրների քաղաքացիների մուտքը երկիր, որոնք չեն ընդգրկվել այսպես կոչված «Կանաչ ցուցակում» կամ որոնց համար տարբեր սահմանափակումներ են սահմանվել. նրանք կկարողանան մուտք գործել՝ ենթարկվելով Վրաստանի կողմից սահմանված 14 -օրյա կարանտինին: «Այն երկրների համար, որոնք չեն բացել  սահմանը Վրաստանի համար, ներկայիս […]

̰
ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է գալիս ԱՀԿ-ից

22:25 08.07.2020

ԱՄՆ-ն պաշտոնապես իրազեկել է ԱՀԿ-ին, որ դուրս է գալիս կազմակերպությունից: ԱՀԿ ներկայացուցիչը հաստատել է, որ կազմակերպությունում ԱՄՆ-ից ստացել են պաշտոնական իրազեկումը: Կազմակերպությունից դուրս գալու համար, ըստ կարգի, պետությունը հայտ է ներկայացնում և մեկ տարվա ընթացքում կատարում անդամության հետ կապված իր բոլոր պարտավորությունները՝ մասնավորապես վճարում անդամավճարները: Հունիսի տվյալներով՝ ԱՄՆ -ն պարտավոր էր ԱՀԿ -ին վճարել 198 […]

̰
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանն Ադրբեջանի նախագահի՝ Խաթայի շրջանում արած հայտարարությունների վերաբերյալ հարցին

21:51 08.07.2020

Հարց. Խաթայի շրջան այցելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված հերթական պատմական էքսկուրսով, Հայաստանի ներքին գործընթացների, ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ մեկնաբանություններով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված քննադատությամբ: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունը: Պատասխան. Այս հարցով իմ գործընկերներն արդեն իսկ հանդես են եկել մեկնաբանությամբ: Պարզապես ցանկանում եմ հավելել, որ […]

̰ ̰
Եթե սահմանի բացումից հետո հակահամաճարակային իրավիճակը Վրաստանում վատթարանա, որոշումը կվերանայվի. Տիկարաձե

19:30 08.07.2020

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի խոսքերով՝ եթե 5 երկրների հետ սահմանի բացումից հետո հակահամաճարակային իրավիճակը երկրում վատթարանա, այսօր կայացրած որոշումը կվերանայվի: «Յուրաքանչյուր շաբաթ մենք կհետևենք իրավիճակին, նրան, թե ինչ արդյունքներ կստանանք և կրկին կքննարկենք ԵՄ երկրների հետ, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը: Ելնելով դրանից՝ փոփոխություններ  կկատարվեն որոշման մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը:

̰
Արցախի ԱԳՆ արձագանքն Իլհամ Ալիևի հայտարարություններին

19:05 08.07.2020

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյան արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին: Ստորև ներկայացնենք Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը. «Հուլիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղի հեռուստաընկերություններին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մասում օգտագործելով այնպիսի տոնայնություն և բառապաշար, որը դուրս է տարրական դիվանագիտական էթիկայի շրջանակներից։ Ադրբեջանի նախագահը փորձում է […]

̰
Թուրքիան ռուսական С-400 ԶՀՀ-ի և ամերիկյան F-16 և F-4 կործանիչների համադրությամբ փորձարկումներ է անցկացրել. ԶԼՄ

18:43 08.07.2020

Թուրքիայում ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի և ամերիկյան F-16 և F-4 կործանիչների համադրությամբ փորձարկումներ են անցկացվել: Այդ մասին հայտնել է Fighter Jets World պորտալը: Փորձարկումները անցկացվել են թուրքական «Մյուրտեդ» ավիաբազայում: Այդ փորձարկումները սկսվել են հուլիսի 4-ին և կշարունակվեն մինչև նոյեմբեր: Այսկերպ փաստորեն Թուրքիան անտեսել է ԱՄՆ-ի զգուշացումներն այն մասին, որ նման փորձարկումներ սկսելու դեպքում կարող են պատժամիջոցներ […]

̰
ՊԵԿ-ը՝ ՀԴՄ-ների ձեռքբերման հայտերի մերժման և կանխավճարների վերադարձման մասին

18:36 08.07.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացման արդյունքում մասնավոր կազմակերպություններն են բացառապես զբաղվում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացով, ինչպես նաև սարքերի ծրագրային ապահովման մշակմամբ ու սարքերի սպասարկմամբ: «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից չորս  կազմակերպություն արդեն ստացել են ՀՀ կառավարության 08.11.2012 թվականի թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության եզրակացություն, որոնք են․ • «Սմարթ Սոլուշնս» […]

̰
60 կմ/ժամ առավելագույն արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե ժամանակի ընթացքում սպասված արդյունքը չտա

18:15 08.07.2020

Հուլիսի 7-ին ոստիկանությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ հուլիսի 18-ից մայրաքաղաքի մի շարք փողոցներում իրականացվում է ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Երևանի մի շարք փողոցներում սահմանված առավելագույն արագությունը իջեցվում է 60 կմ/ժ։ Այդ ճանապարհահատվածներն են՝ Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի փողոցներ, Մյասնիկյան պողոտա, Սարալանջի փողոց և Աշտարակի խճուղի: Թեմայի շուրջ պարզաբանումներ է […]

̰
ԵՄ-ից վերադարձած Վրաստանի քաղաքացիները պարտադիր կանցնեն 14-օրյա կարանտին

18:10 08.07.2020

ԵՄ-ից վերադառնալուց հետո Վրաստանի քաղաքացիները ստիպված կլինեն անցնել պարտադիր 14-օրյա կարանտին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին: «Վրաստանի քաղաքացիները կանցնեն պարտադիր 14-օրյա կարանտին ԵՄ այցելությունից հետո տուն վերադառնալուց հետո: Կարևոր է, որ մեր քաղաքացիները հաշվի առնեն նաև ԵՄ անդամ երկրների մոտեցումները սահմանների բացման վերաբերյալ»,- ասել է նա: Հիշեցնենք՝ Վրաստանը բացում է […]

̰
Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանապետի առաջին տեղակալ

17:57 08.07.2020

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Արամ Հովհաննիսյանին ոստիկանապետի առաջին տեղակալ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Արամ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ»,- ասված է նախագահի հրամանագրում:

̰
Կարծում եմ՝ Էջմիածնի հետ համատեղ քննարկման արդյունքում հնարավոր է հանգել ընդհանուր եզրակացության. Լիլիթ Մակունց

17:50 08.07.2020

Բացարձակ փոփոխության չի ենթարկվելու առարկայի բովանդակային հատվածը. այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում առանձին չդասավանդելու նախաձեռնությանը։ «Կարծում եմ՝ քրիստոնեությունը և հայ եկեղեցին թե՛ հայապահպանման գործում, թե՛ հայոց լեզվի և հայագիտության պահպանման գործում, թե՛ ընդհանրապես պետության համար, շատ կարևոր դեր են ունեցել, և […]

̰
Զոհված զինծառայողի հարազատները կկարողանան անվճար սովորել բուհում․ նախագիծն ընդունվեց

17:44 08.07.2020

Ազգային ժողովը «Իմ քայլը» և ԼՀԿ խմբակցությունների միաձայն քվեարկությամբ ընդունեց այս կարգավորումը տվող օրենքը։ Դրա համաձայն՝ զինված ուժերում զոհված զինծառայողների հարազատները կկարողանան բուհական կրթություն ստանալ անվճար։ Նախագիծը ներկայացրած իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ այս կարգավորումը զոհված զինծառայողների հարազատներին թույլ կտա նոր կյանք սկսել ու ապահովել իրենց բարեկեցությունը ուսման միջոցով։ Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում […]

̰
ԿԸՀ-ն ոչ թե նախադեպային որոշումներ է կայացնում, այլ կայացնում է որոշումներ, որոնք պետք է համապատասխանեն ՀՀ օրենսդրության պահանջներին. Մուկուչյան

17:38 08.07.2020

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց և մերժեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի դիմումը, որով պահանջում էր կուսակցությանը վերադարձնել 1 մանդատ: Նիստից հետո Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԿԸՀ-ն մանդատ տալու լիազորություն չունի, եթե չկա թափուր մանդատ: Իսկ այն հարցին, թե գուցե ԿԸՀ-ն նախադեպային որոշո՞ւմ կայացներ, նա ասաց. «ԿԸՀ-ն պետական մարմին է. ոչ […]

̰
BACK_TO_TOP