TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործարկվել է գույքահարկի առցանց հաշվիչը

18:16 04.07.2020

Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է, որ գործարկվել է գույքահարկի առցանց հաշվիչը. «Կադաստրի կոմիտեի https://www.e-cadastre.am/ էլեկտրոնային հարթակում արդեն գործում է անշարժ գույքի հարկի հաշվիչը, որի միջոցով կարող եք իմանալ ձեր անշարժ գույքի գործող կադաստրային արժեքը և հարկը, ինչպես նաև շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը և անշարժ գույքի հարկը։ Մուտքագրելով սեփականության վկայականի համարը կամ կադաստրային ծածկագիրը՝ կարող եք իմանալ […]

̰
Հագեցած օրակարգով հանդիպում եմ ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ. Մասիս Մայիլյան

18:10 04.07.2020

Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող մի շարք հարցերի: Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ներկայացրել է վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ տեղի ունեցած […]

̰
Թուրքմենստանի նախագահը կառավարության անդամներին մեկ ամսով արձակուրդ է տվել

18:00 04.07.2020

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը կառավարության անդամներին աշխատանքային արձակուրդի է ուղարկել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այս մասին նախագահը հայտնել է կառավարության 2020 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփման ժամանակ: «Բոլոր ղեկավարներին, բացի հաքիմներից (շրջանների ղեկավարներին), հուլիսի 7-ից մինչև օգոստոսի 6-ը կտրվի արձակուրդ»,- մեջբերում է Բերդիմուհամմեդովի խոսքերը Թուրքմենստանի պետական ​​լրատվական գործակալությունը: Նա ընդգծել է, որ կառավարության […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից վերահսկողական աշխատանքները շարունակվել են Գեղարքունիքի մարզում

17:50 04.07.2020

Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ հուլիսի 4-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզում: Մարզի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Մարտունի, Վարդենիս քաղաքներում, մշտադիտարկվել են մի քանի տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ: Կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող միջմարզային, ներմարզային երթուղիները […]

̰
Այսօր ունենք ԶՈՒ զարգացման բավականին լավ տեմպ և որակ. վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ

17:35 04.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի կիրառման պլանը: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է.  «Այսօրվա մեր քննարկումը շատ կարևոր է, սկզբունքորեն […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի թեմի առաջնորդի հետ

16:39 04.07.2020

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանի հետ: Այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10156950773072434

̰
Կառուցենք Հայաստանը նորովի. Փաշինյանի հրապարակած հերթական տեսանյութը

16:20 04.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել «#ԿառուցենքՀայաստանըՆորովի» հեշթեգով:

̰
ՊԲ-ում ամփոփել են մարտավարական զորավարժությունների արդյունքները

16:17 04.07.2020

Հուլիսի 4-ին, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ, տեղի է ունեցել ս.թ. հունիսի 22-ից 26-ը անցկացված մարտավարական զորավարժությունների արդյունքների ամփոփումը: Ըստ փուլերի անդրադառնալով զորավարժությունների արդյունքներին՝ բանակի հրամանատարը մանրակրկիտ վերլուծության է ենթարկել 2020 թվականի բանակային ուսումնական տարվա կարևորագույն միջոցառումներից մեկի ընթացքը, մասնավորապես մարտական պատրաստականության, սպառազինության ու ռազմական տեխնիկայի շահագործման, զորամասերի ու ստորաբաժանումների ղեկավարման և […]

̰
Հայկ Մարությանը ծաղիկներ է խոնարհել Մհեր Մկրտչյանի գերեզմանին

16:10 04.07.2020

Այսօր լրանում է հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան 90-ամյակը։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայ բեմի մեծ երախտավորի հիշատակին։ «Լեգենդար արտիստի ծննդյան տարեդարձի կապակցությամբ այցելել եմ Պանթեոն»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայկ Մարությանը: https://www.facebook.com/HaykMarutyanMayor/photos/a.284820638828245/606922523284720/?type=3&theater

̰
Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ-ի հետ ամուր հարաբերություններ կառուցել

15:46 04.07.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորական ուղերձ է հղել՝ Անկախության տոնի առթիվ: Ուղերձում Լուկաշենկոն հայտարարել է երկու երկրների միջև ամուր և կառուցողական հարաբերություններ կառուցելու Մինսկի պատրաստակամության մասին: Հայտնում է ТАСС–ը: «ԱՄՆ-ի հետ ամուր, կառուցողական հարաբերությունների կառուցումը՝ ընդհանուր արժեքների և առաջնահերթությունների հիմքով, Բելառուսի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է»,- ասված է շնորհավորական ուղերձում: Նա […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում

15:21 04.07.2020

Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առանձնազրույցը։ Այնուհետև զրույցը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի, Արցախի Հանարապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանի […]

̰
Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ ծրագրից

15:00 04.07.2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ ծրագրից հուլիսի 3-ից կարող են օգտվել նաև միկրոձեռնարկատերերը: Այս ծրագրով նախատեսված է միանվագ դրամական օգնություն նվազագույն աշխատավարձի չափով՝ 68.000 դրամ: Շահառու կարող են հանդիսանալ ծրագրում ընդգրկված ոլորտների բոլոր այն աշխատակիցները, ովքեր մարտի 1-ից հունիսի 15-ը թեկուզ 1 օր աշխատանքային հարաբերություններ են ունեցել գործատուի հետ: Դիմումները կարելի է լրացնել https://dimum.ssa.am/ կայքում: […]

̰
Հեռավար ժողով՝ ԱԱՏՄ ողջ աշխատակազմի մասնակցությամբ

14:33 04.07.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ տեսչական մարմնի ողջ կազմի մասնակցությամբ անցկացվել է հեռավար ժողով։ Պահպանելով սոցիալական հեռավորությունը մյուսներից՝ Ավագյանը համակարգչի դիմաց խոսել է առանց դիմակի, որպեսզի հեռավար ժողովի շուրջ 150 մասնակցին առավել լսելի լինի իր խոսքը։ Քննարկման առանցքում եղել են կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր, առաջին կիսամյակում և […]

̰
Կորոնավիրուսի համավարակի սկզբից մինչ օրս ․․․ Տիգրան Ավինյանի ամփոփիչ գրառումը

14:08 04.07.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ ամփոփելով կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Հայաստանում մինչ օրս իրականացված աշխատանքները: «Սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսի համավարակի հենց սկզբից կառավարության ամենակարևոր խնդիրներից էր առողջապահական համակարգի մոբիլիզիացիան ու կարողությունների ընդլայնումը: Մի քանի կարևոր թվեր այս առումով. Սկզբնական փուլում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով իրականացվող օրական մինչև 300 թեստի փոխարեն մայիսին անցկացվում էր արդեն […]

̰
Մեր երկրների միջև յուրահատուկ կապ կա, որն առանձնանում է փոխադարձ համակրանքով ու վստահությամբ. Մնացականյանի խոսքը՝ ԱՄՆ Անկախության տոնի առթիվ

13:52 04.07.2020

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ հրապարակված տեքստում նշվում է, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանն առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական զարգացման ճանապարհին՝ ստեղծելով նոր հնարավորություններ երկու երկրների միջև առավել ամուր գործընկերության ու համագործակցության համար։ «Առաջին անգամ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են ավելի քան հարյուր տարի առաջ։ Մեր […]

̰
Թրամփը խոստացել է ստեղծել ազգային հերոսների քանդակներով պուրակ

13:36 04.07.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բողոքի ցույցերի ընթացքում վանդալների կողմից բազմաթիվ հուշարձանների ոչնչացման ֆոնին հայտարարել է ազգային հերոսների քանդակներով պուրակի ստեղծման մասին: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Թրամփը Ռաշմորի լեռան հուշահամալիրում ունեցած ելույթի ընթացքում շեշտել է, որ հուշարձանների այգին տեղակայված կլինի բաց երկնքի տակ։ Ավելի վաղ Թրամփը հրամանագիր էր ստորագրել հուշարձանների պահպանության մասին:

̰
ԱՄՆ-ում դեմոկրատները փոխել են նախընտրական ծրագրերը

12:58 04.07.2020

Կորոնավիրուսի համաճարակը ստիպեց ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը փոխել նախընտրական ծրագրերը: Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը, կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենին հանրությանը ներկայացնելու միջոցառումների փոխարեն նրանք վիրտուալ համագումար կանցկացնեն: Էլեյն Կամարքը, Բրուքինգի ինստիտուտի մասնագետ Էլեյն Կամարք. «Մենք այդ վիրուսի մասին շատ բան չգիտենք, բայց այն, ինչ մենք իմացել ենք, այն է, որ վիրուսը փոխանցվում է փակ տարածություններում: […]

̰
1992 թ. հուլիսի 4-ին ադրբեջանական զինված կազմավորումները լայնածավալ հարձակում իրականացրին Մարտակերտի ուղղությամբ. Արցախի ԱԳՆ

12:41 04.07.2020

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «1992 թ. հուլիսի 4-ին ադրբեջանական զինված կազմավորումները, ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի բազմակի գերազանցություն, լայնածավալ հարձակում իրականացրին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի ուղղությամբ՝ կիրառելով ծանր հրետանի և ռազմական ավիացիա։ Մարտակերտն ամբողջովին ավերվեց, քաղաքի շուրջ 13 հազար հայ ազգաբնակչությունը ստիպված եղավ լքել բնակավայրը՝ դառնալով ներքին տեղահանված, և […]

̰
Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել Բարձրաշենի կիսավեր դպրոցից

12:09 04.07.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Արարատի մարզի Բարձրաշենի դպրոցն է: Այս տարի կիսավեր դպրոցի նախագծային աշխատանքների համար կառավարությունը հատկացրել է գումար, որն ավարտելուց հետո հայտ կներկայացնենք շինարարության ֆինանսավորման համար»:

̰
Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ և որակ. վարչապետ

12:00 04.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի կիրառման պլանը: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Այսօրվա մեր քննարկումը շատ կարևոր է, սկզբունքորեն […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ

11:56 04.07.2020

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմի հետ

11:35 04.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով. «Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ և որակ: Ցանկանում եմ արձանագրել, որ մեր կառավարության համար այս ուղղությունը ոչ թե ուղղակի առաջնահերթություն է, այլ առաջնահերթությունների առաջնահերթություն: Հանդիպում ունեցա ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ»:

̰
Ջրարբի համայնքում կվերակառուցվի 735 մետր երկարությամբ ճանապարհ

11:31 04.07.2020

Ջրարբի համայնքում 735 մ երկարությամբ ճանապարհ կվերակառուցվի. անվտանգ երթևեկ կապահովվի հետիոտների և վարորդների համար: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից; Ճանապարհի վերակառուցումը կիրականացվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 93 մլն 325.1 հազ. դրամ: ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 46 մլն 647.1 հազ. դրամ, համայնքի մասնակցությունը` 24.3%` 22 մլն 678 […]

̰
Այս տարի ԱՄՆ Անկախության տոնը նշում ենք վիրտուալ տիրույթում. Հայաստանում ԱՄՆ դեսպանություն

11:24 04.07.2020

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է. «Այս տարի ԱՄՆ Անկախության տոնը նշում ենք վիրտուալ տիրույթում։ Մեր տոնակատարությունը կսկսենք մեր երկու հզոր պետությունների օրհներգերի գեղեցիկ կատարումներով, ապա կներկայացնենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և մեր պատվավոր հյուր, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձները։ ԱՄՆ օրհներգը կհնչի ամերիկացի ջազ վոկալիստ Մայքլ Մայոյի կատարմամբ, որը 2017թ․ անձամբ ներկա էր Երևանում […]

̰
Բոլոր հանցագործներն ու ոճրագործները պետք է բանտում հայտնվեն, և դա չպետք է կապված լինի քաղաքական գործընթացների հետ. Գախարիա

22:19 03.07.2020

Բոլոր հանցագործներն ու ոճրագործները պետք է բանտում հայտնվեն, և դա չպետք է կապված լինի քաղաքական գործընթացների հետ: Այդ մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան« Մթավարի Արխիի» (Գլխավոր ալիք) բաժնետերերից մեկի՝ Գեորգի Ռուրուայի գործի հետ կապված: «Բոլոր հանցագործներն ու ոճրագրծները պետք է բանտում լինեն, և դա չպետք է կապված լինի քաղաքական գործընթացների հետ: Սա […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

22:04 03.07.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում […]

̰
ՊԱԾ-ը փորձում է ներգործել ԶԼՄ-ների վրա. Վրաստանի օմբուդսմեն

21:50 03.07.2020

Ըստ Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիայի` Պետական ​​անվտանգության ծառայությունը փորձում է ազդել լրագրողների վրա: «Ամենևին ՊԱԾ-ին չի վերաբերում, թե ինչ ռեպորտաժներ են պատրաստում ԶԼՄ -ները: Քննությունը սկսվեց առաջին իսկ օրից: Տպավորություն է ստեղծվում, որ գերատեսչության դրդապատճառն ավելի շուտ ազդեցությունն է լրագրողների գործունեության վրա», – ասել է Լոմջարիան: Խոսքը հունիսի 20-ին «Մթավարի Արխի» («Գլխավոր ալիք») ՀԸ-ով […]

̰
Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի վարչական շրջանի ղեկավար

21:33 03.07.2020

Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն, Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի քաղաքական ուժը ներկայացնող 29-ամյա հայուհի Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար: Պայքար է ընթացել Սոցիալիստական կուսակցության թեկնածու Անուշ Թորանյանի և Եվրախորհրդարանի անդամ Ագնես Էվրենի միջև, որն արմատներով թուրք է:  

̰
Ըստ լուրերի՝ ձերբակալվել է Մամեդյարովի ամենահավատարիմ թիմակիցն ու մանկության ընկերը

21:20 03.07.2020

Այսօր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հատուկ ուժային գործողություն է իրականացրել երկրի արտաքին գործերի նախարարությունում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ կան ձերբակալվածներ: Թեմային է անդրադարձել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: Ըստ մամուլ թափանցած որոշ տեղեկությունների՝ ձերբակալվել է ԱԳ նախարարության գործերի կառավարիչ Ֆարհադ Մոլլազադեն, որն ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ամենահատարիմ թիմակիցն է և նույնիսկ մանկության ընկերը:  

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի հետ

20:39 03.07.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ նշված է. «Հեռախոսազրույց ունեցա նաև ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ Շնորհավորեցի պրն Վոլոդինին հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ։ Տեղեկատվություն փոխանակեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ»։

̰
BACK_TO_TOP