TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+14.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1 045 քաղաքացի

11:54 07.07.2020

Հուլիսի 7-ի, ժամը 11.30-ի դրությամբ՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 67 հիվանդ է բուժվում, նրանցից 65-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5203 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 6-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 3849 նմուշառման […]

̰

11:49 07.07.2020

ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. « ԲՀԿ քաղաքական խորհուրդը խստորեն դատապարտում է իշխանության կողմից ԲՀԿ նախագահի և կուսակցական գործիչների հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման ու էժանագին մեթոդներով հաշվեհարդարի փորձերը: Ակնհայտ է, որ ամենը սկսվեց Գագիկ Ծառուկյանի հունիսի 5-ին հայտնի ելույթից հետո, որտեղ նա մատնանշեց կառավարության ձախողումներն ու տապալումները՝ նշելով կոնկրետ ոլորտներ: […]

̰
Լուկաշենկոն հարցազրույցի է եկել առանց կոշիկի

11:49 07.07.2020

«Беларусь 1» հեռուստաալիքը հուլիսի 6-ին հրապարակել է կադրեր, որոնցում երևում է՝ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցազրույցի է եկել գուլպաներով: Հաղորդվում է, որ Լուկաշենկոն լրագրողների հետ այդպես զրուցել է Սոչիում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո: Լրագրող Անդրեյ Կրիվոշնեևի հաղորդմամբ՝ Լուկաշենկոն այդ ժամանակ ասել է. «Մենք այստեղ տանն ենք»: Կոշիկները հանելը Լուկաշենկոյի կողմից հարգանքի դրսևորում […]

̰
Ներքին Գետաշենում կասֆալտապատվի 12 փողոց, կկառուցվի ոռոգման համակարգ

11:39 07.07.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի 1. 12 փողոց, 2. կկառուցվի ոռոգման համակարգ և 3. լուսավորության ցանց: Ներքին Գետաշենի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 257 միլիոն դրամ, որի՝ 60 տոկոսը կամ 154 միլիոն 200 հազար […]

̰
Քվորում չլինելու պատճառով ՍԴ նիստը չկայացավ. Օրակարգում ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի քննությունն էր

11:36 07.07.2020

Այսօր, ինչպես հայտնի է, ժամը 11-ին պետք է տեղի ունենար ՍԴ նիստը, որի օրակարգն ավելի վաղ ներկայացրել էր փաստաբան Տիգրան Եգորյանը: Ըստ այդմ՝ Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դիմումներ և միջնորդություններ են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ՍԴ դատավորներ Աշոտ Խաչատրյանի, Արայիկ Թունյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ դատավոր […]

̰
Արմավիրի մարզպետարանը եղեգնուտցիներին կոչ է անում դրսևորել հանդուրժողականություն և հավասարակշռվածություն

11:15 07.07.2020

Արմավիրի մարզպետարանը պարզաբանում է տարածել Եղեգնուտ համայնքում ստեղծված իրավիճակի շուրջ: Հիշեցնենք, եղեգնուտցիները դժգոհում էին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, որով համայնքապետի պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը պետք է լքի իր պաշտոնը, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում վերականգնվի նախկին համայնքապետը՝ Ռազմիկ Մարգարյանը: Տարածված պարզաբանման մեջ նշված է. «ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի կողմից համայնքի ավագանուն 2018 […]

̰
Մահացած պացիենտներից ամենաերիտասարդը եղել է 54 տարեկան, ամենատարեցը՝ 85

11:04 07.07.2020

Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առողջացած, 503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11711 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 125088 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 349 նոր դեպք և 605 առողջացած։ Մահվան 12 դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները […]

̰
Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի և փոխդեսպանի հանձնակատարի հետ

21:50 06.07.2020

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի և փոխդեսպանի հանձնակատար Ստիվ Դոցի հետ։ «Խոսել ենք նախորդ շաբաթ Միացյալ Թագավորության խորհրդարանում ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի ձևավորման վերաբերյալ։ Խմբի ղեկավար է ընտրվել Պահպանողական կուսակցության պատգամավոր Թիմ Լոթընը։ Բարոնուհի Քերոլայն Քոքսը (Լորդերի պալատ) ընդգրկվել […]

̰
Տեսչական մարմինների ստուգումներն՝ ամփոփ

21:03 06.07.2020

ՀՀ կառավարությունն ամփոփ ներկայացնում է տեսչական մարմինների ստուգումները: Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 05.07.2020-ի դրությամբ կայացվել է 4177 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 05.07.2020-ի դրությամբ իրականացվել է 43814 ստուգում, որից միայն 221-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Հաշվի են առնվել ՀՀ առողջապահական և աշխատանքի, ՀՀ սննդամթերքի […]

̰
̰
Չիկովանի. Վրաստանն աշխատում է բոլոր երկրների հետ` գործողությունների կոնկրետ ծրագիր մշակելու համար

20:32 06.07.2020

Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին այսօրվա ճեպազրույցում ուշադրություն է հրավիրել Եվրամիության անդամ երկրներին Եվրախորհրդի առաջարկություններին, ըստ որի՝ 15 երկրներ, այդ թվում՝ Վրաստանը, ընդգրկվել են անվտանգ երկրների ցանկում: Նրա խոսքով՝ այս փաստն ընդգծում է, որ ինչպես կառավարությունն, այնպես էլ Վրաստանի քաղաքացիները կարողացան նշանակալի արդյունքների հասնել COVID-19- ի դեմ պայքարի առումով, ինչի շնորհիվ ձեռք բերվեց միջազգային ճանաչում: […]

̰
Գյումրիի դրամատիկական թատրոնում բեմադրվում են երեք նոր ներկայացումներ. դերասանները փորձերին մասնակցում են դիմակներով

20:16 06.07.2020

Համավարակի պատճառով դեռ հայտնի չէ, թե մշակութային կենտրոնները երբ կանցնեն ստեղծագործական բնականոն ընթացքի։ Արդեն 5 ամիս է  համերգասրահների, թատրոնների, թանգարանների դռները փակ են։ Գյումրիի դրամատիկական թատրոնում բոլոր ծրագրերն այս պահին սառեցված են, բայց պրեմիերաների, նորից բեմ դուրս գալու սպասումով  նախապատրաստական աշխատանքների են անցել։ Աճեմյանցիները երեք նոր բեմադրությունների են պատրաստվում: Ե՞րբ հնարավոր կլինի դրանք հանդիսատեսի համար խաղալ. […]

̰
Կասեցումներ սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններում և Ազգային արխիվում

19:24 06.07.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցերը շարունակում են արձանագրել պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանման թերություններ։ ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով կասեցված ընկերությունների մեջ կան ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ձեռնարկություններ՝ գեղեցկության սրահներ, վարկային կազմակերպությունների մասնաճյուղեր, «Զբաղվածության պետական գործակալություն», «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ, սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններ: Ամենուր խախտումների վիճակագրությունը գրեթե նույնն է՝ կապված ախտահանիչների, ջերմաչափերի, […]

̰
Կորոնավիրուսի արդյունքներն ամփոփողները շտապում են․ Փաշինյանը՝ իրենց սխալների մասին հարցին

19:21 06.07.2020

Պարետատան նիստից հետո անցկացվող ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց, թե որոնք են եղել կառավարության հիմնական սխալները կորոնավիրուսի դեմ պայքարում։ Մյուս հարցը վերաբերում էր նրան, թե երբ են լինելու պաշտոնյաների պատիժները այդ սխալների համար։ Փաշինյանը նախ՝ նշեց, որ իրենք լոքդաունից հրաժարվել են այն ժամանակ, երբ Հայաստանում 70 հազար աշխատատեղ էր փակվել։ Եթե լոքդաունից չհրաժարվեին, […]

̰
Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ. ԱԱԾ

19:10 06.07.2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետախուզական քայքայիչ գործունեության դեմ պայքարի և տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենքով իրեն վերապահված գործողությունների ու լիա­զո­րու­թյունների իրականացմանը, շարունակում է բացահայտել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանցավոր նկրտումներն, ինչպես նաև հակազդել համացանցի տարբեր հար­թակ­նե­րում ադրբեջան­ցի օգ­­տա­տե­րերի կողմից շարու­նա­կական բնույթ կրող հակա­հայ­­կական և ՀՀ զին­ված ուժերը վար­կա­բե­­­կե­­­լուն ուղղված ակցիա­ներին: […]

̰
Չենք կարող արտակարգ դրությունը անընդհատ երկարացնել, բայց նաև չենք կարող համաճարակը հաշվի չառնել․ Փաշինյան

18:57 06.07.2020

Արտակարգ դրության ժամկետը առնվազն 1-2 անգամ էլ կերկարացվի։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղեկացրեց, որ փորձելու են կատարելագործել օրենսդրությունը, որ հակահամաճարակային միջոցառումները կարողանան իրականացնել նաև արտակարգ իրավիճակի պայմաններում։ Փաշինյանի խոսքերով՝ իշխանությունները չեն կարող արտակարգ դրությունը անընդհատ երկարացնել, բայց նաև չեն կարող հաշվի չառնել համաճարակային իրավիճակը։ Ըստ այդմ, Փաշինյանի խոսքերով՝ պետք […]

̰
Եթե մարդիկ դիմակներ չկրեին, բազմապատիկ ավելի շատ վարակումներ կունենայինք․ Թորոսյան

18:50 06.07.2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակումների թվի՝ համաճարակներին հատուկ էքսպոնենտալ աճ չկա։ Թեև օրական մի քանի հարյուր վարակման դեպքեր են արձանագրվում, սակայն դրանց թիվը կտրուկ չի մեծանում։ Այս մասին այսօր հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վարչապետի մասնակցությամբ ճեպազրույցի ժամանակ նա նշեց, որ եթե մարդիկ դիմակներ չկրեին, վարակումների թիվը բազմապատիկ ավելի մեծ կլիներ։ Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ թեև վարակման […]

̰
ԲԴԽ-ն քննել է ՍԴ դատավորի թեկնածուի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը

18:47 06.07.2020

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննել է ՍԴ դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը: Միջնորդությունը ներկայացրել էին դատավորներ Արման Թովմասյանն ու Մխիթար Պապոյանը: Իսկ պատճառն այն է, որ  Բադալյանն իր հարցազրույցներից մեկում որոշակի արտահայտություններ էր թույլ տվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հասցեին, ինչով, Թովմասյանի և Պապոյանի համոզմամբ, Բադալյանը խախտել է քաղաքական […]

̰
Փաշինյանն ասաց, թե երբ Հայաստանը կվերադառնա սահմանափակումներին

18:20 06.07.2020

Կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության մեջ կա կարմիր գիծ, և այն հատելու դեպքում իշխանությունները կրկին սահմանափակումներ կկիրառեն Հայաստանում։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու բացատրեց, թե երբ դա կարող է լինել։ Ըստ Փաշինյանի՝ սահմանափակումներին վերադարձը կլինի այն ժամանակ կամ այն դեպքում, երբ առողջապահական համակարգը չկարողանա սպասարկել քաղաքացիներին։ Ընդ որում, ըստ Փաշինյանի, թեև […]

̰
Մարդիկ չեն հավատում իրենց անհատական ջանքի կարևորությանը համաճարակի դեմ պայքարում․ Փաշինյան

18:14 06.07.2020

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակը բարդ է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում ու մասնավորապես այն երկրներում, որտեղ թվում է, թե համաճարակը հաղթահարվել էր։ Այս մասին այսօրվա պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Փաշինյանի՝ հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ չեն հավատում իրենց անհատական ջանքի կարևորությանը համաճարակի դեմ պայքարում։ Բայց վիճակը բարդացնում […]

̰
Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Կարեն Ղազարյանի և Արա Ղազարյանի հետագա ճակատագրին վերաբերող հարցեր

18:00 06.07.2020

Հուլիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության համագործակցության ընթացիկ հարցերին, օրակարգային միջոցառումներին, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններին ու առաջիկա […]

̰
Ղազախստանը երկրորդ անգամ կարանտին է սահմանել իր ամբողջ տարածքում

17:30 06.07.2020

Ղազախստանը վերադառնում է խիստ կարանտինային միջոցառումների: Այստեղ վերջին 1 օրում կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 1400 մարդու մոտ: Երկրում կրկին փակում են գեղեցկության սրահները, մարզասրահները, ոչ պարենային խանութները, ռեստորանները և այն վայրերը, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ: Արգելվում են զանգվածային միջոցառումները: Սահմանափակվել է տարեցների տեղաշարժը: Միևնույն ժամանակ, իրենց աշխատանքը կշարունակեն շինարարական ընկերությունները և արդյունաբերական ընկերությունները: […]

̰
Նոր Նորք վարչական շրջանում խախտումներ են հայտնաբերվել շինանյութի առևտրի կետերում

17:00 06.07.2020

Այսօր՝ հուլիսի 6-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Խոշորացույցի տակ է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը: Մի քանի խախտումներ են հայտնաբերվել շինանյութի առևտրի կետերում: Մասնավորապես՝ բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Նոր Նորք վարչական շրջանում նախկինում խախտումներ թույլ […]

̰
Շիրակի մարզպետը հետևել է բուհական քննությունների ընթացքին

16:37 06.07.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուների հետ այսօր այցելել է մարզում ստեղծված քննական կենտրոններ՝ ծանոթանալու միասնական քննությունների ընթացքին: Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը: Տիգրան Պետրոսյանը հանդիպել է քննական գործընթացի կազմակերպիչներին, խոսել քննության ընթացքի ու կազմակերպչական աշխատանքների մասին՝ կարևորելով համավարակի պայմաններում հակահամաճարակային կանոնների խիստ պահպանումը: Շիրակի մարզում ձևավորվել են երեք քննական կենտրոններ՝ Գյումրու […]

̰
Վերաքննիչ դատարանը բավարարել է «Առագաստ» սրճարանում կատարված սպանության գործով ՀՀ դատախազության ներկայացրած բողոքը

16:32 06.07.2020

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բավարարել դատախազության բողոքը և 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում կատարված Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործն ուղարկել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննություն կատարելու համար։ Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել էր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001թ. սեպտեմբերի […]

̰
Էրդողանի ֆինանսական շարժերը քննողները ձերբակալվել են «ահաբեկիչների» հետ կապերի համար

16:24 06.07.2020

Թուրքիայում ձերբակալվել է 115 մարդ, որոնք նախկինում աշխատել են ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհրդում (MASAK) ու հանդգնել են ստուգել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ֆինանսական շարժերը։ Նրանք մեղադրվում են «ահաբեկիչների» հետ կապեր ունենալու համար, գրում է «Էրմենիհաբերը»։ Բանն այն է, որ այս մարդիկ համակարգում Էրդողանի անունն են փնտրել իրենց աշխատանքի ընթացքում։ Հետագայում նրանք անցել են այլ […]

̰
Մակրոնը հայտնել է՝ ինչ է ակնկալում նոր կառավարությունից

16:12 06.07.2020

Առաջին հերթին՝ տնտեսության աշխուժացում, սոցիալական և էկոլոգիական խնդիրների լուծում։ Սրանք են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջնահերթությունները, որոնց լուծումները նա սպասում է նոր կառավարությունից։ Այս մասին Մակրոնը գրել է իր թվիթերյան էջում։ Relance de l’économie, poursuite de la refondation de notre protection sociale et de l’environnement, rétablissement d’un ordre républicain juste, défense de la souveraineté européenne […]

̰
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 613-ով

15:34 06.07.2020

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Իրանում կորոնավիրուսի հուլիսի 6-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ: Ըստ այդմ՝ Վարակակիրների թիվն ավելացել է 2.613-ով, Ընդհանուր՝ 243.051: Մահացածների թիվն ավելացել է 160-ով, Ընդհանուր՝ 11.730: Ծանր վիճակում է գտնվում 3.201 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 2.753-ով, Ընդհանուր՝ 204.083: Թեստավորվել է 25.276 անձ, Ընդհանուր՝ 1.820.003:

̰
Քաշքշուկ՝ դիմակ չկրելու հարցի շուրջ ոստիկանների հետ ծագած վիճաբանության ժամանակ

15:27 06.07.2020

2020թ. հուլիսի 3-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողները, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում ծառայություն իրականացնելիս, նկատել են, որ «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, խախտելով ՀՀ պարետի որոշումը, պաշտպանիչ դիմակ չի կրում, և կանգնեցրել են: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական ծառայությունից: Նշված ավտոմեքենայի ուղևորը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դուրս է […]

̰
Այսօրվանից ի՞նչ սահմանափակումներ են վերանում Վրաստանում

15:22 06.07.2020

Վրաստանի կառավարության միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ այսօրվանից թույլատրվում է թրեյնինգների և գիտաժողովների անցկացումը նաև փակ տարածքներում։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Վերսկսել է նաև ուսումնական գործընթացը մասնագիտական այն քոլեջներում, որոնք համապատասխանել են առողջապահության նախարարության կողմից սահմանված հատուկ չափանիշներին: Այսօրվանից Վրաստանում թույլատրվում է նաև բաց տարածքներում առկա ատրակցիոնների գործունեությունը: Միաժամանակ, միջգերատեսչական խորհուրդը առողջապահության նախարարությանը հանձնարարել է մշակել […]

̰
BACK_TO_TOP