TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախաձեռնել եմ համաներման և ներման առանձին գործընթացներ. Արցախի նախագահ

20:27 03.07.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել: «Հարգելի՛ հայրենակիցներ Հաշվի առնելով համավարակային ստեղծված իրավիճակը և օգտվելով Արցախի Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված իրավունքից՝ նախաձեռնել եմ համաներման և ներման առանձին գործընթացներ: Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը շուտով ներկայացնելու եմ Ազգային ժողով՝ առաջարկելով այն տարածել մինչև հուլիսի 1-ը ներառյալ որոշ հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված […]

̰
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել

19:23 03.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անահիտ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N […]

̰
Պարզվել է Հյուսիսային Եվրոպայում ռադիացիայի հայտնվելու հնարավոր պատճառը

19:15 03.07.2020

Հյուսիսային Եվրոպայի մթնոլորտում ռադիոակտիվ տարրերի հայտնվելը, ինչի մասին ահազանգել էին Սկանդինավյան պետությունները, հնարավոր է՝ կապված է ատոմային ռեակտորների վրա աշխատանքների հետ։ Այս եզրակացությանն են եկել Ատոմային էներգետիկային միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները։ Նրանց կարծիքով՝ այդպիսի ռադիացիոն արտահոսքեր հնարավոր են ռեակտորների վրա մասնավորապես տեխնիկական աշխատանքների դեպքում։ Բայց թե որ ռեակտորների մասին է խոսքը, նրանք դժվարացել են հայտնել։ […]

̰
Ալիքն անսպասելիորեն ծածկել է նորապսակներին՝ նրանց տանելով օվկիանոս

19:13 03.07.2020

Ամերիկյան Լագունա-Բիչ քաղաքում հսկայական ալիքն անսպասելիորեն ծածկել է նորապսակներին՝ նրանց տանելով օվկիանոսի խորքը: Այդ ժամանակ նորապսակներն ափին կանգնած լուսանկարվում էին, հայտնում է Daily Mail-ը: Զույգի՝ ջրում հայտնվելը նկատել են ականատեսները և անմիջապես կանչել փրկարարներին: Նրանք կարողացել են նորապսակներին հանել ափ: https://www.facebook.com/KTNVLasVegas/videos/3180563642005411/

̰
Գերմանիան արտահանձնում է վրացի նախկին պաշտոնյային

18:22 03.07.2020

Գերմանիան Վրաստանին է հանձնում է Պրոբացիայի նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյային՝ Դավիդ Չկադուային, որն Ինտերպոլի կողմից հետախուզվում է: Այդ մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը: Արտահանձնումը տեղի է ունենալու այսօր: Նախկին պաշտոնյային, որը 7 տարի հետախուզման մեջ էր, Վրաստանում խիստ պատիժ է սպառնում: Այստեղ նա մի քանի աղմկահարույց գործերի մասնակից  է: Մասնավորապես, Չկադուան 3 այլ բարձրաստիճան […]

̰
Հուլիսի 7-ին Փարիզ-Թբիլիսի չարտերային չվերթ կիրականացվի

18:17 03.07.2020

Georgian  Airways ավիափոխադրողը հուլիսի 6-ին կիրականացնի Փարիզ-Թբիլիսի չվերթը, թեև այն համաձայնեցված չէր Վրաստանի իշխանությունների հետ: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Այս մասին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: Ըստ նրա` չվերթը կազմակերպվելու է բարձր մակարդակով, պահպանվելու են հակահամաճարակային բոլոր կանոնները: Դրանք այսպես կոչված «սոցիալական չվերթներ» են  քաղաքացիներին մատչելի գներով վերադարձնելու […]

̰
Հայաստանի «Սու-30»-ները «գրոհային գործողությամբ» առաջին վարժանքն են իրականացրել․ Փաշինյան

18:08 03.07.2020

Հայկական բանակի շարքերը տարեվերջին համալրած «Սու-30ՍՄ» կործանիչ ինքնաթիռները գրոհային վարժանքներ են իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ։ Այս մասին տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր «Սու30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/284629709321116/

̰
Կասեցվել է մի շարք բենզալցակայանների և շինանյութի առևտրի կետերի գործունեությունը

18:04 03.07.2020

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում` պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ: Այսօր՝ հուլիսի 3-ին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ստուգայցերի և […]

̰
Տոնոյանն ընդունել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար Լիտվայից Հայաստան եկած խմբի ռազմական մասնագետներին

17:46 03.07.2020

Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայից Հայաստան ժամանած խմբում ընդգրկված ռազմական մասնագետներին։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը և հատկապես պաշտպանության նախարարությանը Հայաստանին տրամադրվող աջակցության համար՝ ընդգծելով ռազմական մասնագետների անձնազոհ աշխատանքը այս դժվարին իրավիճակում։ ՀՀ […]

̰
Պուտինը որոշել է, թե երբ ուժի մեջ կմտնեն ՌԴ Սահմանադրության փոփոխությունները

17:44 03.07.2020

Ռուսաստանի նախագահը այսօր հրամանագիր է ստորագրել, որով սահմանել է այն օրը, երբ ուժի մեջ կմտնեն Սահմանադրության փոփոխությունները, որոնք հաստատվել են հանրաքվեով։ Վլադիմիր Պուտինն այդ օրը նշանակել է հուլիսի 4-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Շուրջ 1 շաբաթ տևած քվեարկության պաշտոնական արդյունքների համաձայն՝ Սահմանադրության փոփոխությանը կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների շուրջ 78 տոկոսը։ Փոփոխությունների ամենաքննարկված կետերից մեկը վերաբերում […]

̰
Հայաստանում առաջին անգամ կատարվել է պետական պաշտոնի նշանակման ենթակա թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն. վարչապետ

17:42 03.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019թ. և 2020թ. 1-ին եռամսյակում կատարման ենթակա միջոցառումների իրականացման վերաբերյալ զեկույցը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ 2019թ. միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվությունը 2020թ. փետրվարից հրապարակվել է […]

̰
Ստամբուլում սկսվել ու հետաձգվել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության գործով դատավարությունը

17:37 03.07.2020

Ստամբուլում սկսվել է դաժանաբար սպանված սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի գործով դատավարությունը: Դատարանի առաջ կկանգի 20 մեղադրյալ: Դատը անցկացվել է հեռավար: Դատական այսօրվա նիստը շատ կարճ է տևել և նոր նիստ է նշանակվել նոյեմբերի 24-ին: Առաջին նիստին մասնակցել է նաև Խաշըգջիի հարսնացուն, ով վերջինն էր տեսել լրագրողին Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց առաջ: «Դատական գործընթացը […]

̰
Հրազդանի կիրճը հիմնովին մաքրվում է աղբից. Երևանի քաղաքապետարան

17:31 03.07.2020

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Հրազդանի կիրճը հիմնովին մաքրվում է աղբից։ ԵԱՍՄ համայնքային հիմնարկը մեծ քանակի մարդկային ռեսուրս և տեխնիկա է ներգրավել տարածքը մաքրելու համար։ «Կրկին և կրկին կոչ ենք անում մեր քաղաքացիներին մաքուր պահել քաղաքը»,- հորդորում է քաղաքապետարանը:

̰
Մերկելը պահել է խոստումը և լրագրողների առջև ներկայացել դիմակով

17:22 03.07.2020

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողներին տված խոստումը պահել է և նրանց առջև ներկայացել է դիմակով: Կանցլերի դիմակով լուսանկարը հրապարակվել է Սաքսոնիա Անհալթի վարչապետ Ռայներ Հազելովի թվիթերյան էջում: Լուսանկարն արվել է Բունդեսրատի բակում, որտեղ Մերկելը Գերմանիայի՝ ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ ելույթով է հանդես եկել: Երկուշաբթի Էմանուել Մակրոնի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում Մերկելը ստիպված է եղել պատասխանել լրագրողի […]

̰
Մեծ Բրիտանիան չեղարկում է ավելի քան 50 երկրից ժամանողների համար պարտադիր մեկուսացման պայմանը

17:00 03.07.2020

Մեծ Բրիտանիան չեղարկում է 14-օրյա պարտադիր մեկուսացման պայմանը ավելի քան 50 երկրից ժամանողների համար: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը Sky News-ին տված հարցազրույցի ժամանակ: «Պետությունն անտրտունջ աշխատում էր, որպեսզի հասնեինք այս փուլին, դրա համար անվտանգությունը պետք է մնա մեր ուշադրության կենտրոնում, և մենք առանց տատանվելու արագ ձեռք կառնենք նոր միջոցառումներ մեզ պաշտպանելու […]

̰
ԱՄՆ-ն 1 մլն դոլարի աջակցություն է տրամադրում ՀՀ-ին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ

16:50 03.07.2020

Միացյալ Նահանգները 1 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանի Հանրապետությանը՝ պայքարելու կոռուպցիայի դեմ: Հունիսի 23-ին առցանց ձևաչափով տեղի ունեցած միջոցառմամբ մեկնարկել է «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հաշվեքննիչ պալատին» եռամյա ծրագիրը։ Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, միջգերատեսչական պայմանագիր է ստորագրել ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ գրասենյակի (GAO) Աուդիտի գերազանցության կենտրոնի հետ՝ Հայաստանի Հանրապետության աուդիտի բարձրագույն մարմնին՝  Հաշվեքննիչ […]

̰
Ղազախստանում տեղադրվել է Նազարբաևի հուշարձանը

16:45 03.07.2020

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ազգային պաշտպանության համալսարանում մասնակցել է հանրապետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանի բացման արարողությանը: Ղազախստանի նախկին նախագահը հուլիսի 6-ին կնշի իր 80-ամյակը: Պաշտպանության ազգային համալսարանը տեղակայված է հանրապետության մայրաքաղաք Նուրսուլթանում: Տոկաևը նշել է, որ Նազարբաևը ժամանակակից Ղազախստանի հիմնադիրն է: Նախագահը հավելել է, որ հուշարձանի տեղադրումը Պաշտպանության ազգային համալսարանում խորհրդանշական է, քանի որ […]

̰
Ֆրանսիայում նոր վարչապետ է նշանակվել

16:34 03.07.2020

Ֆրանսիայի նախորդ վարչապետի հեռացումից ընդամենը ժամեր անց հայտնի է դարձել նոր վարչապետի անունը։ Նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով՝ կառավարությունը կղեկավարի Ժան Կաստեքսը։ Այս մասին հայտնում է ռուսական RT կայքը։ Մինչ այս Կաստեքսը երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր։

̰
Վրաստանը մոտ ապագայում չի բացի ցամաքային սահմանը. Գիորգի Գախարիա

16:28 03.07.2020

Վրաստանը COVID-19-ի պատճառով առաջիկայում չի բացի ցամաքային սահմանը հարևան երկրների հետ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: «Մենք հապճեպ քայլեր չենք ձեռնարկի հարևան երկրների հետ ցամաքային սահմանի բացման ուղղությամբ, չնայած որ միջազգային բեռնափոխադրումներն իրականացվում են առանց խոչընդոտների: Ավելին, մենք ստեղծում ենք առավելագույնս հարմարավետություն բեռներ տեղափոխող ընկերությունների համար»,- ընդգծել է […]

̰
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյին

16:18 03.07.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Այս մասին Միրզոյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Զրույցի ընթացքում շնորհավորեցի տիկին Մատվիենկոյին հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ։ Խոսեցինք կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակի մասին, քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- գրել է Միրզոյանը։

̰
Կորոնավիրուսի դեմ 17 հնարավոր պատվաստանյութ է փորձարկվում մարդկանց վրա

16:14 03.07.2020

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի որոնումներ աշխարհում կատարում են հարյուրավոր կենտրոններ ու ինստիտուտներ։ Այդ հնարավոր պատվաստանյութերից 17-ն արդեն հասել է մարդկանց վրա փորձարկումների փուլ։ Այս մասին հայտնել է գերմանական DW պարբերականը։ Սրանցից ամենահեռանկարայինն Օքսֆորդի համալսարանում փորձարկվողն է։ Այն արդեն հասել է կլինիկական փորձարկումների երրորդ փուլին։ «AZD1222» աշխատանքայինը կրող պատվաստանյութը առաջինն է հասել այդ փուլին, որը նշանակում է, […]

̰
Համագործակցություն Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտի կարողությունների զարգացման ուղղությամբ

16:04 03.07.2020

Եվրոպական միությունը, Շվեդիան, Լիտվան և Հայաստանը՝ «TeamEurope» մոտեցմամբ գործակցում են Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտի կարողությունների զարգացման ուղղությամբ: Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանում Շվեդիայի և Լիտվայի դեսպանությունների միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր Թվինինգ գործիքի «Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որի բյուջեն կազմում է 1 մլն եվրո: Ծրագրի նպատակն է ամրապնդել աղետների […]

̰
Դիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացին վիճաբանել է ոստիկանների հետ և բռնություն գործադրել նրանց նկատմամբ. հարուցվել է քրեական գործ

15:37 03.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վանաձորում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քաղաքացու կողմից բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2020 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 17։40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու շենքերից մեկի մոտ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային քննչական վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի աշխատակիցները, […]

̰
Որևէ տեսակի ֆինանսական հարաբերությունների մեջ ԱՆ որևէ աշխատակից չպետք է մտներ և չպետք է մտնի. Թորոսյան

15:36 03.07.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վկայի կարգավիճակով մասնակցել է հանրապետության նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի գործով դատավարությանը: Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին կաշառք տալու, վերջինս էլ՝ կաշառք ստանալու մեջ: «Պատասխանեցի կողմերի հարցերին բավականին երկար: Կարծում եմ՝ նոր հանգամանքներ ի հայտ եկան իմ պատասխաններից: Այդ գործին նախորդող որոշակի պրոցեսներ եմ պատմել, որոնք հնարավոր է՝ […]

̰
Եղվարդը 2 հիմնանորոգված մանկապարտեզ կունենա

15:30 03.07.2020

Աշնանը Եղվարդ համայնքում շահագործման կհանձնվեն միանգամից 2 հիմնանորոգված մանկապարտեզ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նա ընդգծել է, որ մարզի համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը և ըստ այդմ՝ քաղաքացու կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի կարևորագույն մասն են կազմում նախակրթական հաստատությունների կառուցումը: Այդ համատեքստում Կոտայքի մարզից ներկայացվող սուբվենցիաների շարքում մշտապես […]

̰
COVID-19-ի բուժմամբ զբաղվող հաստատություններում ընտանեկան մթնոլորտ է հաստատված. վարչապետ

15:05 03.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ֆեյսբուքյան հրապարակումն այն մասին, որ կորոնավիրուսով վարակված անձանց հարազատները գալիս են բուժհաստատության բակ՝ թեկուզ պատուհանից իրենց հարազատներին տեսնելու համար: «Մի քանի անգամ ասել եմ, որ COVID-19-ի բուժմամբ զբաղվող բուժհաստատություններում ընտանեկան մթնոլորտ է հաստատված՝ բուժանձնակազմի և հիվանդների միջեւ: Այս դրվագը կարծում եմ՝ ավելի […]

̰
Ռուսաստանը քննարկում է այլ երկրների հետ սահմանների բացման հարցը. Պեսկով

14:48 03.07.2020

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը քննարկում է այլ երկրների հետ սահմանների բացման հարցը, բայց դեռևս որևէ կոնկրետ որոշում չի կայացվել, հաղորդում է Gazeta.Ru- ի թղթակիցը: Ըստ նրա՝ այս հարցը պետք է ուղղվի կառավարությունում գտնվող շտաբին: «Դուք գիտեք, որ որոշ պետությունների հետ կապեր են ձեռք բերվում, բայց մինչ այժմ որևէ կոնկրետ […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին Անկախության օրվա առթիվ

14:23 03.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: «Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Բելառուսի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պետական գլխավոր տոնի` Անկախության օրվա առթիվ: Մաղթում եմ ձեզ հաջողություններ և նոր ձեռքբերումներ երկրի տնտեսական, սոցիալական և գիտատեխնիկական զարգացման և միջազգային […]

̰
Ավելի քան 0,5 մլրդ դոլար՝ Էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման ու վերազինման համար

14:15 03.07.2020

Ավելի քան կես միլիարդ դոլար է հատկացվել էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման և վերազինման համար։ Այս մասին է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութը:

̰
Մայամիում պարետային ժամ է սահմանվել

14:08 03.07.2020

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ամենամեծ շրջանում՝ Մայամի-Դեյդում, պարետային ժամ է սահմանվել կորոնավիրուսով վարակումների թվի մեծ աճի պատճառով։ Վերջին մեկ օրում մասնագետները Ֆլորիդայում 10 հազար վարակման դեպք են արձանագրել։ Այս մասին հայտնում է «Գազետան»։ Շրջանի ղեկավար Կառլոս Խիմենեսը որոշել է արգելել տանից դուրս գալը գիշերային ժամերին՝ 22։00-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ արգելքը կգործի անժամկետ՝ մինչև նոր […]

̰
BACK_TO_TOP