TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+14.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախում հակահամաճարակային միջոցառումները կխստացվեն

15:12 06.07.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հուլիսի 6-ին տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը: Ինչպես հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից, հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործընթացի շրջանակներում վերջին մեկ ամսվա ընթացքում կատարած աշխատանքների համառոտ նկարագիրը ներկայացրել է պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նախագահը լսել է նաև առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանի զեկույցը, որն ընդգրկում էր […]

̰
Կրկնակի շրջայց Երևանի Նոր Նորք վարչական շրջանում

14:38 06.07.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները,  իրենց վերապահված լիազորությունների շրջանակում, ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, կրկնակի շրջայց են կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ «Զբոսայգիներում իրականացված մշտադիտարկումների ընթացքում նկատվել են խախտումների և թերությունների նվազում։ Քաղաքացիները զբոսնել են դիմակներով, չեն արձանագրվել նաև մարդկային կուտակումներ»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

̰
ԱԻՆ-ն ահազանգ է ստացել «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբի տեղադրման մասին

14:13 06.07.2020

Հուլիսի 6-ին՝ ժամը 13։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական […]

̰
Սկսում ենք կենսաթոշակների նշանակման գործընթացների վերակազմակերպումը. Զարուհի Բաթոյան

13:12 06.07.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Սկսում ենք կենսաթոշակների նշանակման գործընթացների վերակազմակերպումը։ Ոլորտում բարեփոխումներ իրականացվելու նպատակով կառավարության գործունեության ծրագրում ամրագրվել են կոնկրետ միջոցառումներ, այդ թվում կառուցվածքային փոփոխություններ: Ներկայումս կենսաթոշակ, նպաստ և սոցիալական ծրագրերով նախատեսված մի շարք դրամական վճարների նշանակման և վճարման գործառույթներն իրականացնում են աշխատանքի և սոցիալական […]

̰
Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են

12:21 06.07.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջում հետևյալ տեղեկությունն է հրապարակված. «Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են: Վարակվածության նոր դեպքեր չկան: Հոսպիտալացված բոլոր տարեցները վերադարձել են իրենց բնականոն կյանքին: Նշենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող բոլոր հաստատությունները շարունակում են աշխատել փակ ռեժիմով՝ նվազագույնի հասցնելով մուտք […]

̰
Արտակարգ դրությանն առնչվող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 2249 բողոք

12:12 06.07.2020

Մարդու իրավունքների պաշտպանը նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Այս օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը: Մասնավորապես, մարտի 16-ից հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է արտակարգ […]

̰
Կառուցենք Հայաստանը նորովի. Նիկոլ Փաշինյան

11:43 06.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Փաշինյանի հրապարակած տեսանյութը: Դրանում ներկայացվում է սահմանապահ Բերդավան գյուղի չորս փողոց, որոնք լուսավորվել են գերժամանակակից, գերխնայող լեդ լուսատուներով: «Կառուցենք Հայաստանը նորովի»,- տեսանյութին կից նշել է Փաշինյանը:

̰
Բռնություն ոստիկանության ծառայողների նկատմամբ. մեկ անձ ձերբակալվել է

11:39 06.07.2020

2020թ. հուլիսի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում ծառայություն իրականացնող ոստիկաններին է մոտեցել «Օպել Աստրա» մակնիշի տաքսու տարբերանշանով ավտոմեքենա, որի սրահից վերջիններիս հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ: Ոստիկանության ծառայողները, նկատելով, որ ավտոմեքենայի սրահում գտնվող ուղևորները դիմակ չեն կրում և խախտել են ՀՀ պարետի որոշումը, պարեկային ավտոմեքենայով հետապնդել են նշված ավտոմեքենան` այնտեղ գտնվող անձանց […]

̰
Արմեն Ամիրյանը դիմել է դատախազություն՝ Հովհաննես Գալստյանին պատասխանատվության ենթարկելու համար

11:27 06.07.2020

ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի հայրենակիցներ, Թանկագին բարեկամներ, Ընկերներ, Նախ և առաջ առողջություն և շուտ ապաքինում եմ ցանկանում բոլոր հիվանդներին, իսկ մնացյալին՝ ամուր առողջություն ։ Աստծո կամքով կհաղթահարենք այս համավարակը։ Անշուշտ նկատել եք, որ Հովիկ Գալստյանի հնչեցրած անհիմն մեղադրանքներին չեմ պատասխանում։ Դա անում եմ նրա համար, […]

̰
Բարեկարգվում են այգի-պուրակները, բակերն ու մայթերը   

11:23 06.07.2020

Վարչական շրջանների 2020 թվականի ծրագրերով բարեկարգվում են այգի-պուրակները, բակերն ու մայթերը: Այս մասին է Երևանի քաղաքապետարանի տարածած տեսանյութը:

̰
Գույքահարկի առաջին ավելացումը 2021-ին է լինելու, իսկ ամբողջական անցումը 2026-ին է նախատեսված. Կառավարություն

22:15 05.07.2020

ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում գույքահարկի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել: «Ներդրվում է գույքահարկի հարկման նոր համակարգ՝ ըստ որի անշարժ գույքը նախկին կադաստրային արժեքի փոխարեն կհարկվի շուկայական մոտարկված արժեքով: Գույքահարկի առաջին ավելացումը 2021-ին է լինելու, իսկ ամբողջական անցումը 2026-ին է նախատեսված: Գործող կադաստրային արժեքներին և հարկերին, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքին և անշարժ գույքի հարկին կարող եք […]

̰
Պատրաստ եմ ակտիվ եռանդով ծառայելու հայրենիքիս ու ժողովրդիս. Արցախի նախագահ

20:25 05.07.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և կից գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր այցելել եմ մեր հանրապետության գողտրիկ վայրերից մեկը, որտեղ լեռնային պայմաններում պատրաստություն էին անցնում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Ծանոթանալով ծառայության պայմաններին՝ տվել եմ մի շարք կարևոր, այդ թվում՝ հանրային մտահոգությունների տիրույթում գտնվող հարցերին առնչվող ցուցումներ: Օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ […]

̰
Տիգրան Ավինյանը՝ միանվագ և ամսական նպաստների մասին

19:21 05.07.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեր կարևորագույն խնդիրներից է։ Դեռևս անցած տարվա սեպտեմբերին հայտարարել էի, որ 2020թ․-ից մեկնարկելու ենք ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր (https://bit.ly/31M9ZAs Այսպիսով, հուլիսի 1-ից սկսած․ Վեց անգամ բարձրացել է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից 300 հազար […]

̰
Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ. Արարատ Միրզոյան

18:18 05.07.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում Սահմանադրության օրվան նվիրված գրառում է կատարել: «1995թ. հուլիսի 5֊ին ՀՀ քաղաքացիները սահմանեցին, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, և իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին: Սահմանադրության այս հոդվածներն անփոփոխելի են, դրանցում տեղ գտած արժեքները՝ անսակարկելի, մեր բոլորիս ձգտումն ու նվիրումը այս արժեքներին` անքննելի, մեր պետականության […]

̰
Պուտինը նետել է մետաղադրամի նման մի առարկա, ինչը հայտնվել է տեսանյութում

17:45 05.07.2020

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նետել է մետաղադրամի նման մի առարկա, ինչը հայտնվել է տեսանյութում: Ենթադրաբար, գործողությունը տեղի է ունենում Կրեմլում:

̰
Սինգապուրում մոլեգնում է դենգե տենդը

17:17 05.07.2020

Սինգապուրի իշխանություններն հնարավոր են համարում երկրում դենգե անունով տենդի համաճարակի բռնկումը: Տարեսկզբից վարակվածների թիվը կազմել է  14000, հաղորդում է The Straits Times-ը: Շրջակա միջավայրի Ազգային գործակալությունը կանխատեսում է, որ այս տարի վարակվածների թիվը կգերազանցի 22000-ը, ինչը մոտ է 2013 թվականի ցուցանիշին: Այն ժամանակ տենդից մահացել էր 8 մարդ. այս անգամ արդեն 16 մահ է գրանցվել: […]

̰
Մայր օրենքը մեր պետության հենասյունն է. Սուրեն Պապիկյան

16:41 05.07.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել: «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Սահմանադրության և պետական խորհդանիշների օրվա կապակցությամբ: Սահմանադրության անհրաժեշտության ու արժեքայնության գիտակցումը պետք է լինի յուրաքանչյուրիս գործունեության հիմքում: Առանց սահմանադրության և դրա իրացվելիության չկա պետություն: Գիտակցում, որը հայ իրավական միտքը արարեց աշխարհում առաջին սահմանադրության ընդունումից ավելի վաղ` 1783թ. «Ոռոգայթ Փառաց» աշխատությամբ […]

̰
Սիրիայում ավելի քիչ հրադադարի խախտում է արձանագրվել, քան Արցախի առաջնագծում

16:18 05.07.2020

Սիրիայի Իդլիբ բնակավայրի շրջանում պարեկություն անող Ռուսաստանի զինվորականները վերջին մեկ օրվա ընթացքում հրադադարի ընդամենը 4 խախտում են արձանագրել։ Նույն տարածում պարեկություն անող Թուրքիայի զինվորականները արձանագրել են ընդամենը 3-ը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Այս թվերը ավելի փոքր են, քան Արցախի առաջնագծում հրադադարի արձանագրվող խախտումների միջին թիվը։ Մասնավորապես անցյալ շաբաթ Ադրբեջանի զինված ուժերը Արցախի հայկական […]

̰
Սահմանադրությունն առաջին հերթին պետության ու քաղաքացու միջև կնքված քաղաքացիական պայմանագիր է. Ավինյան

15:32 05.07.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Մայր օրենքի ընդունման օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ։ Սահմանադրությունն առաջին հերթին պետության ու քաղաքացու միջև կնքված քաղաքացիական պայմանագիր է, որով քաղաքացու կողմից դրվում են պետության գործունեության հիմքերը։ Սահմանադրությամբ է քաղաքացին որոշում, թե որոնք են օրենքի սահմանները, որտեղ է սկսվում և ավարտվում պետական ինստիտուտի […]

̰
Հույս ունենք նոր Սահմանադրության նախագծի ձևավորումը կանցնի հնարավորինս լայն հանրային քննարկում և 2021 թվականին կայանալիք հանրաքվեով կընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ. Փաշինյան

13:46 05.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Սահմանադրության օրվա կապակցությամբ: «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Պետք է անկեղծ արձանագրել, սակայն, որ ինչքան էլ բոլորս հասկանում ենք Սահմանադրության կարևորությունը պետության կայացման, հանրային և պետական հարաբերությունների կարգավորման գործում, այս պետականորեն նշվող օրվա մեջ ինչ-որ […]

̰
Քանյե Ուեսթն իր թեկնածությունն է առաջադրելու ԱՄՆ նախագահի պաշտոնի համար

12:12 05.07.2020

Ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ իր թեկնածությունն է առաջադրելու ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: Այդ մասին նա գրել է Twitter-ում: «Այժմ մենք պետք է իրագործենք Ամերիկայի հույսերը՝ վստահելով Աստծուն, միավորելով մեր պատկերացումներն ու կառուցելով մեր ապագան: Ես իմ թեկնածությունն եմ առաջադրում Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում»,- գրել է նա: Կատարողի մտադրությանն աջակցել է միլիարդատեր և Space […]

̰
Բելառուսում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը

11:32 05.07.2020

Բելառուսում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը: Ըստ «Ինտերֆաքսի»՝ այն կտևի մինչև հուլիսի 14-ը ներառյալ: Գրանցված անձինք կստանան ընտրարշավի հաջորդ փուլին՝ նախընտրական քարոզարշավին մասնակցելու իրավունք: Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցվելու համար փաստաթղթեր է ներկայացրել 7 անձ: Նրանք են Վիկտոր Բաբարիկոն, Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սվետլանա Տիխանովսկայան, Վալերի Ցեպկալոն, Սերգեյ Չերեչենը: Վիկտոր Բաբարիկոն համարվում է Լուկաշենկոյի […]

̰
Յուրաքանչյուրս պարտավոր ենք լինել սահմանադրական արժեքների կրողը. Շիրակի մարզպետ

10:50 05.07.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Ձեզ երկրի Մայր օրենքի՝ Սահմանադրության օրվա առթիվ։ Պատահական չէ, որ այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության խորհրդանիշների տոնը ևս։ Սահմանադրությունը յուքանչյուր պետության դիմագիծն է, թույլատրելին անթույլատրելիից զատելու օրինական ճանապարհը։ Մայր օրենքը քաղաքացու իրավունքների և պարտականությունների այն հիմնարար փաստաթուղթն է, որը միտված է […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:33 05.07.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 5-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում […]

̰
Վրաստանում կարանտինը վճարովի կլինի արտերկրից ժամանած գործարարների համար

21:01 04.07.2020

Վրաստան ժամանող օտարերկրացի գործարարների համար կարանտինն ու կորոնավիրուսի թեստավորումը կլինի վճարովի: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրտավան: Նախարարի խոսքով՝ նոր կանոնները կհրապարակվեն առաջիկայում: Արտերկրից ժամանած գործարարներին ընտրության հնարավորություն կտրվի՝ վճարովի երկշաբաթյա դիտազննում շքեղ հյուրանոցներում կամ կորոնավիրուսի պարբերական թեստավորում: Երկու դեպքում էլ օտարերկրյա քաղաքացիները ինքնուրույն կրելու են բոլոր ծախսերը: «Նրանք […]

̰
Մենք պետք է փոխվենք, որ փոխել կարողանանք. Արցախի նախագահ

20:29 04.07.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել և կից գրել է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Երկու լուսանկարներն էլ արվել են այսօր, Ամարասի հովտում: Այցս աշխատանքային էր և բերքահավաքի ընթացքին ծանոթանալու նպատակն ուներ: Մենատնտեսը, ով ցորենի այդ արտն էր հնձում, պատմեց, որ անջրդի ու կլիմայական ոչ բարենպաստ պայմաններում հեկտարից 60-70ց բերք է ստանում: Արևածաղիկ […]

̰
Ճանապարհաշինական աշխատանքների պատճառով 2 ամսով փակ է Գյումրի-Բավրա միջպետական նշանակության մայրուղու Թորոս-Ցողամարգ հատվածը

20:00 04.07.2020

Շիրակի մարզում շուրջ 23 կմ հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհ կհիմնանորոգվի: Այս տարվա ծրագրում է Երևան-Գյումրի, հայ-վրացական սահմանի միջպետական նշանակության Գյումրի-Աշոցք հատվածը։ Աշխատանքները մեկնարկել են, և կապիտալ նորոգումների համար երկու ամսով փակ կլինի Գյումրի-Ցողամարգ ճանապարհը։ Փակ են Բավրայից-Ցողամարգ ու դեպի Թորոս գյուղ գնացող ճանապարհները: Նոր՝ ժամանակավոր երթուղին բացել է ճանապարհային ոստիկանությունը։ Այլընտրանքային երթուղով են անցնելու […]

̰
Մեծ Բրիտանիայում կարանտինային սահմանափակումների թուլացման ֆոնին բացվել են փաբերը և ռեստորանները

19:15 04.07.2020

Մեծ Բրիտանիայում արդեն սկսվել է կարանտինային մեղամացումների ամենամասշտաբային փուլը: Երեք ամիս շարունակվող խիստ լոքդաունից հետո իրենց աշխատանքն են վերսկսել գեղեցկության սրահները, գրադարանները, տաճարները, կինոթատրոնները, թանգարանները: Սակայն հարկ է նշել, որ այս սահմանափակումները վերաբերում են միայն Անգլիային: Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի իշխանությունները ինքնուրույն կորոշեն՝ երբ և ինչպես դուրս գալ կարանտինից: Այս մասին հայտնել է BBC-ն: […]

̰
Թրամփի ավագ որդու ընկերուհին վարակվել է կորոնավիրուսով

19:00 04.07.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդու ընկերուհին վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ խոսքը Քիմբերլի Գիլֆոյելի մասին է, որն աշխատում է Թրամփի նախընտրական շտաբում: Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Գիլֆոյելը վերջին շրջանում չի շփվել Թրամփ-ավագի հետ: Նա նաև չի ունեցել կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ: Իսկ թեստ […]

̰
Բացեք Թուրքիայի հետ սահմանը, քանի դեռ Արևմտյան Վրաստանում սով չի սկսվել. Գիգի Ուգուլավա

18:30 04.07.2020

«Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկը՝ Գիգի Ուգուլավան, կոչ է անում իշխանություններին բացել սահմանը Թուրքիայի հետ և մարդկանց աշխատանքի հնարավորություն տալ: Խոսքը վերաբերում է սեզոնային արտագնա աշխտանքի մեկնող Արևմտյան Վրաստանի  բնակիչներին, որոնք կորոնավիրւսի համաճարակի հետևանքով հայտնվել են անելանելի դրության մեջ`զրկվելով աշխատանքից: «Տարիներ շարունակ մեր հայրենակիցները, քանի որ այստեղ չեն կարողանում աշխատանք գտնել, մեկնում են Թուրքիա՝ սեզոնային աշխատանքի: […]

̰
BACK_TO_TOP