TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԴ արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործել դատարանի վարչական շենք. ոստիկանություն

13:53 03.07.2020

Այսօր Սահմանադրական դատարանի դատավորին թույլ չեն տվել մուտք գործել դատարանի շենք: ՀՀ ոստիկանությունից արձագանքել են այս միջադեպին՝ տեղեկացնելով. «22.06.2020 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և 26.06.2020 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունների հիման վրա՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր […]

̰
ԱԺ-ում սկսվում են ջեռուցման համակարգի փոխարինման աշխատանքները

13:35 03.07.2020

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկսում ենք ՀՀ Ազգային ժողովի ջեռուցման համակարգի փոխարինման աշխատանքները։ Անորակ, անհամապատասխան շինարարական պարագաներով և որոշ դեպքերում նույնիսկ սառը ջրի խողովակներով անցկացված և տասնամյակների ընթացքում քայքայված համակարգը մշտապես վթարների և ջերմակորստի պատճառ է հանդիսացել՝ պետական բյուջեի համար հաճախ առաջացնելով լրացուցիչ, չհիմնավորված ծախսեր։ Շատ կարևոր մի […]

̰
Արցախում մի շարք տնտեսվարողների գործունեությունը 24 ժամով արգելվել է

13:23 03.07.2020

Արցախի հանրապետության շրջաններում և մայրաքաղաքում ձևավորված հակահամաճարակային արագ արձագանքման խմբերը, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում, տնտեսվարողների շրջանում իրականացնում են ուժեղացված ստուգայցեր: Հուլիսի 2-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա ԱՀ պարետը ստորագրել է նոր որոշում (https://bit.ly/2VDrCi4), համաձայն որի՝ մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերում 24 ժամով արգելվել է գործունեության ծավալումը:

̰
Արսեն Թորոսյանը մասնակցում է Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին

13:12 03.07.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է առողջապահության նախարարի նախկին տեղակալ Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»-ի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։ Այն դռնփակ է: Վկայի կարգավիճակով դատարանում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, որ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական […]

̰
Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

12:00 03.07.2020

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը երկրի նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարականի դիմում է ներկայացրել: Պետության ղեկավարն այն հաստատել է: Այդ մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ: «Էդուար Ֆիլիպն այսօր հրաժարական է տվել կառավարության ղեկավարի պաշտոնից, նախագահն ընդունել է»,- նշված է հայտարարության մեջ: 49-ամյա Ֆիլիպը շարունակելու է կառավարության անդամների հետ իրականացնել ընթացիկ աշխատանքները մինչև նոր կառավարության […]

̰
Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցիչը խնդրել է հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը

11:59 03.07.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար»։

̰
Ոստիկանությունն արտակարգ ծառայություն է իրականացնում Նոր Նորքում

11:49 03.07.2020

ՀՀ ոստիկանությունը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է ոստիկանության արտակարգ ծառայությունը Նոր Նորքում:

̰
Հուլիսի 3-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը

11:42 03.07.2020

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս. թ․ հուլիսի 3-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 18:00, ժամանում դեպի Երևան 23:55): Երևանից իրականացվող չվերթերի մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ: Ս․ թ․ հուլիսի 4-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, ապաքինվել է ևս 4 մարդ

11:26 03.07.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 943 դեպք: Ապաքինվել է ևս 4 պացիենտ, և ապաքինվածների թիվը կազմում է 821: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 3080 մարդ, […]

̰
Գավառի 7 փողոցներում կկառուցվի լուսավորության ցանց

11:07 03.07.2020

Գավառ քաղաքի Կարեյան, Բարեկամության, Պետրովի, Ղամարյան եղբայրների, Կահիրեի, Գ. Նարեկացի փողոցներում և Ազատություն փողոցի 2-րդ նրբանցքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կկառուցվի լուսավորության ցանց, կկատարվի կենտրոնական հրապարակի լուսասյուների տեղափոխություն: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38 միլիոն 704 հազար դրամ, որի 60 տոկոսը […]

̰
Հուլիսի մեկից ավելացել է երեխայի ծննդյան միանվագ նպաստը. Բաբկեն Թունյան

23:14 02.07.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել հետևյալ փոփոխությունները. Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը դառնում է 300 հազար դրամ՝ նախկին 50 հազարի փոխարեն։ Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նույնպես դառնում է 300 հազար դրամ՝ […]

̰ ̰
ՌԴ-ում հանրաքվեն թույլ տվեց բողոքական ընտրազանգվածին արտահայտվել

22:11 02.07.2020

Կարելի է արդյո՞ք ասել, որ ՌԴ-ում հանրաքվեի արդյունքները կանխատեսելի էին: Թեմային է անդրադարձել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Այս հանրաքվեն թույլ տվեց բողոքական ընտրազանգվածին արտահայտվել»,-նշեց նա: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Մենք պետք է դիմակայենք կանանց դեմ բռնությանը. Գիգա Բոկերիա

21:36 02.07.2020

«Եվրոպական Վրաստան» -ի առաջնորդներից Գիգա Բոկերիան դեմ է «Վրացական երազանք»-ի նախաձեռնությանը, որ համամասնական ցուցակի յուրաքանչյուր չորրորդ թեկնածուն պետք է լինի հակառակ սեռից: Ըստ նրա՝ նման մոտեցումը բնորոշ է տոտալիտար-ավտորիտար պետություններին: Գտնում է, որ քվոտա նշանակում է ժողովրդավարության վերացում, իսկ  կանանց իրավունքների համար պայքարը պետք է տարվի այլ կերպ: «Մենք ունենք կանանց և փոքրամասնությունների իրավունքների հետ […]

̰
Վրաստանի վարչապետը խոսել է մի շարք աշխատողների աշխատավարձի բարձրացման մասին

20:14 02.07.2020

«Հուլիսի 1-ից ի վեր Վրաստանում բարձրացել է սպասարկող մարդկանց աշխատավարձը: Դա ոստիկանությունն է, շտապօգնության աշխատակիցները, գյուղի բժիշկները, բուժքույրերը և սոցիալական գործակալները: Սրանք մարդիկ են, որոնք ամեն օր հոգ են տանում մեր և մեր քաղաքացիների մասին», – այսօր կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վարչապետի խոսքով՝ հուլիսի 1-ից 70 տարեկանից բարձր կենսաթոշակառուների կենսաթոշակը կկազմի […]

̰
Կառուցապատման խնդիրներ, սպասվող փոփոխություններ բենզինի և ցորենի շուկաներում

20:11 02.07.2020

Այսօր կառավարությունում քննարկվեցին մեկ տասնյակից ավելի հարցեր, որոնք ներառում էին կառուցապատման խնդիրներ, սպասվող փոփոխություններ բենզինի և ցորենի շուկաներում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Սաուդյան Արաբիան նավթային պատերազմով է սպառնում OPEC գործընկերներին

19:39 02.07.2020

Սաուդյան Արաբիան Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության անդամ պետություններին սպառնացել է նավթային պատերազմով։ Սպառնալիքը կիրականացվի, եթե այդ երկրները չնվազեցնեն արդյունահանման ծավալների մասին պարտավորությունները։ Այս մասին հայտնում է «Գազետան»։ Մասնավորապես արաբական միապետության էներգետիկայի նախարարը վերջնագիր է ներկայացրել Անգոլային ու Նիգերիային։ Այդ երկրները, ըստ արաբական կողմի, պետք է լրացուցիչ կրճատեն արդյունահանումը՝ նախկինում թույլատրելի չափը գերազանցածի տեղը հանելու համար։ […]

̰
Էրեբունիում հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ

19:33 02.07.2020

ՀՀ պարետի թիվ 110 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով՝ հուլիսի 2-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ շարունակել են ուժեղացված վերահսկողական գործառույթներ կատարել Էրեբունի վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ այսօր իրականացված գործառույթների ընթացքում հայտնաբերվել են առանց դիմակի […]

̰
Տնտեսավարողների կողմից հնարավոր խախտումների հետքերով. ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված ստուգայցերը

19:24 02.07.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերով դիտարկել պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը։ Այսօր դրանք հերթական անգամ Էրեբունի վարչական շրջանում էին։ «Խոշորացույցի» տակ սպասարկման օբյեկտներն են, գրասենյակները, արտադրությունները, բժշկական հիմնարկները, գեղեցկության սրահները և այլն։ Ստուգայցերն անակնկալ են ամեն օր և ողջ երկրում։ Դիտարկումներն արվում են ստուգաթերթերով, ու կետ առ կետ ճշտվում է՝ […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

18:48 02.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի Շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխությունների հաստատման վերաբերյալ համառուսական քվեարկությունը հաջող անցկացնելու կապակցությամբ: Այս իրադարձությունը, իհարկե, սկզբունքային նշանակություն ուներ Ռուսաստանի պետականության հետագա ամրապնդման համար: Վստահ եմ, որ երկրի հիմնական օրենքի մեջ կատարվող փոփոխությունները, որոնք արժանացել են Ռուսաստանի հասարակության […]

̰
Ոստիկանությունը խստացված ծառայություն կիրականացնի ուխտատեղիներում

18:43 02.07.2020

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հանգստյան օրերին ոստիկանության կարգախմբերը խստացված արտակարգ ծառայություն են իրականացնելու տեսարժան վայրերում, ուխտատեղիներում, հնարավոր հավաքույթների վայրերում։ Բացառվելու են կարգի խախտումները, իսկ հայտնաբերվելիս կհետևեն իրավական հետևանքներ։ «Բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով՝ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից և մասնակցելուց»,- ասված է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Առաջին անգամ տեսանելի է դառնում սիրիական հակամարտության քաղաքական լուծման հեռանկարը. արաբագետ

18:40 02.07.2020

Երեկ Մոսկվայի գլխավորությամբ տեղի է ունեցել հեռավար ժողով՝ նվիրված Սիրիայում տիրող իրավիճակին: Դրան մասնակցել են Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդները: Թեմայի վերաբերյալ է Սագօ Արեանի զրույցն արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Շվեյցարիան բացում է սահմանը Վրաստանի համար

18:20 02.07.2020

Շվեյցարիան միացել է ԵՄ այն երկրներին, որոնք Վրաստանի համար բացում են սահմանները: Վրաստանի քաղաքացիները Շվեյցարիա կարող են մեկնել հուլիսի 20-ից, հայտնում է «Ալիք մեդիան»: Տեղեկությունն այս մասին տեղադրված է schengenvisainfo.com կայքում: Որոշումը Շվեյցարիայի դաշնային խորհուրդը հաստատել է նախօրեին: Այս փուլում երկրի իշխանությունները սահմանը չեն բացում Սերբիայի, Չեռնոգորիայի և Չինաստանի քաղաքացիների համար: Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրամիությունը Վրաստանն ընդգրկել […]

̰
Արցախի ԱԳ նախարարը շնորհակալական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամների

18:17 02.07.2020

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակներ է ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի մի խումբ անդամների: ԱԳ նախարարը երախտագիտությամբ է նշել, որ ի շարունակություն 2019 թ. հոկտեմբերին Վաշինգտոնում ունեցած հանդիպումների և ստացված հավաստիացումների՝ կոնգրեսականները հետևողական ջանքեր են գործադրում՝ Արցախի Հանրապետության հետպատերազմյան վերականգնողական գործում Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող մարդասիրական օգնության շարունակականությունն ապահովելու համար: «Անցած […]

̰
Էլ ո՞վ ղեկավարի Ռուսաստանը, եթե ոչ՝ ես․ Պուտինի ցմահ ղեկավարումը՝ «Հեռանկարի» քննարկման թեմա

17:49 02.07.2020

Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում Վլադիմիր Պուտինը հնարավորություն կունենա պաշտոնավարել մինչև 2036 թվականը։ Այս հարցում Վլադիմիր Պուտինի կայացրած որոշման, ընտրությունների նախնական արդյունքների և Ռուսաստանի սահմանադրական փոփոխություններին վերաբերող այլ հարցերի մասին Արամ Աբրահամյանը «Հեռանկարի» ձևաչափով հեռահար զրույց է վարել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ։ Արամ Աբրահամյանի այն հարցին, թե ռուսաստանցիները համաձա՞յն են, որ Վլադիմիր Պուտինը լինի ցմահ […]

̰
Սա երկրի ապագայի հարցն է. Պեսկովը՝ Սահմանադրության փոփոխության մասին

17:30 02.07.2020

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, թե Սահմանադրության փոփոխությունների քվեարկությունից հետո երբ կսկսվեն փոփոխությունները: «Սա երկրի ապագայի հարցն է: Անհնար է ճշգրիտ ամսաթիվ տալ: Եվ տեղին չէ հարցը, թե երբ ռուսաստանցիները կզգան այդ փոփոխությունները»,- պատասխանել է Պեսկովը:

̰
Պուտինը բանակցություններ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ

17:29 02.07.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է ունեցել Հնդկաստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի առաջնորդների հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա ասել է, որ այսօր միջազգային հեռախոսազանգերի առումով նախագահի օրակարգը խիստ հագեցած է: Պեսկովը նշել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին զրույցի ընթացքում շնորհավորել է Պուտինին «նախօրեին Սահմանադրության փոփոխությունների հարցով կազմակերպված հաջող […]

̰
ԱՄՆ սենատորն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Շոյգուի նկատմամբ

17:23 02.07.2020

Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կոնգրեսականների առաջարկը՝ ասելով, որ «Վաշինգտոնում այժմ շատ բաներ են տեղի ունենում, որոնք դժվար է բացատրել»։

̰
Վրաստանի շտապօգնության աշխատակիցների և ընտանեկան բժիշկների աշխատավարձը բարձրանում է

17:14 02.07.2020

«Մի քանի ամիս առաջ մենք ցանկություն արտահայտեցինք բարելավելու մեր բժիշկների վարձատրությունը, իսկ այսօրվանից շտապօգնության աշխատակիցների և ընտանեկան բժիշկների աշխատավարձերը ավելանում են 100 լարիով»,- ասել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն: «Ճիշտ է, սա այն աշխատավարձը չէ, որին դուք արժանի եք, բայց սա միայն առաջին քայլն է»,- ասել է նա:

̰
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին

17:11 02.07.2020

Հուլիսի 2-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել Նատալյա Վուտովային Հայաստանում ծավալած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

̰
BACK_TO_TOP