23:02 01.07.2020
Չինացի օպերային երգիչ Լյու Կեցինը Tik Tok սոցիալական ցանցում արգելափակվել է այն պատճառով, որ նա չափազանց նման է եղել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին: Սա երրորդ արգելափակումն է սոցցանցում, գրում է Daily Mail-ը: Չնայած նրան, որ 63-ամյա Լյու Կեցինը մշտապես հաստատում է իր անհատականությունը, նրա օգտահաշիվը շարունակում են արգելափակել: Պարբերականները նշում են, որ ներկայում այս էջը […]
22:53 01.07.2020
Միսսիսիպիի նահանգապետ Թեիթ Ռիվզը պաշտոնապես որոշել է փոխել նահանգի դրոշը, քանի որ նրանում կան Համադաշնության խորհրդանիշներ, այսինքն՝ ԱՄՆ հարավային նահանգների տարրեր, որոնք սատարում են ստրկությանը XIX դարում քաղաքացիական պատերազմի ժամանակ, հայտնում է CBS News-ը: Այսպիսի որոշումն ընդունվել է ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության ֆոնին: Բնակիչների շուրջ 55 տոկոսը, համաձայն Պետական առևտրային պալատի հարցումների, կողմ են […]
22:41 01.07.2020
Չորեքշաբթի՝ հուլիսի 1-ին, Հոնկոնգում տեղի են ունեցել ցույցեր ազգային անվտանգության մասին նոր օրենքի դեմ: Ոստիկանությունը ակտիվիստների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ, հայտնում է South China Morning Post-ը: Նշվում է, որ իրադարձությունները տեղի են ունեցել Հեննեսի Ռոուդի հրշեջ կայանի շենքի շրջակայքում: Ոստիկանությունը նախազգուշացրել է, որ ցուցարարների կողմից հնչեցրած անկախության կարգախոսները խախտում են նաև ազգային անվտանգության նոր […]
21:45 01.07.2020
Մինչ Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի սկիզբը ընդդիմությունն հետևյալ դերն էր ստանձնել՝ քարոզում էր բոյկոտել ընտրությունները և չմասնակցել ընտրություններին կամ մասնակցելու դեպքում փչացնել քվեաթերթիկները: Հիմա արդեն պարզ է, որ բոյկոտի այդ մարտավարությունը իրեն չի արդարացրել և, այնուամենայնիվ, բավականին մեծ է եղել մասնակցության ցուցանիշը: Ուստի ընդդիմությունը փոխում է մարտավարությունը և այժմ նպատակ է դրել վարկաբեկել քվեարկության արդյունքները: […]
21:34 01.07.2020
Թուրքիայի ՆԳՆ Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ Վանա լճում՝ երկրի արևելքում նավ է խորտակվել, որում եղել են 55-50 ապօրինի միգրանտներ, հայտնում է Anadolu գործակալությունը: «Անկարայից մինչև Վանա լճի միգրանտների հետ նավակի ջրհեղեղի շրջակայքը տեղափոխվել է անօդաչու Row՝ նախատեսված ջրի տակ լուսանկարներ ու տեսանյութեր նկարելու համար: Այս սարքն առաջին անգամ է օգտագործվում Թուրքիայի ներքին ջրերում»,-ընդգծել է […]
21:34 01.07.2020
Շուկայի Վերահսկողության Տեսչական Մարմինն ամփոփ ներկայացրել է տեսչական մարմինների ստուգումները: «Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 30.06.2020-ի դրությամբ կայացվել է 4021 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 30.06.2020-ի դրությամբ իրականացվել է 40676 ստուգում, որից միայն 884-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ»,-նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ։
20:53 01.07.2020
Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Ռայմունդաս Կառոբլիսի հետ։ Ինչպես տեղեկացնում է ՊՆ-ի կայքը, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի կառավարության կողմից Հայաստանին օգնության տրամադրման հարցում Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության և անձամբ նախարար Կառոբլիսի աջակցության, մասնավորապես՝ հումանիտար օգնությունը, […]
20:29 01.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսահոլովակ է հրապարակել և գրել. «Ռոք երաժիշտ Գոռ Մխիթարյանը նոր ստեղծագործություն է թողարկել։ Գոռն այս երգով կոչ է անում պաշտպանվել կորոնավիրուսից։ Շնորհակալություն գեղեցիկ աշխատանքի համար: «Օգնենք երկրին, մեր բժշկին, ինքներս մեզ ու հարևանին: Պաշտպանիր քեզ, պաշտպանիր ինձ, միասին մենք կպաշտպանենք երկիրն ու մեր հայրենիքը նորագույն այս ժանտախտից»»:
20:20 01.07.2020
Վաղվանից Հայաստանում սկսվում են բուհերի ընդունելության քննությունները։ Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ դիմորդների ծնողներին և ուղեկցողներին խնդրեցին չհավաքվել, կուտակումներ չստեղծել քննական կենտրոնների մոտ։ Հարությունյանը նշեց, որ նախկինում քննարկվում էր ընդհանրապես քննություններ չանցկացնելու տարբերակը։ Բայց իրենք որոշել են այնուամենայնիվ անցկացնել քննությունները՝ պահելով կանոնները։ Նա նշեց, որ քննությունները անցկացվելու […]
20:11 01.07.2020
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին: «Պարետ Ավինյան ու առողջապահության նախարար, կասե՞ք կորոնավիրուսից մահացած տատիկի դին որտեղ գնանք փնտրենք: Ինձ գրել և այնուհետեւ զանգահարել էր գյումրեցի Մարիամ Մալխասյանը, ով պատմեց, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, […]
20:05 01.07.2020
Հայաստանում առողջապահական ոլորտի մասնագետները ներգրավված են հակահամաճարակային աշխատանքի մեջ։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է կառավարությունը լսում մասնագետներին։ Նա նաև տեղեկացրեց, որ հակահամաճարակային կանոնների տեսանկյունից նոր տեղեկություններ չկան՝ պետք է պահել 3 հայտնի կանոնները՝ դիմակ կրելու, ձեռքերը ախտահանելու և սոցիալական հեռավորություն պահելու վերաբերյալ։ Հիմա, ըստ նրա, […]
19:55 01.07.2020
Համավարակի դեմ պայքարը խախտել է քաղաքաշինական մի շարք ծրագրերի ժամանակացույցը: Օրինակը Գյումրիում 4 վթարային շենքերի ամրացման և բնակիչներին բնակարանի գնման վկայագրերի տեսքով փոխհատուցում տալու ծրագիրն է: Հիշեցնենք՝ մարզպետարանը, կառավարության հանձնարարականով, առաջարկներ էր ներկայացրել, թե ինչպես է հնարավոր լուծել վթարայինների հարցը: 1 շենքի ամրացման առաջարկ էր ներկայացվել, մյուս երեքի դեպքում մարզպետարանը ԲԳՎ-ներով փոխհատուցելու տարբերակն էր նպատակահարմար […]
19:33 01.07.2020
Սիրիայի հարցով այսօր հեռավար հանդիպում անցկացրած ՌԴ, Իրանի և Թուրքիայի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել: Դրանում գրված է, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի, այն պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով: Այս մասին ասում են նախագահները 2011-ից Սիրիայում փաստացի ընթացող պատերազմի ֆոնին: Մոսկվան, Թեհրանն ու Անկարան ողջունել են օգոստոսին Սիրիայում սահմանադրական խորհրդի նիստի անցկացումը և պատրաստակամություն […]
19:30 01.07.2020
Ներկայումս զարգացող անկայունությանն ապագայում դիմագրավելու համար Ավստրալիան մտադիր է մեծացնել ռազմական ծախսերը, ավելացնել զինծառայողների թիվն ու ստեղծել պաշտպանական լրացուցիչ մեխանիզմներ։ Այս մասին հայտնի է դառնում երկրի նոր ռազմական դոկտրինից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Առանձին մայրցամաք զբաղեցնող, որևէ երկրի հետ ցամաքային սահման չունեցող Ավստրալիան վտանգ է զգացել։ Երկրի իշխանությունը որոշել է առաջիկա 10 տարում ռազմական ոլորտին […]
19:15 01.07.2020
Թուրքիայի «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Իսմեթ Բյույուքաթամանը անդրադարձել է Պոլսո Հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու վերաբերյալ քննադատություններին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Նշենք, որ նախօրեին ուղղափառ էկումենիկ առաջնորդը նշել էր, որ Սուրբ Սոֆիայի տաճարը պետք է շարունակի պահպանել թանգարանի կարգավիճակը։ Բյույուքաթամանը Twitter-ում գրել է․ «Քանի […]
19:12 01.07.2020
2020թ. ամառային զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու և բանակ զորակոչվող երիտասարդներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու նպատակով հուլիսի 1-ին հանրապետական հավաքակայան է այցելել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատու օղակների ղեկավարների ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը դիտարկել է հավաքակայանում զորակոչի պատշաճ կազմակերպման համար ստեղծված պայմանները, հակահամաճարակային միջոցառումները, զորակոչիկների բուժհետազոտության, վիճակահանության և սննդի կազմակերպման […]
19:11 01.07.2020
Դեռ քվեարկությունը չավարտած՝ ՌԴ որոշ շրջաններում քվեներն արդեն իսկ սկսել են մշակել: Արդեն հաշվարկվել է քվեների 5,39 տոկոսը, ըստ որի՝ սահմանադրական փոփոխություններին կողմ է արտահայտվել նրանց 69,76 տոկոսը, դեմ՝ մոտ 29,23 տոկոսը: Այսօր Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների քվեարկության հիմնական օրն է: Քվեարկությունն առաջին անգամ անցկացվում է մի քանի օր: Հիշեցնենք, որ եթե ընդունվեն սահմանադրական փոփոխությունները, ապա […]
19:07 01.07.2020
Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանում հիմա հիմնական խնդիրն այն է, որ բուժօգնության կարիք ունեցող ոչ մի մարդ դուրս չմնա բուժօգնությունից։ Այս մասին այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ճեպազրույցի ժամանակ ուղղված հարցին։ Նա թվարկեց, թե առաջիկայում որ բժշկական կենտրոններն են միանալու կորոնավիրուսի դեմ պայքարին․ Սպիտակի ԲԿ՝ 100 մահճակալով, Մարտունու ԲԿ՝ 50 մահճակալով, «Մեդլայն» ԲԿ՝ 60 մահճակալով։ Փաշինյանը […]
19:00 01.07.2020
Թեհրանը մտադիր չէ զսպել Վաշինգտոնի կողմից քաղաքական գրոհը Միջուկային գործարքի դեմ, որի մասնակից են ոչ միայն Իրանը, այլև Չինաստանը, Ռուսաստանը ու եվրոպական երկրները։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հակահարված է խոստանում նման հարձակման դեպքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նախագահը հայտարարել է, որ մինչև հիմա ամերիկյան կողմը տնտեսական գրոհներ է կազմակերպել գործարքի դեմ, սակայն հիմա մտադրվում է […]
18:55 01.07.2020
Հայաստանում ապրիլ ամսվա ընթացքում 70 հազար աշխատատեղ է փակվել, ու կառավարությունը առերեսվելու էր այդ խնդրին: Այս մասին այսօրվա ճեպազրույցի հարցերից մեկին պատասխանելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է ասեինք՝ թող մարդիկ չմահանան կորոնավիրուսից, մահանան սովի՞ց»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետն ասաց, որ իրենց քաղաքականության արդյունքում մայիսին 50 հազար աշխատատեղ վերականգնվել է, բայց նույն այդ քաղաքականության հետևանքով աճեցին […]
18:50 01.07.2020
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույն պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այդ կանոններից է հանրային օգտագործման տրանսպորտային միջոցներից, տաքսի ծառայություններից օգտվելիս, ինչպես և մասնավոր ավտոմեքենաներում դիմակ կրելը։ Դիմակ կարելի է չկրել միայն այն դեպքում, երբ մեքենայում բացի վարորդից այլ անձինք չկան։ Հիշյալ կանոնների պահպանման ուղղությամբ ևս ոստիկանության ծառայողներն ամենօրյա ռեժիմով իրականացնում […]
18:46 01.07.2020
Պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցի ժամանակ հարց հնչեց այն մասին, որ ՀՀ առողջապահության պատասխանատուն նախկինում կոչ էր անում դիմակ չկրել։ Փաշինյանը բացատրեց՝ ինչու է այդպես եղել։ Նա նշեց, որ դա ոչ թե Հայաստանի պատասխանատուի կոչն է եղել, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումը: Փաշինյանը բացատրեց, որ նախկինում հայտնի գիտելիքի հիման վրա եզրակացություն էր […]
18:18 01.07.2020
Մինչև մայիսը ներառյալ Հայաստանում մահացության ամսական ցուցանիշները չեն գերազանցում նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշներին՝ չնայած կորոնավիրուսին։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ վիճակագրությունը փոխվել է հունիս ամսվա ընթացքում․ 2020 թվականի հունիսին մահացածների թիվը 30 տոկոսով ավելի է, քանի 2019-ի հունիսին մահացածներինը։ Փաշինյանը ասաց, որ վիճակագրության փոփոխությունը ամբողջությամբ կապված չէ […]
18:17 01.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ. «Հարգելի՛ Իգոր Ռուդիկի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ»: Ուղերձում նաև նշված է, որ նոր մարտահրավերների և հասարակական կյանքի ներկա դինամիկ զարգացման պայմաններում, Արցախի Հանրապետության իրավապահ […]
18:14 01.07.2020
Հուլիսի 1-ին Գյումրիում մեկնարկել է 2020 թվականի ամառային առաջին զորակոչը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունը: Պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկները անցել են բոլոր բժշկական ստուգումները, անցկացվել են հակահամաճարակային միջոցառումներ, իրականացվել ջերմաչափում։ Հանրապետական կենտրոնական հավաքակայանում, զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով, բոլոր զորակոչիկները պարտադիր թեստավորվելու են, որից հետո միայն մասնակցելու են […]
18:10 01.07.2020
«Մեզ չի հաջողվում լուծել ռազմավարական խնդիրը»․ այս մասին այսօրվա պարետատան նիստի հետ տեղի ունեցած ճեպազրույցին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բացատրեց, որ այդ խնդիրն է սովորել ապրել կորոնավիրուսի հետ։ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանում օրական լինում է վարակման մի քանի հարյուր դեպք։ Բայց չնայած՝ այդ մարդկանց մեծ մասը առողջանալու է, բայց մոտ 10 մահ է գրանցվելու։ […]
17:50 01.07.2020
Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացրել է, որ երկրի նախագահի պաշտոնին հավակնող 6 անձ հավաքել է 100 000 ընտրողների ստորագրություն, որոնք անհրաժեշտ են թեկնածու գրանցվելու համար: Այդ 6 թեկնածուներն են երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Վիկտոր Բաբարիկոն, Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Սվետլանա Տիխանովսկայան և Սերգեյ Չերեչենը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին հավաքվել է շուրջ […]
17:40 01.07.2020
Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսն անդրադարձել է Թուրքիայի իշխանությունների` Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու ծրագրին և հայտարարել, որ այդ ծրագրի իրագործումը միլիոնավոր քրիստոնյաների կհանի մահմեդականների դեմ: Թեմայի շուրջ է զրույցը Սագօ Արեանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
17:34 01.07.2020
Ռուսաստանի Սահմանադրությունում փոփոխությունների ընդունմանը կողմ է քվեարկել քաղաքացիների 72,92%-ը: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԿԸՀ տվյալներին: Ինչպես նշվում է, մշակվել է քվեների 0,79%-ը: Հուլիսի մեկը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հիմնական օրն է: Քվեարկությանը մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Միխայիլ Միշուստինը: Վերջին տվյալների համաձայն՝ մասնակցությունը կազմել է 60%: Չուկոտկայում ու […]
17:27 01.07.2020
Նիդեռլանդների կառավարությունը հաստատել է Եվրամիության կողմից մշակված երկրների ցանկը, որոնց քաղաքացիների համար կբացի սահմանները: 15 երկրների թվում է հայտնվել նաև Վրաստանը: Ինչպես նշված է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, հուլիսի մեկից Նիդեռլանդները կընդունի քաղաքացիների՝ Եվրամիության կողմից նշված բոլոր 15 երկրներից, այդ թվում՝ Վրաստանից: Ցանկում է նաև Չինաստանը, սակայն միայն այն պայմանով, եթե փոխադարձաբար սահմանը […]