TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լուկաշենկոն պնդում է, թե Բելառուսը հաղթել է կորոնավիրուսը

17:00 02.07.2020

Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 60 հազարը։ Այս պայմաններում երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, թե իրենք արդեն հաղթել են կորոնավիրուսը։ Նրա խոսքերը մեջբերել է բելառուսական «ԲելՏԱ» գործակալությունը։ «Մեր առողջապահական համակարգը կանգուն է մնացել։ Բայց մենք չենք նվազեցնում կորոնավիրուսի դեմ պայքարի տեմպը, թեև արդեն կարելի է ասել` մենք հաղթել ենք»,- հայտարարել է Լուկաշենկոն։ Ըստ […]

̰
Գյումրեցի տատիկի դին գտնվեց. Նաիրա Զոհրաբյան

16:46 02.07.2020

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել՝ տեղեկացնելով, որ գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի կորած դին գտնվել է: «Գյումրեցի տատիկի դին գտնվեց: Նրան հուղարկավորել էին Նոր Հաճնում, ու հիմա արտաշիրիմում կարվի: Քիչ առաջ դիահերձարանից կորած գյումրեցի տատիկի դին գտնվեց։ Ինչպես և ենթադրելի էր, անփութության արդյունքում տատիկին հանձնել էին այլ […]

̰
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Չինաստանի նկատմամբ Հոնկոնգի պատճառով

16:44 02.07.2020

Միացյալ Նահանգների Կոնգրեսը կողմ է քվեարկել Չինաստանի որոշ պաշտոնյաների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու օգտին։ Պատժամիջոցների տակ կընկնեն այն պաշտոնյաները, որոնք կապ ունեն Հոնկոնգում ազգային անվտանգության մասին նոր օրենքի ընդունման հետ։ Այս մասին հայտնում է «Գազետան»։ Ավելին, այդ պատժամիջոցների տակ կարող են ընկնել ոստիկանությունը՝ որպես ցուցարարների դեմ պայքարող կառույց, ու բանկերը, որոնք աշխատում են Չինաստանի այն […]

̰
Ինչո՞ւ ՍԴ դատավորները պետք է 12 տարի պաշտոնավարեն. պարզաբանում է պատգամավորը

16:38 02.07.2020

«Արարատ» մամուլի ակումբում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Սուրեն Գրիգորյանի և Սիսակ Գաբրիելյանի ասուլիսը: Պատգամավորներն անդրադարձել են Սահամանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակին, ինչպես նաև խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններին: Նրանց խոսքով՝ սահմանադրական ավելի լայնամասշտաբ փոփոխությունները դեռ առջևում են, իսկ այս փոփոխությունները արել են  Սահմանադրական դատարանի ճգնաժամը հաղթահարելու համար: Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությանն […]

̰
Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի

16:34 02.07.2020

Երևանի  քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի։ «Անցած տարի որոշ ընդդիմադիր գործընկերներ դժգոհում էին շների պահման ու վնասազերծման «անմարդկային» պայմաններից: Վիճակը բավարար չէր, իհարկե, բայց նոր կլինիկան այդ ժամանակ դեռ կառուցվում էր, իսկ կենտրոնի մասնագետներն աշխատում էին փաստացի «դաշտային պայմաններում»: […]

̰
Ի՞նչ փոփոխությունների կենթարկվի ՌԴ Սահմանադրությունը. հայտնի են հանրաքվեի արդյունքները

16:30 02.07.2020

Սահմանադրությամբ ամուսնությունը բնորոշվում է՝ որպես տղամարդու և կնոջ միջև միություն, ինչպես նաև նշվում է «ավանդական ընտանեկան արժեքների» մասին, որոնց համար պետք է պատասխանատու լինի կառավարությունը։

̰
«Բարգավաճ Հայաստան»-ը և «Լուսավոր Հայաստան»-ը դիմել են Արարատ Միրզոյանին

15:30 02.07.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի՛ քաղաքացիներ Տեղեկացնում եմ, որ քիչ առաջ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով նոր վարակվածների մեծ մասը բեռնափոխադրող վարորդներն են

15:07 02.07.2020

Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել, որոնցից 6-ը՝ միջազգային բեռնափոխադրում իրականացնող վարորդների մոտ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Այս մասին լրագրողներին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան: «8 պացիենտներից մեկը հաստատված դեպքի կոնտակտ է, մնացած 7-ը բերված դեպքեր են, որոնցից 6-ը բեռնատար մեքենաների վարորդներ են, մեկն՝ այլ քաղաքացի»,- […]

̰
Կայացավ Ակտաու-Երևան չվերթը

14:53 02.07.2020

Տեղեկացնում ենք, որ ս.թ. հուլիսի 2-ին կազմակերպվել է «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5035 չարտերային չվերթը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով ևս 15 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 1 ՂՀ քաղաքացի մեկնում է ՀՀ: Պարետատան որոշմամբ՝ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման մեջ: Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է […]

̰
Մյանմայում մի քանի տասնյակ մարդ է զոհվել սողանքի պատճառով

14:42 02.07.2020

Մյանմայի հանքավայրում ավելի քան 5 տասնյակ մարդ է զոհվել սողանքի պատճառով,- գրում է «Սինհուա» գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Կաչին նահանգի նեֆրիտի հանքավայրում: Բազմաթիվ մարդիկ այժմ արգելափակված են հանքում: Սողանքի պատճառը հորդառատ անձևն է եղել:

̰
ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է անում Սուրբ Սոֆյայի տաճարը պահպանել թանգարանի կարգավիճակով

14:15 02.07.2020

ԱՄՆ-ը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարը պահպանել թանգարանի կարգավիճակով և այն հասանելի թողնել բոլոր մարդկանց այցելության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի պետական խորհուրդը քննարկում է Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակի փոփոխության հնարավորությունը (այժմ […]

̰
Բոտսվանայի հյուսիսում փղերի զանգվածային անկում է գրանցվել

14:00 02.07.2020

Բոտսվանայի հյուսիսում մեկ ամսվա ընթացքում անհայտ պատճառով 350 փիղ է սատկել,- գրում է The Guardian-ը: «Այսպիսի զանգվածային անկում շատ վաղուց չէր եղել. եթե չհաշվենք երաշտը, այսպիսի դեպք ես չեմ հիշում»,- հայտարարել է բրիտանական բարեգործական «Փրկության ազգային պարկ» կազմակերպության ներկայացուցիչ Նայլ Մակքանը: Բնակիչները պատմել են, որ կենդանիների դիերը մեծ մասամբ եղել են խոր ջրամբարների մոտակայքում: Գիտնակաները […]

̰
Արցախի գործադիրում նոր ազատումներ ու նշանակումներ են կատարվել

13:44 02.07.2020

Արցախի կառավարությունից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության մի շարք որոշումներ: «Արայիկ Վլադիմիրի Դոլուխանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից: Արմինե Արկադիի Մուսայելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: Կամո Վիլենի Քոչարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության […]

̰
Գյուղատնտեսությամբ զբաղվող մարդու բարեկեցությունը կփոխվի, երբ լինի բովանդակային փոփոխություն. վարչապետ

13:17 02.07.2020

«Գյուղատնտեսությունում թեև կա ջրի, սերմացուի, ճանապարհի, պարարտանյութի խնդիրներ, բայց եթե այդ օրակարգի հարցերը լուծվեն, որոնք ժամանակի ընթացքում կլուծվեն, միևնույն է, գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց բարեկեցության մակարդակը չի փոխվելու»: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետը` շեշտելով փոփոխությունը կլինի, երբ լինի նաև բովանդակային փոփոխություն: «Քանի չունենք բովանդակային փոփոխություն, քանի դեռ չենք փոխել լավ ու վատ այգու մասին մեր […]

̰
Բողոքների մասը չէր հասել դատարան. Ծառուկյանի գործով նիստը հետաձգվեց

13:12 02.07.2020

Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել  է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների և դատախազության ներկայացրած բողոքների քննությունը: Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը մերժել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը: Այսօրվա նիստին Ծառուկյանը ներկա չէ, քանի որ հիվանդ է կորոնավիրուսով: Դատարանը հիմնավորել է, թե անհրաժեշտ […]

̰
Բոլոր բեռնատարները պետք է կշռվեն՝ ճանապարհը չփչացնելու համար․ Փաշինյան

13:11 02.07.2020

Չնայած մեծ թափով ճանապարհների շինարարությանը՝ Հայաստանում այդ ճանապարհների պաշտպանության խնդիր կա։ Այս մասին հայտնի դարձավ կառավարության այսօրվա նիստի ժամանակ. ահազանգեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշեց, որ 30 տոննա և ավելի զանգվածով բեռնատարները, հատկապես՝ ամռանը, այդ ճանապարհներով անցնելիս փչացնում են ասֆալտի որակը։ Նախարարն ասաց, որ կարգավորման որևէ մեխանիզմ է անհրաժեշտ։ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն էլ […]

̰
Նորակերտում կբարելավվի խմելու ջրի մատակարարումը

13:03 02.07.2020

Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ Նորակերտում կբարելավվի խմելու ջրի մատակարարումը։ «Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում խմելու ջրատարի ներքին ցանցը կհիմնանորոգվի 2650 մետր երկարությամբ, որով եւ կամբողջանա նախորդ տարում սկսված ծրագիրը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 21 […]

̰
1,9 միլիարդ դրամ՝ դպրոցների նորոգմանը և շինարարական աշխատանքներին

12:51 02.07.2020

Կառավարության այսօրվա նիստին ներկայացված նախագծերից մեկով նախատեսվում է բյուջեում վերաբաշխում անել ու 1,9 միլիարդ դրամ գումար տրամադրել դպրոցների նորոգման ու հարակից աշխատանքներին։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցեց, թե ինչ աշխատանքներ են կատարվելու․ 7 քոլեջներում նորոգման աշխատանքներ, 10 ավագ դպրոցներում արդիականացման, տանիքների նորոգման և այլ աշխատանքներ, 4 ավագ դպրոցի մասնակի և ընթացիկ նորոգումներ, 30 հիմնական և […]

̰
Կառավարությունը կսուբսիդավորի աշնանացան ցորենի որակյալ սերմացուի գնումը

12:39 02.07.2020

Հայաստանում ընդունված է աշնանացանին ցանել նախորդ տարվա բերքի պարենային ցորենի մի մասը, ինչը զգալիորեն ցածր բերքատվություն է ապահովում։ Ավելի բարձր բերքատվություն կարելի է ստանալ ավելի բարձր որակի սերմացու գնելով, սակայն դա էլ թանկ է նստում գյուղացիների վրա։ Այս խնդրին պատասխանելու համար կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որով սուբսիդավորելու է աշնանացանի համար որակյալ սերմացուի գնումը։ Էկոնոմիկայի նախարար […]

̰
Գագիկ Ծառուկյանը ներկա չէ դատական նիստին

12:34 02.07.2020

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ սկսվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների և դատախազության ներկայացրած բողոքների քննությունը: Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Իսկ այսօրվա նիստին Ծառուկյանը ներկա չէ, քանի որ կորոնավիրուսով է  […]

̰
Էտալոնային Կոտայք ունենալու ճանապարհին ենք. Ռոմանոս Պետրոսյան

12:31 02.07.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել. «Եղվարդ համայնքի սրտում գտնվող՝ այս գրեթե 1 հա տարածք զբաղեցնող գոտին ժամանակին հանդիսացել է քաղաքային բացօթյա լողավազան։ Հետխորհրդային շրջանում աստիճանաբար վերածվել է անխնամ «անտառի» և չնայած կենտրոնական դիրքին՝ կիսալքված տարածք էր հիշեցնում։ Անցյալ տարի ՏԿԵՆ նախարար Սուրեն Պապիկյան-ի հետ համապետական շաբաթօրյակին այցելեցինք այս […]

̰
Քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր գնած 5 լիտր բենզինը հենց 5 լիտր է, պրեմիումը՝ պրեմիում․ Փաշինյան

12:24 02.07.2020

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ գործադիրը հավանություն տվեց Ղազախստանի կառավարության հետ համաձայնագրի կնքմանը, որի հիման վրա այդ երկրից Հայաստան բերվող նավթամթերքը ազատվելու է մաքսատուրքից։ Արդյունքում լինելու է ևս մեկ աղբյուր, որից հնարավոր կլինի էժան բենզին ներկրել։ Այս շեշտադրումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց նաև բենզինի որակի վրա։ Նա նշեց, որ պետք է ապահովել, որ քաղաքացին […]

̰
Նոր սպանդանոցների կառուցման համար կառավարությունը մինչև 4,8 մլն դրամ դրամաշնորհ կտա

11:56 02.07.2020

Հայաստանում առկա է 23 գործող սպանդանոց, ու առաջիկայում կավելանա ևս 36-ով։ Բայց սա բավական չէ, որ բոլոր համայնքներից գոնե մինչև 30 կմ հեռավորության վրա լինի գոնե մեկ սպանդանոց։ Այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա զեկուցեց մի նախագիծ, որով կառավարությունը նախատեսում է մինչև 4,8 միլիոն դրամ դրամաշնորհներ տալ այն տնտեսվարողներին, որոնք […]

̰
Արսեն Թորոսյանը պատվաստանյութ գնելու հարցով բանակցություններ է վարում

11:51 02.07.2020

Աշխարհում հարյուրավոր կենտրոններում զբաղվում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմամբ։ Նրանցից 100-ը հնարավոր դրական ելք կունենան, իսկ մոտ 20-ի դեպքում ավելի հավանական է, որ կստացվի պատվաստանյութ ստանալ։ Այս մասին կառավարության նիստին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի պատվաստանյութ ստանալ, այն էլ՝ մի քանիսը։ Թորոսյանը նշեց, որ այսպիսի վիրուսի դեմ պատվաստանյութ […]

̰
Մեր նպատակը մարդկանց տուգանելը չէ․ Փաշինյանը՝ 1 օրում 2800 տուգանքի մասին

11:39 02.07.2020

Ոստիկանության պետը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց, որ երեկվա ընթացքում դիմակ չկրելու և այլ կանոններ չպահելու համար իրենք տուգանել են 2800-ից ավելի մարդու։ Այս տուգանքներից մոտ 2300-ը եղել է դիմակ չկրող հետիոտնների նկատմամբ։ «Մեր նպատակը տուգանելը չէ։ Մեր նպատակը՝ ընդհակառակը, ամբողջ հանրապետությունում փնտրելն է բոլոր հնարավոր ուժերով և չգտնելը որևէ քաղաքացու, որը պետք է տուգանվի», […]

̰
Մենք կարող ենք կոչ անել, որ բոլորն արդեն գործարանային դիմակներ կրեն․ Փաշինյան

11:32 02.07.2020

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ իրենք նախկինում կոչ էին անում դիմակ չկրել, իսկ հիմա կոչ են անում կրել։ Նա ասաց, որ գերզարգացած երկրներում էլ է եղել նույն անցումը, և նրանցից մեկում միայն այսօր են որոշել անցնել դիմակ կրելուն։ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը զեկուցեց, որ Հայաստանում դիմակների ավելցուկ կա, ու նախկինում թանկ […]

̰
Համաշխարհային բանկը Վրաստանին 45 մլն եվրո է հատկացրել

11:23 02.07.2020

Համաշխարհային բանկը Վրաստանին հավելյալ 45 մլն եվրո աջակցություն է տրամադրել՝ երկրի տնտեսության վրա պանդեմիայի ազդեցությունը մեղմացնելու նպատակով: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության՝ բանկի գործադիր տնօրենների խորհուրդը որոշումն ընդունել է հունիսի 30-ին. «Այս դժվար շրջանում, մենք, որպես ամուր գործընկեր, աջակցում ենք Վրաստանին ու հավանություն ենք տալիս Վրաստանի կառավարության՝ արագ ու արդյունավետ հակաճգնաժամային […]

̰
Աննա Ժամակոչյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

11:22 02.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Ուդումյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Ուդումյանին ազատելել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնում Արման Ուդումյանին կփոխարինի Աննա Ժամակոչյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության […]

̰
Վերակենդանացման բաժանմունքները լիքն են, կան 1-2 տեղեր․ Թորոսյան

11:21 02.07.2020

Կառավարության այսօրվա նիստը նույնպես սկսվեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի զեկույցով։ Նա ներկայացրեց, թե  վարակման, մահվան, առողջացման որքան դեպքեր են արձանագրվել մեկ օրվա ընթացքում։ Թորոսյանը նաև նշեց, որ առողջապահական համակարգում վերակենդանացման բաժանմունքները գործնականում լիքն են։ Նրա խոսքով՝ ամեն հաստատությունում 1-2 ազատ տեղ է լինում, որոնք լրացնելով՝ կարողանում են տեղավորել ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարակակիրներին։ […]

̰
Տավուշի մարզի Պառավաքար համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

11:14 02.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Պառավաքար համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Պառավաքար համայնքի ղեկավարը, 2002թ.-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային […]

̰
BACK_TO_TOP