TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի գրպանից մյուսը. Իվանիշվիլին ինքն իրենից ձիարշավարան է գնել

17:05 01.07.2020

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն արձագանքել են «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու` սեփական ընկերությունից ձիարշավարան ձեռք բերելու փաստին: Նրանք խոսել են փողերի լվացման սպառնալիքների մասին` ընդգծելով, որ գործարքը բազմաթիվ հարցեր է առաջացնում: «Իվանիշվիլին փողերը մի գրպանից մյուսը տեղափոխեց: Մենք խոսում ենք մեծ գումարների մասին: Այս գործարքը կասկածելի է: Դա նրա ինչի՞ն էր պետք: Այդ մասին կարելի […]

̰
Ղազախստանի փոխվարչապետն ապաքինվել է կորոնավիրուսից

17:00 01.07.2020

Ղազախստանի փոխվարչապետ Երալ Տուգժանովը ապաքինվել է կորոնավիրուսից և անցել աշխատանքի, հաղորդել են երկրի կառավարության մամուլի ծառայությունից: Ավելի վաղ նա իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ իր մոտ հաստատվել է կորոնավիրուս, հիվանդությունն արտահայտվել է ասիմպտոմ: «Երալ Լուկպանովիչի մոտ թեստը բուժման 10-րդ օրը բացասական է եղել: Նա վերադարձել է աշխատանքի»,- հայտնել են Ղազախստանի փոխվարչապետի մամուլի ծառայությունից: Ղազախստանում […]

̰
Այսօր մեր հանրության, ժողովրդի ակնկալիքները դատախազությունից մեծ են, քան երբևէ. Փաշինյան

16:57 01.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա և դատախազության կազմավորման 102-րդ տարեդարձի առթիվ: «Դատախազության համակարգի հարգելի՛ աշխատողներ Շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա և դատախազության կազմավորման 102-րդ տարեդարձի առթիվ: Այսօր մեր հանրության, ժողովրդի ակնկալիքները դատախազությունից մեծ են, քան երբևէ: Ժողովուրդը՝ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ արտահայտել է իր հստակ կամքը՝ […]

̰
Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Արցախի ՔԿ մի խումբ աշխատակիցների

16:55 01.07.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ին ընդունել է ԱՀ քննչական կոմիտեի պատվիրակությանը՝ նախագահ Իգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Երկրի ղեկավարը մասնագիտական օրվա կապակցությամբ շնորհավորել է համակարգի բոլոր աշխատակիցներին և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար պետական բարձր պարգևներ հանձնել կառույցի մի խումբ աշխատակիցների: Ելույթում նախագահը նշել է, որ պետականաշինության գործընթացում որդեգրվել է մի ուղեգիծ, […]

̰
Ոստիկանության և ՊԵԿ ծառայողները առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք են բացահայտել

16:46 01.07.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ձեռք բերել, որ Աբովյան քաղաքում բնակվող երկու երիտասարդ արտերկրից թմրամիջոցներ են ստանում։ Տեղեկությունների իրացման միջոցառումներին միացան ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ երիտասարդները մի տաքսու վարորդի պատվիրել են թմրամիջոցով առաքանին ստանալ ու բերել […]

̰
Սարփիում Վրաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման պահանջով բողոքի ցույց է ընթանում

16:30 01.07.2020

Սարփի քաղաքում Վրաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման պահանջով ընթանում է բողոքի ցույց: Երկու երկրների միջև սահմանի բացում են պահանջում այն քաղաքացիները, որոնք Թուրքիայում զբաղված էին ամենօրյա կամ սեզոնային աշխատանքով: Վրաստանի կառավարության որոշմամբ՝ արտասահմանում ամենօրյա կամ սեզոնային աշխատանքով զբաղված անձանց տրվում է 300 լարի քանակությամբ փոխհատուցում, սակայն ցույցի մասնակիցներն ասում են, որ այդ գումարը բավարար […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

16:22 01.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն վարչապետ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին՝ Կանադայի օրվա կապակցությամբ։ Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի հետ գործընկերության և փոխվստահության մթնոլորտում զարգացող բարեկամական հարաբերությունները։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ […]

̰
Հայկ Գրիգորյանը շնորհավորել է դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ

16:20 01.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը  շնորհավորական ուղերձ է հղել դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ: Ուղերձում գրված է, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունն իր ավելի քան 100-ամյա պատմության ընթացքում կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանում օրինականության և իրավակարգի ամրապնդման, իրավունքի գերակայության ապահովման, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման գործում: Հայաստանի առջև կանգնած ներկա մարտահրավերների և հասարակական կյանքի տարբեր բնագավառների դինամիկ […]

̰
ԱՄՆ-ում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել Boeing ինքնաթիռների փաստաթղթերում

16:00 01.07.2020

Միացյալ Նահանգների տրանսպորտի նախարարության լայնամասշտաբ ստուգումները բազմաթիվ թերացումներ ու խախտումներ են հայտնաբերել Boeing ընկերության ներկայացրած փաստաթղթերում։ Դրանց վերաբերում են 737MAX շարքի ինքնաթիռների սերտիֆիկացմանը։ Այս մասին հայտնում է «Գազետան»։ Մասնավորապես, օրինակ, հայտնի է դարձել, որ ինքնաթիռների մանևրայնության բնութագրերի կատարելագործման MCAS համակարգի ստուգումը խիստ չի իրականացվել, քանի որ ընկերությունը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել, թե դա նախկինում սերտիֆիկացված […]

̰
Կառավարությունը սկսել է ծնելիությունը խթանող ծրագրերի իրագործումը․ Զարուհի Բաթոյան

15:36 01.07.2020

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ծնելիությունը նվազել է հատկապես գյուղական համայնքներում։ Ըստ Զարուհի Բաթոյանի՝ հենց այս պատճառով է կառավարությունը 2019-ին հայտարարել առավելապես գյուղերին ուղղված աջակցության ծրագրերի կարևորության մասին։ Նա մասնավորապես գրել է․ «Ժողովրդագրական ծրագրերը սովորաբար միտված են մարդկանց […]

̰
Ոստիկաններն ու ԱԻՆ ծառայողերը այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց

15:27 01.07.2020

ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել՝ տեղեկացնելով, որ ոստիկաններն ու ԱԻՆ ծառայողերը այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց:

̰
2019 թվականը Զինված ուժերի համար եղել է աննախադեպ տարի. Տիգրան Կարապետյան

15:26 01.07.2020

Պատգամավոր Տիգրան Կարապետյանն «Արարատ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում անդրադարձել է Զինված ուժերում ընթացող բարեփոխումներին: Նա նշել է, որ 2019 թվականը Զինված ուժերի համար եղել է աննախադեպ տարի՝ քանակական ու որակական ձեռքբերումների, սպառազինության տեսանկյունից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
19 մլն դոլար փոխհատուցում՝ Հարվի Վայնշտեյնի գործողություններից տուժած կանանց

15:20 01.07.2020

Կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնից տուժածները ընդհանուր 19 մլն դոլար փոխհատուցում կստանան: Այդ մասին ասված է Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազի հայտարարության մեջ: Սակայն, Reuters-ի փոխանցմամբ, փոխհատուցման այդ չափը դեռ պետք է հաստատեն սնանկության գործերով և շրջանի դատարանները: Դատարանների հաստատումից հետո պրոդյուսերի կողմից տուժած կանայք փոխհատուցումը կկարողանան ստանալ հատուկ հիմնադրամից: Վանշտեյնի անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացել էր […]

̰
Տեղի է ունեցել Գյումրու հիմնանորոգվող ճանապարհների հիմնարկեքի արարողությունը

15:06 01.07.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գյումրի՝ մասնակցելու «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի 2-րդ փուլի մեկնարկին: Ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ 2020 թվականին նախատեսվում է իրականացնել երկրորդ փուլում ընդգրկված երեք չափաբաժիններով 9-12 մետր լայնությամբ և 13 կմ երկարությամբ 23 փողոցների ու հարակից մայթերի հիմնանորոգման աշխատանքներ: Նախարար Սուրեն Պապիկյանի, […]

̰
Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասին որոշման դեմ

15:03 01.07.2020

ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի՝ խափանման միջոց կալանքի վերաբերյալ կայացրած որոշման դեմ: Այս մասին SHANTNEWS-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Բողոքը մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան։

̰
Երեք գեղեցկություն մեկ նկարում․ Գեղարքունիքի մարզպետը լուսանկար է հրապարակել

14:43 01.07.2020

Գեղարքունիքի մարզպետ գնել Սանոսյանը լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը․ «Երեք գեղեցկություն մեկ նկարում՝ Սևան, ծիածան ու նոր ճանապարհ դեպի Շորժա։ Հ.Գ. Մինչև ոմանք ամբաղ-զամբաղ խոսում են, մենք աշխատում ենք»,- գրել է նա։ https://www.facebook.com/photo.php?fbid=2681254055447877&set=a.1545129845726976&type=3&theater

̰
Իրանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 2 549-ով

14:37 01.07.2020

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Իրանում կորոնավիրուսի հուլիսի 1-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ: Ըստ այդմ՝ Վարակակիրների թիվն ավելացել է 2.549-ով, Ընդհանուր՝ 230.211: Մահացածների թիվն ավելացել է 141-ով, Ընդհանուր՝ 10.958: Ծանր վիճակում է գտնվում 3.081 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 2.729-ով, Ընդհանուր՝ 191.487: Թեստավորվել է 26.655 անձ, Ընդհանուր՝ 1.693.242:

̰
2009 թվականի հուլիսի 1-ին դուրս եկա ընդհատակից և կալանավորվեցի. վարչապետը լուսանկար է հրապարակել

14:16 01.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով. «2009 թվականի հուլիսի 1-ին դուրս եկա ընդհատակից, ներկայացա ՀՀ գլխավոր դատախազություն, ապա ձերբակալվեցի և կալանավորվեցի: Դա չափազանց դժվար և կարևոր որոշում էր, որը պիտի ապացուցեր, որ մեր կամքը ամուր է քարից էլ, մեր ոգին հանձնվել չգիտի: Դուխո՛վ»: Ապա նա հրապարակել է տեսանյութ, թե ինչպես […]

̰
Մահացել է հայտնի դերասան և ռեժիսոր Կառլ Ռայները

14:10 01.07.2020

Հունիսի 29-ին Բևերլի Հիլզի իր տանը մահացել է ամերիկացի հայտնի դերասան և ռեժիսոր Կառլ Ռայները: Los Angeles Times-ի  փոխանցմամբ՝ դերասանի մահը վրա է հասել բնական պատճառներով. նա 98 տարեկան էր: Իր դերասանական ճանապարհը նա սկսել էր 1950-ականներին, իսկ իր առաջին ֆիլմը նկարահանել է 1960-ականներին: Դերասանին համաշխարհային ճանաչում և փառք բերել է «Օուշենի ընկերները» ֆիլմում մարմնավորած […]

̰
Ամուլսարում բախում է տեղի ունեցել ոստիկանների ու հանքի պահապանների միջև

14:02 01.07.2020

Ամուլսարում իրավիճակը թեժ է: Առավոտից այստեղ են հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր սպասում են՝ պահնորդական կազմը լքի տարածքը: Տեղում հավաքված են նաև ոստիկաններ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Թրամփը ամերիկյան զորքը դուրս է բերում Գերմանիայից՝ որպես դեմարշ

14:00 01.07.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է որոշումը, որի համաձայն՝ Գերմանիայի տարածքում տեղակայված ամերիկյան բազաներից դուրս է բերվելու 9,5 հազար զինծառայող։ Որոշման հիմնավորման համաձայն՝ դա կուժեղացնի Ռուսաստանի դեմ զսպումը։ Հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Թրամփի այս քայլը, սակայն, Գերմանիայի դեմ դեմարշ է իր բովանդակությամբ։ Պատճառն այն է, որ գերմանական իշխանությունները ուշացնում են ՆԱՏՕ-ին անդամակցության վճարումները, ինչպես նաև […]

̰
Պուտինը նույնպես քվեարկեց

13:46 01.07.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ քվեարկությունների վերջին օրը, մասնակցել է երկրի Սահմանադրության փոփոխության հանրաքվեին։ Նա քվեարկել է Մոսկվայում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում բացված ընտրատեղամասում, որտեղ ավանդաբար քվեարկում է։ Այս մասին հայտնում է «Գազետան»։ Այսօր քվեարկությունները ավարտվում են, և բոլոր տեղամասերի փակվելուց հետո՝ տեղական ժամանակներով 20։00-ից սկսվելու է քվեների հաշվարկը։ Դրա ընթացքում հաշվվելու են տեղամասերում, շրջիկ […]

̰
Այսօրվանից մեկնարկում են ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը․ Զարուհի Բաթոյան

13:36 01.07.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերին, որոնց մեկնարկը տրվելու է այսօրվանից։ Ծրագրերի մի մասը վերաբերում է երեխայի խնամքին, մյուս մասը՝ ծննդյան միանվագ օգնությանը և երեխա ունեցող ընտանիքների հիփոթեքային կամ բնակարանային ծրագրերին։ «Այս ծրագրերը միտված են ավելի շատ ստեղծելու պայմաններ այն ընտանիքների համար, որոնք սոցիալական […]

̰
ԱՄՆ-ն չի բացառում Իրանի դեմ պատերազմը

13:10 01.07.2020

Միացյալ Նահանգները Իրանի դեմ դիտարկում է բոլոր տարբերակները, չի բացառվում նաև ռազմական գործողությունների տարբերակը։ Այս մասին հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը, փոխանցում է «Գազետան»։ Պաշտոնյան հայտարարել է՝ հիմնական գործոնը, որ ազդելու է այդ որոշման վրա, Իրանի միջուկային ծրագիրն է։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է նույնիսկ ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, […]

̰
Նորատուսում կկառուցվի համայնքապետարանի շենք, կասֆալտապատվեն ճանապարհներ. Գնել Սանոսյան

12:50 01.07.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Նորատուս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կկառուցվի համայնքապետարանի նոր շենք, ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Սևանի փողոցի սկզբնամասում և վերջնամասում: https://www.facebook.com/sanosyangnel/photos/a.1929678840667692/2332269430408629/?type=3&theater

̰
Երրորդ երկրներից ներկրվող մոտ 600 ապրանքի մաքսատուրքը ևս մեկ տարի կմնա անփոփոխ

12:39 01.07.2020

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ երրորդ երկրներից ներկրվող մոտ 600 ապրանքի մաքսատուրքը ևս մեկ տարի կմնա անփոփոխ: Այն տնտեսավարողները, որոնք 2020 թվականի հունվարի 1-ից ապրանք են ներմուծել նոր դրույքաչափերով կարող են դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե` ստանալու 2020 թ. հունվարի 1-ից գանձված մաքսատուրքի հավելավճարը:

̰
Արթուր Վանեցյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է

12:15 01.07.2020

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, թեստի պատասխանը դրական է: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը: «Ընտանիքի մնացած անդամներն էլ են թեստ հանձնել, բայց մյուս բոլորի դեպքում պատասխանը եկել է բացասական՝ թերևս այն հանգամանքով պայմանավորված, որ Վանեցյանը ժամանակին ինքնամեկուսացել է ընտանիքի անդամներից»,- հայտնում է կայքը։

̰
Հիմնանորոգվում է Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհը

12:08 01.07.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է տարածել՝ կից գրելով. «Հիմնանորոգվում է Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհը: Վերջին անգամ այստեղ շինաշխատանքներ են իրականացվել 1990-ականներին: Երկարությունը՝ 20 կիլոմետր, Արժեքը՝ 1,8 միլիարդ դրամ»:

̰
Ամուլսարի պահապանները սպասում են՝ պահնորդական կազմը լքի տարածքը

11:57 01.07.2020

Ջերմուկի բնակիչները երեկ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ Ամուլսարի հանքի անվտանգության նոր աշխատակիցներն այսօր առավոտից կլքեն տարածքը, այնտեղ միայն հերթապահ կազմը կմնա: Այսօր առավոտյան Ամուլսարի տարածքում հավաքվել էին ջերմուկցիները՝ սպասելով պայմանավորվածության կյանքի կոչմանը: Ակտիվիստ Շիրակ Բունիաթյանն ուղիղ եթերում ներկայացրեց իրենց հավաքի բուն էությունը՝ հայտնելով, որ եկել են՝ անձամբ համոզվելու, որ անվտանգության աշխատակիցները տարածքը լքում են, […]

̰
Վերադառնում եմ աշխատանքի ու կյանքի. Արոնյանն իր առօրյայից լուսանկարներ է հրապարակել

11:51 01.07.2020

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ վերադառնում է աշխատանքի ու կյանքի՝ հրապարակելով իր առօրյայից մի քանի լուսանկար: «Ողջույն բոլորին: Դա եղել է ինչ-որ ժամանակահատված, բայց հիմա ես վերադառնում եմ աշխատանքի ու կյանքի: Ինչպես ձեզնից շատերը, ես սովորել եմ աշխատել հեռավար: Դա իդեալական տարբերակ չէ, բայց հնարավորություն է տալիս […]

̰
BACK_TO_TOP