TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով

18:05 30.06.2020

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով: Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում: Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս»:

̰
Աջափնյակում 24 ժամով կասեցվել է շինանյութի մի շարք խանութների, Գյումրիում՝ բենզալցակայանների գործունեությունը

17:44 30.06.2020

Այսօր՝ հունիսի 30-ին, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ մշտադիտարկումներ և կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Ստուգայցերի և կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշեցնենք, որ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ […]

̰
Ով ԱԺ-ում է, ուրեմն ախտանշան չունի կամ թեստի պատասխանը եղել է բացասական․ Մակունց

17:40 30.06.2020

Ինչո՞ւ «Իմ քայլ»-ի պատգամավորները չեն ինքնամեկուսանում այն դեպքում, երբ խմբակցությունում արդեն 8 վարակակիր կա․ լրագրողներն ԱԺ-ում այս հարցն ուղղեցին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին։ «Ըստ էության, բոլորս կոնտակտավոր ենք, այդ թվում՝ դուք։ Այդ առումով ուշադիր և զգոն, անխտիր, պետք է բոլորս լինենք։ Իսկ ինչ վերաբերում է ինքնամեկուսանալուն, ապա, ըստ բժիշկների ցուցումի, նրանց հետ խորհրդակցելով […]

̰
Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում. Գագիկ Ծառուկյան

17:08 30.06.2020

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում: Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս»:

̰
Բաբկեն Թունյանը գույքահարկի մասին կրկին խոսել է աղյուսակով

17:00 30.06.2020

Գույքահարկ։ Բիզնեսի վրա ազդեցություն. ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով Կենտրոն վարչական շրջանում հասարակական նշանակության շինությունների կոնկրետ օրինակներ։ «Ուշադրություն դարձրեք՝ առաջին 2-3 տարիներին ավելի քիչ գույքահարկ է վճարվելու, քան այժմ։ Հաջորդիվ կներկայացնեմ կոնկրետ օրինակներ բնակարանների համար, ինչպես նորակառույցների, այնպես էլ հին շենքերի համար»,- […]

̰
Ի՞նչ անհանգստանալու մասին կարող է լինել խոսքը․ Մակունցը՝ եռյակ կուսակցությունների ներկայացրած հաղորդման վերաբերյալ

16:54 30.06.2020

«Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների՝ դատախազությանը ներկայացրած հաղորդման վերաբերյալ իր դիրքորոշումն է այսօր հայտնել նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Մեր գործողությունները, որպես պատգամավորներ, որևէ կերպ չեն հակասում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ գործող օրենսդրությանը, ո՛չ էլ դուրս են պատգամավորի լիազորություններից և գործողություններից, այնպես որ, այս առումով անդրադարձել եմ և վերահաստատում […]

̰
Մուլտիպլեքսում կլինե՞ն ռուսական հեռուստաալիքներ․ մեկնաբանում է Ալեն Սիմոնյանը

16:37 30.06.2020

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է ՌԴ դեսպանատան այն հայտարարությունը, որ հնարավոր է՝ դադարեցվեն ռուսալեզու հեռուստաալիքների ցուցադրումը։ «Ես այդ հարցը քննարկել եմ նաև Հայաստանում ՌԴ դեսպանի հետ։ Եվ կարող եմ ասել հետևյալը, որպեսզի պարզ լինի ընդհանրապես, թե ինչի մասին է խոսքը նաև մեր հեռուստադիտողներին։ Գոյություն ունի մուլտիպլեքս համակարգ, որի ծածկույթը, կարելի […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը մեկնարկել է

16:26 30.06.2020

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ:

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ

16:10 30.06.2020

Հունիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։ Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակով ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ընդգծելով համավարակի դեմ պայքարում միջազգային համերաշխության և համագործակցության կարևորությունը։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց […]

̰
Մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարեն Չիլինգարյանը

16:07 30.06.2020

Այսօր 29 տարեկանում ավտովթարից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարեն Չիլինգարյանը։ Նա ամուսնացած էր, ուներ մանկահասակ դուստր: Կարեն Չիլինգարյանի մահվան կապակցությամբ «Ֆեյսբուքում» ընկերներն ու հարազատները նրա լուսանկարներն են տեղադրել ու ցավակցական գրառումներ արել: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրել է. «Կներես ինձ էն ամենի համար, ինչ չարեցի քո համար: Աստված հոգիդ լուսավորի, իմ յուրահատուկ Կարեն […]

̰
ԱԺ-ն վերջնական ընթերցմամբ ընդունեց ՍԴ վերաբերյալ օրենքը

16:03 30.06.2020

Ազգային ժողովում այսօր իմքայլական պատգամավորների քվեարկության արդյունքում արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի ու հարակից օրենքների փաթեթը։ Դրա քվեարկությանը չեն մասնակցել ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները։ Օրենքը ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միաձայն կողմ քվեարկություններով։ Այն նախատեսում է ապահովել թոշակը այն ՍԴ անդամների, որոնք ազատվել են Ազգային ժողովում օրեր առաջ ընդունված սահմանադրական փոփոխություններով։ Դրանից […]

̰
Ռուսաստանը կարող է ավիաչվերթներն առաջինը վերականգնել ԱՊՀ-ի հետ

16:00 30.06.2020

Հայաստանը կարող է դառնալ առաջին երկրներից մեկը, որի հետ Ռուսաստանը կվերսկսի ավիաչվերթները։ Ռուսական իշխանությունները դիտարկում են ԱՊՀ ուղղություններով թռիչքները վերականգնելու հարցը, հայտնում է «Գազետան»։ Երկրի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը հայտարարել է, որ ԱՊՀ երկրները (որոնց թվում է նաև Հայաստանը – խմբ.) համարվում են մոտակա արտերկիր, ինչի շնորհիվ այդ երկրների հետ ավիահաղորդակցությունը կարող է բացվել ավելի […]

̰
Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ․ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

15:42 30.06.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր դարձյալ հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ և լուծել դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու խնդիրը։ Նշենք, որ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նիստի սկզբում տեղեկացրեց, որ շփվել է Covid-19-ով վարակակիր անձի հետ և պատրաստվում է թեստավորվել։ Բացի դրանից՝ […]

̰
ԱԺ-ն նիստը տևեց 5 րոպե. պատգամավորները գնացին ընդմիջման

15:39 30.06.2020

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի երկրորդ մասը, որի ժամանակ պետք է երկրորդ ընթերցումով քննարկվեին ՍԴ հարցով օրենքները, տևեց ընդամենը 5 րոպե։ Սա ռեկորդ է 7-րդ գումարման Ազգային ժողովի համար։ Քննարկման էր ներկայացվում «Սահմանադրական դատարանի մասին օրենքում» և այլ օրենքներում փոփոխությունների հարցը, որը կեսօրին ընդունվել էր առաջին ընթերցմամբ։ Զեկուցողները հայտնեցին, որ փոքր խմբագրական փոփոխություններ են արվել […]

̰
2017թ․ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

15:10 30.06.2020

ՀՀ քաղաքացիներն արձագանքում են 2017 թվականի համապետական ընտրություններում հնարավոր ընտական հանցագործությունների բացահայտման հարցում օժանդակելու իրավապահ մարմինների կոչերին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մասնավորապես, քաղաքացուց ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2017թ․ապրիլի 2-ին՝ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի թիվ 28/16 ընտրատեղամասում կայացած Ազգային […]

̰
Եթե իմանամ ԱԺ-ում բոլորը վարակակիր են, իսկ ես՝ ոչ, մեկ է, կգամ. Ալեն Սիմոնյան

15:00 30.06.2020

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք վտանգավոր չի համարում այն հանգամանքը, որ ԱԺ-ում վարակակիր անձինք կան և հնարավոր է՝ ռիսկային խմբում գտնվողների հետ կոնտակտային շփումներ լինեն։ «Աստված մի՛ արասցե, եթե մենք նման իրավիճակ ունենանք, բայց եթե այնպես ստացվի, որ ենթադրենք՝ ԱԺ-ն պետք է որոշում ընդունի, և ԱԺ պատգամավորների […]

̰
Ղրղզստանի փոխվարչապետի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել

14:45 30.06.2020

Ղրղզստանի փոխվարչապետներից մեկի՝ Էրկինա Ասրանդիևայի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝  հղում անելով երկրի օպերատիվ շտաբին: Նշվում է, որ հիվանդությունը թեթև ընթացք ունի: Ասրանդիևան շարունակում է աշխատել, բայց հեռավար կարգով: Բացի դրանից՝ վարակակրի հետ շփման պատճառով մեկուսացել են նաև կառավարության աշխատակազմի ղեկավարը, մշակույթի, տեղեկատվության և զբոսաշրջության նախարարը, արդարադատության նախարարը և տրանսպորտի ու […]

̰
Քոչարյանի գործով պաշտպանները պահանջում են ապահովել սոցիալական հեռավորություն

14:43 30.06.2020

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը սկսվեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի այն տեղեկությամբ, որ ինքը շփվել է կորոնավիրուսով վարակակրի հետ, թեստը հանձել է, սակայն ասել են, որ, հավանաբար, շուտ է հանձնել, թեստը բացասական է եղել, ջերմաչափվել է դատարան մտնելիս, ջերմությունը եղել է 36.9: Պաշտպան Միհրան Պողոսյանը նշել է, որ այդ պատճառով էլ թեև […]

̰
«Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել երկու անձի

14:38 30.06.2020

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է մի խումբ անձանց կողմից «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «Քննությամբ պարզվել է, որ 2020թ. հունիսի 21-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիչինա փողոցում, մի խումբ անձինք «Հեղափոխության պահապաններ» […]

̰
Պուտինը տեսաուղերձով դիմելու է ռուսաստանցիներին

14:15 30.06.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեսաուղերձով դիմելու է ժողովրդին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է meduza-ն: Պեսկովի խոսքերով՝ տեսաուղերձը նախատեսվում է ցուցադրել Ռուսաստանի ժամանակով 14:00-ին: Ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղար հայտարարել էր, որ Պուտինը հատուկ ուղերձով դիմելու է ռուսաստանցիներին մինչև հուլիսի 1-ը՝ սահմանադրական փոփոխությունների հիմնական քվեարկության օրը: Այն ժամանակ […]

̰
ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով

14:10 30.06.2020

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստեփանյանը ասել է, որ թեստի պատասխանը ստացել է հունիսի 29-ին: «Ախտանշաններ զգացել եմ ուրբաթ օրը, օրվա երկրորդ կեսից: Թուլություն եմ զգացել, ուրբաթ օրն ունեցել եմ ջերմություն, մկանային ցավեր եմ ունեցել և գլխացավ: Դրանք շարունակվել են երեք օր, ջերմիջեցնող եմ խմել ընդամենը, […]

̰
Հրայր Թովմասյանը որոշեց իր խրամատը թողնել Ալվինա Գյուլումյանին․ Ալեն Սիմոնյան

13:45 30.06.2020

Լրագրողները Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ հունիսի 26-ին սահմանադրական փոփոխությունների նախագծի ուժի մեջ մտնելուն զուգահեռ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը մեկնեց արձակուրդի և արդյո՞ք այդ քայլի մեջ որևէ մարտավարություն կարելի է տեսնել, քանի որ կարծիքներ են հնչում, որ եթե անձը գտնվում է արձակուրդում, ապա նա չի կարող աշխատանքից ազատվել։ «Ես կարծում […]

̰
ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարի չափով վճարված եկամտահարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

13:38 30.06.2020

Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ աշխատակիցների և քաղաքացիների հետ անմիջական շփումը հնարավորինս նվազեցնելու, հերթերից խուսափելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Ստորագրված և սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք […]

̰
Նույնն է, ինչ իմ նամակը վերագրվի ամբողջ «Իմ քայլի» քվեարկությանը․ Ալեն Սիմոնյանը՝ Ջիանի Բուքիքիոյի նամակի մասին

13:29 30.06.2020

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք է հայտնել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակի վերաբերյալ։ «Մարդկանց մոտ տպավորություն էր ստեղծվել, որ ինչ-որ պաշտոնյայի մասնավոր նամակը կարող է կառույցի նամակ ներկայացնել, այսինքն` ինչ-որ լրատվամիջոցներ, ինչ-որ մարդիկ փորձում են պաշտոնյայի նամակը հակադրել ինստիտուտի նամակին։ Վենետիկի հանձնաժողովի նամակը դա Վենետիկի հանձնաժողովի նամակն է, իսկ այս դեպքում, նույն բանն […]

̰
Ի՞նչքան է կազմելու գույքահարկը կենտրոնում նորակառույցների համար. Թունյանը օրինակներ է ներկայացնում

13:10 30.06.2020

Մտահոգությունները կցրվեն, երբ լինի Կադաստրի կողմից տեղադրվող հաշվիչը: Այդ մասին ասել է Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով օրինակներ, թե հատկապես կենտրոնում գտնվող նորակառույցների համար ինչքան գույքահարկ է պահանջվելու: Գյուղական համայնքներում էլ, որտեղ նախկինում չի եղել գույքահարկ, այս փոփոխությունների արդյունքում գույքահարկի չափը առավելագույնը կազմելու է 5000 դրամ, մեծ մասի դեպքում՝ մինչև 3000 դրամ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Այսօրվա ԱԺ արտահերթ նիստի անհրաժեշտությունը՝ ըստ Ալեն Սիմոնյանի

13:02 30.06.2020

Լրագրողները ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին ԱԺ այսօրվա արտահերթ նիստի օրակարգի վերաբերյալ և հարցրին՝ արդյո՞ք որևէ թերացում կար նախնական փաթեթը բերելիս։ «Իրավական գործընթացը, իրավական ակտերը, հաճախ ենթադրում են տարբեր փոփոխություններ և մեկ փոփոխությունով կամ մեկ քվեարկությունով, հաճախ ոչ միայն նման օրենքների պարագայում, լուծումը գտնելը վերջնական ճիշտ չի լինում»,- պատասխանեց Ալեն Սիմոնյանը։

̰
Սիմոնյանն անտարբեր է կուսակցությունների եռյակի՝ դատախազություն ներկայացրած հաղորդմանը

12:43 30.06.2020

Այսօր «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ։ Այս ամենի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ «Բավականին անտարբեր եմ վերաբերվում և որևէ դարակազմիկ բան այդ դիմումի մեջ չեմ տեսնում։ Առավել ևս, որքան որ ես տեսա, […]

̰
Բացահայտվել է 17-ամյա երիտասարդի կողմից կատարված կողոպուտի դեպքը

12:32 30.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է  17-ամյա երիտասարդի կողմից  ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2020թ. հունվարի 10-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում,  17-ամյա երիտասարդը գնումներ կատարելու նպատակով մտել է Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամսում գտնվող խանութ և նկատելով աշխատակցուհու պարանոցի ոսկյա շղթան,  կախազարդը, ձգել-պոկելով […]

̰
Գույքահարկի ազդեցությունը բիզնեսի վրա. Թունյանն օրինակ բերեց

12:25 30.06.2020

Արդյո՞ք շատ կտուժի բիզնեսը․ այս հարցին ի պատասխան՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն օրինակ ներկայացրեց. «Օրինակ՝ Նար-Դոս փողոցում հասարակական նշանակության շենք, որը 490 քառակուսի մետր տարածք ունի, այսօր վճարում է մոտ 315.000 դրամ, նոր հարկը կազմելու է մոտ 460.000 դրամ: Բայց տեսեք՝ ինչ է կատարվում: Հիմա վճարում է 314.000 դրամ, 2021թ-ին վճարելու […]

̰
Շաբաթվա վերջում Կադաստրի առցանց հարթակում կտեղադրվի գույքահարկի հաշվիչ. Թովմասյան

12:18 30.06.2020

Կադաստրի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում այս շաբաթվա վերջում կտեղադրվի հաշվիչ, որտեղ քաղաքացին, նշելով վկայագրի տվյալները, կարող է իմանալ, թե կոնկրետ 6 տարվա բարեփոխումների արդյունքում որքան գույքահարկ կվճարի, և յուրաքանչյուր տարի որքան է կազմում իր գույքահարկը: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Ինչ վերաբերում է բողոքարկման հնարավորությանը, Թովմասյանը նշեց, որ գնահատման արդյունքում […]

̰
BACK_TO_TOP