TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շենգավիթում կառուցվող պուրակի արտաքին լուսավորությունը կապահովվի արևային էներգիայով

08:29 01.07.2020

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շենգավիթ վարչական շրջանում կառուցվող պուրակի արտաքին լուսավորությունը կապահովվի ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ աշխատող լուսադիոդային լուսատուներով: Երևան՝ արևային համայնք»։

̰
Թուրքիան չի կարող վաճառել С-400- ներ երրորդ երկրներին առանց ՌԴ-ի թույլտվության

00:00 01.07.2020

Թուրքիան չի կարողանա առանց Ռուսաստանի համապատասխան թույլտվության երրորդ երկրների փոխանցել կամ վերավաճառել С-400 զենիթահրթիռային համակարգեր: Այս մասին երեքշաբթի ТАСС-ին հաղորդել են Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունից: «Ռազմական նշանակության արտադրանքի արտահանման համար մեր սարքավորումների գնորդը պետք է ներկայացնի վերջնական սպառողի վկայականը ռուսական կողմին, հետևաբար, դրա տեղափոխումը կամ արտահանումը երրորդ երկրներ առանց ռուսական կողմի պաշտոնական թույլտվության […]

̰
Նորա Արիսյանն առաջադրել է թեկնածությունը Սիրիայի խորհրդարանական ընտրություններում

23:52 30.06.2020

Սիրիայում հուլիսի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մայրաքաղաք Դամասկոսի շրջանից իր թեկնածությունն է առաջադրել այդ երկրի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը։ Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Նա նշել է, որ ընտրապայքարին կմասնակցի «Րայեդ աշ-Շամ» (Շամի դրոշը) եռանդամ խմբակով։ Խմբակի մյուս անդամներ են՝ դոկտոր Խալիլ Ժըրժի Թաամեն և Մոհամմետ Նահեր ալ-Պուսթանին։

̰
Պոմպեոն ասում է, որ Իրանի դեմ զենքի էմբարգոն կփրկի կյանքեր

23:04 30.06.2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոսել է ԱՄՆ-ի մտադրության մասին՝ շարունակելու աշխատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ՝ Իրանի դեմ զենքի արգելքի երկարաձգման համար: Այս մասին հաղորդել է ТАСС-ը: Նրա խոսքով՝ իրանական կողմին զենք մատակարարելու արգելքը կյանքեր կփրկի: Նա նշել է, որ Իրանը, ի տարբերություն այլ երկրների, զենք է օգտագործում ոչ միայն պաշտպանական նպատակներով: Պետքարտուղարը հիշեցրել է նաև […]

̰
Արցախը մարդասիրական օգնություն կցուցաբերի Կալիֆոռնիային

22:38 30.06.2020

Արցախի Հանրապետությունը պատրաստվում է մարդասիրական օգնություն ուղարկել Լոս Անջելես՝ կորոնավիրուսից տուժած կալիֆոռնիացիներին օգնելու համար: Թեմայի վերաբերյալ մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը:

̰
Կադիրովն առաջարկել է Պուտինին «ցմահ նախագահ» դարձնել

22:19 30.06.2020

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանդես է եկել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին «ցմահ նախագահ» դարձնելու առաջարկով: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն: «Միշտ ասել եմ, որ մենք պետք է ընտրենք Վլադիմիր Պուտինին, որպես «ցմահ նախագահ»»,- ասել է Կադիրովը: Չեչնիայի ղեկավարը նշել է, որ այնպիսի առաջնորդ, որը կարող է փոխարինել Պուտինին, «գլոբալ մասշտաբով» չկա:

̰
Ներկայացվեց ՍԴ-ին վերաբերող հերթական նախագիծը

22:10 30.06.2020

Առաջադրումները կատարվելու են հետևյալ հերթականությամբ. առաջին առաջադրումը կատարվելու է կառավարչության կողմից, երկրորդը՝ ՀՀ նախագահի, երրորդը՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից, ասել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը: Փոփոխություններ են կատարվել նաև ՍԴ-ի մասին օրենքում. ուժը կորցրած է ճանաչվել այն դրույթները, որոնք դատավորներին վաղ կենսաթոշակի գնալու  հնարավորություն են տալիս: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Համանախագահները կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ հրադադարը ամրապնդելու և բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համար

21:59 30.06.2020

Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ առանձին, հետո էլ համատեղ տեսակոնֆերանսից հետո այսօր հայտարարել են, որ նրանց հետ քննարկել են տարածաշրջանում հանրային առողջապահական վիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս դինամիկան և խաղաղության գործընթացի հաջորդ քայլերը, հայտնում է azatutyun.am-ը։ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնսինը (Ֆրանսիա) և Անդրյու Շոֆերը (ԱՄՆ) իրենց հայտարարությունում շեշտել են բովանդակային […]

̰
Հադրութում նոր ծրագրեր են նախատեսվում. Արայիկ Հարությունյանն ընդունել է շրջանի վարչակազմի ղեկավարին

21:17 30.06.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին ընդունել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին: Այդ մասին հայտնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը: Վերջինս հանդես է եկել շրջանում համավարակային կայուն իրավիճակի, բերքահավաքի ընթացիկ աշխատանքների և հրատապ լուծում պահանջող սոցիալ-տնտեսական խնդիրների մասին համապարփակ զեկուցմամբ: Հանդիպմանը քննարկվել են կապիտալ շինարարության տարբեր ծրագրեր: Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ «Դիզակշին» ընկերությանը […]

̰
Իրանում ԶԼՄ ղեկավարին դատապարտել են մահապատժի՝ արտասահմանյան հետախուզության կողմից օգնություն ստանալու համար

20:55 30.06.2020

Իրանի իշխանությունները  մահապատժի են դատապարտել լրատվական պորտալի ղեկավարին, որն օգնություն էր ստացել արտասահմանյան հետախուզության կողմից: Հաղորդում է երկրի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Էսմայիլին: «Tasnim» գործակալության տվյալներով՝ տվյալ պահին դատավճիռը վերջնական չէ՝ մեղադրյալն այն կարող է բողոքարկել: 2019-ի հոկտեմբերի կեսերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեղեկացրել էր  «Ամադ նյուզ»  լրատվական պորտալի ղեկավար  Ռուհոլլա Զամի ձերբակալության մասին: […]

̰
Արմեն Սարգսյանը չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով

20:50 30.06.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը։

̰
Գույքահարկի հաշվարկման արժեքը շատ հեռու է գույքային միավորների շուկայական արժեքից. Ջանջուղազյան

20:47 30.06.2020

Ինչո՞ւ և ինչի՞ց սկսվեց գույքահարկի օրենքի փոփոխության հարցը: Մինչ փոփոխության արդյունքում դրույքաչափերի տարբերությունը ներկայացնելը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը այլ հարցերին է պատասխանել: «Կադաստրային արժեքները, որոնք գործում են գույքային հարկերի հաշվարկման համար, ձևավորվել են շատ վաղուց և շատ հեռու են այդ գույքային միավորների շուկայական արժեքներից»,-ասել է ֆինանսների նախարարը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ահա նաև շատ կարևոր տեղեկություն մեր «բնիկ» համաքաղաքացիների համար. Արման Եղոյան

20:31 30.06.2020

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Ահա նաև շատ կարևոր տեղեկություն Երևանի կենտրոնում, իրենց հայրերից ու պապերից ժառանգած բնակարաններում ապրող մեր «բնիկ» համաքաղաքացիների համար։ Սրանք մինչև 1975 թվականը կառուցված շենքերի բնակարանների գույքահարկի օրինակներ են։ Ո՞վ է, որ ապրում է Աբովյան փողոցի վրա գտնվող 120 ք/մ-անոց բնակարանում […]

̰
ՍԴ-ում ճգնաժամ կլիներ, եթե գործող 6 դատավորների քանակը չբավարարեր նիստ նշանակելուն․ Նիկոլայ Բաղդասարյան

20:23 30.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում բացառեց, որ ՍԴ-ը կհայտնվի ճգնաժամային վիճակում։ «Ճգնաժամ կլիներ, եթե գործող դատավորների քանակը չբավարարեր նիստ նշանակելուն։ Այդ դեպքում իշխող, կառավարող ուժը, տվյալ դեպքում կառավարությունն ինքը շատ հրատապ կառաջարեր այդ թեկնածուին, թեկնածուն կընտրվեր և ձեր ասած ճգնաժամը կվերանար։ Այսինքն կառավարությունը […]

̰
Պուտինն ու Լուկաշենկոն Ռժևում բացել են Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին նվիրված նոր հուշահամալիրը

20:08 30.06.2020

Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն  մասնակցել են Ռժև քաղaքում Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին նվիրված նոր հուշահամալիրի բացմանը: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Երկու երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին, ինչպես նաև մեկ րոպե լռությամբ հարգել են Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում Ռժևի մոտակայքում տեղի ունեցած մարտերում մահացած զինվորների հիշատակը: Հայտնի է նաև, […]

̰
Նախագահն ստորագրել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը

19:48 30.06.2020

Հանրապետության նախագահը ստորագրել է գույքահարկին առնչվող «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: ««Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2020թ. հունիսի 26-ին: Հանրապետության նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է Օրենքը և դրա հնարավոր սոցիալ-տնտեսական ազդեցությունը, ինչպես նաև Օրենքի վերաբերյալ հնչած` մասնագիտական հանրության և հասարակության […]

̰
Հորդանանում հայկական եկեղեցու դեմ պատրաստված ահաբեկչական ծրագիր է բացահայտվել. մանրամասներ Ամմանից

19:38 30.06.2020

Հորդանանում ահաբեկչական գրոհ է իրականացվել, որի թիրախը եղել է հայկական եկեղեցիներից մեկը: Ըստ հորդանանյան լրատվամիջոցների՝ ահաբեկչությունը ծրագրված է եղել դեռևս հունվարին: Թեմայի վերաբերյալ մանրամասներ է հայտնել «Շանթ» ՀԸ հաղորդավար Սագօ Արեանը:

̰
Վարչապետը և ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը քննարկել են Հայաստանի բարեփոխումների օրակարգը

19:23 30.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, որն ավարտում է առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել Ն. Վուտովայի և ԵԽ հետ համագործակցությունը՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է ժողովրդավարության հետևողական զարգացման և ամրապնդման գործում: «Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումների ակտիվ փուլում է, և մենք վճռական ենք այդ օրակարգն […]

̰
ՄԱԳԱՏԷ-ն ռադիացիոն արտանետումներ է ֆիքսել Հյուսիսային Եվրոպայում

19:15 30.06.2020

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն, հաստատել է, որ Հյուսիսային Եվրոպայի մթնոլորտում կան ռադիացիոն տարրեր։ Նա երկրներին խնդրել է ինքնուրույն տվյալներ հայտնել իրենց տարածքներում հնարավոր վթարների մասին, փոխանցում է ռուսական մամուլը։ Եվրոպական արդեն 33 պետություն հոժարակամ ներկայացրել է այդպիսի տվյալներ, որ իրենց տարածքում որևէ վթար չի եղել։ Հնարավոր վթարի մասին տեղեկությունները հերքել է նաև Ռուսաստանի նախագահի […]

̰
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսի ժամանակ ընդգծվել է գալիք ամիս հեռավար կապով շփումները շարունակելու պատրաստակամությունը

19:02 30.06.2020

Հունիսի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ կատարվեց համավարակային պայմաններում խաղաղ […]

̰
Փարիզում ոստիկանության հատուկ գործողությունը խուճապ է ստեղծել կայարանում

19:00 30.06.2020

Ֆրանսիայի մայրաքաղաքի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ երկաթուղային կայարանում զինված անձ կա։ Նրան «վնասազերծելու» գործողությունը, սակայն, խուճապ է ստեղծել կայարանում, մարդիկ սկսել են փախչել այնտեղից։ Կադրերը հայտնվել են համացանցում։ Փարիզի ոստիկանները, ինչպես պարզվել է, կայարանում գտնվողներից պահանջել են տարածքից դուրս գալ ափերը դեպի վեր պարզած, որպեսզի հասկանան՝ ում մոտ զենք կա, սակայն սա վախեցրել է […]

̰
Կասեցումներ «Արարատ Ցեմենտ»-ում, ՀԷՑ-ում, «Նոր Զովքի» ցանցում, ուժեղացված ստուգայց Նոր Նորքում 

18:51 30.06.2020

«Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ի գրասենյակային հատվածը, «ՀԷՑ»-ի Էջմիածնի շրջանային էլցանցը, «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղը, մարզերի և մայրաքաղաքի շուրջ 3 տասնյակ տնտեսավարող ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա կասեցումների ցանկում են։ Պարետի կողմից կասեցման որոշում կայացվում է բոլոր այն տնտեսավարողների մասով, որոնց մոտ ամենօրյա ռեժիմով ԱԱՏՄ տեսչական ստուգումներն պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրում։ […]

̰
Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես

18:40 30.06.2020

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես: «Յունիսի 29-ին, Երուսաղէմի քաղաքապետ տիար Մոշէ Լիոնը այցելեց «Բնութեան թանգարանում» բացուած հայկական հախճապակու արուեստին նուիրուած ցուցահանդէս: Այն նուիրուած է Սուրբ Երկրում հայկական հախճապակու արուեստի հաստատման 100 ամեակին եւ կազմակերպուած է «Հայերը Երուսաղէմում» փառատոնի շրջանակում: […]

̰
Մեր իշխանության օրոք դատավորները որևէ խնդիր չունեն վիճարկելու իրենց ենթադրյալ խախտված իրավունքները․ Նիկոլայ Բաղդասարյան

18:33 30.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը, խոսելով ՍԴ-ի շուրջ ծագած հարցերից, լրագրողների հերթական հարցին պատասխանելով ողջունելի համարեց այն, որ տարբեր դատավորներ դիմում եմ վարչական դատարաններ։ «Ես ողջունում եմ, որ իրենք ցանկանում են վիճարկել որոշումները, որևէ առարկություն չունեմ, որ իրենց իրավունքները իրենք պաշտպանելու խնդիր ունեն, հակառակը, դա ցույց է […]

̰
Կառավարությունն ու վարչապետը լուծումներն առաջարկել են․ Մակունցը՝ Ամուլսարի հարցի վերաբերյալ

18:30 30.06.2020

Լրագրողները Լիլիթ Մակունցին հայտնեցին, որ Ամուլսար տանող ճանապարհին այսօր միջադեպ է գրանցվել բնակիչների և այն շահագործել փորձողների միջև, արդյո՞ք իշխանությունն այս օրերին այս հարցը քննարկում է, այն դեպքում, որ Ամուլսարի չշահագործումը բացասական ազդեցություն կթողնի Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։ ««Իմ քայլը» խմբակցությունում այսօր այդ թեմայով քննարկում չի եղել և այս օրերին քննարկում չի եղել, իսկ ինչ […]

̰
Արծվիկ Մինասյանը վարակվել է կորոնավիրուսով

18:22 30.06.2020

Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Նա Aravot.am-ին հայտնել է, որ թեստի պատասխանը դրական է։ Չնայած թեստի պատասխանը ստացել է հունիսի 27-ին, հունիսի 22-ից Արծվիկ Մինասյանը ինքնամեկուսացել է։ Նա տնային պայմաններում է բուժվելու։

̰
Ներկայացվել է Արցախի նախագահի 2020-2025 թվականների ծրագիրը

18:20 30.06.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հունիսի 30-ին տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թվականների ծրագիրը: Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ ծրագիրը ներառում է նախագահի և գործադիր իշխանության գործունեության հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև հանրապետության զարգացման ուղիները առաջիկա հինգ տարիների […]

̰
Արցախից ԱՄՆ կուղարկվեն բժշկական նշանակության պարագաներ

18:19 30.06.2020

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը տեղեկացնում է, որ պետական համապատասխան կառույցների ղեկավարների՝ խորհրդարանի նախագահի, պետնախարարի, ԱԳ նախարարի հետ կառուցողական քննարկումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ ուղարկել Կալիֆոռնիա նահանգ՝ օգնելու ԱՄՆ բարեկամ ժողովրդին և մեր հայրենակիցներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ «Օգնությունը, իհարկե, մեծ չի լինի և խորհրդանշական բնույթ […]

̰
Ռուսաստանի հետ սահմանը մնում է փակ. Վրաստանի ՆԳՆ պարզաբանումը

18:15 30.06.2020

«Ռուսաստանի հետ սահմանը մնում է փակ»,- հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին՝ մեկնաբանելով սոցիալական ցանցերի օգտատերերի հաղորդագրությունները: Նրա խոսքերով՝ Վրաստան մուտք կարող են գործել միայն այդ երկրի  քաղաքացիները կամ երկքաղաքացիություն ունեցող այն անձինք, ինչպես նաև ՌԴ քաղաքացիները, եթե նրանց ամուսինը/կինը կամ երեխան Վրաստանի քաղաքացի է: Երկիր ժամանող բոլոր մարդիկ անցնում են երկշաբաթյա կարանտին, […]

̰
Հայաստանի տնտեսական աճը 2020թ. համար վերանայվել է առաջին եռամսյակի 0,7 տոկոսից մինչև -4 տոկոս. ԿԲ նախագահ

18:12 30.06.2020

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է լրագրողների հետ և ներկայացրել 2020 թվականի երկրորդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը: Հաշվետվությունը բաղկացած է երկու մասից՝ երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրից և առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվությունից: Մարտին Գալստյանը կենտրոնացել է ընթացիկ և կանխատեսվող տնտեսական իրավիճակի և ԿԲ-ի քաղաքականության որոշման վրա: «Այս մամուլի ասուլիսով մենք սկիզբ ենք դնում մի […]

̰
BACK_TO_TOP