19:09 29.06.2020
Հունիսի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի միջավայրին առնչվող հարցերի շրջանակը: Զրույցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք […]
19:07 29.06.2020
Գերմանիայի Բունդեսթագի՝ խորհրդարանի շենքի պատուհաններից մեկը, պարզվում է, ապակու բացակայության պայմաններում ծածկված է եղել փայտատաշեղային սալիկով (հայտնի է ռուսական «ԴՍՊ» հապավումով)։ Հենց այդ սալիկի վրա անհայտ անձինք կեսգիշերին մոտ բենզին են լցրել ու այրել: Հայտնում է տեղական կայքերից մեկը։ Շենքի հրկիզման փորձի մասին հայտնի է դարձել ժ. 23։30-ին, իսկ կրակը մարվել է կես ժամում։ Ահազանգն […]
19:00 29.06.2020
Ղրղզստանում ընդունված նոր օրենքը սահմանափակումներ է ենթադրում լրատվության նկատմամբ։ Իշխանությունների պնդմամբ` դա արվում է կեղծ լուրերից հանրությանը զերծ պահելու համար, սակայն կասկած կա, որ դրանով կարող է սահմանափակվել խոսքի ազատությունը։ «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ այսօր օրենքի ընդունման դեմ ցույց են արել խոսքի ազատության սահմանափակումների դեմ հանդես եկողները։ Նրանք երկրի նախագահին կոչ են արել չստորագրել […]
18:50 29.06.2020
«Հիշենք, որ Սև ծովն և նավաստու մասնագիտությունը, առհասարակ, այս երկրի ապագան է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Բաթումում Նավաստու միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ: Նրա խոսքերով՝ Վրաստանը չի կարող հասնել իր հիմնական գործառույթին՝ դառնալ լոգիստիկ կենտրոն, եթե երկրում ծովային ենթակառուցվածքը թույլ զարգացած լինի: «Սև ծովը Վրաստանի դարպասն է: Սև ծովը Վրաստանի ապագան է: Եթե […]
18:49 29.06.2020
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի հաշվապահի պաշտոնն նախկինում զբաղեցրած Ա․ Խաչատրյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հափշտակել է 18 մլն 575 հազար 344 ՀՀ դրամ գումար, ինչի համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության […]
18:43 29.06.2020
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ ավստրալական ռադիոհեռարձակող կորպորացիան շախմատը համարել է ռասիստական խաղ: Եզրակացությունը հիմնված է շախմատիստների պատասխանների վրա: Նրանց հետևյալ հարցն է ուղղվել. «Արդյո՞ք շախմատը ռասիստական խաղ է, քանի որ խաղը սկսելու իրավունքը պատկանում է սպիտակներին»: «Իսկական մարազմի դարաշրջան է սկսվել: Ի՞նչ կապ ունի փառահեղ պատմությամբ այս […]
18:41 29.06.2020
Սերբիայի վարչապետ Աննա Բռնաբիչը աջակցել է թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին, որին մեղադրում են թենիսի ցուցադրական մրցաշար կազմակերպելու համար: Հիշեցնենք, որ այդ մրցաշարի ժամանակ կորոնավիրուսի բռնկում էր գրանցվել: Վարակված թենիսիստների թվում է եղել նաև ինքը՝ Ջոկովիչը: «Ամբողջությամբ աջակցում եմ Նովակ Ջոկովիչին: Նա գործել է մարդկային մղումներով, ոչ միայն Սերբիայի, այլ ամբողջ տարածաշրջանի համար: Քաղաքականությունը […]
18:38 29.06.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։ «Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով Նվեր Ծառուկյանին վարույթ իրականացնող մարմինը հրավիրել էր հարցաքննության, սակայն առողջական խնդրի պատճառով նա չի կարող […]
18:26 29.06.2020
«Գրությամբ դիմել ենք ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը»,- ֆեյսբուքյան գրառում է արել խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: Նա նաև ավելացրել է. «Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է […]
18:10 29.06.2020
Ի հեճուկս Հայաստանում տիրող համաճարակային իրավիճակի, նույնիսկ սոցցանցերի մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ, ըստ էության, մեր բազմաթիվ համաքաղաքացիներ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում: «Շաբաթ և կիրակի օրերին մենք տեսանք բազմաթիվ ամառանոցային խնջույքների մասին, զանգվածային ուխտագնացության մասին տեսանյութեր: Տեսնում ենք, որ ի հեճուկս այն բանի, որ օրինակ՝ բազմաթիվ […]
18:05 29.06.2020
Հունիսի 29-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռավար խորհրդակցություն անցկացրեց փրկարար ծառայության ղեկավար կազմի, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Կարևորելով կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումները՝ նախարարը հանձնարարեց խստագույնս պահպանել պարետատան ցուցումները: Բժշկական ապահովման վարչության պետ Կարեն Աթոյանի զեկույցի համաձայն՝ համավարակի առաջին իսկ օրվանից կանխարգելիչ աշխատանքների և կանոնների պահպանման արդյունքում համակարգում հիվանդների թիվը հնարավորինս պահպանվել է […]
17:40 29.06.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքննությունների բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և կատարել առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիքների նախապես չխոստացված պարտակում: Քրեական գործով պարզվել է, որ Արմեն Ամիրաղյանը 2020թ.-ի մարտի 24-ին որպես […]
17:37 29.06.2020
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հունիսի 27-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 3 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 11, թաղանթապատված […]
17:15 29.06.2020
Ըստ հարցումների՝ կորոնավիրուսի ստեղծած ճգնաժամը մեծապես փոխել է ԱՄՆ-ի ընկալումը եվրոպացիների աչքերում։
16:36 29.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր երախտիքի խոսքերն է հղել Լիտվայի և Իտալիայի կառավարություններին՝ բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար․ «Երախտապարտ ենք Լիտվայի և Իտալիայի կառավարություններին բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար, որը թիմային աշխատանքի և Team Europe ծրագրի արդյունք է։ Շնորհակալ ենք մեր Սփյուռքին և Ֆրանսիայի ու Ռուսաստանի միջազգային գործընկերներին մեզ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու […]
16:30 29.06.2020
Կիրակի օրը ընտրությունների մասնակցածների քվեների 99,78 տոկոսը հաշվել են Լեհաստանում։ Նախնական արդյունքներով՝ ամենաշատ քվեներով առաջին տեղում է երկրի գործող նախագահ Անջեյ Դուդան։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Երկրի ԿԸՀ նախագահ Սիլվեստր Մարչինյակը, սակայն, հայտարարել է, որ հաջորդ նախագահի անունը հայտնի կդառնա միայն ընտրությունների երկրորդ փուլից հետո։ Դուդայի օգտին քվեարկել է ընտրողների 43,67 տոկոսը, ինչը […]
16:24 29.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Եվ այսպես՝ ամբողջ Հայաստանում: Գծանշումը կա, կանոնները կան, կանոնների պահպանումը չկա: Էստեղ է ամբողջ պրոբլեմը»:
16:15 29.06.2020
Իրանի իշխանությունները համաձայնել են, և երկրի ԱԳ նախարարը կմասնակցի իրենց վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին։ Դրա ժամանակ քննարկվելու է Միջուկային գործարքի իրականացման ընթացքը: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակը։ Մոհամմադ Ջավադ Զարիֆը Իրանի դիրքորոշումները ներկայացնելու է այն պայմաններում, որ ԱՄՆ-ն նոր պահանջներ է ներկայացնում և՛ Իրանին, և՛ ՄԱԿ-ին։ Մի կողմից ամերիկացիները դուրս են եկել […]
16:07 29.06.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում ուշադրությամբ հետևում են Լիբանանում համավարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետ կապված զարգացումներին և մտահոգված են լիբանանահայության կացությամբ: Հանրապետության նախագահի […]
15:44 29.06.2020
Ադրբեջանում կորոնավիրուսային իրավիճակը բարդացել է, և հարևան երկրի իշխանությունները նախատեսում են ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել մարդկանց կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադրելու համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Երկրի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ վարակումների թվի մեծացումը կապված է հենց մարդկանց կողմից կանոնները չպահպանելու հետ։ Դրա համար խորհրդարանը ընդունելու է նախագիծ` դիմակ չկրելու համար տուգանքը […]
15:15 29.06.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գրել է, որ ցանկանում է ոգևորող ու անսահման մոտիվացիա հաղորդող լուրերով կիսվել բոլորի հետ. «ՀՀ կառավարությունն ամբողջովին հաստատել է Կոտայքից ներկայացված շուրջ 105 սուբվենցիոն ծրագրերից` 104-ը (միայն մեկ ծրագրի նախագծային փաթեթները չստացվեց ժամանակին ներկայացնել` նախագծող ընկերության անբարեխիղճ մոտեցման հետևանքով, ինչի արդյունքում վերջինիս նկատմամբ դատական գործընթացներ են մեկնարկել): Ըստ այդմ` Կոտայքում 2020-ի […]
14:25 29.06.2020
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Շիրակի մարզ՝ տեղում ծանոթանալու ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին: Էդվարդ Հովհաննիսյանը, ՊԵԿ նախագահի տեղակալների և գլխավոր քարտուղարի ուղեկցությամբ, շրջայց է կատարել Գյումրիի հարկային մարմնի ստուգումների և սպասարկման բաժիններում: Էդվարդ Հովհաննիսյանը հետաքրքրվել է ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման գործընթացով, մասնավորապես, համավարակի պայմաններում՝ գործառույթները պատշաճ իրականացնելու առումով: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է […]
14:11 29.06.2020
Վրաստանի խորհրդարանը այսօրվա արտահերթ նիստում երրորդ ընթերցմամբ կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխություններին: Օրինագծին կողմ քվեարկեց 117 պատգամավոր, դեմ՝ 3-ը: Այս մասին հայտնում է aliq.ge-ն: Այսօրվա նիստին էլ նախորդների պես չմասնակցեցին ընդդիմադիր «Ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները, որոնց միակ պահանջը Գիորգի Ռուռուայի ազատ արձակումն էր: Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը ընտրական կարգով (120 […]
14:06 29.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանը լրագրողների հետ խոսելիս անդրադարձել է գույքահարկին թեմային՝ նշելով, որ քաղաքացիները, հարկեր վճարելով, ստանում են այդ հարկերից բազմապատիկ ավելի արդյունք՝ աշխատավարձերի բարձրացման, պետական ծառայությունների որակի, ճանապարհաշինության բարելավման, բակերի վերանորոգման ձևով։ «Նույնը վերաբերում է գույքահարկին, որը ոչ թե մարդու վրա դրված հարկ է, այլ գույքի վերաբերյալ հարկ է: Գույքահարկը […]
14:00 29.06.2020
ԱՄՆ այն պաշտոնյաները, որոնք, ըստ Չինաստանի իշխանությունների, խառնված կլինեն Հոնկոնգի ներքին գործերին, չեն կարողանա Չինաստան մեկնել։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարությունը, փոխանցում է «Գազետան»։ «Սա նոր [պատժա]միջոց է։ Մենք որոշել ենք վիզային սահմանափակումներ կիրառել»,- հայտարարել է նախարարության խոսնակը։ Նա նաև հավելել է, որ այդ ամերիկացի պաշտոնյաները արդեն զգում են, որ հենց իրենց է […]
14:00 29.06.2020
Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին մեկնարկել են 17,9 կիլոմետր երկարության ճանապարհի միջին նորոգման աշխատանքները: «Արարատ Ճանշին» ՍՊ ընկերության կողմից մեկնարկել են Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000- կմ4+350 և կմ5+450-կմ19+000 հատվածների միջին նորոգման աշխատանքները։ Վերոնշյալ ճանապարհահատվածներում նախատեսված է իրականացնել հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, իջատեղերի և մուտքերի հողային հարթեցում, կողային առուների մաքրում, կողնակների լրացում, […]
13:55 29.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է այն տեղեկությունը, թե ինքը կորոնավիրուսով վարակված լինելով՝ մասնակցել է ԱԺ նիստերին: «ԶԼՄ ներկայացող մի կայք սուտ մատնություն է տարածել առ այն, թե ես ավելի վաղ եմ իմացել Covid-19-ով վարակված լինելու մասին, քան հայտարարել եմ և վարակված լինելով մասնակցել եմ ԱԺ նիստերին: Ցավոք, […]
13:51 29.06.2020
ArmLur.am-ի տեղեկություններով՝ կորոնավիրուսով է վարակվել նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը: «Այո՛, թեստ եմ հանձնել, պատասխանը դրական է: Պատասխանը երեկ երեկոյան եմ ստացել: Հիմա պայմանավորվել եմ բժշկական կենտրոնի հետ, գնում եմ հետազոտությունների, հասկանանք՝ ինչ բուժում ենք ստանալու»,- նշել է նա: Համբարձումյանը նշել է, թե իրեն լավ է զգում, ջերմություն չունի: «Մի երկու […]
13:50 29.06.2020
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ ՀՀ կառավարության 26.09.2019թ. N 1335-Ն որոշման 2-րդ կետի համաձայն` 01.07.2020 թ.-ից ուժի մեջ են մտնում ՀՀ կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները՝ ֆիզիկական անձի անվամբ տրանսպորտային միջոցը գրանցվում-հաշվառվում է ըստ նրա՝ բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման վայրի: Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չլինելու […]
13:43 29.06.2020
Չի կարող այս Երկրագնդի վրա լինել մեկ արարած, որ կարող է ասել, որ ես, կրկնում եմ, տվյալ դեպքում՝ ես, ձայն եմ ակնկալել և դրա դիմաց ինչ-որ բան է ստացել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Նաիրա Զոհրաբյանը: «Խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ եղել են գյուղեր, որտեղ ես ստացել եմ զրո ձայն: Անգամ ԲՀԿ-ի կողմից հանձնաժողովում […]