11:49 30.06.2020
Հարցին՝ գույքահարկի ներդրման վերջնական փուլում որքա՞ն հարկային եկամուտ է ակնկալվում տարեկան ուղղել համայնքային բյուջեներ, և ակնկալվող եկամտի քանի՞ տոկոսն է բաժին ընկնում ամենաթանկարժեք գույքատերերին, ՀՀ ֆինանսների նախարարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ ընդհանուր գույքային հարկի մասով համայնքների բյուջեների միջին եկամուտը կաճի 4 անգամ: «Այսօր ընդհանուր գույքահարկը մոտավորապես 10 մլրդ դրամի շուրջ է տատանվում, վերջում դա կլինի […]
11:47 30.06.2020
Քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է հասցեագրել այն մասին, որ իր հորը սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի վրա երկար ժամանակ է, ինչ քրեական գործի քննության ընթացքում կալանք է դրված: Դիմողը, մասնավորապես, նշել է, որ ավտոմեքենայի վրա կալանք դրվել է դեռ գործի նախաքննության ընթացքում: Հետագայում իր հայրը դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման, դատավճռով սահմանվել է, որ այն օրինական […]
11:37 30.06.2020
Ազգային ժողովում արտահերթ կարգով քննարկվում է Սահմանադրական դատարանի մասին օրենքը, որում, ի թիվս այլ հարցերի, սահմանված են նաև դատավորների կազմի համալրման կարգավորումներ։ Նիստին մասնակցում են իմքայլական պատգամավորները։ Նրանցից մեկի հարցին պատասխանելիս իմքայլական Սուրեն Գրիգորյանն ասաց, որ հարցը մեծապես լուծվելու է։ Սակայն նա չբացառեց, որ հետագայում կարող է լինել լրացուցիչ լուծումների անհրաժեշտություն։ Ինչ վերաբերում է արձակուրդ […]
11:37 30.06.2020
Առաջարկների մեծ մասը եղել է ոչ թե մեղմացնող բնույթի, այլ խստացնող․ այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ առաջարկներ են ստացել․ «Առաջարկ է եղել դիտարկել, թե կոնկրետ անձը քանի գույք ունի, դրանց ընդհանուր գումարը հաշվել, այդ ամբողջական արժեքով հարկել, ինչի հետևանքով շեմն ավելի […]
11:34 30.06.2020
Ազգային ժողովում հերթական արտահերթ նիստն է սկսվել, որի ժամանակ մեկ հարց է քննարկվելու՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքը։ Այն նախատեսված է երկու ընթերցմամբ ընդունել 24 ժամում, ինչի մասին որոշումը հաստատվեց խորհրդարանի քվեարկությամբ։ Ընդ որում՝ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները չեն ներկայացել նիստին։ Քվեարկություններին մասնակցում են միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնց շարքերն էլ լիարժեք չեն, քանի որ […]
11:27 30.06.2020
Ես կուզեմ երկու հանգամանքի վրա ուշադրություն կենտրոնացնել: Ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը․ «Մեկը շրջանառվող հետևյալ թեզի մասին է, որ ճգնաժամային պայմաններում մենք գույքահարկ ենք բարձրացնում: Ուզում եմ ասել, որ դա կամ սխալ ընկալման արդյունք է, կամ որոշ դեպքերում միտումնավոր մանիպուլյացիայի, որովհետև կոնկրետ բուն նախագիծը, որը հանգեցրել է գույքահարկերի ավելացմանը, […]
11:24 30.06.2020
Հայաստանում կա ընդամենը 9500 բնակարան կամ ընդհանուր բնակարանների 2,5 տոկոսը, որոնց գույքահարկը տարեկան 64.000 դրամից բարձր է լինելու: Այդ մասին ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով վիճակագրություն: «Եթե այդ 9500-ի մեջ կլինեն բոլորը թոշակառուներ, ինչը խիստ անհավանական է, էդ դեպքում կան տարբեր մեխանիզմներ: Եթե մարդու միակ եկամուտը կենսաթոշակն է, […]
11:15 30.06.2020
Հունիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25542 դեպք, որոնցից 14048-ն` առողջացած, 443-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10904 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 111844 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 415 նոր դեպք և 751 առողջացած։ Մահվան 10 դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները […]
11:13 30.06.2020
Դեռևս 2018թ-ին Կադաստրի կոմիտեն ձեռնամուխ եղավ կադաստրային արժեքների վերանայման քաղաքականությանը: Այդ մասին ասուլիսի ժամանակ նշեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: «Մոտավորապես վերլուծվեցին Կադաստրի կոմիտեում կենտրոնացված բազայի մոտավորապես 3 տարվա տվյալները և գնահատվեց գրեթե 50.000 անշարժ գույք, շուկայական գնահատում տեղի ունեցավ: Եվ ըստ այդ վերլուծության՝ որոշվեց ՀՀ գոտիականությունը: ՀՀ տարածքը բաժանվեց 20 գոտու, որը 2019թ-ին ԱԺ-ի […]
10:53 30.06.2020
Մենք գտնվում ենք բարեփոխումների գործընթացի հերթական փուլում: Այդ մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության մամուլի կենտրոնում գույքահարկի փոփոխության և հարկման նոր բազայի աստիճանական փոփոխության մանրամասների վերաբերյալ ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ այդ բարեփոխումներն իրականացնում են 2 խումբ միջոցառումներով: «Առաջին խումբ միջոցառումներից մենք առիթ ունեցել ենք մանրամասնել արդեն անցած տարվա ընթացքում: Էդտեղ հետևյալ տրամաբանությունն […]
10:33 30.06.2020
Հուլիսի 1-ից №686/685 էլեկտրագնացքների ուղերթները Գյումրի-Երևան-Գյումրի ուղղությամբ կկազմակերպվեն նոր ԷՊ2Դ տիպի գնացքներով` հետևյալ ժամանակացույցով. – Երևան-Գյումրի երթուղու №686 էլեկտրագնացք՝ մեկնումը Երևանի երկաթուղային կայարանից ամեն օր` ժամը 14:25-ին, ժամանումը Գյումրի՝ 17:30-ին; – Գյումրի-Երևան երթուղու №685 էլեկտրագնացք՝ մեկնումը Գյումրու երկաթուղային կայարանից ամեն օր` ժամը 18:15-ին, ժամանումը Երևան՝ 21:23-ին: Գնացքներն աշխատելու են կանգառներով: Մանրամասն չվացուցակին կարող եք ծանոթանալ «Հարավկովկասյան […]
09:48 30.06.2020
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտադիտարկման խմբի համազեկուցողներ Տիտուս Կորլաթիանը (Ռումինիա) և Կլոդ Քերնը (Ֆրանսիա) ողջունել են վրացական խորհրդարանի կողմից սահմանադրական փոփոխությունների հաստատումը: «Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ընտրական համակարգը կլինի ավելի համաչափ, քան նախկինում, ինչը հնարավորություն կտա ստեղծել ավելի բազմակարծ և ներկայացուցչական խորհրդարան: Մենք ողջունում ենք», – ասված է հայտարարության մեջ: Միաժամանակ կոչ են արել կողմերին աշխատել […]
09:37 30.06.2020
«Վրացական խորհրդարանի կողմից սահմանադրական փոփոխությունների ընդունումը կարևոր պահ է` երկրում ավելի մեծ քաղաքական բազմակարծության խթանման ուղղությամբ՝ հաշվի առնելով առաջիկա ընտրությունները», -թվիթերյան իր էջում գրել է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորրելը: «Շնորհավորում ենք բոլորին: ԵՄ-ն կշարունակի կանգնել Վրաստանի կողքին ընտրությունների նախապատրաստական փուլում», – գրել է Բորելը։ Երեկ Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատեց սահմանադրական փոփոխությունները, համաձայն որոնց՝ […]
09:27 30.06.2020
«Ես ողջունում եմ Վրաստանի խորհրդարանի հունիսի 29-ի որոշումը, որի արդյունքը կլինի հաջորդ գումարման խորհրդարանում քաղաքական սպեկտրի ավելի լայն ներկայացվածությունը», – գրել է Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին սոցցանցերում, փոխանցում է Interpressnews-ը։ Կվիրիկաշվիլին իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք ապահովեցին այդ փոփոխությունների ընդունումը, և միջազգային գործընկերներին՝ ցուցաբերած աջակցության համար:
09:25 30.06.2020
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հաստատել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրենքը, որը նախատեսում է ընտրական համակարգի փոփոխություն: Նախագահը սահմանադրական փոփոխություններն անվանել է լուրջ քայլ, որը ձեռնարկվել է առաջընթացի, ժողովրդավարության և կայունության ուղղությամբ: «Այս օրենքը նոր քայլ է Վրաստանի ժողովրդավարական ուղու վրա: Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել խորհրդարանի բոլոր այն անդամներին, ովքեր սատարեցին այս փոփոխություններին, […]
23:42 29.06.2020
Հնդկաստանի իշխանությունները որոշել են «ինքնիշխանության սպառնալիքի» պատրվակով փակել երկրում գտնվող 59 չինական հավելված, հայտնում է Reuters- ը ՝ վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը: Արգելվածների շարքում ներառվել են այնպիսի հավելվածներ, որոնք «վնասում են Հնդկաստանի ինքնիշխանությանը և ամբողջականությանը, Հնդկաստանի պաշտպանունակությանը, պետության անվտանգությանը և հասարակական կարգին»: Արգելված մեսենջերների և ծառայությունների թվում են WeChat-ը, TikTok-ը, Kwai-ն, Baidu map-ը, […]
23:30 29.06.2020
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսել է այն մասին, թե ինչու իրեն չեն տեսել դիմակով, մեջբերում է РИА Новости- ն: Մերկելը խոստովանել է, որ ինքը հետևում է մասնագետների ցուցումներին և դիմակ է կրում, բայց միայն այն դեպքում, երբ դրա կարիքը կա: Օրինակ՝ գնումներ կատարելիս: «Երբ ես հեռավորություն եմ պահպանում, պետք չէ դիմակ կրել», – ավելացրել է […]
23:05 29.06.2020
Միսսիսիպիի օրենսդիր մարմինը կողմ է քվեարկել նահանգի դրոշը փոխելու մասին օրենքի փոփոխությանը, հաղորդում է The Washington Post-ը: Այդ նախաձեռնությունը կապված է ԱՄՆ-ում հակառասիստական բողոքի ակցիաների հետ: Դրոշի փոփոխությունը նպատակ ունի չհիշեցնել ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի տարիներին համադաշնության ռազմական դրոշի մասին: Քանի որ այդ հարցի շուրջ հանրաքվեն չկայացավ, օրենսդիր մարմինը որոշեց ինքնուրույն հարցը լուծել:
22:35 29.06.2020
«Տրանսպրտի տեսանկյունից ԵՄ-ի հետ հարաբերություններին ոչինչ չի սպառնում: Մեր կողմից յուրաքանչյուր քայլ ճշտված է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կապված կանոնավոր ավիաչվերթների վերականգնման հետաձգման հետ: Նրա խոսքերով`թռիչքներն այսօր ԵՄ-ից Վրաստան և հակառակ ուղղությամբ արգելված չեն: «Այսօր չվերթներ կան դեպի Բեռլին, Վիեննա և Ամստերդամ: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հնարավորւթյան դեպքում արագ բացենք սահմանները: Յւրաքանչյուր […]
22:30 29.06.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գույքահարկի վերաբերյալ գրառում է կատարել: «Ձեռքիս տակ եղած տվյալները համադրելով՝ փորձեցի որքան հնարավոր է մանրամասն բացվածք տալ։ Հայաստանի 432 000 բնակարանների 93%-ը կամ 402 հազարը նոր գնահատմամբ ունենալու են մինչեւ 30 մլն դրամ կադաստրային արժեք եւ վճարելու են տարեկան մինչեւ […]
22:25 29.06.2020
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան գառման մեջ նշված է. «Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը, «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դառնալով «հիմնականում ազատ»։ Հայաստանն այս ցուցանիշով առաջատար է ԵԱՏՄ երկրների շարքում, բացի այդ երկրի ընդհանուր միավորը գերազանցում է տարածաշրջանային և համաշխարհային […]
22:13 29.06.2020
Վրաստանի խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել ընտրությունների սահմանադրական փոփոխություններին: Այդ կապակցությամբ «Միացյալ Վրաստան-ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն շնորհավորել է Վրաստանի բնակչությանը սահմանադրական փոփոխության երրորդ ընթերցմամբ ընդունելու համար: «Սա իսկապես կարևոր, պատմական քայլ է մեր երկրի համար», – ասել է Բուրջանաձեն: Նրա հայտարարությամբ՝ ՍԴ փոփոխությունների ընդունումը բնակչության, ընդդիմության, իշխանության, դեսպանների, միջազգային հանրության աջակցության […]
21:27 29.06.2020
Ոչ միայն Չինաստանի, այլև աշխարհի մակարդակով խոշորագույնների մեջ մտնող 4 չինական նավթարդյունաբերական ընկերություններ միավորվելու են։ Նրանք ստեղծելու են նավթի գնման համատեղ պլատֆորմ, որը թույլ կտա ձևավորել միասնական պահանջարկ։ Այս մասին սեփական աղբյուրների միջոցով հայտնի է դարձել Bloomberg-ին։ Sinopec, PetroChina, CNOOC և Sinochem ընկերությունների միասնական պահանջարկը այնքան մեծ կլինի, որ դրա միջոցով ընկերությունները կկարողանան իրենք թելադրել […]
21:11 29.06.2020
Գերմանիայում Amazon ընկերության 6 լոգիստիկ կենտրոնների աշխատակիցները գործադուլ են սկսել: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Աշխատակիցները պնդում են, որ իրենց մի քանի տասնյակ գործընկերներ COVID-19 վարակակիր են, մինչդեռ ընկերությունը ոչինչ չի ձեռնարկում և տեղեկություն չի տրամադրում վարակման դեպքերի մասին: Գործադուլը կազմակերպել է Verdi արհմիությունը, այն կտևի 48 ժամ: Արհմիության տվյալներով կորոնավիրուսի առնվազն երկու բռնկում է […]
20:54 29.06.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որ ուրույն մոտեցումներ ունի կորոնավիրուսի հարցում, կասկածի տակ է դրել դրա առաջացումը։ Տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերում նա հարց է տվել՝ իսկ գուցե կորոնավիրուսը հատո՞ւկ են ստեղծել։ Այս մասին հայտնում է «Գազետան»։ «Ժամանակն է այդ հարցը տալու … Իսկ այս պանդեմիան ձեռակե՞րտ «միջոցառում» է։ Ես չգիտեմ։ Իսկ դուք մտածեք», – ասել է […]
20:00 29.06.2020
Միլիարդատեր Իլոն Մասկը թվիթերյան իր էջում դժգոհել է, որ իրեն պատկանող և էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող Tesla ընկերությունը ամենաքիչ սուբսիդիաներն է ստանում Միացյալ Նահանգների իշխանություններից։ Btw, Tesla actually receives *least* subsidies of any automaker in US. Federal tax credit applies to other automaker EVs, but no longer Tesla. — Elon Musk (@elonmusk) June 28, 2020 Նրա […]
19:55 29.06.2020
Պարետատան նիստից հետո տեղի ունեցած հերթական ճեպազրույցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև «Շանթ» հեռուստաընկերության հարցին: Այն է՝ առողջապահության նախարարը երեկ գիտակցված լոքդաունի կոչ էր անում, այդ կոչը իրականում կիրառելի՞ է, երբ դիմակ կրելու առավել պարզ կոչը տեղ չի հասնում, առավել ևս երբ սահմանափակումները չեն գործում, երբ աշխատում են հիմնարկները, տրանսպորտը և այլն: Իրավիճակը […]
19:45 29.06.2020
ԱՄՆ Սենթ Լյուիս քաղաքում վտանգավոր միջադեպ է եղել հակառասիստական ցույցի ժամանակ։ Երթով շարժվող ցուցարարներին իրենց տան մոտ ամուսինն ու կինը դիմավորել են ինքնաձիգով ու ատրճանակով զինված: Միջադեպի կադրերը հայտնվել են համացանցում։ Ամուսնական զույգը նման ծայրահեղ քայլի դիմել է այն բանից հետո, երբ ցուցարարները կոտրել են նրանց հարևաններից մեկի տան դարպասը։ Զույգը որոշել է անցնել զինված […]