21:04 07.11.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։ Մինչ այդ ԱՄՆ-ն կշարունակի ղեկավարել Ջո Բայդենը: Ի՞նչ կարող է փոխվել այս ընթացքում Հայաստանի համար և ի՞նչ զարգացումների սպասել Դոնալդ Թրամփի օրոք: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
20:40 07.11.2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհավորական նամակ է ուղղել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, որում ասվում է․ «Նորին Վսեմութիւն Տանըլտ Թրամփ Ընտրեալ Նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Սիրելի՛ Պրն. Նախագահ, Անհուն ուրախութեամբ կ՚ողջունենք Ձեզ, որպէս ընտրեալ նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու: Ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը, որ վստահաբար խոստմնալից էջ մը պիտի բանայ Միացեալ Նահանգներու պատմութեան մէջ: […]
20:32 07.11.2024
Հունգարիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Ղեկավարները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային ու գլոբալ ընթացիկ հարցեր։ Բանակցությունների ընթացքում նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն։ Նա նշել է, որ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների […]
20:11 07.11.2024
Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Էստոնիա բազմաոլորտ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էստոնիայի կառավարությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը ցուցաբերված աջակցության համար։ Ի պատասխան՝ Քրիստեն Միխալը նշել է, որ Էստոնիան պատրաստ […]
20:06 07.11.2024
Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բուլղարիա փոխգործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացը, բանակցությունների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Վարչապետն ընդգծել է` Հայաստանն ակնկալում է, […]
19:40 07.11.2024
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և վերջին զարգացումներին` շեշտելով ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Միաժամանակ, վարչապետը Սլովակիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները` միտված […]
19:26 07.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը: Այն անցկացվել է փակ ձևաչափով: Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի, Էստոնիայի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Բոսնիա-Հերցեգովիայի, Սերբիայի Լատվիայի առաջնորդները: Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:
19:11 07.11.2024
Իրանի համար տարբերություն չկա, թե ով է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում, Թեհրանն ապավինում է իր ներքին ուժերին, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, գրում է Etemad Online թերթը։ «Մեզ համար երբեք տարբերություն չի լինի, թե ով է հաղթել ԱՄՆ ընտրություններում, քանի որ մեր երկիրն ու վարչակարգը հենվում է իր ներքին ուժերի վրա», – մեջբերում է […]
18:21 07.11.2024
Նոյեմբերի 7-ին Բուդապեշտում աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի կողմից կազմակերպված աշխատանքային նախաճաշին: Հանդիպումը կայացել է Հունգարիայի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթաժողովի շրջանակներում: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև […]
17:48 07.11.2024
2024թ. սեպտեմբերի 5-ին, 51 քաղաքացիների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ որոշումը: Նախաձեռնող խումբն ուներ 60 օր ժամանակ անհրաժեշտ թվով ստորագրությունների հավաքման համար։ Այսօր՝ նոյեմբերի 7-ին, քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները ստորագրությունների լրացված ձևաթղթերի 4 տուփ […]
17:35 07.11.2024
Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը կարծում է, որ առաջիկա ամիսներին Ուկրաինային աջակցությունը կորոշի Եվրամիության ապագան։ Այս մասին նա հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում։ Նրա կարծիքով, եթե Ուկրաինան կորցնի իր տարածքները, դա կխաթարի եվրոպական արժեքները։ Միխալը կոչ է արել դաշնակիցներին ավելին անել Կիևին աջակցելու և սեփական պաշտպանական ծախսերն ավելացնելու համար։ The Wall Street Journal-ը գրել է, որ […]
17:30 07.11.2024
Մոսկվան ողջունում է տարբեր երկրների ջանքերը՝ խթանելու արդար համաձայնագրերը, որոնք կվերացնեն ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները։ Այս մասին Ղազախստան կատարած աշխատանքային այցի արդյունքներով լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ողջունում ենք գլոբալ Հարավի, գլոբալ Արևելքի պետությունների ջանքերը, որոնք կարող են թույլ տալ վերացնել ուկրաինական ճգնաժամի բուն պատճառը և ապահովել խաղաղություն: […]
17:26 07.11.2024
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նիստերի դահլիճում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «ՄԱԿ-ի Համընդհանուր Պարբերական Դիտարկման (ՀՊԴ) ընթացակարգի շրջանակներում ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների վերաբերյալ ներկայացվելիք հարցերը» թեման:
16:50 07.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Հաջորդիվ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը: Վարչապետ Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: Տեղի է ունեցել նաև գագաթնաժողովին մասնակից […]
16:47 07.11.2024
Լեհական «Ժեշուվ-Յասենկի» օդանավակայանը, որով տեղափոխվում են Կիևին արևմտյան ռազմական օգնության մատակարարումները, հայտնվել է ռազմական պաշտպանության տակ։ Այս մասին հայտնում է Rzeczpospolita թերթը՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարությանը։ Հրատարակության համաձայն՝ ռազմական գերատեսչությունը 100 զինվորականի է ուղարկել օդանավակայանի նյութատեխնիկական ապահովման կենտրոն, որն այժմ պետք է ստանձնի դրա պաշտպանության և ուկրաինական սահման ուղեկցելու ողջ պատասխանատվությունը։ Նախկինում, ռազմական ոստիկանությունից […]
16:21 07.11.2024
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կշփվի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ մինչև վերջինիս երդմնակալությունը։ «Դա չի բացառվում։ Նա ասել է, որ կզանգահարի Պուտինին երդմնակալության արարողությունից առաջ, սրանք նրա խոսքերն են, մենք դեռ ուրիշ բան չունենք այստեղ ասելու»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ ԱՄՆ […]
16:14 07.11.2024
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է ամենամեծ փորձությունը լինել Իրանի Իսլամական Հանրապետության համար՝ 1979 թվականից ի վեր: Այս մասին հայտնում է CNN-ը։ Ինչպես նշվում է լրատվականի նյութում, ԱՄՆ նոր վարչակազմը Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» արշավ կանցկացնի, որը կարող է մեծացնել մեկուսացումը և խաթարել հանրապետության տնտեսությունը։ Թրամփի ընտրությունը կարող է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին […]
15:27 07.11.2024
Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայի հետ ի վերջ հնարավոր կլինի հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման, այդ թվում՝ սահմանների ամբողջական բացման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը: «Մենք հույս ունենք, որ Թուրքիայի հետ ի վերջո հնարավոր է լինելու հասնել ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, […]
15:16 07.11.2024
Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի բացման արարողություն․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրեր է հրապարակել։
15:12 07.11.2024
Գործադիրը սահմանել է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեություն և անմաքս առևտրի խանութներում գործունեություն իրականացնելու թույլտվության տրամադրման մրցույթի իրականացման կարգը: Որոշման կարգավորման առարկան՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի հիման վրա պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության՝ մրցույթի հիման վրա իրականացման կարգավորումների սահմանումն է։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է մաքսային […]
15:06 07.11.2024
Անկախ ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունից՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները ինստիտուցիոնալ կայուն հիմքեր ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը: «Անկախ վարչակազմից՝ երկու պետությունների միջև հարաբերությունները ինստիտուցիոնալ բավականին կայուն հիմքեր ունեն»,-ասաց Կոստանյանը: Փոխնախարարը հիշեցրեց՝ այս տարի հայտարարվել է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն հարաբերությունների մակարդակը ռազմավարական […]
14:57 07.11.2024
Կառավարության նիստում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուն իր խոսքում շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունը առաջադրելու և վստահության համար և նշել. «Հավաստիացնում եմ, որ Ազգային ժողովի կողմից հավանության արժանանալուց հետո և այդ պաշտոնում նշանակվելու դեպքում, իմ ամբողջ մասնագիտական գիտելիքները և աշխատանքային փորձը […]
14:21 07.11.2024
Գործադիրը հավանություն է տվել «Երիտասարդական քաղաքականության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքը միտված է երիտասարդների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային և սոցիալական բնույթի հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, երիտասարդության առջև ծառացած հիմնախնդիրների […]
14:14 07.11.2024
Գործադիրը վերաբաշխում է կատարել բյուջեում Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտությամբ։ Ծրագրով նախատեսվում է խթանել տարեկան շուրջ 500 հա խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնումը, տարեկան շուրջ 300 հա տարածքում ոռոգման արդիական համակարգերի և (կամ) […]
13:47 07.11.2024
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ թեև իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ բարդ, այդուհանդերձ, Մոսկվան իրավիճակի բարելավման նախադրյալներ է տեսնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Սերգեյ Շոյգուն այդ մասին ասել է Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստի ժամանակ։ «Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը Հարավային Կովկասում, ապա իրավիճակը շարունակում […]
13:39 07.11.2024
Սիսիան-Քաջարան հատվածում կկառուցվեն 27 կամուրջ և 9 թունել, ինտենսիվ այգեգործության շահառուներին այգեհիմնումն ավարտելու նպատակով կհատկացվի լրացուցիչ գումար, կսահմանվեն պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները. այս և գործադիրի այսօրվա նիստում ընդունված այլ որոշումների մանրամասները՝ ռեպորտաժում:
13:07 07.11.2024
Իրանը դեմ է ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կապանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից շրջանառվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը: «Մենք չենք ցանկանում այդ բառն օգտագործել: Համաձայն ենք հաղորդակցությունների բացմանն այն դեպքում, երբ դա տեղի կունենա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության […]
11:50 07.11.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Ղազախստան նախատեսված է նոյեմբերի 27-ին։ Այս մասին Աստանայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը հայտարարել է հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն։ «Նոյեմբերի 27-ին ՌԴ նախագահի պետական այցը Ղազախստան մեծ նշանակություն ունի բազմակողմ գործընկերությունը խթանելու համար»,- ասել է նա։ Լավրովն իր հերթին նշել է, որ […]
11:44 07.11.2024
Գերմանիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի առաջնորդները համատեղ հայտարարությամբ պահանջում են արագ հետաքննել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ ենթադրյալ խախտումները, ինչպես նաև կոչ են արել այս երկրի իշխանություններին չեղարկել օրենքները, որոնք չեն համապատասխանում « Եվրոպական արժեքներին»։ Համապատասխան հայտարարություն է տարածել Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։ «Մենք մտահոգված ենք Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքով, մասնավորապես՝ բազմաթիվ խախտումներով և ընտրողների ահաբեկմամբ, որոնք […]
11:18 07.11.2024
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը ծրագրում է մասնակցել երկրի ընտրված ղեկավար Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Այս մասին հայտնել է NBC հեռուստատեսությունը: ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին Վաշինգտոնի Կապիտոլիումում։ Արարողությանը կհաջորդի շքերթը և երդմնակալության պարահանդեսը: Նախօրեին Բայդենը հեռախոսով զանգահարել էր Թրամփին և շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Պետության ղեկավարն ընդգծել […]