TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+24.77 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գևորգ Պապոյանը 3 օրով գործուղվում է Գերմանիա

21:20 08.11.2024

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 25-27-ը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պապոյանը մեկնում է Բեռլին` երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Գործուղումից վերադառնալուց հետո նա եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի արդյունքների մասին հաշվետվություն:

̰
Նեթանյահուն Թրամփի հաղթանակից հետո նոր դեսպան է նշանակել ԱՄՆ-ում

17:54 08.11.2024

ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է կրթության նախկին փոխնախարար Յեհիել Լայթերին նշանակել Ամերիկայում Իսրայելի դեսպան, ուրբաթ օրը հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշում է ընդունել դոկտոր Յեհիել Լայթերին նշանակել ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Լայթերը ծնունդով ԱՄՆ-ից է և լավ ծանոթ է ամերիկյան […]

̰
Նիդերլանդներում հրեաների նկատմամբ բռնությունը արդարացում չունի․ Գերմանիայի ԱԳ նախարար

17:30 08.11.2024

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը հայտարարել է, որ Նիդերլանդներում իսրայելցիների վրա հարձակումը ոչ մի արդարացում չունի: «Ամստերդամից արված լուսանկարները սարսափելի և խորապես ամոթալի են մեզ համար Եվրոպայում: Հրեաների նկատմամբ նման բռնությունների բռնկումը հատում է բոլոր սահմանները: Դա արդարացում չունի»,- գրել է նախարարը X-ում: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «հրեաները պետք է ապահով զգան […]

̰
Ուկրաինայում և Գազայում կարգավորումը հնարավոր է Թուրքիայի և ԱՄՆ-ի ջանքերի շնորհիվ․ Էրդողան

17:18 08.11.2024

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ի հետ միասին կկարգավորվեն ուկրաինական հակամարտությունը և Գազայի ճգնաժամը։ «Մենք բախվում ենք բազմաթիվ մարտահրավերների, առաջին հերթին պաղեստինյան խնդրին և ռուս-ուկրաինական ճգնաժամերին: Դրանք կարելի է հաղթահարել Թուրքիայի և ԱՄՆ-ի համագործակցությամբ: Հուսով եմ, որ Թրամփի նախագահության օրոք տարածաշրջանային և համաշխարհային պատերազմներն ու ճգնաժամերը կավարտվեն:  Չնայած […]

̰
Եվրահանձնաժողովի նախագահը դատապարտել է Ամստերդամում իսրայելցի երկրպագուների վրա հարձակումը

17:12 08.11.2024

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը դատապարտել է Ամստերդամում իսրայելցի ֆուտբոլասերների վրա հարձակումը և ասել, որ ատելության ցանկացած ձև տեղ չունի Եվրոպայում։ «Ես վրդովված եմ Ամստերդամում Իսրայելի քաղաքացիների վրա ստոր հարձակումներից։ Ես խստորեն դատապարտում եմ այդ անընդունելի գործողությունները: Հակասեմիտիզմը տեղ չունի Եվրոպայում, մենք հավատարիմ ենք բոլոր տեսակի ատելության դեմ պայքարին»,- գրել է Ֆոն դեր Լայենը […]

̰
Խորհրդարանական լսումներ Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումների վերաբերյալ

16:41 08.11.2024

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ Ընտրական օրենսգրքում եւ հարակից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումների վերաբերյալ: Խորհրդարանական լսումներին մասնակցել են օրենսդիր եւ գործադիր մարմինների, քաղհասարակության, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ տեւական ժամանակ քննարկվել է օրենքների նախագծերի փաթեթը, ձեւավորվել է աշխատանքային խումբ ԱԺ պատգամավորների […]

̰
Մհեր Գրիգորյանը և Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

16:22 08.11.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

̰
Գյումրիում ավագանու նիստը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով

15:39 08.11.2024

Գյումրիում ավագանու նիստը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով։ Ներկա էին «Քաղաքացիական պայմանագրից» ավագանու 11 անդամ։ Մյուս խմբակցություններից ոչ ոք չի եղել: Ավագանու արտահերթ նիստը հրավիրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Գյումրիի քաղաքապետ ընտրելու օրակարգով: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը լրագրողներին ասել է, որ եթե երկշաբաթյա ժամկետում ավագանին չկարողանա նիստ հրավիրել և քաղաքապետ ընտրել, ապա կլուծարվի:

̰
Ուկրաինայում հակամարտությունն արագ կավարտվի, եթե Թրամփը ցանկանա․ Էրդողան

14:36 08.11.2024

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վստահ է՝ ուկրաինական հակամարտության արագ լուծումը հնարավոր է, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դրսևորի համապատասխան կամք և մտադրություն։ «Արևմտյան որոշ երկրների՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը կարագացնեն այս հակամարտության լուծումը: Մենք հենց սկզբից ընտրել ենք խաղաղության կողմը: Մենք նաև տեսանք, որ Արևմուտքը բավարար […]

̰
Բորելը ԵՄ-ին կոչ է արել հասնել միասնության՝ գոյատևելու համար

14:21 08.11.2024

Եվրամիությունը պետք է միասնության հասնի իր անդամ երկրների միջև՝ գոյատևելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բուդապեշտում ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես։ «Եվրոպայի գոյատևման միակ բաղադրատոմսը միասնությունն է»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է ստեղծի իր հնարավորությունները, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ «Եվ մենք չենք կարող դա անել, […]

̰
Արևմտյան որոշ երկրներ Հայաստանին նոր պատերազմի են տանում․ Ալիև

13:59 08.11.2024

Արևմտյան որոշ պետություններ Հայաստանին նոր պատերազմի են մղում Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Հակաադրբեջանական ուժերը, իսլամատյացները, ադրբեջանաֆոբները, որոնք նստած են արևմտյան որոշ մայրաքաղաքներում, Հայաստանին նոր պատերազմի են մղում։ Հայաստանը պետք է հրաժարվի սպառազինության քաղաքականությունից», – ասել է Ալիևը։  

̰
Ընտրական օրենսգրքում ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում. ԱԺ լսումներ

13:48 08.11.2024

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ: Այդ թվում նախատեսվում են վերահաշվարկի կարգի բարեփոխումներ, նոր երաշխիքներ հենաշարժողական դժվարություններ ունեցող անձանց համար: Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ նախագծով առաջարկվող փոփխությունները ներկայացրել է հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Էրդողանը Թրամփի օրոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդման հույս է հայտնել

13:14 08.11.2024

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել հանրապետություն և երկկողմ հարաբերությունների ամրապնդման հույս է հայտնել։ «Մենք նրան (Թրամփին) հրավիրել ենք մեր երկիր, հուսով եմ, որ նա կընդունի մեր հրավերը և այդպիսով մենք կուժեղացնենք Թուրքիայի և ԱՄՆ-ի համագործակցությունը։ Մեր և ԱՄՆ-ի միջև F-35 կործանիչների խնդիր կա։ Ս-400-ի հետ […]

̰
Ֆրանսիայում շուրջ 3 տասնյակ քաղաքական գործիչներ երկրի կառավարությանը կոչ են անում բոյկոտել Բաքվում կայանալիք COP-29  գագաթնաժողովը

12:50 08.11.2024

Շուրջ երեք տասնյակ ֆրանսիացի գործիչներ հավաքական ուղերձ են հրապարակել՝ Ֆրանսիայի կառավարությանը կոչ անելով բոյկոտել Բաքվում կայանալիք COP-29 համաժողովը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործիչների ուղերձը հրապարակել է Le Figaro պարբերականը։ «Ֆրանսիայի Հանրապետության հարգելի ընտրված ներկայացուցիչներ, մենք՝ այս խնդրագիրը ստորագրողներս, կոչ ենք անում կառավարությանը վճռական և խորհրդանշական գործողություններ ձեռնարկել՝ բոյկոտելու COP29-ը, որը տեղի կունենա Բաքվում նոյեմբերի 11-ից։ Խորհրդարանական բոլոր խմբակցությունների […]

̰
ԵՄ-ն առանց ԱՄՆ-ի չի կարողանա ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը․ Օրբան

12:14 08.11.2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը կդադարեցնի Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆինանսավորումը, և դա թույլ կտա այս երկրում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Հունգարիայի կառավարության ղեկավարն ասել է, որ Եվրամիությունը միայնակ չի կարողանա ֆինանսավորել ուկրաինական բանակը։ «Պատերազմն Ուկրաինայում այժմ ամենակարեւոր խնդիրն է բոլորի համար։ Ամերիկան ​​այլևս չի խրախուսի դա, քանի որ […]

̰
Համաշխարհային բանկն Ուկրաինային 750 մլն դոլար կհատկացնի

10:41 08.11.2024

Համաշխարհային բանկը (ՀԲ) հայտարարել է Ուկրաինային 750 մլն դոլարի չափով օգնության նոր փաթեթի մասին։ Այս մասին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է իր Telegram ալիքում։ «Ֆինանսական միջոցները կտրամադրվեն որպես «Վերականգնման աջակցություն  առողջ հարկաբյուջետային կառավարման միջոցով» ծրագրի մի մաս, որն ուղղված է Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ բարեփոխումներին աջակցելուն»,- գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով բանկին օգնության […]

̰
Ցանկանում ենք, որ մարտի դաշտում Ադրբեջանի հաջողություններն ամրապնդվեն խաղաղության համաձայնագրով․ Էրդողան

10:30 08.11.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Բիշքեկում Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովում Էրդողանը հիշել է 44-օրյա պատերազմը։ «Մենք հուսով ենք և ցանկանում ենք, որ մարտի դաշտում Ադրբեջանի հաջողություններն ամրապնդվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ խաղաղության համաձայնագրով»,- ասել է Էրդողանը։  

̰
ՔԿԱԳ գործակալության պետը խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և աֆրիկյան երկրներին ներկայացրել է ոլորտի հայաստանյան փորձն ու ձեռքբերումները

10:22 08.11.2024

Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբայում մասնակցել է ՄԱԿ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) Աղետների հետ կապված վիճակագրություն ստեղծողների և օգտագործողների համար 4-րդ փորձագիտական համաժողովին: ՔԿԱԳ գործակալության պետը համաժողովին ներկայացրել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի հայաստանյան զարգացումները, վերջին տասնամյակի ձեռքբերումները, ինչպես նաև հետագա […]

̰
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին

10:09 08.11.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․93 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:  

̰
Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները

08:25 08.11.2024

Նոյեմբերի 7-ին դեսպան Մակունցը հանդիպեց Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովի (IRF) գործադիր տնօրեն Փիթեր Բերնսի և Save Armenia քրիստոնեահուդայական միության տնօրեն Մաթիաս Պերտուլայի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման մասնակիցները քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձ կատարեցին Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումներին, ներառյալ՝ խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց հանձնառու է Հայաստանը: Կողմերը […]

̰
Հոսանքանջատումներ նոյեմբերի 8-ին

22:40 07.11.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Ամիրյան փ. 2, 4, 26/4 շենքեր, Բուզանդի փ. 97 շենք և 6-45, 45-55 առանձնատներ, Կողբացու փ. 18-45 առանձնատներ, Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. 20, 20/4, 15/5 շենքեր, Հրազդանի կիրճ, […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի հետ

22:32 07.11.2024

Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը կարևորել են բարձր մակարդակի հանդիպումների պարբերական բնույթը, որոնք հնարավորություն են տալիս քննարկել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերն անդրադարձել են տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում […]

̰
Ո՞ր պետությունների ղեկավարներն են բոյկոտում Բաքվում անցկացվող COP29 կոնֆերանսը

22:08 07.11.2024

Երկուշաբթի օրը Բաքվում իր աշխատանքը կսկսի ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող կլիմայի փոփոխության հարցով СOP29 միջազգային կոնֆերանսը: Ադրբեջանի կողմից հարվիրված ոչ բոլոր գործիչներն են համաձայնվել մեկնել Բաքու: Ո՞ր միջազգային կազմակերպություններն են ներկայացված լինելու, և արդյո՞ք Հայաստանը մասնակցելու է: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և մանրամասներ ներկայացրել «Հորիզոն»-ի տաղավարում․ «Դե իհարկե, ՄԱԿ-ը առաջին անձով է ներկայացված լինելու: […]

̰
Վարչապետը Բուդապեշտի հանդիպումներից տեսանյութ է հրապարակել

21:16 07.11.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այլ հանդիպումներ Բուդապեշտում»։

̰
Ի՞նչ սպասել Թրամփից. զրույց Լևոն Շիրինյանի հետ

21:04 07.11.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։ Մինչ այդ ԱՄՆ-ն կշարունակի ղեկավարել Ջո Բայդենը: Ի՞նչ կարող է փոխվել այս ընթացքում Հայաստանի համար և ի՞նչ զարգացումների սպասել Դոնալդ Թրամփի օրոք: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

̰
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը շնորհավորել է Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ

20:40 07.11.2024

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհավորական նամակ է ուղղել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, որում ասվում է․ «Նորին Վսեմութիւն Տանըլտ Թրամփ Ընտրեալ Նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Սիրելի՛ Պրն. Նախագահ, Անհուն ուրախութեամբ կ՚ողջունենք Ձեզ, որպէս ընտրեալ նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու: Ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը, որ վստահաբար խոստմնալից էջ մը պիտի բանայ Միացեալ Նահանգներու պատմութեան մէջ: […]

̰
Բուդապեշտում տեղի է ունեցել Մակրոնի և Էրդողանի հանդիպումը

20:32 07.11.2024

Հունգարիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Ղեկավարները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային ու գլոբալ ընթացիկ հարցեր։ Բանակցությունների ընթացքում նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն։ Նա նշել է, որ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են ՀՀ-Էստոնիա և ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր

20:11 07.11.2024

Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Էստոնիա բազմաոլորտ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էստոնիայի կառավարությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը ցուցաբերված աջակցության համար։ Ի պատասխան՝ Քրիստեն Միխալը նշել է, որ Էստոնիան պատրաստ […]

̰
Բուդապեշտում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բուլղարիայի նախագահի հետ

20:06 07.11.2024

Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բուլղարիա փոխգործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացը, բանակցությունների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Վարչապետն ընդգծել է` Հայաստանն ակնկալում է, […]

̰
Բուդապեշտում տեղի է ունեցել Հայաստանի և Սլովակիայի վարչապետերի հանդիպումը

19:40 07.11.2024

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և վերջին զարգացումներին` շեշտելով ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Միաժամանակ, վարչապետը Սլովակիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները` միտված […]

̰
BACK_TO_TOP