00:09 26.06.2020
Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։ Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն […]
23:30 25.06.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարկային պարտավորություններ սահմանել չինական ծովամթերքների համար: Այդ մասին հայտնում է The New York Times- ը: Ինչպես նշել են Սպիտակ տանը, Ամերիկայի ղեկավարը «ռեպրեսիվ չինական հարկային պարտավորություններին» հակառակ ստորագրել է հուշագիր ամերիկյան լոբստերների պաշտպանության մասին: Նրանք նաև ասել են, որ պարտավորությունները կներդրվեն առևտրային գործարքի առաջին փուլի համատեքստում գնումների պարտավորությունները չկատարելու […]
23:10 25.06.2020
Հնդկական Բահար նահանգում կայծակի՝ իրար հաջորդած մի քանի հարվածից, 23 մարդ մահացել և 10 մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնում է Associated Press՝ հղում անելով տեղի իշխանություններին: Տեղի պաշտոնյա Ուպենդր Պալի խոսքերով՝ մահացածներից 13-ը տեղանքից ոչ հեռու գտնվող ֆերմայի աշխատակիցներն են եղել: Իսկ վնասվածքներ ստացած քաղաքացիները տեղափոխվել են բժշկական կենտրոն:
22:42 25.06.2020
ԱՄՆ Օրեգոն նահանգի Լինքոլն շրջանում ապրող սևամորթ ամերիկացիներին թույլատրվում է դիմակներ չկրել «եթե նրանք վախենան հետապնդումից»: Այդ մասին հայտնում է CNN- ը: Լինքոլն շրջանի իշխանությունը բնակիչների մեծամասնությունից պահանջում է դիմակներ կրել հանրային վայրերում՝ բաց և փակ տարածքներում`COVID-19 համաճարակի պատճառով: Այնուամենայնիվ, աֆրիկացիներն ու լատինամերիկացիները անհարմար իրավիճակում էին հայտնվում այդ պահանջի պատճառով: ԱՄՆ-ում ապրող տարբեր ակտիվիստներ CNN- […]
22:15 25.06.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ քննարկել հանրապետության ղեկավարի ընտրությանը միջամտելու փաստերը, հայտնում է БЕЛТА-ն: Լուկաշենկոն նշել է, թե ՌԴ-ից բելառուսական իշխանությանը վատաբանող տեղեկատվություն է տարածվում. մասնավորապես այն, որ Լուկաշենկոյի որդին Շվեյցարիայում պահում է 840 մլն դոլար: Նա հավելել է, որ ընդդիմախոսների ետևում դրսում գտնվող «տիկնիկավարներն» են: «Նրանք ապրում են […]
22:08 25.06.2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրն ավարտենք շատ լավ լուրով: Հիշո՞ւմ եք, որ այս տարվա մարտի ութին ծրագիր մեկնարկեցինք և Երևան քաղաքում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող երեք բժշկական կազմակերպություններում երեխաների ծնունդները սկսեցինք գրանցել տեղում: Այսօր արդեն այդ երեք ԲԿ-ներին միացել են ևս չորսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Գրիգոր Նարեկացի», «Շենգավիթ» և «Աստղիկ» […]
21:26 25.06.2020
Կառավարությունը վաճառքի է հանել Նորքի այգիներում շուրջ 2 հազար քմ տարածքով շենք-շինությունները՝ 1 միլիարդ 334 միլիոն դրամով: Վարչապետը կառավարության նիստի ժամանակ ասել է, որ դրա նպատակը Հայաստանում ներդրումները խթանելն է: Նիստի սկզբում անդրադարձ է եղել նաև համավարակով պայմանավորված իրավիճակին։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:23 25.06.2020
Սահմանադրական դատարանի դատավորների հայտարարության և ընդհանրապես տեղի ունեցող զարգացումների շուրջ Արամ Աբրահամյանը այսօր զրուցել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:11 25.06.2020
Վրաստանը լուրջ դիրքորոշում է ընդունել թեստավորման հնարավորությունների տեսանկյունից, նախքան երկրում կտարածվեր վարակը, այս մասին առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային տնօրեն, Հանս Կլուգեն հայտարարել է առցանց ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է 1TV.ge-ն։ Նրա խոսքերով՝ նա կորոնավիրուսին վերաբերող հարցերը քննարկել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային տնօրենին հարցրել են նաև Վրաստանի բռնազավթված տարածաշրջանների […]
21:01 25.06.2020
ԱԺ-ում այսօր բյուջեի 2019թ-ի կատարողականի ներկայացումը վերածվել է սոցիալ-տնտեսական, քաղաքական ու առողջապահական հարցերի շուրջ բանավեճի: Հարցի քննարկմանը, որը տեղի է ունեցել կառավարության առաջարկությամբ հրավիրված արտահերթ նիստի ժամանակ, ներկա է գտնվել նաև գործադիրն ամբողջ կազմով: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի քննադատություններին արձագանքել է նաև վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:49 25.06.2020
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը CNN-ի թուրքական ծառայության ուղիղ եթերում անդրադարձել է Լիբիայում տիրող իրավիճակին, այդ երկրում Թուրքիայի գործողությունների շուրջ վերջերս կատարված քննադատական հայտարարություններին և կոշտ արձագանքներին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Քալընը պնդել է, թե «ոչ մի երկիր երբեք չի կարող առանց Թուրքիայի խաղ խաղալ»։ Քալընը հորդորել է Լիբիայի ազգային բանակի հրամանատար, գեներալ […]
20:25 25.06.2020
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը կոշտ կերպով արձագանքել է նախօրեին ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հայտարարություններին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նշենք, որ նախօրեին Բորելը Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ հույն-թուրքական Կաստանիես սահմանային անցակետ կատարած այցելության ժամանակ հայտարարել էր, որ ԵՄ-ն վճռական է իր սահմանները […]
19:50 25.06.2020
«Իմ գնահատմամբ` Ձեր պաշտոնավարումն աննամուսության և անամոթության վառ օրինակ է: Դա շատ հատուկ է Ձեր տեսակին: Մեզ ներկայացված ձեր հաղորդումը քննարկելու ոչինչ չկա: Այն անբովանդակ, հերթապահ ձևակերպումներով փաստաթուղթ է, որի ընդհանրական նշանակությունն այն է, որ Հաշվեքննիչ պալատը, որպես մարմին, գոյություն ունեցել է, ինչ-որ բան արել է՝ պետբյուջեից ստանալով զգալի միջոցներ: Այդ փաստաթղթում մենք չենք տեսնում […]
19:30 25.06.2020
Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի /լոգոյի/ մրցույթ։ Տարբերանշանն արտացոլված է լինելու պարեկային ծառայողների համազգեստի ու պարեկային ավտոմոբիլների վրա և պետք է խորհրդանշի Պարեկային ծառայության գործունեության բնույթը և արտահայտի գործառույթների հավաքական ամբողջության էությունը։ Պարեկային ծառայության հիմնական գործառույթներն են հանդիսանալու՝ ▪ հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը, ▪ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, ▪ քաղաքացիներին […]
19:21 25.06.2020
Այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում սահմանված կարգի և կանոնների պահպանման, մասնավորապես՝ պաշտպանիչ դիմակների կրման կարգի, արձանագրված խախտումների վերաբերյալ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահին զեկուցվել է, որ հունիսի 1-4-ը արտակարգ դրության ժամանակահատվածում Քննչական կոմիտեի կենտրոնական վարչական […]
19:16 25.06.2020
Հունիսի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին։ Նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ շնորհավորեց իր գործընկերոջը պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան նորանոր հաջողություններ իր ստանձնած կարևոր առաքելության մեջ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ի շարունակություն Երևանում հունիսի 19-ին կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի քննարկումներին, մտքեր փոխանակեցին ԼՂ հիմնահարցի խաղաղ […]
19:07 25.06.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում՝ Կրեմլում, ընդունել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարներին, հայտնում է «Գրուզինֆորմը»: Ռուսաստանի մայրաքաղաքում Ասլան Բժանիան և Անատոլի Բիբիլովը մասնակցել են ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառմանը: Հիշեցնենք՝ արտասահմանցի հյուրերից Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Սերբիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջնորդները: Չնայած կորոնավիրուսի համավարակին, Ռուսաստանի իշխանությունները չհրաժարվեցին […]
19:00 25.06.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 25-ին ընդունել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանին և քննարկել շրջանում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները: Իր զեկույցում շրջվարչակազմի ղեկավար Բախշիյանը ներկայացրել է շրջանում իրականացվող պետական ծրագրերի ընթացքի, բերքահավաքի աշխատանքների և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին տեղեկատվություն: Նա, մասնավորապես, անդրադարձել է երաշտի պատճառով շրջանի որոշ համայնքներում առաջացած […]
18:50 25.06.2020
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այսօր հունիսի 25-ին տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Շինանյութի առևտրի կետերում խախտումներ գրեթե չեն […]
18:48 25.06.2020
2020թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:09-ին, «facebook.com» սոցիալական ցանցի «Զնդան» անունով և «zndan711» նույնականացման տվյալներով էջը հրապարակել է «Ո՞վ է պատասխան տալու այս անմեղ զոհերի համար: Վարակի արդյունքում, ցավոք, մենք բազմաթիվ զոհեր ունեցանք և ամեն օր այդ թիվն աճում է։ Իսկ արդյոք այսքան տխուր կլիներ ամեն բան, եթե նորմալ ղեկավար ունենայինք։» վերտառությամբ հոդվածը, որի հետ կցել […]
18:44 25.06.2020
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է վրացի լրագրող Գիորգի Գաբունայի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ուղղված վիրավորական հայտարարությունները՝ կապված 2019թ. Վրաստանում «Գավրիլովի գիշեր» անվանումով հայտնի իրադարձությունների կապակցությամբ՝ ակնարկելով նրա ոչ ավանդական սեռական կողմնորոշումը: Դիվանագետը մեջբերել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արած արտահայտությունը՝ ուղղված վրացի 2 «կպչուն» լրագրողներին: «Դուք հիվանդ […]
18:39 25.06.2020
Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած խորհրդատվական բարձրագույն կոմիտեի նիստում որոշում է կայացվել ստեղծել հատուկ մարմին, որը պիտի զբաղվի մի շարք հարցերով, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հերքմամբ։ Էրդողանը հրահանգել է հնարավորինս արագ ավարտել նախատեսվող կառույցի ստեղծման աշխատանքները։ Թեմայի վերաբերյալ «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը զրուցել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
18:38 25.06.2020
«Սիրելի՛ հայրենակիցներ, քանի որ իմ գործընկեր Քրիստինե Պողոսյանի մոտ թեստը դրական է եղել, և մենք ԱԺ նիստերի դահլիճում իրար կողք ենք նստում, զանգեր եմ ստանում իմ որպիսությամբ հետաքրքրված մարդկանց կողմից: Շնորհակալություն հայտնելով` ուզում եմ տեղեկացնել, որ երեկ թեստ եմ հանձնել, և այսօր պատասխանը եղել է բացասական, որևէ սիմպտոմ չունեմ»,- «Ֆեյսբուք»-ում գրել է ԱԺ «Իմ քայլը» […]
18:30 25.06.2020
Թբիլիսիի քաղաքապետարանում հունիսի 25-ից մեկնարկում է ապատեղեկատվության դեմ ուղղված նոր նախագիծ: Facebook-ի իր էջում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն սկսում է ընդդիմությանը դիմակազերծ անող տեսանյութերի հեռարձակումներ: Կախա Կալաձեն տեսաուղերձում հայտարարել է, որ վերջերս կեղծ լուրերի դեմ պայքարը դարձել է հատկապես արդիական, և բոլոր ժողովրդավարական երկրները պատերազմ են հայտարարել ապատեղեկատվության դեմ, քանի որ դրա քարոզչությունը դարձել է […]
18:28 25.06.2020
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հետ է վերցրել Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումները։ Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը քննելու էր ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Դիմումը հետ վերցնելու և իրենց հետագա քայլերի մասին հայտարարություն են արել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։ «Արդյոք ի՞նչ կապ […]
18:21 25.06.2020
Այսօր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողությունը շարունակել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Զբոսավայրերում, այգիներում, հուշարձանների, եկեղեցու հարակից տարածքներում իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են նախորդ օրերին հաճախ հանդիպող որոշ խախտումներ՝ մարդիկ զբոսնելիս շրջում են փոքր խմբերով, դիմակները կրում են ոչ ճիշտ։ Հայտնաբերվել են նաև դիմակ չկրելու դեպքեր, որոնք արձանագրվել են ՀՀ ոստիկանության կողմից։ […]
18:10 25.06.2020
ՀՀ կրթության տեսչական մարմնի օրերս իրականացրած ստուգայցերի ընթացքում ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնների պահպանման խախտումներ է արձանագրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզում. բացակայել է բացօթյա պարապմունքներ անցկացնելու համար համապատասխան տարածքը, խոհանոցում առկա չի եղել հոսող տաք ջուր: Խախտումների մասին արձանագրությունը ներկայացվել է պարետատուն։ ՀՀ պարետի N 154-Ա որոշմամբ՝ նշված մանկապարտեզի գործունեությունը կասեցվել է […]
17:51 25.06.2020
Երևանում գործող հանրային սննդի երկու՝ «Արմ Հուկա» և «Հուկա Փլեյս», կազմակերպությունների գործունեությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր կասեցրել են 168 ժամով՝ մեկ շաբաթով: Նման ժամանակահատվածով կասեցում Տեսչական մարմնի կողմից իրականացվում է առաջին անգամ: Այս տնտեսավարողները ոչ միայն անտեսել են ՀՀ պարետի որոշմամբ սահմանված նարգիլե օգտագործելու արգելքը, այլև խախտել են 72 ժամ չաշխատելու որոշումները՝ […]
17:40 25.06.2020
Կառավարությունը հաստատել է կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից ՀՀ ոստիկանությանը տրամադրելու կարգը: Ինչպես նշված է հիմնավորման մեջ՝ ոստիկանությունն իրավասու է կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց […]