Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի մի շարք խախտումներ Մալաթիա-Սեբաստիայի բենզինի և գազի լցակայաններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+24.09 oC

Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի մի շարք խախտումներ Մալաթիա-Սեբաստիայի բենզինի և գազի լցակայաններում

18:50 25.06.2020

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Այսօր հունիսի 25-ին տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Շինանյութի առևտրի կետերում խախտումներ գրեթե չեն արձանագրվել:

Դիտարկումների ընթացքում պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի մի շարք խախտումներ են գրանցվել բենզինի և գազի լցակայաններում: Մասնավորապես բացակայել են դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Խախտումների մի մասը տեղում շտկվել են:

Դիտարկված խախտումների վերաբերյալ կազվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն:

ՇՎՏՄԻ-կողմից մշտադիտարկումները Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ խափանման միջոցը՝ կալանք

13:19 05.06.2025

Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ խափանման միջոցը՝ կալանք

Հունիսի 3-ին՝ ժամը 19.52-ին, «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողներին է հանձնվել 43-ամյա տղամարդ: Երևան քաղաքի վարչության կողմից մայիսի 5-ից նա հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […] ...

Կոտայքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

13:13 05.06.2025

Կոտայքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 5-ին՝ ժամը 10:00-ից հունիսի 6-ը ժամը 10:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի՝ Վ.Աղբյուրակ Թաղամասի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Կարենիս, Քաղսի, Նոր Գյուղ, Կոտայք գյուղերի, Արզնի գյուղի 11,12,13 փողոցների,Արամուս գյուղի Ամառանոցային 1,2 փողոցների ջրամատակարարումը: «Վեոլիա Ջուր» […] ...

Կամավորական մշակույթի զարգացումը առաջնային․ հերթական հենակետը բացվեց Մեղրաձորում

13:03 05.06.2025

Կամավորական մշակույթի զարգացումը առաջնային․ հերթական հենակետը բացվեց Մեղրաձորում

Յուրաքանչյուր գաղափար կարող է իրականություն դառնալ, երբ այն համախմբում է գործին հավատացողներին։ Մոտ երկու տարի առաջ Տնտեսական լրագրողների ակումբ ՀԿ-ն՝ աջակիցների և գաղափարակիցների հետ միասին, նախաձեռնել էր կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի ստեղծում Մեղրաձոր համայնքում։ Արդեն 2025 թվականի հունիսի 4-ին տեղի ունեցավ նոր՝ 13-րդ հենակետի բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցում էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո […] ...

Թմրամիջոցը պետք է իրացվեր սանիտարի միջոցով. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

12:54 05.06.2025

Թմրամիջոցը պետք է իրացվեր սանիտարի միջոցով. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր թմրամիջոցի իրացման վերաբերյալ տեղեկություն, որն իրացվեց հունիսի 3-ին: Առավոտյան ժամը 9-ին մոտ նախ ձերբակալվեց մարզում գործող հոգեբուժական մի հաստատության սանիտար 64-ամյա տղամարդը: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղի երեք փաթեթ, որոնցից երկուսը լցված էր դեղնականաչավուն, իսկ մեկը` բյուրեղանման զանգվածով: Ըստ տղամարդու` դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթում մարիխուանա է, որն ինքն է […] ...

Լիլիթ Մակունցը Վերն Բյուքենանի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր

12:46 05.06.2025

Լիլիթ Մակունցը Վերն Բյուքենանի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր

Հունիսի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Վերն Բյուքենանի հետ (Հանրապետական, Ֆլորիդա): Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների օրենսդիրների միջև համագործակցության կարևորությունն ինչպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) հետ տարվող աշխատանքների շրջանակում, այնպես էլ դրանից դուրս։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ […] ...

Առևանգված երեխան հայտնաբերվեց. մերձավոր ազգականը ձերբակալվածների թվում է

12:38 05.06.2025

Առևանգված երեխան հայտնաբերվեց. մերձավոր ազգականը ձերբակալվածների թվում է

Հունիսի 3-ին՝ ժամը 12.33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնում էր երեխայի առևանգման մասին. Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացուն Կոմիտասի պողոտայում վազելով մոտեցել էին դիմակավորված անձինք և փախցրել նրա դստերը: Մեկնել են Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները: Ահազանգողի հետ մանրակրկիտ զրույցից հետո վարկած առաջ քաշվեց, որը կարճ ժամանակ […] ...

BACK_TO_TOP