TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+24.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից. ՍԴ դատավորների հայտարարությունը

17:32 25.06.2020

Այսօր Սահմանադրական դատարանի 4 դատավորներ Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը հայտարարություն են տարածել, որը վերաբերում է ԱԺ ընդունած փոփոխություններով իրենց պաշտոնանկությանը: Հայտարարության մեջ գրված է. «Ի պատասխան արդարադատության նախարարի հայտարարության՝ երկու օրից ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման և ևս երեք դատավորի պաշտոնանկ արվելու վերաբերյալ, մենք, ներքոստորոգրյալներս, հայտնում ենք. Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ […]

̰
Վրաստանի խորհրդարանն ընդունել է հակաճգնաժամային բյուջեն

17:31 25.06.2020

Վրաստանի խորհրդարանը հաստատել է հակաճգնաժամային բյուջեն: Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել և չի մասնակցել նիստին: Ըստ արդեն հաստատված բյուջեի՝ մինչև տարեվերջ Վրաստանի կառավարությունը կծախսի մինչև 16 միլիարդ լարի: Պետբյուջեի ծախսերն ավելացել են մեկուկես միլիարդ լարիով: Փաստաթղթի համաձայն՝ լրացուցիչ բյուջետային ծախսերն անհրաժեշտ են կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած սոցիալական և տնտեսական ցնցումները մեղմելու համար: Միևնույն ժամանակ, հակաճգնաժամային միջոցառումների ծավալը […]

̰
Գերմանիայում գտնվող ամերիկյան զորակազմի մի մասը կարող է տեղափոխվել Լեհաստան. Թրամփ

17:21 25.06.2020

Գերմանիայում գտնվող ամերիկյան զորքի մի մասը կարող է տեղափոխվել Լեհաստան: Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա այդ մասին ասել է Լեհաստանի իր գործընկեր Անդրեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք պատրաստվում ենք Գերմանիայում գտնվող զորքը կայուն կերպով նվազեցնել՝ հասցնելով մինչև 25 հզ-ի: Մինչ այդ մենք ունեցել ենք 52 հազար: Գերմանիան իր […]

̰
Մալաթիա-Սեբաստիայում գերակշռող խախտումները կրկին տաքսու վարորդների մոտ են հայտնաբերվել

17:04 25.06.2020

Հունիսի 25-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղ կրկին ուժեղացված հսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Վերահսկողությունը վարչական շրջանում իրականացվել է միաժամանակ և՛ շրջիկ խմբերի միջոցով, և՛ կանգառի կետերում` որպես ժամանակավոր հենակետեր։ Դիտարկումների արդյունքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ տաքսի […]

̰
ԱՄՆ-ում երկրորդ մեղադրական եզրակացությունն է կայացվել Ասանժի դեմ

16:44 25.06.2020

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ երկրորդ մեղադրական եզրակացության մասին: Նշվում է, որ նոր եզրակացությունում լրացուցիչ մեղադրանքներ չկան, և այս մասով այն չի տարբերվում 2019 թվականի մայիսին տրված եզրակացությունից, բայց փաստաթուղթը լրացվել է դավադրության մասշտաբի վերաբերյալ նոր մանրամասներով: Մասնավորապես, ըստ գերատեսչության տվյալների, նա կապված է եղել մի խումբ ցանցահենների հետ, որոնք […]

̰
Վրաստանը, հավանաբար, կսահմանափակի կանոնավոր թռիչքների վերսկսումը մինչև հուլիսի վերջ

16:20 25.06.2020

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է՝ Վրաստանի կառավարության խնդիրը, կապված տուրիզմի հետ, եղած ձեռքբերումների պահպանումն է, բնակչության պաշտպանությունն ու համաճարակաբանական իրավիճակի ղեկավարումը: Ըստ նրա՝ կանոնավոր թռիչքների վերսկսումը կախված է աշխարհում համաճարակաբանական իրավիճակից: «Ամենայն հավանականությամբ, մենք ստիպված կլինենք հետաձգել կանոնավոր թռիչքների սահմանափակումները մինչև հուլիսի վերջ, չնայած չարտերային թռիչքները կատարվում են պարբերաբար: Դրանք […]

̰
Ծովասարում կասֆալտապատվի երկու փողոց

16:17 25.06.2020

Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի երկու փողոց՝ 1000 գծամետր ընդհանուր երկարությամբ: Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 70 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 42 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 […]

̰
48 ժամով կասեցվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի մասնաճյուղի գործունեությունը

16:13 25.06.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր 48 ժամով կասեցրել է Երևանի Տիգրան Մեծի 10 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի գործունեությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից։ Երկարատև կասեցման մասին ՀՀ պարետի որոշման հիմք է հանդիսացել տնտեսվարողի մոտ կրկնախախտման փաստը: Այս մասնաճյուղի գործունեությունը կասեցվում է արդեն երկրորդ անգամ։ ԱԱՏՄ արձանագրած նախկին խախտումները վերացված չեն եղել, ավելին՝ կասեցման […]

̰
Էն դատավորը, որ առանց հին կոռուպցիոն կապերի կկայացնի որոշում, մեր գլխի վրա տեղ ունի. Փաշինյան

16:02 25.06.2020

«Այո՛, ասում ենք, որ ՀՀ-ում կուսակցությունները, լրատվամիջոցները, ՀԿ-ները պետք է լինեն 100 տոկոսով թափանցիկ, որ ձեր ասած նախկին նախագահները իրենց փողերով չբերեն, ֆինանսավորեն ֆեյքերի դասակները, ջոկատները ՀՀ-ի ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմ մղելու համար»,- ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի քննադատությանը պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է 2019թ. բյուջեի կատարողականը: «Չհասկացա` ինչո՞ւ պիտի կառավարությունը լինի 100 […]

̰
Ես հաճախակի ռապիդ թեստով եմ ինքս ինձ ստուգում․ Ալեն Սիմոնյան

15:44 25.06.2020

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք կորոնավիրուսի թեստ հանձնել է և ինչպե՞ս է պատկերացնում խորհրդարանի հետագա գործունեությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարակակիրները շրջանակն ԱԺ-ում մեծացել է։ «Նախ, առիթից օգտվելով, ապաքինում եմ մաղթում իմ գործընկեր Վահե Էնֆիաջյանին և մնացած մեր բոլոր գործընկերներին, որոնք վարակվել են։ Ինչ վերաբերում է իմ՝ թեստ հանձնելուն, ես հաճախակի […]

̰
Ո՞րն է, ըստ Փաշինյանի, 2019 թվականի բյուջեի ամենաչկատարված ծրագիրը

15:40 25.06.2020

Վարչապետն ԱԺ-ում անդրադարձավ նաև հարցին, որ եթե խուզարկությունը եղել է փետրվարին, ապա ինչո՞ւ պատշաճ քննություն չի եղել: Խոսքը ԲՀԿ առաջնորդի փաստաթղթերին վերաբերող խուզարկության մասին էր: «Ես էլ եմ դա ասում, և էդ հարցը պետք է պարզաբանվի և պարզաբանվել է, որի արդյունքում է, որ կայացվել են կոնկրետ որոշումներ, տարիուկես էլ ասում եմ՝ իրավապահ համակարգը պատշաճ ձևով […]

̰
Երկրորդ նախագահի հետ քննարկումից հետո որոշեցինք հետ վերցնել ՍԴ ներկայացրած մեր դիմումները. պաշտպաններ

15:30 25.06.2020

ՀՀ երկրորդ նախագահի հետ քննարկումից հետո որոշեցինք հետ վերցնել ՍԴ ներկայացրած մեր դիմումները, քանի որ քաղաքական ուժերից մեկը՝ որպես ՍԴ չդիմելու նախապայման, մատնանշեց Ռոբերտ Քոչարյանի գործը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ պահանջելով և խնդրելով, որ նման հարցերում այլևս չշոշափեն Ռոբերտ Քոչարյանի կամ պաշտպանների անունները: «Խորհրդարանի իրավունքները պաշտպանելու և պառլամենտարիզմը չոտնահարելու […]

̰
«Իմ քայլը» խմբակցության ևս մեկ պատգամավոր ստացել է իր թեստի պատասխանը

15:24 25.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, քիչ առաջ ստացա իմ թեստի դրական պատասխանը: Գիտեմ, որ լրատվամիջոցներում մինչ այս պահն էր նման լուր պտտվում, բայց դրա մասին հաջորդ դասին… Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ինձ լավ եմ զգում: Հիվանդությունն ինձ մոտ ընթանում է հետևյալ ախտանշաններով` աչքերի շուրջ […]

̰
Գույքահարկի ավելացում ոչ թե 4, այլ 6 տարում. ԱԺ-ում շարունակվում է արտահերթ նիստը

15:20 25.06.2020

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկել է ևս 4 հարց. նախ՝  կառավարության կողմից ներկայացված «ՀՀ կրթության  մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենսդրական  նախագծի փաթեթը: Հիմնական զեկուցող Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջարկներ և լրացումներ չեն ստացվել: Նախարարը պատասխանել է այս օրերին ամենաշատը հնչող հարցին՝ սեպտեմբերին աշակերտները դասի կգնա՞ն, թե՞  ոչ: Կրկին նշել է, որ […]

̰
Աննա Հակոբյանի լուսանկարները Տիգրանակերտում

15:11 25.06.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախաձեռնել է հայկական մշակույթը, տեսարժան վայրերը, ավանդույթները ներկայացնելու արշավ։ Արշավի մեկնարկը տրվել է Տիգրանակերտից։ Առաջիկայում կլինեն այլ պատմամշակութային վայրերում արված լուսանկարներ:  

̰
Կհիմնանորոգվեն պետական նշանակության ավտոճանապարհները. կառավարությունը որոշում է ընդունել

14:55 25.06.2020

Կառավարությունը պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգումն ապահովելու նպատակով վերաբաշխում կատարեց 2020թ. պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ առաջարկվում է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառայությունների համար հատկացնել 1,732,805.2 հազար ՀՀ դրամ, իսկ Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ 434,645.0 հազար ՀՀ դրամ: Նիկոլ […]

̰
Քաղաքական դիակների կոնսոլիդացիան ինձ չի հետաքրքրում․ Ալեն Սիմոնյան

14:54 25.06.2020

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը տեսակետ է հայտնել Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, Արթուր Վանեցյան, Իշխան Սաղաթելյան քառյակի հնարավոր կոնսոլիդացիայի վերաբերյալ լրագրողների հարցի շուրջ։ Վերջիններս հետաքրքրվել են նաև, թե արդյո՞ք այդ կոնսոլիդացիայի հետևանքով իշխանափոխության վտանգ լինի։ «Ինձ քաղաքական դիակների կոնսոլիդացիան չի հետաքրքրում։ Ձեր նշած բոլոր ուժերը քաղաքական դիակ են այսօր։ Միակ մտահոգությունս այն է, որն ավելի […]

̰
Ովքե՞ր են ապագա իշխանությունն ու ընդդիմությունը` ըստ վարչապետի

14:49 25.06.2020

Այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոյկոտի ու ԱԺ նիստերին չմասնակցելու մասին հարցին. «Այսօր ասում եք` քաղաքական ուժը բոյկոտել է, իշխանությունը չի մտածում, քաղաքական ուժը ինքնաոչնչացվել է, որովհետև էս ամբիոնից հերքվում է մի բան, որ ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն` առանց բացառության: Այսինքն՝ նորությո՞ւն է, որ ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք […]

̰
Ցույց տվեք երրորդ հանրապետության պատմության մեջ մի իրավիճակ, որ առնվազն 3-4 հեռուստաալիքով ինչքան քաղաքական դիակ կա, գարշահոտություն է տարածում.  Փաշինյան

14:26 25.06.2020

ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականի մասին եզրափակիչ ելույթը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է կորոնավիրուսով վարակված պատգամավորներին ու քաղաքացիներին առողջություն մաղթելով, որից հետո անդրադարձել ոչ թե 2019-ի կատարողականի թվային ցուցանիշներին, այլ բարձրացված հարցերի մասին: Դրանք մեծ մասամբ հնչել էին Էդմոն Մարուքյանի կողմից: «Ժողովրդավարության մասին. ընդամենը մեկ ամիս առաջ ամենահեղինակավոր մի կազմակերպություն արձանագրեց, որ իր զեկույցների ողջ պատմության […]

̰
Կորոնավիրուսի պատճառով խորհրդարանի գործունեությունը, կարծում եմ, չպետք է դադարի․ Նարեկ Զեյնալյան

14:21 25.06.2020

Ի՞նչ պայմաններում կշարունակի գործել խորհրդարանը՝ ԱԺ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի ավելացմամբ պայմանավորված․ լրագրողները հետաքրքրվեցին  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, առողջապահական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանից և, նշեցին, որ տեղեկություններ կան տասնյակից ավելի նոր դեպքերի վերաբերյալ։ «Տասնյակից ավելիի մասին ես տեղեկություն չունեմ, 5-ի մասին գիտեմ։ Ես վերջին 1-2 շաբաթվա ընթացքում չեմ թեստավորվել, այլ դրանից […]

̰
Երբվանի՞ց է փողոցում համբուրվելով բարևելը դարձել ազգային ինքնագիտակցության մաս. Փաշինյան

13:56 25.06.2020

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը տրամադրվելու է միայն անկանխիկ եղանակով: Կառավարության նիստում խոսելով կանխիկ եղանակով տրամադրված աջակցության մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդյունքում մարդկանց շարժունակությունը ավելացել է: «Մենք էլ հերթ կանգնելու և սոցիալական հեռավորություն պահպանելու այդքան էլ մեծ սիրահար չենք: Եվ այդ ամենի արդյունքում մենք ունեցանք նաև, այո՛, համաճարակային իրավիճակի որոշակի վատթարացում: […]

̰
Այս պահին քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը չէ, այլ գործելու․ Նարեկ Զեյնալյան

13:50 25.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, առողջապահական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք կողմ կլինի, որ քննիչ հանձնաժողով ստեղծեն։ Հիշեցրին, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ուզում է քննիչ հանձնաժողով ստեղծել և այդկերպ բացահայտել Հայաստանում կորոնավիրուսի պայքարի շրջանակում բոլոր խնդիրները և բացերը։ «Այս պահին քննության հանձնաժողով ստեղծելու ժամանակը չէ, այս պահին գործելու […]

̰
Իսրայելի զինված ուժերը կանգնեցրել են Պաղեստինի վարչապետի ավտոշարասյունը

13:47 25.06.2020

Իսրայելի զինված ուժերը թույլ չեն տվել Պաղեստինի վարչապետ Մոհամմեդ Շտայեի և նրա կառավարության նախարարների մեքենաների շարասյանը մոտենալ Հորդանանի հովտին, հայտնում է պաղեստինյան Al-Quds-ը: Պարբերականի տեղեկություններով՝ Շտայեի շարասյունը Պաղեստինի կառավարության նիստ անցկացնելու համար ուղղություն է վերցրել դեպի Ֆասայիլ գյուղ՝ քննարկելու Հորդանանի հովտի բռնակցման հարցում Իսրայելի ծրագրերին հակադրվելու հարցը: Այն բանից հետո, երբ շարասյունը կանգնեցվել է, Իսրայելի […]

̰
Իշխանություններին հետաքրքիր էլ չի, որ որևէ խմբակցություն բոյկոտում է. Էդմոն Մարուքյան

13:38 25.06.2020

ԱԺ-ում պետական բյուջեի քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը: Մարուքյանը խոսեց առանց ընդդիմադիր ուժի բյուջեն քննարկելու մասին: «Ժամանակին, երբ ունեինք նորմալ կանոնակարգ, կատարողականը երբ չէր հաստատվում, կառավարությունը ցրվում էր, հիմա նման բան չկա, կատարողականի քննարկումն անցած տարի էլ կարևոր չդարձավ, այս տարի քննարկում ենք երկու խմբակցությունով, իշխանություններին հետաքրքիր էլ չի, որ որևէ […]

̰
Պարո՛ն վարչապետ, երբ եղել եք թերթի խմբագիր, ՏՄՊՊՀ-ն դիմե՞լ է ձեզ, թե գովազդը քանի դրամով եք դնում. Մարուքյան

13:32 25.06.2020

«Հիմա վատ է իրավիճակը, ապագայում ավելի վատ է լինելու, ի՞նչ է անում իշխանությունը, ամեն ինչ անում է, որ լռեցնի ընդդիմախոսներին, փոխանակ այնպես անի, որ տնտեսությունը լավանա, մարդկանց կյանքը վատանում է, իշխանությունը զբաղված է ընդդիմախոսներով, թերթերով»,- այսօր ԱԺ-ում՝ բյուջեի քննարկման ժամանակ, հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա խոսեց կառավարության՝ լրատվամիջոցների գործունեությունը թափանցիկ դարձնելու քայլերի […]

̰
Առողջապահական նոր նախագիծն ի՞նչ փոփոխություններ կմտցնի նախարարության գործելաոճում

13:24 25.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, առողջապահական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է առողջապահության նախարարն այժմ ուշադրությունը սևեռել մեկ այլ օրենսդրական փաթեթի վրա, այնինչ այս օրերին առավել լուրջ խնդիրներ կան՝ կապված կորոնավիրուսի հետ: «Օրենսդրական այլ փաթեթ չի դա, այլ այդ նախագիծը միտված է այս իրավիճակն առավել կառավարելի դարձնելու […]

̰
Փաշինյանը հույս հայտնեց, որ աշխատաշուկայի վերականգնման գործընթացը կշարունակվի

13:22 25.06.2020

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նկատեց՝ մի քանի օր առաջ արձանագրել են, որ ՀՀ-ում ապրիլին համատարած սահմանափակումների շրջանում շուրջ 70 հազար աշխատատեղ փակվել է: Մայիսին  էլ դրանից 50 հազարը վերականգնվել է: Բայց արձանագրել են, որ մոտ 20 հազար քաղաքացի աշխատանքը կորցրել է և աշխատանք չի գտել: Այդ քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու որոշում է կայացվել: Նա հույս հայտնեց, […]

̰
Ղրղզստանի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է

13:04 25.06.2020

Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովի կորոնավիրուսային թեստի պատասխանը բացասական արդյունքը պարզ է դարձել նախագահի՝ Մոսկվայից Բիշքեկ վերադառնալուց հետո: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը ՝ վկայակոչելով հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությանը: «Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Դանիյար Սիդիկովի և անվտանգության աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը: Պատվիրակության մյուս անդամների և ուղեկցող անձանց կրկնակի թեստի արդյունքը բացասական է […]

̰
Քիչ առաջ պաշտոնական տեղեկագրում հրապարակեցի Սահմանադրության փոփոխությունները. Արարատ Միրզոյան

13:02 25.06.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ պաշտոնական տեղեկագրում հրապարակեցի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները»: Սրան կից ԱԺ նախագահը հրապարակել է նաև տեղեկագրում փոփոխությունները:

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի վարչապետին

12:55 25.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության վարչապետ Յանեզ Յանշային՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սլովենիայի բարեկամ ժողովրդին Սլովենիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին ու ժողովրդին խաղաղություն և առաջընթաց։ Հայաստանը բարձր է գնահատում Սլովենիայի հետ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը երկկողմ ձևաչափում […]

̰
BACK_TO_TOP