«Առանց Թուրքիայի ոչ ոք երբեք չի կարող խաղ խաղալ»․ Իբրահիմ Քալըն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+24.09 oC

«Առանց Թուրքիայի ոչ ոք երբեք չի կարող խաղ խաղալ»․ Իբրահիմ Քալըն

20:49 25.06.2020

Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը CNN-ի թուրքական ծառայության ուղիղ եթերում անդրադարձել է Լիբիայում տիրող իրավիճակին, այդ երկրում Թուրքիայի գործողությունների շուրջ վերջերս կատարված քննադատական հայտարարություններին և կոշտ արձագանքներին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Քալընը պնդել է, թե «ոչ մի երկիր երբեք չի կարող առանց Թուրքիայի խաղ խաղալ»։

Քալընը հորդորել է Լիբիայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարին և իր ուժերին՝ դուրս գալ լիբիական Սիրտե և Ջուֆրա շրջաններից։ Նա նշել է, որ Լիբիայում հրադադարի հաստատման համար դերակատարները պետք է վերադառնան 2015թ․ համաձայնագրին։

«Այժմ Ռուսաստանն աջակցում է Հաֆթարին։ Մենք շարունակելու ենք նրանց հայտնել մեր տարակարծության մասին։ Սկզբում ԱՄՆ-ն էր աջակցում Հաֆթարին, այնուհետև, երբ Հաֆթարը մերձեցավ Ռուսաստանին, ԱՄՆ-ը հրաժարվեց աջակցել։ ԱՄՆ-ը խուսափում է որոշիչ դեր խաղալուց»,-ասել է խոսնակը։

Քալընըի խոսքով՝ Լիբիայում հրադադարի հաստատման համար Թուրքիան կապի մեջ է բոլոր երկրների հետ։

«Դուք, որ փորձում եք Թուրքիային դուրս թողնել (խաղից-խմբ․), պետք է հասկանաք, որ առանց Թուրքիայի որևէ ծրագիր չեք կարող կազմել։ Երբեք առանց Թուրքիայի ոչ ոք չի կարող խաղ խաղալ։ Անհրաժեշտ պատասխանը կստանան»,-պնդել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ խափանման միջոցը՝ կալանք

13:19 05.06.2025

Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ խափանման միջոցը՝ կալանք

Հունիսի 3-ին՝ ժամը 19.52-ին, «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողներին է հանձնվել 43-ամյա տղամարդ: Երևան քաղաքի վարչության կողմից մայիսի 5-ից նա հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […] ...

Կոտայքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

13:13 05.06.2025

Կոտայքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 5-ին՝ ժամը 10:00-ից հունիսի 6-ը ժամը 10:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի՝ Վ.Աղբյուրակ Թաղամասի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Կարենիս, Քաղսի, Նոր Գյուղ, Կոտայք գյուղերի, Արզնի գյուղի 11,12,13 փողոցների,Արամուս գյուղի Ամառանոցային 1,2 փողոցների ջրամատակարարումը: «Վեոլիա Ջուր» […] ...

Կամավորական մշակույթի զարգացումը առաջնային․ հերթական հենակետը բացվեց Մեղրաձորում

13:03 05.06.2025

Կամավորական մշակույթի զարգացումը առաջնային․ հերթական հենակետը բացվեց Մեղրաձորում

Յուրաքանչյուր գաղափար կարող է իրականություն դառնալ, երբ այն համախմբում է գործին հավատացողներին։ Մոտ երկու տարի առաջ Տնտեսական լրագրողների ակումբ ՀԿ-ն՝ աջակիցների և գաղափարակիցների հետ միասին, նախաձեռնել էր կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի ստեղծում Մեղրաձոր համայնքում։ Արդեն 2025 թվականի հունիսի 4-ին տեղի ունեցավ նոր՝ 13-րդ հենակետի բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցում էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո […] ...

Թմրամիջոցը պետք է իրացվեր սանիտարի միջոցով. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

12:54 05.06.2025

Թմրամիջոցը պետք է իրացվեր սանիտարի միջոցով. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր թմրամիջոցի իրացման վերաբերյալ տեղեկություն, որն իրացվեց հունիսի 3-ին: Առավոտյան ժամը 9-ին մոտ նախ ձերբակալվեց մարզում գործող հոգեբուժական մի հաստատության սանիտար 64-ամյա տղամարդը: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղի երեք փաթեթ, որոնցից երկուսը լցված էր դեղնականաչավուն, իսկ մեկը` բյուրեղանման զանգվածով: Ըստ տղամարդու` դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթում մարիխուանա է, որն ինքն է […] ...

Լիլիթ Մակունցը Վերն Բյուքենանի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր

12:46 05.06.2025

Լիլիթ Մակունցը Վերն Բյուքենանի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր

Հունիսի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Վերն Բյուքենանի հետ (Հանրապետական, Ֆլորիդա): Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների օրենսդիրների միջև համագործակցության կարևորությունն ինչպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) հետ տարվող աշխատանքների շրջանակում, այնպես էլ դրանից դուրս։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ […] ...

Առևանգված երեխան հայտնաբերվեց. մերձավոր ազգականը ձերբակալվածների թվում է

12:38 05.06.2025

Առևանգված երեխան հայտնաբերվեց. մերձավոր ազգականը ձերբակալվածների թվում է

Հունիսի 3-ին՝ ժամը 12.33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնում էր երեխայի առևանգման մասին. Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացուն Կոմիտասի պողոտայում վազելով մոտեցել էին դիմակավորված անձինք և փախցրել նրա դստերը: Մեկնել են Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները: Ահազանգողի հետ մանրակրկիտ զրույցից հետո վարկած առաջ քաշվեց, որը կարճ ժամանակ […] ...

BACK_TO_TOP