15:21 27.06.2020
Մարզերի բնակիչներին այսօր դիմակներ են բաժանել համայնքային պաշտոնյաները: Արշավին մասնակցել են մարզպետները, համայնքների ղեկավարներն ու աշխատակիցները: Նրանք քաղաքացիներին հորդորել են պահպանել հակահամաճարակային կանոնները և կանխել վարակի տարածումը: Մանրամասները՝ տեսանյութում:
14:55 27.06.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այս պահին Սյունիքի մարզում է։ Նա Կապանում ականատեսը դարձավ դպրոցներից մեկի հիմնանորոգման աշխատանքներին։ «Ինչպես տեսնում եք, գերժամանակակից դպրոցներ, որոնք սեյսմիկ անվտանգությամբ, բնականաբար, մեր տարածաշրջանի չափանիշներին համապատասխանում են, ու առաջիկայում նմանատիպ 13 դպրոցներ կունենանք»,- ասում է Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում: https://www.facebook.com/papikyan.suren/videos/680138702717873/UzpfSTEwMDAwMDI0NTI2NDExMjpWSzoyNzg0OTAwNjMxNzc3NTQy/?comment_id=2784901025110836¬if_id=1593252972857627¬if_t=group_comment_mention
14:46 27.06.2020
ԱԺ-ի կողմից «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի ընդունումից հետո գույքահարկի հարկման բազաների փոփոխությունները լուրջ քննարկումներ են առաջացրել հանրության շրջանում: Հասարակության կողմից քննադատության է արժանացել հանգամանքը, որ եթե մինչ այժմ մինչև 3 մլն դրամ արժողության գույքը չէր հարկվում, ապա կառավարության ներկայացրած նախագծում չհարկվող շեմը վերացվում է: Այսպիսով, ներկայացնում ենք գործող հարկման […]
14:35 27.06.2020
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) նախաձեռնությամբ խաղողագործության և գինեգործության ոլորտների արտադրող ու մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, փոխնախարարներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի հետ։ Հանդիպումը կայացել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող Հայաստանի խաղողի և ծիրանի կոլեկցիոն և ցուցադրական այգիներում։ Տիգրան Խաչատրյանը հետաքրքրվել է արտադրողներից կորոնավիրուսի պայմաններում […]
14:22 27.06.2020
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել և կից լուսանկարներ հրապարակել: «Հայրենիքիս քաղցր կողմը, որի յուրաքանչյուր անկյունում բնիկ եմ, տեղացի եմ, իրավատեր եմ»,- գրել Պապիկյանը։ https://www.facebook.com/suren.papikyan.7/posts/4203557663018268
14:14 27.06.2020
Լեհաստանում այսօր լռության օր է: Մինչ ընտրական տեղամասերի փակումը երկրում արգելվում է նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների օգտին ցանկացած քարոզչություն: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Լեհաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ նախագահական աթոռի համար պայքարում է 11 թեկնածու: Հիմնական պայքարը ընթանում է գործող նախագահ Անջեյ Դուդայի և ընդդիմադիր գործիչ Ռաֆալ Տշասկովսկիի միջև: […]
13:56 27.06.2020
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Դատական այս որոշումը կայացրել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը: NEWS.am-ի հետ զրույցում Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասել է, որ դատարանը հաշվի չի առնում այն փաստը, որ Գագիկ Խաչատրյանն ունի առողջական […]
13:26 27.06.2020
«Ուկաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիսից նախատեսում է վերսկսել չվերթները դեպի 9 քաղաք, իսկ օգոստոսից՝ դեպի ևս 16 քաղաք: Երևանն օգոստոսին կայանալիք ուղղությունների ցանկում է: Այս մասին տեղեկանում ենք AnalitikaUA.net-ից: Այսպիսով, օգոստոսին ամեն շաբաթ 2-3 հաճախականությամբ ուղղությունների ցուցակում են նաև Ֆրանկֆուտ, Փարիզ, Բաթում, Նիցցա, Հռոմ, Նեապոլ, Բաքու, Բեռլին, Միլան, Մյունխեն, Պրահա, Երևան, Մադրիդ, Վիեննա, Բարսելոնա և […]
11:44 27.06.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 921 դեպք: Ապաքինվել է ևս մեկ պացիենտ, ապաքինվածների թիվը կազմում է 781: Կորոնավիրուսի հետևանքով մինչ օրս երկրում մահացել է 14 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 2687 մարդ, ստացիոնար հսկողության […]
10:26 27.06.2020
Հունիսի 27-ին` ժամը 09։26-ին, քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է «Արևիկ» հանգստի գոտի։ Հիշեցնենք, որ հունիսի 26-ին` ժամը 13:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով […]
23:27 26.06.2020
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն այսօր կայացած քվեարկության ժամանակ կողմ է քվեարկել ԱՄՆ-ում ևս մեկ նահանգ ավելացնելուն։ Քվեարկության հեռարձակումն իրականացրել է Ստորին պալատի կայքը։ Նշվում է, որ կողմ է քվեարկել 232, դեմ՝ 180 կոնգրեսական։ Այսպիսով՝ Կոլումբիայի շրջանը հնարավոր է դառնա 51-րդ նահանգը։ Այժմ առաջարկը կքննարկի Սենատը։
22:47 26.06.2020
Եվրոպական տիեզերական գործակալության մասնագետները հազվադեպ տիեզերական երևույթ են արձանագրել, թե ինչպես է աստղերից մեկի լույսը ընկնում հեռավոր աստեղային ամպերի վրա` ձևավորելով պատկեր։ Այդ պատկերը նրանք նմանեցրել են չղջիկի, ինչպիսին հայտնվում է «Բեթմենի» մասին ֆիլմերում։ Գործակալության գիտնականները նաև պարզել են, թե ինչպես է ձևավորվում այդ պատկերը։ Պարզվում է, որ այդ աստղի շուրջ պտտվում է ավելի մոտ […]
21:15 26.06.2020
Բնականաբար այսօրվա լրահոսի առանցքային թեման Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն է: Այսօրվանից ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ գնահատկանները տարբեր են և իրարամերժ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:02 26.06.2020
Միացյալ Նահանգների Կոնգրեսը ընտրության առաջ է՝ նահանգների թիվը ավելացնել ևս 1-ով, թե թողնել ինչպես կա։ Այս ընտրությունը կայանալու է ուրբաթ օրը։ Կոնգրեսականները պետք է քվեարկեն երկրի մայրաքաղաքը առանձին նահանգի վերածելու հարցի վերաբերյալ, հայտնում է «Գազետան»։ Ներկայում մայրաքաղաք Վաշինգտոնը՝ որպես առանձին քաղաք, հարակից տարածքների հետ կազմում է Կոլումբիայի դաշնային շրջանը և չի մտնում որևէ նահանգի կազմի […]
19:28 26.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է՝ վարակվել է կորոնավիրուսով: «Ընկերներ, քանզի մի քանի ԶԼՄ-ներ չեն պահում որևէ կանոն (այդ թվում՝ էթիկայի, բժշկական գաղտնիք հանդիսացող), ու առանց իմ հաստատման եղել են մի շարք հրապարակումներ, ստիպված եմ հաստատել՝ վարակվել եմ կորոնավիրուսով։ Ընթացքը փոքր-ինչ ծանր է։ Ցավոք, վարակվել է նաև կինս։ Ստանում […]
19:11 26.06.2020
Համաճարակային իրավիճակը չի խախտել Գյումրիի Բարեկամության այգու վերականգնման ծրագրի ժամանակացույցը: Այս մասին այսօր հանրային քննարկմանը հայտնել է ծրագրի ղեկավարը: Հիշեցնենք՝ Բարեկամության այգու վերականգնումը նախաձեռնել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը՝ IDeA-ն, կառավարության հետ համատեղ: Կառավարությունը մեկուկես մլն դոլար է հատկացրել, իսկ հիմնադրամի ներդրումը կազմում է շուրջ 10 մլն դոլար: Նախատեսվում է այգին բարեկարգել, դարձնել կանաչապատ ժամանակակից […]
19:05 26.06.2020
Ստորև ներկայացնենք ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի՝ N զորամասի բացմանն ունեցած ելույթի վերաբերյալ: Մեկնաբանության մեջ մասնավորապես ասվում է. «Ադրբեջանի նախագահի՝ N զորամասի բացմանն ունեցած ելույթն ակնհայտորեն վկայում է, որ այդ երկրի իշխանությունները տեսնում են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները որպես իրենց իշխանության սպառնալիք: Ակնհայտ է, որ մեկ ընտանիքի կողմից մի քանի տասնամյակ […]
19:02 26.06.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ճանապարհային ոստիկանության պաշտոնյաների և ոստիկանության այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության դեպքեր: Քրեական գործով հիմնավորվել է, որ ճանապարհային ոստիկանության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի […]
18:55 26.06.2020
Հայաստանի իշխանությունների խնդիրն է բալանս ապահովել առողջապահական, տնտեսական ու սոցիալական խնդիրների միջև։ Այս մասին պարետատան նիստին հետո ճեպազրույցի հարցերից մեկին պատասխանելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ ապրիլին Հայաստանում 70 հազար աշխատատեղ է փակվել, ու եթե կարանտինային ռեժիմը պահպանվեր, Հայաստանը կարող էր սոցիալական կոլապսի առաջ կանգնել։ Ըստ Փաշինյանի՝ այդ պայմաններում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել […]
18:39 26.06.2020
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու կից գրառման մեջ նշել. «Սոցիալական հեռավորություն՝ ֆրանսիական ձևով»: Լուսանկարը, ըստ ամենայնի, արված է Փարիզի բացօթյա սրճարաններից մեկում: Այնտեղ երևում է, որ սրճարանում այցելուներին օգնում են պահպանել սոցիալական հեռավորությունը՝ սեղանների շուրջ խաղալիք արջեր նստեցնելով:
18:37 26.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ընթացքում ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, թե թյուրընկալում կա, որ առողջապահական համակարգը պետք է պայքարի վարակի դեմ։ Փաշինյանն ասաց, որ առողջապահական համակարգը պայքարում է դրա հետևանքների դեմ, իսկ վարակի դեմ պետք է պայքարեն բոլորը։ Իսկ այդ բոլորին վերահսկելու համար, ըստ Փաշինյանի, ոստիկանությունը նման թվակազմ չունի։ Փաշինյանի […]
18:32 26.06.2020
Հայաստանում արդեն քրեական գործ կա հարուցված հակահամաճարակային կանոնների խախտման դեպքով։ Խոսքը այն դեպքի մասին է, երբ կորոնովիրուսով վարակված ու հաստատված անձը որոշել է տաքսի վարել։ Այս մասին այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ մոտենում է այն ամսաթիվը, երբ իշխանությունները սկսելու են հակահամաճարակային կանոնների խախտումների համար արձանագրված տուգանքների բռնագանձումները։ Ավելին, ըստ Փաշինյանի, շուտով […]
18:27 26.06.2020
Ազգային ժողովի կայքում տարածվել է պաշտոնական հայտարարություն, որը վերաբերում է Սահմանադրական դատարանում փոփոխություններին: Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև. «2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ են մտել 2020 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները: ՀՀ Սահմանադրության 213 հոդվածը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և […]
18:19 26.06.2020
Թեև Հայաստանում կյանքը պետք է բնականոն հունով գնա ու զարգանա, սակայն հակահամաճարակային պայմանները պետք է խիստ պահպանվեն։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ճեպազրույցի ժամանակ։ Նա հայտնեց, որ պարետատան քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ այլընտրանք չկա, և առաջիկայում իշխանությունները գնալու են հակահամաճարակային կանոնների խստացման։ Եվ քանի դեռ վարակման թվերի հակառակ դինամիկան չկա, […]
18:13 26.06.2020
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարություն է տարածել աշխատանքային կարգի փոփոխության մասին: «Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ծառայության Կենտրոնական մարմնի որոշ ստորաբաժանումներ, Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային առանձին բաժիններ աշխատում են սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետևյալ թվակազմով. Իրավաբանական բաժին – 1 Ավան և Նոր Նորքի բաժին […]
18:12 26.06.2020
Վարակվածների թվով ու նաև ամեն օր նոր վարակվողների թվով Հայաստանը առաջատար տեղերում է աշխարհում, և սա մեծ պրոբլեմ է։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ ավելի մեծ պրոբլեմ է այն, որ սրա գիտակցումը չկա Հայաստանում։ Բանն այն է, որ այսպիսի պայմաններում, ըստ Փաշինյանի, պետք է լիներ մի իրավիճակ, որ ողջ […]
18:00 26.06.2020
«Պետությունը կաջակցի այն քաղաքացիներին, որոնք արտերկիր էին մեկնում սեզոնային աշխատանքի համար»,- հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն: Ինչպես նշել է նախարարը, այս պահի դրությամբ համաճարակի պատճառով աշխատանքը կորցրած մոտ 95 հազար քաղաքացի օգնություն է ստացել, հայտնում է «Ալիք մեդիան»: «Մեր նպատակն է հասնել յուրաքանչյուր քաղաքացու և հոգ տանել բոլորի մասին՝ անկախ նրանից դա կլինի […]
17:51 26.06.2020
Արդյոք կարո՞ղ են արգելել ՍԴ երեք դատավորներին, որոնց լիազորությունները դադարեցվել է ընդունված փոփոխությամբ, մուտք գործել ՍԴ շենք, այն դեպքում, երբ հայտարարվել է, որ Հրայր Թովմասյանը արձակուրդում է, իսկ նրա ՍԴ նախագահի լիազորություններն իրականացնելու է Ալվինա Գյուլումյանը, ով համարվում է այդ երեք դատավորներից մեկը: Այս հարցի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների, ՀՀ ԱԺ […]
17:39 26.06.2020
ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը աշխատանքային այցով Գորիսում են: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ նրանք ծանոթացել են Գորիսում իրականացվող շինաշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում են Վերիշենի մշակույթի կենտրոնի հարակից տարածքները, դեպի 4-րդ դարի եկեղեցին տանող ճանապարհը: