TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նպատակը ոչ մեկին չտուգանելն է՝ պայմանով, որ պահպանենք  հակահամաճարակային կանոնները. Փաշինյան

12:34 25.06.2020

Կորոնավիրուսի դեմ պայքարում ամենակարևորը վարքագծային փոփոխությունն է, որը պետք է տեղի ունենա: Այդ մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք մեզնից ենք սկսել»,- նկատեց նա: Վարչապետը նաև ավելացրեց, որ երբ խոսում են տուգանքների մասին, իրենց նպատակը որևէ մեկին տուգանելը չէ. «Ընդհակառակը, մեր նպատակը ոչ մեկին չտուգանելն է՝ պայմանով, որ բոլորս պահպանենք  հակահամաճարակային կանոնները»:

̰
Կորոնավիրուսի առաջնային օջախները բակերն են, շենքերն ու թաղամասերը. վարչապետ

12:23 25.06.2020

«Մեր խնդիրները կարգապահության կանոնները պահելու մեջ են»,- կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով վերջին շրջանում ձեռնարկված վարչական միջոցներին՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշեց, որ հունիսի 24-ին ավելի քան 1700 վարչական արձանագրություն է արձանագրվել, որից Երևանում արձանագրվել է շուրջ 930, բակերում դիմակ չկրելու մոտավորապես 400 վարչական արձանագրություն է գրանցվել: Նրա խոսքով՝ կենսաթոշակ բաժանելու մասով խնդիր կա: […]

̰
Հայտնի է Նաիրա Զոհրաբյանի կորոնավիրուսային թեստի պատասխանը

12:18 25.06.2020

ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ կորոնավիրուսի թեստի իր պատասխանը բացասական է: «Սիրելի հայրենակիցներ, Երբ իմ ընկեր Վահե Էնֆիաջյանը հաստատեց իր մոտ COVID 19-ի առկայությունը, ես որպես Վահեի հետ կոնտակտավոր անձ, անմիջապես թեսթ հանձնեցի «Նաիրի» բժշկական կենտրոնում, անմիջապես ինքնամեկուսացա, պատշաճ կարգով տեղեկատվությունը փոխանցեցի ԱԺ քարտուղարության պետին և պարետատանը: Քիչ […]

̰
Բյուջեի կատարողականի, այս դեպքում չկատարողականի հիմնավորումներում «չենք հասցրել» միտքն անցնում է կարմիր թելի նման․ Թանդիլյան

11:59 25.06.2020

Բյուջեի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը: Նա իր խոսքում նշեց․ «Ի դեպ, դանդաղկոտության մասին․ բյուջեի կատարողականի, այս դեպքում չկատարողականի հիմնավորումը կարմիր թելի նման անցնում է «չենք հասցրել» միտքը գրեթե բոլոր կատարողականներով։ Ցավոք, դրանք նույնությամբ կրկնվում են 18 թ-ի կատարողականում, ու տպավորություն է, որ նույնը լինելու է […]

̰
Ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականորեն հնարավոր չէ բոլորին նույն օրը հայտնաբերել. Թորոսյանը՝ կորոնավիրուսի դեպքերի մասին

11:54 25.06.2020

«Եթե նույնիսկ բոլորին նույն օրը հետազոտենք, միևնույնն է, բոլորին չենք կարող հայտնաբերել, որովհետև վարակված քաղաքացիներ կան, որոնց մոտ վարակման դեպքը եղել է այսօր, բայց վիրուսը հնարավոր է՝ հայտնաբերվի մի քանի օրից: Ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականորեն հնարավոր չէ բոլորին նույն օրը հայտնաբերել»,- կառավարության այսօրվա նիստում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը նաև որոշ վերլուծություններ ներկայացրեց: Օրինակ, […]

̰
Կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ ԱԺ-ում են. քննարկվում է 2019թ-ի բյուջեն

11:47 25.06.2020

ԱԺ-ն այսօր շարունակում է արտահերթ նիստը։ Քննարկվում է 2019թ-ի բյուջեն, որին ներկա են նաև կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նախ ելույթներով են հանդես եկել պատգամավորները, որից հետո կառավարության անդամներին ու մարզպետներին ելույթի իրավունք է տրվել։ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովների աշխատանքին կառավարության անդամների բարձր մակարդակով մասնակցության […]

̰
Շնորհավո՛ր տարեդարձդ, իմ կյանքի սեր. Անտոնելայի շնորհավորանքը Մեսսիին

11:36 25.06.2020

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիին ծննդյան 33-րդ տարեդարձի  կապակցությամբ Ինստագրամի իր էջում շնորհավորել է կինը՝ Անտոնելա Ռակուզոն: «Շնորհավո՛ր տարեդարձդ, իմ կյանքի սեր: Մենք կնշենք այսօր, վաղը և միշտ: Շնորհակալ եմ, որ կաս: Սիրում եմ քեզ»,- գրել է Անտոնելան՝ կից տեղադրելով իր և Մեսսիի լուսանկարը:     Посмотреть эту публикацию в Instagram […]

̰
Նրանց ցանկացած ասելիք խեղդվելու է հանրային, իրավական, քաղաքական մեղադրանքների մեջ․ Լենա Նազարյան

11:29 25.06.2020

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է․ «Այն հարցին, որ թե արդյո՞ք մտավախություն չունենք, որ ԲՀԿ-ն քննարկումներ է անցկացնում ՀՅԴ-ի, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» և մի քանի այլ նորաստեղծ կուսակցությունների հետ, պահանջում են վարչապետի հրաժարականը, որ բազմաթիվ ուժեր կհամախմբվեն և ինչ-որ պահի դիմադրել չեք կարողանա, մեր պատասխանը հստակ է. նրանք չունեն հանրային աջակցություն։ […]

̰
Հայաստանը միացավ Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիային

11:19 25.06.2020

Հունիսի 24-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիի ներկայությամբ ՀՀ անունից ստորագրեց Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (TromsøConvention)։ Կոնվենցիայով ամրագրվում է պաշտոնական փաստաթղթերի հասանելիության ընդհանուր իրավունքը։ Կոնվենցիան հնարավորություն է ստեղծում չափանիշներ ներդնել ազգային օրենսդրությունում և պրակտիկայում, որոնք ապահովում են պետական կառույցների գործունեության առավել բարձր թափանցիկությունը, ինչը […]

̰
Կառավարության նիստ

10:00 25.06.2020

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 52 հարց, որից 46-ը՝ չզեկուցվող, 4-ը՝ գաղտնի։

̰
Մեխանիկական ոռոգման համակարգերը փոխարինվում են ինքնահոս համակարգով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

08:29 25.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հերթական տեսանյութն է հրապարակել հանրապետությունում ընթացող շինաշխատանքների վերաբերյալ՝ «Կառուցենք Հայաստանը նորովի» վերտառությամբ։ Արարատի մարզում կառուցվում է ջրընդունիչ համակարգ։ Կառուցվում է ապակեմանրաթելային խողովակաշար՝ 1370 մետր երկարությամբ։ Ոռոգելի տարածքները կավելանան 1․5 անգամ՝ հասնելով 1130 հեկտարի։ Տարեկան կխնայվի 1 718 000 կվտ/ժ էլեկտրաէներգիա, կբարձրանա 1104 շահառուի ջրապահովման մակարդակը, ներդրվել է 125 […]

̰
Հաջորդ շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կգերազանցի 10 միլիոնը․ ԱՀԿ

23:57 24.06.2020

Հաջորդ շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կգերազանցի 10 միլիոնը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։ Նա ընդգծել է, որ ներկայումս COVID-19-ով է վարակվել է ավելի քան 9,1 մլն, մահացել՝ 473  000 մարդ։ «Կորոնավիրուսի բռնկման առաջին ամսում հաղորդվում էր 10. 000, իսկ վերջին ամսվա ընթացքում տեղեկություններ ստացվեցին ավելի քան 4 […]

̰
Սաակաշվիլին վտանգավոր է ինչպես ղեկին, այնպես էլ hետևի նստատեղին. Կոբախիձե

23:04 24.06.2020

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին. «Միխեիլ Սաակաշվիլին ընդհանրապես կորցրել է ակտուալությունը և շուտով կկորցնի այն ամենուրեք ու ամեն ինչում: Նրա հայտարարությունը, բնականաբար, որևէ նշանակություն չունի: Նա վտանգավոր է ինչպես ղեկին, այնպես էլ ետևի նստատեղին: Այս մասին լավ գիտի վրաց հանրությունը և Սաակաշվիլիին չի տրամադրի ոչ […]

̰
Կառավարությունը կօտարի առողջապահական նախկին ԲԿ-ի շենք-շինություններն ու հողամասը

22:56 24.06.2020

Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Նորքի այգիներ փողոց 180 հասցեում գտնվող 2018.12 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասը կօտարվի մրցույթով: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 25-ի նիստի օրակարգում: Ըստ հիմնավորման՝ օտարման առաջարկվող գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեին […]

̰
Տոկիոյում մեկ ամսվա ընթացքում գրանցվել է COVID-19 վարակի ռեկորդային աճ

22:30 24.06.2020

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցած օրվա ընթացքում COVID-19-ով վարակվածության հաստատված դեպքերի թիվը կազմել է 55: Սա ամենաբարձր ցուցանիշն է մայիսի 5-ից ի վեր, հայտնում է NHK հեռուստաալիքը։ Անցած շաբաթվա ընթացքում Տոկիոյում ամեն օր կայուն հայտնաբերվել է 30-40 վարակ, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան հունիսի սկզբին: Նշվում է, որ քաղաքն այժմ վերացրել է բիզնեսի վարման […]

̰
Apple-ը, Google-ը և Microsoft-ը հիասթափվել են Թրամփի որոշումից

22:15 24.06.2020

Apple ամերիկյան կորպորացիայի ղեկավար Թիմ Քուքը հիասթափվել է ԱՄՆ կառավարության այն որոշումից, որով դադարեցվում է աշխատանքային վիզաների տրամադրումը: «Մեր՝ ներգաղթյալներից կազմված ազգը ինչպես և Apple-ը, ռեսուրս է հայթայթել այդ բազմազանությունից և միշտ մտքում փայփայել է ամերիկյան երազանքը: Բարգավաճումը չի կարող լինել առանց այդ երկուսի»,- գրել է նա Twitter-ում: Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչաին ևս հավանություն […]

̰
Արտահերթ նիստ խորհրդարանում․ ԱԺ-ն քննարկել է կառավարության ներկայացրած սոցիալ-տնտեսական նախագծերը

22:00 24.06.2020

ԱԺ-ն այսօր կառավարության առաջարկությամբ արտահերթ նիստ է անցկացրել, որի օրակարգում ընդգրկված են եղել ինչպես համավարակի հետևանքով սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանն ուղղված նախագծեր, այնպես էլ հերթական նիստի օրակարգում չքննարկված տարեկան զեկույցները: Նիստին  դարձյալ չի մասնակցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վաշինգտոնում պարտադիր է դառնում դիմակ կրելը ամենուր

21:45 24.06.2020

ԱՄՆ Վաշինգտոն նահանգում  հունիսի 26-ից պարտադիր է փակ և բաց տարածքներում բժշկական դիմակի կրումը, հաղորդվում է  նահանգապետ Ջեյ Ինսլիի  Twitter- յան պաշտոնական էջում:  Նշվում է, որ դիմակի կրումը պարտադիր է, եթե հնարավորություն չկա պահպանել սոցիալական հեռավորություն: «Մենք չենք կարող թույլ տալ կորոնավիրուսի տարածումը այնպես, ինչպես հիմա դա տեղի է ունենում Վաշինգտոնում»,- գրել է Ինսլին:   […]

̰
Բողոքի ակցիայի մասնակիցները Վիսկոնսինում քանդել են գնդապետ Հանս Քրիստիան Հեգի արձանը

21:08 24.06.2020

Վիսկոնսինի ցուցարարները լիճն են նետել գնդապետ Հանս Քրիստիան Հեգի արձանը, որը դեմ էր ստրկությանը: Ցուցարարները փողոց են դուրս եկել սևամորթ ցուցարարի ձերբակալությունից հետո, սակայն խաղաղ բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների: Հրապարակման համաձայն` ցուցարարները ծեծի են ենթարկել սենատորին, որը լուսանկարել է կատարվածը, ինչպես նաև վնասել են երկու արձան: Մասնավորապես՝ ակցիայի մասնակիցները պոկել և լիճն են նետել […]

̰
«ԵՄ-ն վճռական է իր արտաքին սահմանները պաշտպանելու հարցում». Բորելը՝ Թուրքիային

21:00 24.06.2020

Եվրամիությունը վճռական է իր արտաքին սահմանները 3-րդ երկրներից պաշտպանելու հարցում։ Այս մասին հայտարարել է հույն-թուրքական սահմանին Կաստանիես անցակետ այցելած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ թուրք-հունական սահման այցելած Բորելը տեղում զննել է մարտից ի վեր փակ անցակետը։ […]

̰
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք

19:49 24.06.2020

Նախորդ օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք, ևս 17 հոգի առողջացել է։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։

̰
Օբամայի հայտնվելը Բայդենի նախընտրական միջոցառմանը բերել է ռեկորդային 7,6 մլն դոլար

19:30 24.06.2020

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ նախագահի ներկայիս թեկնածու Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավին, հայտնում է Reuters-ը: Միջոցառման մեկնարկից առաջ 175 հազար ընտրողներից նվիրատվություններ են եղել նրա նախընտրական քարոզարշավին՝ ընդհանուր 7,6 միլիոն դոլարի չափով, ինչը ռեկորդային է, ասել է Բայդենը:

̰ ̰
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել օտարերկրացիների վերաբերյալ

19:23 24.06.2020

Արտակարգ դրությամբ պայմանավորված` պարետի ցուցումով Հայաստանի Հանրապետությունում բնակվելու (գտնվելու) օրինական հիմքերը լրացած օտարերկրացիների նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը արտակարգ դրության ավարտից հետո ընկած 20-օրյա ժամկետում ևս չի կիրառվելու։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Արտակարգ դրության ժամանակահատվածում ՀՀ-ում (բնակվելու) գտնվելու օրինական հիմքերը լրացած օտարերկրացիները պարտավոր են վերը նշված ժամկետում ապահովել […]

̰
ԱԺ-ն հաստատեց՝ բուհերի ընդունելությունը կլինի մեկ քննությամբ

19:19 24.06.2020

Ազգային ժողովի պատգամավորները միաձայն՝ 89 կողմ քվեներով հաստատեցին կառավարության առաջարկած նախագիծը՝ բուհական ընդունելության քննությունների մասով։ Այն վերաբերում է ոչ միայն այս տարվա կորոնավիրուսային արտակարգ դրությանը, այլև առհասարակ արտակարգ և ռազմական դրություններին։ Դրա համաձայն՝ կառավարությունը այդպիսի դեպքերում կարող է որոշել, որ այս կամ այն մասնագիտությամբ բուհ ընդունվելու համար կարելի է քննությունների քանակը նվազեցնել։ Այս տարվա վերաբերյալ […]

̰
Թրամփի եղբայրը փորձում է խոչընդոտել զարմուհու՝ իր ընտանիքի մասին պատմող գրքի տպագրությունը

19:15 24.06.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր եղբայրը՝ Ռոբերտը, դիմել է դատարան, որպեսզի արգելի իր զարմուհու՝ Մերի Թրամփի կողմից իրենց ընտանիքի մասին պատմող գրքի տպագրությունը, հաղորդում է Fox News-ը: Մերին  ԱՄՆ նախագահի ավագ եղբոր՝ Ֆրեդի դուստրն է: Նա մտադիր է  հրապարակել Too Much and Never Enough: How My Family Created the World’s Most Dangerous Man  («Ինչպես իմ […]

̰
Գյումրիի քաղաքապետարանը ՎԶԵԲ ծրագրով 15 փողոցի հիմնանորոգման պայմանագիր է կնքել շինկազմակերպության հետ

19:13 24.06.2020

Գյումրիի քաղաքապետարանն այսօր պայմանագիր է կնքել այն շինկազմակերպության հետ, որը հաղթող է ճանաչվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փողոցաշինական ծրագրերով 15 փողոցի հիմնանորոգման համար հայտարարված մրցույթում: Փողոցաշինական մեծ ծրագրի այս տարվա փուլը բաժանված է երեք մասի: Առաջին երկու մասերի համար մրցույթը կայացել է, ըստ այդմ, 15 փողոց հիմնանորոգելու է «Վահագն-Սամվել» շինկազմակերպությունը: Փողոցաշինական ծրագրի ժամկետը սահմանված […]

̰
Գույքահարկի մասին օրենքը ընդունվեց՝ չնայած ընդդիմության դիմադրությանը

19:10 24.06.2020

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցումով նույնպես ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը գույքահարկի հաշվարկի փոփոխություն է ենթադրում։ ԲՀԿ խմբակցությունը չէր մասնակցում քվեարկությանը, ԼՀԿ-ն դեմ էր, սակայն իշխանական «Իմ քայլի» պատգամավորների ձայները բավարարեցին օրենքը ընդունելու համար։ Մինչ այդ՝ նիստի ընթացքում, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ քննարկվող նախագիծն ընդունվելու դեպքում գործելու է 2021 թվականից։ Փոխնախարարը […]

̰
Գախարիան արժանի է առաջին տեղը զբաղեցնել ընտրացուցակում. Թալակվաձե

19:10 24.06.2020

«Ես անձամբ կարծում եմ, որ Գիորգի Գախարիան արժանի է առաջին համարը լինել «Վրացական երազանք»-ի ցուցակում: Այս որոշումը պետք է կայացնի թիմը: Հուլիսի երկրորդ կեսին, օգոստոսին, մենք հանրությանը կներկայացնենք ընտրացուցակ: Մեր թիմը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել ապագայի համար: Վստահ եմ, որ մենք կներկայանանք շատ առաջադեմ ծրագրով և նորացված կազմով»,-  Palitranews ՀԸ-ի եթերից հայտարարել է Վրաստանի խորհրդարանի […]

̰
Խորհրդարանը հաստատեց ԱՄՀ-ից հավելյալ պարտք վերցնելու նախագիծը

19:06 24.06.2020

Ազգային ժողովը միաձայն ընդունեց Արժույթի միջազգային հիմնադրամից պարտք վերցնելու մասին նամակ-համաձայնագիրը։ Դրա վերաբերյալ քվեարկությունը 88 կողմ ձայն հավաքեց, ԲՀԿ խմբակցությունը չէր մասնակցում քվեարկությանը։ Համաձայնագրի համաձայն՝ վարկի մի մասը՝ շուրջ 280 միլիոն դոլարը, անմիջապես հասանելի է դառնալու և հնարավոր է լինելու ծախսել բյուջեն կատարելու համար։ Եվս մոտ 35 միլիոն դոլար ստացվելու է աշնանը՝ նույն նպատակով։ Ֆինանսների […]

̰
BACK_TO_TOP