19:10 24.06.2020
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցումով նույնպես ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը գույքահարկի հաշվարկի փոփոխություն է ենթադրում։ ԲՀԿ խմբակցությունը չէր մասնակցում քվեարկությանը, ԼՀԿ-ն դեմ էր, սակայն իշխանական «Իմ քայլի» պատգամավորների ձայները բավարարեցին օրենքը ընդունելու համար։
Մինչ այդ՝ նիստի ընթացքում, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ քննարկվող նախագիծն ընդունվելու դեպքում գործելու է 2021 թվականից։ Փոխնախարարը բացատրեց, որ դրա կորիզն այն է, որ հարկման բազան որոշվելու է անշարժ գույքի շուկայական գնին մոտ հիմքով։
Պողոսյանը ընդունեց, որ դրա արդյունքում գույքահարկը բարձրանալու է, քանի որ մինչև հիմա շատ ցածր մակարդակի վրա է եղել։ Նրա խոսքով, սակայն, գույքահարկի թանկացումը լինելու է աստիճանական և 4 տարվա ընթացքում է հասնելու իր իրական չափին։
ԼՀԿ խմբակցությունը դեմ էր մանավանդ արտակարգ դրության պայմաններում նման կարգավորում փոխելուն։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ հատուկ են այս պահին ընդունում, քանի որ այլապես ԱԺ շենքի դիմաց ցույցեր կլինեին այս հարցով։
Իսկ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը «խայտառակություն» համարեց այդ գործընթացը։ Թանդիլյանը նշեց, որ այս նախագծի ընդունման դեպքում գույքահարկը բարձրանում է 3-4 անգամ, ու չկա մի անշարժ գույք, որի գույքահարկը չի ավելանալու։
Եվ մոտ 570 հազար միավոր անշարժ գույք, ըստ Թանդիլյանի, պետք է սկսի հարկվել, իսկ դրանց տերերի թվում շատ են նպաստառուները, թոշակառուները և այլն։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...