TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իմ քայլը» խմբակցության անդամները՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու փաստի մասին

12:15 22.06.2020

«Ուրեմն կա դատավոր, որ կարծում է, թե Գագիկ Ծառուկյանը էնքան չկա, որ  կարողանա ազդել որևէ  մեկ վրա»,- այսօրվա ճեպազրույցում Ծառուկյանին չկալանավորելու փաստի մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը: Նույն խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ նշեց, որ  ԱԺ-ում և դատարանում տարբեր ընթացակարգեր են տեղի ունեցել՝ պատգամավորները քվեարկել են Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա […]

̰
Խափանման միջոցը կապված է պարոն Ծառուկյանի տարիքի հետ. Ալեն Սիմոնյան

12:00 22.06.2020

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից լրագրողներն այսօր խորհրդարանում հետաքրքրվել են, թե արդյո՞ք «Իմ քայլը» կասկածի տակ չի դնում դատարանի անաչառությունը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու իրողությունից հետո։ «Դատարանը մեղադրանքը հիմնավոր է ճանաչել: Խափանման միջոցը, իմ ենթադրություններով, կապված է պարոն Ծառուկյանի տարիքի հետ, կորոնավիրուսի առկայության հետ Հայաստանում: Միգուցե դատավորի կողմից դրանք հանդիսացել են ինչ-որ […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 501 դեպք, որից 283-ն՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ

11:52 22.06.2020

Հունիսի 15-21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 501 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, այդ թվում՝  հրդեհի 188, ուժեղ կարկուտի 5, ուժեղ քամու 7, որոնողափրկարարական 1 դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, ինքնասպանության 8 փորձ, օձի հայտնաբերման 76 դեպք, ինչպես նաև109 կենցաղային կանչ. տուժել է 83 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: […]

̰
87 մարդ հարցեր ունի իրենց համոզողներին. Մարուքյանն անդրադարձել է Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին

11:47 22.06.2020

«Հնարավոր է իրավիճակ, որ խորհրդարանը խայտառակ լինի Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու պատճառով: Երեկ դա տեղի է ունեցել, այսինքն՝ 87 մարդ հարցեր ունի իրենց համոզողներին: Մնացած մասով՝ կալանքի  միջնորդությունը քաղաքական է, թե ոչ՝ «Լուսավոր Հայաստանի» հայտարարութան մեջ գրված է, որ քրեական գործն ունի քաղաքական վերահսկողություն: Քրեական գործի նյութերը բաժանված են եղել քաղաքական գործիչներին՝ նախարարների, ովքեր դրանք […]

̰
Մենք մեծ հաշվով ասելիք չունենք․ Էդմոն Մարուքյան

10:42 22.06.2020

«Այսօր՝ ժամը 13-ին, հրավիրված է արտահերթ նիստ, որի ժամանակ պետք է փոխվի երկրի Մայր օրենքը: Ընդ որում, երեքժամյա ռեժիմ է  սահմանված՝ առաջին ընթերցում, գնում ենք 3 ժամ քննարկում, հետո՝ երկրորդ ընթերցում: Ամբողջ աշխարհում Մայր օրենքը փոխելն ամիսների աշխատանք է՝ դեբատներ, քննարկումներ, քարոզարշավ, բանավեճեր։ Հայաստանում դա արվում է էդ ձևով, գալիս է  խորհրդարան, առավոտ 9.30-ին իմանում […]

̰
Հայտնի են Սերբիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

08:49 22.06.2020

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի վարկանիշը վերջերս բարձրացել է, ինչը պայմանավորված է երկրում կորոնավիրուսից մահվան քիչ դեպքերով։

̰
Ծիր Կաթինում ևս 36 տեղում կարող է այլմոլորակային քաղաքակրթություն լինել

23:33 21.06.2020

Գիտնականները թեև չեն կարող բացահայտել դրանք, սակայն ենթադրում են, որ Ծիր Կաթինում՝ մեր գալակտիկայում, 36 տեղում կարող է այլմոլորակային քաղաքակրթություն լինել։ Դրան նրանք հանգել են տիեզերքի առաջացման պատմությունն ու նյութերի ծագման էվոլյուցիան ուսումնասիրելիս։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Բրիտանական Նոթինգեմյան համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Կոնսելիսի գնահատականով՝ իրենք այդ եզրակացություններին եկել են՝ ուսումնասիրելով գալակտիկայի տարբեր տեղամասերի […]

̰
Շնորհավորում եմ Վրաստանին, սա երկար ճանապարհ էր, սակայն արժեր անցնել. Ադամ Քինզինգեր

23:15 21.06.2020

Շնորհավորում եմ Վրաստանին, սա երկար ճանապարհ էր, սակայն արժեր անցնել,- ամերիկայի կոնգրեսական Ադամ Քինզինգեր Վրաստանում սահմանադրական փոփոխությունների առաջին ընթերցմամբ աջակցելուն արձագանքել է «Թվիթերում», փոխանցում է 1tv.ge-ն: «Շնորհավորում եմ Վրաստանին, սա երկար ճանապարհ էր, սակայն արժեր անցնել: Վարչապետ Գախարիա, խորհրդարանի խոսնակ Թալկվաձե, ընդդիմության առաջնորդներ և Վրաստանի քաղաքացիներ, ես կանգնած եմ ձեր կողքին», – գրել է Քինզինգերը: […]

̰
Վրաստանի խորհրդարանն ընտրական համակարգի վերաբերյալ սահմանադրական փոփոխություններն ընդունել է առաջին ընթերցմամբ

22:07 21.06.2020

136 ձայնով խորհրդարանը ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները ընդունել է առաջին ընթերցմամբ: Փոփոխություններին դեմ է քվեարկել հինգ պատգամավոր: Քվեարկությանը գրանցվել է 142 պատգամավոր: Այս մասին հաղորդում է 1tv.ge-ն։ Այսօրվա քվերակությանը մասնակցել են անկախ պատգամավորները և ընդիմադիր խմբակցությունները, բացառությամբ «ազգային շարժում» խմբակցությանը: Սահմանադրական նախագծի նախատեսմամբ՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով՝ խորհրդարանում կընտրվի […]

̰
Որո՞նք են ինքնաթիռում մատուցվող ամենավտանգավոր խմիչքները

21:19 21.06.2020

Մի բորտուղեկցորդուհի բացահայտել է ինքնաթիռում մատուցվող խմիչքներից մեկի վտանգավորությունը, գրում է Daily Express-ը: Աղջիկը վստահեցրել է, որ ուղևորները, ավելի լավ է չպատվիրեն լոռամրգի հյութ, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ շաքար: Իսկապես բնական, նոր քամված հյութերը ինքնաթիռում երբեք թարմ չեն լինում, քանի որ անհնար է դրանք թարմ պահելը, ուստի օգտագործվում են պատրաստի հյութեր: Ինչ […]

̰
Շվեյցարիայում փնտրում են 3 կգ ոսկու տիրոջը

20:17 21.06.2020

Շվեյցարիայում փնտրում են մի ուղևորի, որը գնացքում մոռացել է ոսկով լի երեք կիլոգրամանոց պարկ, գրում է Daily Mail-ը: Սանկտ Գալլեն և Լյուցերն կայարանների միջև անհայտ ուղևորի թողած պարկում եղել է 152 ֆունտ ստերլինգ արժեքով թանկաժեք մետաղ: Պարկը գտել են 2019 թվականին: Այս ընթացում երկրի իշխանությունը ներքին հետաքննությամբ փորձել է գտնել պարկի տիրոջը, երբ դա չի […]

̰

14:54 21.06.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այդ մասին հայտնում է Արցախի նախագահի պաշտանական կայքը: Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից: Գնդապետ Ստեփան Գևորգյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալի պաշտոնից:  

̰
Եգիպտոսը պատրաստվում է ներխուժել Լիբիա

14:35 21.06.2020

Եգիպտոսն օրինական ձևով կարող է ներխուժել Լիբիա: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս Սիսին՝ կոչ անելով եգիպտական ​​բանակին լիարժեք պատրաստության գալ, հայտնում է Reuters- ը: Նա հայտարարել է, որ Եգիպտոսն ուղիղ սպառնալիքներ է ստացել Լիբիայի աջակցությունն ունեցող «ահաբեկչական վարձկանների և աշխարհազորայինների» կողմից, ուստի Կահիրեի ցանկացած ռազմական միջամտություն այսուհետ օրինական է: Ըստ պետության […]

̰
ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոալիցիան Իրաքում ոչնչացրել է ԻՊ- ի երեք ճամբար

12:18 21.06.2020

ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոալիցիան օդային հարվածներ է հասցրել Իրաքում ԻՊ-ի երեք ճամբարներին: Այդ մասին հայտնում է РИА Новости- ն: Օդային հարվածներն իրականացվել են Իրաքի կառավարության աջակցությամբ: Դրանց արդյունքում զինյալների բոլոր երեք ապաստարանները ոչնչացվել են: Ճամբարները գտնվել են Հյուսիսային Իրաքում՝ Վադի Աշ Շայ քաղաքում:

̰
Թրամփը մտադիր է օտարերկրացիների համար աշխատանքային վիզայի սահմանափակումներ սահմանել

11:49 21.06.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է օտարերկրացիների համար աշխատանքային վիզայի սահմանափակումներ սահմանելու մտադրությունը: Այս մասին հաղորդել է Fox News- ը: Ամերիկացի առաջնորդը նշել է, որ հստակ որոշումներ կկայացվեն հաջորդ երկու օրերի ընթացքում: Նրա կարծիքով ՝ իշխանությունների որոշումները «կուրախացնեն» շատ մարդկանց: Նախագահը չի մանրամասնել առաջարկվող փոփոխությունների մանրամասները:

̰
Բժիշկները նշել են, թե ում համար է վտանգավոր արևահարվելը

23:16 20.06.2020

Բժիշկները նախազգուշացրել են, որ մարդկանց որոշակի խմբերի համար արևահարվելը վտանգավոր է: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Բժիշկ Յուլյա Գալիամովան նշել է, որ ֆոտոդերմատոզով կամ ֆոտոդերմատիտով տառապող մարդիկ պետք է խուսափեն արևի ուղիղ ճառագայթներից: Արևի լույսը նպաստում է բշտիկների զարգացմանն ու քորին: Արևահարվել չի կարելի նաև նրանց, ովքեր ընդունում են հակաբիոտիկներ: Փորձագետի խոսքերով ՝ եթե մարդը, […]

̰
Johnson & Johnson-ը կդադարեցնի կոսմետիկայի որոշ տեսակների վաճառքը

22:45 20.06.2020

Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը Ասիայում և Մերձավոր Արևելքում այլևս չի վաճառի մաշկի կրեմներ, որոնք մաշկի գույնն ավելի բաց են դարձնում: Այդ մասին հայտնում է The New York Times-ը:  Ընկերության տարածած հայտարարության մեջ նշված է. «Վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած քննարկումները ցույց են տվել, որ մեր արտադրանքի որոշ անուններ տպավորություն են ստեղծել, որ սպիտակ մաշկն […]

̰
Չինական կայանների լուսանկարներն ապացուցում են ԱՄՆ տիեզերագնացների թռիքչը Լուսին

22:30 20.06.2020

Լայն հանրությանը ներկայացվել են չինական «Չանե-2» հեռակառավարվող տիեզերական սարքի լուսանկարները, որ ցույց են տալիս ամերիկյան «Ապոլոն» ապարատների վայրէջքի տեղերը Լուսնի վրա։ Այս լուսանկարները նոր են հրապարակվել, հայտնում է «Գազետա»-ն։ Լուսանկարներն արվել են 2007-2011 թվականներին, սակայն մշակվել ու տեղադրվել են տարիների ընթացքում։ Դրանք ներկայացնում են Լուսնի մակերևույթի ամենաորակով արված լուսանկարները։ Սա Չինաստանի կողմից Լուսնի ուսումնասիրման առաջին […]

̰
Թրամփի պաշտպանների գործը քննող դատախազը հրաժարվում է ազատել պաշտոնը

21:57 20.06.2020

Նյու Յորքի հարավային շրջանների դատախազ Ջեֆրի Բերմանը, որ քննում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկու պաշտպաններին վերաբերող գործը, հրաժարվում է ազատել պաշտոնը։ Նրան պաշտոնից ազատելու որոշումը կայացրել է երկրի արդարադատության նախարարությունը։ Հայտնում է ռուսական «Գազետան»։ Երկրի գլխավոր դատախազը որոշել է նրան փոխարինել, սակայն Բերմանը պնդում է, որ իրեն նշանակել են Նյու Յորքի հարավային շրջանի դատավորները, […]

̰
Չինաստանի տնտեսությունը դժվարությամբ է վերականգնվում

21:55 20.06.2020

Չինաստանի Ազգային բանկը նախատեսում է կիրառել ժամանակավոր խթանող քաղաքականություն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը մեղմելու  նպատակով, հաղորդում է Reuters-ը: Մինչև այս տարեվերջ վարկերը կհասնեն ռեկորդային քանակի՝ 2.8 տրիլիոն դոլար, իսկ ընդհանուր սոցիալական ֆինանսավորումը կհասնի  4.2 տրիլիոն դոլարի: Ավելի վաղ  Չինաստանի իշխանություններըը կորոնավիրուսի համավարակի պայմաններում 5.9 տրիլիոն յուան էին  ծախսել երկրի տնտեսությունը պահպանելու համար:     […]

̰
Կանադայում զբոսաշրջային ճամբարներ կազմակերպելու արգելքը կհանվի

21:53 20.06.2020

Կանադայում հունիսի 22-ից կթույլատրվի զբոսաշրջային ճամբարներ կազմակերպել ազգային զբոսայգիներում, հաղորդում է Lonely Planet-ը: Երկրի բազմաթիվ արգելոցները փակվել էին մարտի կեսերիցъ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: Հունիսի 1- ից զբոսաշրջիկներին թույլատրվել է այցելել այդ վայրերը, սակայն ճամբարներ կազմակերպելը՝ ոչ: Այժմ տեղացի ճանապարհորդները նորից կկարողանան պլանավորել իրենց հանգիստն այդ վայրերում: Իսկ օտարերկրացի ճանապարհորդներն այդ հնարավորությունը կստանան օգոստոսի 7-ից հետո: […]

̰
BMW-ն 6 հազար աշխատակից է կրճատում

21:45 20.06.2020

Գերմանական ավտոարտադրող BMW ընկերությունը մտադիր է կրճատել 6 հազար աշխատակցի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական հետևանքները մեղմելու համար, հաղորդել է Интерфакс-ը: Ընկերությունը աշխատակիցներին առաջարկելու է ավելի վաղ թոշակի անցնել, չի երկարաձգելու ժամանակավոր պայմանագրերը և չի  համալրելու ազատ աշխատատեղերը: BMW-ն կդադարեցնի համագործակցությունը նաև Mercedes-Benz-ի հետ՝ ինքնակառավարվող մեքենաների ստեղծման ուղղությամբ: Այդ  նախագիծը սկսել էին մշակել 2019-ին: Այժմ ամբողջ […]

̰
ԱՄՆ-ը գրավի դիմաց ազատել է Ֆլոյդի գործով երկրորդ ոստիկանին

21:17 20.06.2020

Աֆրիոամերիկացի Ջորջ Ֆլոյդին սպանելու մեջ մեղադրվող Մինեապոլիսի ոստիկանության նախկին չորս սպաներից երկրորդն ազատ է արձակվել բանտից 750,000 ԱՄՆ դոլարի գրավի դիմաց: Այդ մասին հայտնում է CNN-ը: Նախկին ոստիկան Ալեքսանդր Քուենգը ուրբաթ երեկոյան հեռացել է Հեննեպինի շրջանի բանտից ՝ «գրավի դիմաց և պայմանական ազատման պայմանով»: Քուենգը և նրա երկու գործընկերները՝ Թոմաս Լեյնը և Տու Թաոն, մեղադրվում […]

̰
Թբիլիսիում տեղի է ունենում բողոքի ակցիա «Գավրիլովի գիշեր» անունը ստացած մեկ տարվա վաղեմության իրադարձությունների կապակցությամբ

20:52 20.06.2020

Թբիլիսիում՝ Ռուսթավելու պողոտայում, ընթանում է բողոքի ակցիա՝ «Միասին ընդդեմ օկուպացիայի» կարգախոսի ներքո` կապված մեկ տարի վաղեմությամբ հենց այս օրը` 2019-ի հունիսի 20-ին Թբիլիսիում ծավալված արյունոտ իրադարձությունների կապակցությամբ: Մարդկանց միջև հեռավորությունն ապահովելու համար ակտիվիստները ճանապարհին Պուտինին պատկերող պիտակներով գծանշումներ են կատարել: Ակցիայի մասնակիցներին միացել են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները: Ամեն ինչ սկսվեց Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (MAP) շրջանակում […]

̰
Եթե ես սպիտակ ու փափլիկ լինեմ, մենք կկորցնենք Բելառուսը․ Լուկաշենկո

20:00 20.06.2020

Բելառուսում նախագահական ընտրությունների շեմին անցկացվող ակցիաների ֆոնին երկրի երկարամյա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իրեն դրդում են ուժային գործողությունների։ Լուկաշենկոն այս հարցը կապում է երկրի ինքնիշխանության կորստի հավանականության հետ, հայտնում է «Կոմերսանտը»։ «Եթե ես ինձ ժողովրդավար պահեմ, ցույց տամ, թե ես սպիտակ ու փափլիկ եմ, կարող է ընդհանրապես կորցնեմ երկիրը։ Ու ինձ այդ դեպքում […]

̰
ԱՄՆ-ում հրաժարվում են պաղպաղակի «էսկիմո» անվանումից․ այն վիրավորական է

19:45 20.06.2020

Ամերիկյան Dreyer’s ընկերությունը որոշել է հրաժարվել իր պաղպաղակների «Eskimo Pie» անվանումից։ Ընկերությունում եկել են եզրակացության, որ այդ անվանումը վիրավորական է Կանադայի, Սիբիրի հյուսիսում ապրող ժողովրդի համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ «Մենք հակված ենք ռասսայական հավասարության հարցի լուծմանը, ընդունում ենք, որ դա նվաստացնող տերմին է», – հայտարարել են ընկերությունից։ Էսկիմոն որպես պաղպաղակի առանձին տեսակ […]

̰
Քրեական գործերը ե՞րբ կհասնեն մյուս օլիգարխներին. հարց ՀՀ ԱԺ փոխնախագահին

19:21 20.06.2020

«Մենք որևէ մեկի հարցում կաշկանդվածություն չունենք»,- լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանը, մասնավորապես, անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացումներին, խոսել այն մասին, թե որքանով քրեական գործերը կհասնեն նաև մյուս օլիգարխներին ու քաղաքական գործիչներին, որոնք հասարակության շրջանում ընկալվում են որպես կոռուպցիոներներ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մենք Վրաստանի ժողովրդի կողքին ենք. Վրաստանում ԱՄՆ դեսպանատուն

19:13 20.06.2020

«Հունիսի 20-ին լրանում է այն իրադարձությունների մեկ տարին, երբ Ռուսթավելի պողոտայում հազարավոր մարդիկ հայտնեցին իրենց բողոքը Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնազավթման դեմ: Միանում ենք մեր վրացի բարեկամներին և գործընկերներին Վրաստանի ժողովրդավարական զարգացման, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և եվրատլանտյան ինտեգրման աջակցության գործում: Վրացական կառավարությունը կարող է ամրապնդել իր նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին՝ անցկացնելով ազատ և արդար խորհրդարանական ընտրություններ: Մենք […]

̰
«Վրացական երազանք»-ը 2019թ. հունիսյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել

19:06 20.06.2020

Մենք բոլորս միասին երկիրը կտանենք հաղթանակի ճանապարհով և արժանի տեղ կզբաղեցնենք ազատ, եվրոպական և ժողովրդավար ընտանիքում. այս մասին ասվում է հունիսի 20-ի իրադարձությունների վերաբերյալ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության տարածած հայտարարության մեջ: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն: Ինչպես նշված է հայտարարության մեջ, «Վրացական երազանքը» կհաղթահարի բոլոր մարտահրավերները, կդիմակայի ընդդիմության ապակառուցողական օրակարգին և համոզիչ հաղթանակ կտանի առաջիկա […]

̰
Էրեբունիում ՔՏՀԱ տեսչական մարմինն արտակարգ ռեժիմով իրականացրել է վերահսկողական աշխատանքներ

18:52 20.06.2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, հունիսի 20-ին արտակարգ ռեժիմով մշտադիտարկումներ և հսկողություն են իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Վարչական շրջանում իրականացված դիտարկման արդյունքերը ցույց են տվել, որ խախտումների թվաքանակը կտրուկ նվազել է, բայց, այնուամենայնիվ, դեռևս վարորների, ուղևորների մոտ հայտնաբերվում են որոշ խախտման դեպքեր: […]

̰
BACK_TO_TOP