18:00 22.06.2020
Երևանում Աբովյան 32 հասցեի հուշարձան-շենքում անօրինական միջամտություն է տեղի ունենում: Այդ մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ 2018 թվականից առաջ կառուցապատողը դուռ բացելու շինթույլտվություն է ստացել: Բայց 2018 թվականին քաղաքապետարանը որոշումը կասեցրել է, և կառուցապատողը կասեցման որոշումը վիճարկել է դատարանում: Կարապետյանի խոսքերով՝ վերջերս Առաջին ատյանի դատարանը […]
17:50 22.06.2020
Հունիսի 22-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։ Այսօր իրականացված գործառույթների և դիտարկման արդյունքում կանոնավոր և ոչ կանոնավոր տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներ, իսկ տաքսի ավտոմոբիլներով […]
17:30 22.06.2020
Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի վերազինումը ժամանակակից խորհրդարանի համար անհրաժեշտ նոր բաղկացուցիչներով: Այդ մասին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Մեծ ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ պատգամավորների, աշխատակազմի աշխատակիցների համար հիմնել և տեխնոլոգիական վերջին չափանիշներով հագեցրել ենք ՀՀ Ազգային ժողովի էլեկտրոնային գրադարանը: Ուրախ եմ նշել նաև, որ բանակցել ենք միջազգային գրադարանների հետ […]
17:07 22.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Միաժամանակ, համաժամանակյա անակնկալ ստուգայցեր են անցկացվել մայրաքաղաքի միանգամից 5 վարչական շրջանում՝ Կենտրոնում, Մալաթիա-Սեբաստիայում, Քանաքեռ-Զեյթունում, Էրեբունիում և Շենգավիթում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետներում՝ պարզելու՝ որքանով են պահպանվում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը։ Առևտրի այս կենտրոնների մի մասի վերաբերյալ ԱԱՏՄ-ն ահազանգեր […]
16:55 22.06.2020
Ինչո՞ւ «Իմ քայլը» չսպասեց Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական հրապարակմանը, մինչ ՍԴ-ին վերաբերող նախագիծը շրջանառելը կամ ինչո՞ւ գործի չի դրվում «անցումային փուլ» ասվածը. խորհրդարանում այս հարցերին է պատասխանել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Վենետիկի հանձնաժողովի կարծիքից մեջբերելիս չափազանց կարևոր է հստակ մեջբերում անելը: Այս հստակ մեջբերման արդյունքում մենք կունենանք հետևյալ միտքը, որ Վենետիկի հանձնաժողովը, ընդհանուր առմամբ […]
16:19 22.06.2020
«Ցանկացած առիթով, երբ մենք փորձում ենք ՍԴ-ի շուրջ ստեղծված բարդ խնդիրների էդ թնջուկը բացել, հաղթահարել, չգիտես ինչու, ընդդիմությունը որակում է այն որպես «հակապետական քայլ»: Երբ դա փորձում էինք անել հանրաքվեի միջոցով, նույն որակումներն էին հնչում, և այն ժամանակ էլ կարծիք կար, որ լավագույն տարբերակը ԱԺ-ում քննարկելն է և ԱԺ-ում որոշումներ կայացնելը»,- լրագրողների հետ զրույցում ասել […]
16:10 22.06.2020
Բելառուսում դատարանը որոշում է կայացրել կալանավորել նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոյին և նրա որդուն: Այդ մասին հայտնում է TUT.BY-ն՝ հղում անելով քաղաքական գործչի շտաբի հայտարարությանը: Վիկտոր Բաբարիկոյին մեղադրանք է առաջադրվել երեկ: Փաստաբանը վստահեցրել է, որ Բաբարիկոն կտրականապես համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ:
15:30 22.06.2020
Ֆրանսիան երեքշաբթի օրվանից սկսում է կարանտինային սահմանափակումների մեղմացման երրորդ փուլը: Որոշ սահմանափակումներ, սակայն, շարունակում են մնալ ուժի մեջ: Մասնավորապես, այսօրվանից Ֆրանսիայում բացվում են կինոթատրոնները, խաղատները, խաղասրահները: Նաև թույլատրվում են խմբակային մարզական միջոցառումները: Բացառություն են մենամարտերը: Աշխատանքի բնականոն ընթացքի են անցնում նաև կրթական հաստատությունները: Այնուամենայնիվ, շարունակում է պարտադիր մնալ հանրային տրանսպորտում ու հանրային տարածքներում դիմակի կրումը: […]
15:00 22.06.2020
Ազգային ժողովն այսօր կարճատև արտահերթ նիստի ընթացքում ընդունեց Սահմանադրության փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագիծ։ Դրա քննարկմանն ու քվեարկությանը ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցում։ «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորների և անկախ պատգամավորներից մեկի 88 կողմ ձայներով նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ արդեն իսկ այսօր տեղի կունենա նաև նախագծի երկրորդ ընթերցումը՝ առաջարկների ստացումից ու […]
14:52 22.06.2020
«Իր գործն է»,- խորհրդարանում այսպես է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն արձագանքել լրագրողի այն հիշեցմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյան-ԲՀԿ համագործակցության հավանականությանը, Զոհրաբյանն ասաց. «Գիտեք, հիմա դուք նորից փորձում եք նույն մայոնեզով, կետչուպով, սոուսով, հիմա նորից պտտվելու եք ՀՀԿ-ին: Ավելին, քան ասել է Գագիկ Ծառուկյանն […]
14:44 22.06.2020
7-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններից հետո պատգամավորները եղել են ՍԴ գործընկերները և Սահմանադրական դատարանին հնարավորություն են տվել վերափոխվելու, սակայն դա տեղի չի ունեցել։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա հիշեցրեց, որ իրենք հետագայում նախաձեռնել են Սահմանադրական հանրաքվե, որը, սակայն, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, հնարավոր չէ իրականացնել՝ հանրային առողջությունը չվտանգելու […]
14:39 22.06.2020
«Ես հասկանում եմ, որ իրական կնոջ մասին պատկերացումները մեր գործընկերների և մեզ մոտ բացարձակապես տարբեր են։ Նաիրա Զոհրաբյանը երբեք տղամարդկանց հաշիվ չի փակում։ Ես հասկանում եմ, որ կնոջ մասին ձեր ընկալումը բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով կարող է խեղված լինել»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իր մասին վերջերս արված հրապարակմանը: Զոհրաբյանն ասել է, որ դիմելու […]
14:35 22.06.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ԱԱԾ-ի հայտարարությանը, ըստ որի՝ կոչ է արվում քաղաքացիներին արձագանքել «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից խորհրդարանական ընտրությունների ժամանակ կաշառք բաժանելու փաստեր ունենալու դեպքում: «Երկրում սկսվել են քաղաքական ռեպրեսիաներ, ինչպես տեսնում եք: ԱԱԾ-ի տարածած «բոյեվիկ» հայտարարության մեջ, դիմում են մեր հայրենակիցներին, ովքեր ունեն տեղեկատվություն «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից խորհրդարանական ընտրությունների […]
14:22 22.06.2020
Իմքայլական պատգամավորները նախաձեռնել են Սահմանադրության փոփոխություններ, որոնք այսօր քննարկում են խորհրդարանում։ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները չեն մասնակցում այդ հարցի քննարկումը ենթադրող արտահերթ նիստին։ Այս իրավիճակին արձագանքելով՝ իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ասաց, որ նրանք մշտապես այս ու այն կողմում բղավում են այս ու այն խնդրի մասին, իսկ հիմա խորհրդարանի դահլիճում չեն։ «Տիկնա՛յք և պարոնա՛յք, որտե՞ղ եք»,- […]
14:13 22.06.2020
Ազգային ժողով ներկայացված Սահմանադրության փոփոխություններ և Սահմանադրական դատարանի կազմի փոփոխություն ենթադրող նախագծի քննարկման ժամանակ իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովաննիսյանը որոշեց շնորհավորել պատգամավորներին ու ժողովրդին։ Առիթն այն է, որ ըստ նրա՝ հեղափոխությունը շարունակվում է։ Պատգամավորը կոչ արեց չհավատալ այս օրերին հնչող ստահոդ լուրերին։ Հովհաննիսյանի խոսքերով՝ իրենք ստացել են՝ այդպիսի փոփոխություններ անելու համար։ Պատգամավորը հարցը կապեց նաև ինքնիշխանության […]
14:08 22.06.2020
«ԲՀԿ դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Մենք խոսել ենք երկրում արմատական փոփոխություններ կատարելու մասին, և այս առումով որևէ փոփոխություն մեր տեսակետներում չի եղել»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ «Որևէ դեպքում մենք համեմատական չենք ուզում անցկացնել նախկինի և ներկայի միջև։ 2015 թվականին կար իրավիճակ, երբ ընդամենը մեկ գիշերվա […]
13:59 22.06.2020
Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ որոշ մանրամասներ ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ կառավարության կարծիքը ներկայացնելու համար նախատեսված ժամանակում անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։ Նա նշեց, թե ինչ դետալներ է ֆիքսել հանձնաժողովն ու արձանագրեց, որ հանձնաժողովը համաձայն է իրենց հետ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը 12 տարվա ժամկետով սահմանափակելու հարցում։ Բադասյանն անդրադարձավ նաև այն կետին, […]
13:50 22.06.2020
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը, այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել են, որ «սահմանադրական կարգի տապալում» են անվանում այն նախագիծը, որը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը: Վենետիկի հանձնաժողովի հրապարակած տեքստում ասվում է, որ պետք է ապահովել դատավորների անփոփոխելիություն, որը դատական իշխանության անկախության պայման է: Ինչի՞ համար են դիմում Վենետիկի հանձնաժողովին, եթե հանձնաժողովի […]
13:40 22.06.2020
«Ես կարծում եմ՝ սահմանադրական գործընթացը շատ ավելի արագ էր պետք է անել, ներողություն եմ խնդրում ՀՀ քաղաքացիներից դատական համակարգում գոյություն ունեցող ճգնաժամն այսքան երկարաժամկետ ծավալով չլուծելու համար: Իրենց նյարդայնությունը ես հասկանում եմ՝ վերջին որոշումների հետ կապված»,- խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ վստահեցնում է, որ այն, ինչը […]
13:31 22.06.2020
Խորհրդարան է ներկայացվել իմքայլական պատգամավորների նախագիծը, որով նախատեսվում է փոփոխություններ անել Սահմանադրության մեջ, և որոնց արդյունքում ՍԴ դատավորների կազմում կլինեն փոփոխություններ, իսկ ՍԴ նախագահը կթողնի պաշտոնը՝ նոր ընտրության կազմակերպման համար։ Պատգամավորներից մեկը նախագիծը ներկայացնող իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանին հարցրեց՝ այս նախագծի սահմանադրականությունը ստուգելու համար դիմելո՞ւ են Սահմանադրական դատարան, թե՞ ոչ։ Հովակիմյանը հայտարարեց, որ հիմա առաջին […]
13:28 22.06.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար տիկին Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը սահմանադրական ճգնաժամի լուծման հարցում ՀՀ իշխանություններին աջակցող հայտարարություն է տարածել, որը ներկայացնում եմ ամբողջությամբ։ «Հայաստանում սահմանադրական ճգնաժամը հնարավոր է հաղթահարել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությամբ» «Հունիսի 19-ին հաստատված և այսօր հրապարակված Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հնարավոր է […]
13:25 22.06.2020
Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ այն ներկայացնող իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց Վենետիկի հանձնաժողովին արդյունավետ համագործակցության համար։ Պատգամավորներից մեկը նրան հարցրեց, թե ինչու էին սպասում հանձնաժողովի արձագանքին, եթե դրա բացասական լինելուց հետո հաշվի չէին առնելու։ Հովակիմյանը պատասխանեց, որ Վենետիկի հանձնաժողովը ողջունել է նախագծի առանցքում գտնվող սկզբունքը, որով սահմանվում է, որ ՍԴ անդամները […]
13:20 22.06.2020
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի իշխանություններին սպառնացել ու շանտաժի է ենթարկել՝ այդ երկրում գտնվող և Ճապոնիայի բյուջեով պահվող ամերիկյան ռազմաբազաների պահպանմանը հատկացվող գումարը քառապատկելու համար։ Այս մասին հայտնում է «Գազետան»։ Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գրքի հրապարակումից հետո։ Նա այնտեղ գրում է, որ ինքը անձամբ […]
13:19 22.06.2020
«Իմ քայը» խմբակցության պատգամավորները արտակարգ ռեժիմով ներկայացրել են ու Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով փոփոխվելու են Սահմանադրության դրույթները։ Խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանի ելույթի համաձայն՝ փոփոխությունները ուղղված են Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Հովակիմյանը վստահեցրեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ առաջիկա առնվազն 1 տարում հնարավոր չի լինելու հանրաքվե իրականացնել։ Մյուս կողմից, ըստ Հովակիմյանի, ՍԴ շուրջ իրավիճակը […]
13:18 22.06.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե ինքը զգուշացնում է, որ խորհրդարանը հնարավոր է՝ ամոթալի իրավիճակում հայտնվի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուց հետո, քանի որ դատարանում չեն գտնվելու հիմնավոր փաստեր նրան կալանավորելու համար։ «Ես կարծում եմ, որ պարոն Մարուքյանը նախ և առաջ իր հետ կապված […]
13:08 22.06.2020
«Էն տեքստը, որը պիտի քննարկվի այսօր, մենք նոր ենք ծանոթացել և ծանոթացել ենք ոչ թե պաշտոնական կայքէջից, այլ լրատվամիջոցներից, որը մեկ անգամ ևս փաստում է, որ Մայր օրենքի փոփոխություններին պատգամավորները չեն կարողանում ծանոթանալ: Էս հրատապությունը փաստում է ոչ այնքան ազնիվ վարքագծի մասին»,- խոսելով այսօր նախատեսվող ԱԺ արտահերթ նիստի մասին, որի ժամանակ քննարկվելու են սահմանադրական փոփոխությունները, […]
13:06 22.06.2020
Ազգային ժողով է ներկայացվել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որը այսօր գումարված արտահերթ նստաշրջանի նիստում է քննարկվելու՝ հատուկ ընթացակարգով։ Նիստին ներկա են միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները և մեկ անկախ պատգամավոր: Նիստի հենց սկզբին էլ քվեարկությամբ որոշվեց հատուկ ընթացակարգը՝ 3 ժամի ընթացքում իրականացնել քննարկումները։ Ավելին, մեկ այլ քվեարկությամբ հաստատվեց, որ առաջին ընթերցումով ընդունվելուց հետո նախագիծը երկրորդ ընթերցման […]
13:00 22.06.2020
Երկու երկրների ղեկավարների միջև առաջին լայնաֆորմատ հանդիպումը տեղի է ունեցել 2018թ. հուլիսի 16-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաքում։
12:50 22.06.2020
ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը Facebook-ում գրառում է կատարել՝ հայտնելով, որ «Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների կողմից առաջադրված իրավական երեք հարցի առնչությամբ, շեշտել է առաջարկվող լուծումների լեգիտիմ նպատակն ու դրանց համապատասխանությունը եվրոպական ստանդարտներին»: «Վերջին մի քանի ամիսներին Արդարադատության նախարարությունը սերտ համագործակցել է Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ։ Այս գործընկերության տրամաբանությամբ […]
12:37 22.06.2020
Ինչո՞ւ քրեական գործեր չեն հարուցվում այն պաշտոնյաների, պատգամավորիների ու գործարարների նկատմամբ, ովքեր ընտրությունների ժամանակ ձայն են ապահովել ՀՀԿ-ի համար. հարցը խորհրդարանում ուղղել են ՀՀ ԱԺ փոխոսնակ Ալեն Սիմոնյանին. «Որևիցե մեկը չի կարող ասել, որ դրա հետ կապված գործեր չեն լինի: Հաշվետվությանը ընթացք է տրվել, և քրեական գործ է հարուցվել: Ի՞նչ է ասել՝ մեկի հետ կապված […]