TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հնդկաստանում խոցել են զենք տեղափոխող պակիստանյան ԱԹՍ

18:45 20.06.2020

Քաշմիրի վիճելի տարածաշրջանի՝ Հնդկաստանի կողմից վերահսկվող տարածքում հնդիկ զինծառայողները խոցել են անօդաչու թռչող սարք, որը նրանց պնդմամբ՝ բաց էր թողնվել պակիստանյան վերահսկողության գոտու մեջ մտնող հատվածից։ ԱՍԹ-ն, ըստ հնդկական կողմի, զենք էր տեղափոխում։ Այս մասին հայտնում է Economic Times պարբերականը։ Սարքի վրա տեղափոխման համար ամրացված են եղել ինքնաձիգ, դրա զինամթերքը՝ պահեստատուփերով, ու նռնակներ։ Դրանք նախատեսված […]

̰
Վարչապետը քաղաքացիներին հորդորում է դիմակը ճիշտ ձևով կրել

18:23 20.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ շրջում էր Էրեբունի վարչական շրջանում՝ պաշտպանիչ դիմակներ բաժանելով քաղաքացիներին: Նա  հորդորում էր դիմակ կրել, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարում դիմակ կրելը կարևորագույն նախապայման է: Վարչապետը քաղաքացիներին հորդորում էր նաև դիմակը ճիշտ ձևով կրել։

̰
Ստուգայցեր տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների չպահպանման հետքերով

18:12 20.06.2020

Էրեբունի վարչական շրջանում՝ տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների չպահպանման հետքերով․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերը։ Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են։ Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելը պահանջում է հետևողական աշխատանք և հանրության շրջանում իրազեկման բարձրացում, ինչին և միտված են ԱԱՏՄ ամենօրյա աշխատանքները։ Նախորդիվ ևս Էրեբունի վարչական շրջանում առողջապահական և […]

̰
Ալեն Սիմոնյանն արդեն մեկ ամիս է, ինչ շրջում է ոստիկանի ուղեկցությամբ

18:03 20.06.2020

«Ես նույնպես ինձ հետ ունեմ ոստիկանության աշխատակից, արդեն մեկ ամիս է, ինձ հետ շրջում է»,- լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նաև ՀՀ վարչապետի անվտանգության ուժեղացմանը: Սիմոնյանն ասել է, որ անվանական, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքից հետո է դիմել ոստիկանի պաշտպանությանը  ընկերների, բարեկամի խորհրդով: ՀՀ Աժ փոխնախագահը չի մանրամասնել, թե կոնկրետ որ դեպքից հետո […]

̰
Ներկայումս Բեյրութում խուճապ չկա, սակայն ապագայի համար մեզ անհրաժեշտ են ավելի հստակ առաջադրանքներ. Շահան Գանտահարյան

18:00 20.06.2020

Անցնող օրերին անսպասելի զարգացումներ տեղի ունեցան Բեյրութում. խնդիրն այն էր, որ Անկարայի հովանու ներքո գործող շրջանակները ծանր մեղադրանքներ ուղղեցին լիբանանահայ լրագրողի հասցեին, որն իր եթերում քննադատել էր Թուրքիայի նախագահին ու Անկարայի վարած քաղաքականությունը։ Լիբանանում, մասնավորապես Տրիպոլիում բնակվող և Թուրքիայի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող ցուցարարները թուրքական դրոշներով բողոքի ցույց արեցին: Ներկայումս իրավիճակը խաղաղ է Լիբանանում: Այս […]

̰
Վարչապետը դիմակ է բաժանում քաղաքացիներին

17:51 20.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բակերում դիմակ է բաժանում քաղաքացիներին՝ կոչ անելով հետևել հակահամաճարակային կանոններին: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/371885143785507/?__xts__[0]=68.ARCU-d0_gStxiY4ZuaSGm9e86e-NZ2PbHjwaDLYYFugUG99wEfP8JFu2bb6nG4-KMNWPBBAuR8lu6_7-7hp9qiy5utFmNapxAZ5mIXt24i5oAvkgPQNz_Z6ANPqjFSjbA1QHe5_UE6RTbsdz_0unBQxQuvCL0ztPl9Xa2N2KTfLCXY01bn18075gWtR21ZcVgPsDhrq6gH7bTr0RSh3qUxah6bkfM6MLhif1auh4RC2nm8TD5pdTgN_rC0CmiLjvqCPcYyoitM_dY89_CmSj65oWNuepDqVnLSiLbLBGBjOLElZrRI7FiDXPebAdlFxk-PqFw352vfu06nQnjDmxlfT0ueB2l-uO5wYtWA&__tn__=-R

̰
Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ կորոնավիրուսի դեմ իր մարտավարությունը ճիշտ է

17:44 20.06.2020

Բելառուսը եզակի երկրներից է, որ արտակարգ դրություն չի հայտարարել, սահման չի փակել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է, որ ինքը վստահ է իր ընտրած մարտավարության արդյունավետության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Այս համատեքստում ևս Լուկաշենկոն շահարկել է երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը կորցնելու հնարավորությունը։ Նա ասել է, որ ինքը գիտեր, թե […]

̰
Հայտնի է՝ ովքեր են վճարել Ռոբերտ Քոչարյանի ազատման գրավը․ RBC

17:32 20.06.2020

Հունիսի 18-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց որոշում, որով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով․ հունիսի 19-ին Քոչարյանն ազատ արձակվեց 2 մլրդ դրամի գրավի դիմաց։ Նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ գրավի գումարը վճարելու գործում մասնակցելու «պատրաստակամություն են հայտնել մի քանի խոշոր գործարարներ ու բարերարներ, որոնց անունները կհրապարակեն առաջիկայում»։ […]

̰
ԵՄ-ն ուշադիր կհետևի Վրաստանում ընտրությունների հետ կապված համաձայնագրի դրույթների կատարմանը. Բորել

17:13 20.06.2020

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հույս է հայտնել, որ Վրաստանում սահմանադրական փոփոխություններին կաջակցեն քաղաքական բոլոր ուժերը: «Մարտի 8-ի համաձայնագիրը պատմական ձեռքբերում է: Հուսով ենք, որ նոր ընտրական համակարգով սահմանադրական փոփոխություններին կաջակցեն բոլոր քաղաքական ուժերը: ԵՄ-ն ուշադիր հետևելու է ընտրությունների հետ կապված մարտի 8-ի համաձայնագրի դրույթների կատարմանը»,- գրել է […]

̰
Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը կտորից պատրաստված դիմակ կրում. SHANTNEWS.am-ի թղթակցի հարցը

17:11 20.06.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ կտորից պատրաստված դիմակները չեն պաշտպանում կորոնավիրուսից այնպես, ինչպես բժշկական դիմակները, ինչո՞ւ է Ալեն Սսիմոնյանը շարունակում կտորից դիմակ կրել. SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվել է Ալեն Սիմոնյանից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ալեն Սիմոնյանն իր՝ վիրավորանքի և զրպարտության դեմ պայքարի մասին

16:56 20.06.2020

«Իմ քայլը» խմբակցությունը նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է՝ առաջարկել է փոփոխություններ կատարել Քաղաքացիական օրենսգրքում՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցման կարգում։ Նա ցանկանում է, որ սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը հնգապատկվի՝ վիրավորանքի դեպքում մեկ միլիոն դրամից դառնա 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում՝ 2 […]

̰
Վարչապետը միակ հրաժարվողը չէ. Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա չգնալու մասին

16:38 20.06.2020

«Իմ քայլը» խմբակցությունը նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև այն հանգամանքին, թե ինչու է ՀՀ վարչապետը որոշել չգնալ Մոսկվա: Արդյո՞ք կորոնավիրուսի ցուցանիշները Հայաստանում այնպիսինն են, որ պետք էր հրաժարվել այցից, հետաքրքրվել են լրագրողները: «Իրականում ամբողջ աշխարհի ղեկավարներն էդ խնդրի հետ առնչվում են: Ոչ միայն ՀՀ ղեկավարն է հրաժարվել մասնակցել, այլև  շատ […]

̰
Արդյո՞ք հանրաքվեի չեղարկումը չի նշանակում ժողովրդի ձայնը չլսել. Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը

16:26 20.06.2020

«Իմ քայլը» խմբակցությունը նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին մի քանի հարց է ուղղվել ՍԴ-ի իրավիճակի լուծման վերաբերյալ: Հարցերից մեկն էլ վերաբերել է հանրաքվե կազմակերպելուց հրաժարվելուն՝ արդյո՞ք դա չի նշանակում հրաժարվել հաշվի առնել նաև ժողովրդի կարծիքը: «Այո՛, հանրաքվեն, թերևս, ամենալավ տարբերական էր, բայց համաճարակի պատճառով հասկանալի պատճառներով հանրաքվե հնարավոր չէ անցկացնել: Այս պարագայում մնում […]

̰
ԱՄՆ-ն մտադիր չէ վերականգնել Եվրոպայի հետ թռիչքները

16:15 20.06.2020

Միացյալ Նահանգների իշխանությունները չեն շտապում վերականգնել Եվրոպայի երկրների հետ ավիահաղորդակցությունը և դա բացատրում  են կորոնավիրուսի համավարակով: Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ դրանով իրենք ամերիկացիների կյանքեր են փրկում։ «Նախագահը գիտի, որ ուղևորությունների սահմանափակումները մարդկանց կյանքեր փրկելու կարևոր գործոն են եղել։ Համարյա 3 միլիոն մարդ կարող էր մահանալ, և այդ սահմանափակումները կարևոր դեր են ունեցել վաղ […]

̰
Ռոբերտ Քոչարյանին ազատ են արձակել, հետո խափանման միջոցը փոխվել է, գործընթացը շարունակվում է. Սիմոնյան

16:05 20.06.2020

Այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատմանը, ասել է, որ իշխանություններին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է: Իրենց անհանգստացնողն այլ բան է՝ մարդկանց զայրույթը: «Մենք դատարանի վճիռներն իմանում ենք բոլորի հետ միասին, երբ դրանք հրապարակային են դառնում: Մենք որևիցե մեկին […]

̰
ԱԱՏՄ «Զվարթնոց» սահմանային կետը վերազինվել է

16:02 20.06.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի գործընկերության շրջանակում վերջինս նվիրաբերել է համակարգչային տեխնիկա և սարքավորումներ, որոնք համալրել են տեսչական մարմնի տեխնիկական բազան։ Համակարգչային տեխնիկան տեղադրվել է ՀՀ ԱԱՏՄ Զվարթնոց բժշկասանիտարական հսկիչ կետում` սահուն կազմակերպելու ՀՀ սահմանին ԱԱՏՄ նոր գործառույթի իրականացումը։ Վերջինի շրջանակում ԱԱՏՄ համալրված թիմը երկիր մուտք գործող անձանց […]

̰
Անտարբերություն է մեր դիրքորոշումը. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության միասնական ճակատի մասին

15:56 20.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է այն հանգամանքին, թե ինչպես է իշխանությունը վերաբերվում միասնական ընդդիմադիր բևեռի ձևավորմանը, որը իշխանության հրաժարականի պահանջն է դնելու: «Անտարբերություն է մեր դիրքորոշումը»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ 30 տարի շարունակ Հայաստանում նույն ճանապարհով են գնացել, հուշագրեր են ստորագրվել թե՛ ՀՅԴ-ի, թե՛ «Բարգավաճ Հայաստան» […]

̰
Թրամփը հակակրանք ունի Մակրոնի նկատմամբ․ Բոլթոնի բացահայտումը

15:44 20.06.2020

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր ընկեր է համարում Ճապոնիայի և Բրիտանիայի վարչապետներ Սինձո Աբեին ու Բորիս Ջոնսոնին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նրա ընկերների ցանկում չկա։ Այս մասին բացահայտումներ է արել Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, փոխանցում է Guardian-ը։ «Թրամփի կարծիքով՝ ինչին դիպչում է Մակրոնը, վերածվում է աղբի»,- Բոլթոնի գրքից մեջբերում է […]

̰
Քննարկման փուլում կարող է շատ բան փոխվել. Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ քննարկման մասին

15:28 20.06.2020

Այսօր կայացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստը, որն անցկացվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: Նիստին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ լսել են վարչապետի ելույթը, հնչել են հարցեր: Ըստ Սիմոնյանի՝ հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի: Կքննարկվի՞ արդյոք սահմանադրական փոփոխությունները հարցը. հետաքրքրվել […]

̰
Վրաստանը մտադիր է բացել Ռուսաստանի հետ սահմանն ու ժամկետ է որոշել

15:13 20.06.2020

Վրաստանի իշխանությունները արդեն որոշել են, որ կարող են բացել Ռուսաստանի հետ սահմանի Կազբեգի-Վերին Լարս անցակետը՝ սահմանը։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ դեսպան Զուրաբ Աբաշիձեն, փոխանցում է «Գազետան»։ «Սահմանի բացումը կախված է համաճարակաբանական իրավիճակից։ Լավ կլիներ, եթե հաջողվեր Ռուսաստանի հետ սահմանը բացել օգոստոսին՝ ամռան վերջին»,- ասել է պաշտոնյան։ Այդ […]

̰
Երևանից վերադառնալիս ես էլ հանձնեցի Covid-19-ի արագ թեստ. Արցախի նախագահ

15:06 20.06.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալը. «Երևանից վերադառնալիս քիչ առաջ «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում, ինչպես կարգն է, ես էլ հանձնեցի Covid-19-ի արագ թեստ, և արդյունքը բացասական էր: Սա կարևոր կարգ է Covid-19-ի տարածումը հնարավորինս կանխարգելելու գործում, և ՀՀ-ից Արցախ մուտք գործող ոչ մի անձ չպետք է շրջանցի այս միջոցառումը»:

̰
Թրամփը որոշել է անցկացնել Անկախության օրվա տոնակատարությունները, չնայած կորոնավիրուսի համավարակին

15:00 20.06.2020

Սպիտակ տունը հաստատել է Անկախության օրը՝ հուլիսի 4-ին, լայնամասշտաբ տոնակատարություններ անցկացնելու մասին պլանները, չնայած կորոնավիրուսի համավարակին: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ 1776 թվականի Անկախության հռչակագրի ընդունումը տոնելու գաղափարը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Վերջինս հայտարարել է, որ հուլիսի 4-ին Վաշինգտոնում տեղի կունենա տոնական հրավառություն: Թրամփը նաև ելույթ կունենա մարդկանց ներկայությամբ: Վարակի տարածումից […]

̰
Քննարկվել է ստեղծված իրավիճակը. Ալեն Սիմոնյանը՝ «Իմ քայլը» խմբակցության նիստի մասին

14:49 20.06.2020

«Իմ քայլը» խմբակցությունը նիստից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ դա հերթական հանդիպումն էր: Սիմոնյանն ասաց, որ ելույթներ են եղել, ելույթ է ունեցել նա վարչապետը: «Քննարկվել է  ստեղծված իրավիճակը»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հաղթանակի օրվա զորահանդեսի փորձերն արդեն Կարմիր հրապարակում են անցկացվում

14:30 20.06.2020

Չորս օրից անցկացվելիք զորահանդեսի պատրաստություններն արդեն տեղափոխվել են «դեպքի վայր»․ Հաղթանակի օրվա զորահանդեսի մասնակիցները շարային երթերը փորձարկում են Մոսկվայի Կարմիր հրապարակում։ Նրանց թվում են նաև հայկական զորախմբի անդամները։ «Գազետայի» փոխանցմամբ՝ զորահանդեսին մասնակցում է 14 հազար զինծառայող, 234 միավոր զանազան ռազմական տեխնիկա, 75 ինքնաթիռ և ուղղաթիռ, ընդհանուր առմամբ՝ 40 զորախումբ, որոնց կազմում են ոչ միայն զինված […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ուղերձ է հղել Փախստականների միջազգային օրվա կապակցությամբ

14:28 20.06.2020

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ուղերձ է հղել Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր մենք նշում ենք Փախստականների համաշխարհային օրը Միլիոնավոր մարդիկ աշխարհում շարունակում են առերեսվել հուսահատությանը և պայքարել իրենց կյանքերի, ընտանիքների, երեխաների փրկության համար, հարկադրաբար լքել իրենց տներն ու համայնքները, լքել իրենց հայրենիքը և ապաստան գտնել օտար հողում: Աշխարհահռչակ ֆրանսիահայ […]

̰
Բիշքեկի քաղաքապետը վարակվել է կորոնավիրուսով

14:15 20.06.2020

Բիշքեկի քաղաքապետ Ազիզ Սուրակմատովը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով Բիշքեկի քաղաքապետարանի ապարատի ղեկավար Բալբակ Տուլոբաևին: «Բիշքեկի քաղաքապետի առաջին թեստի պատասխանը դրական է»: Նա նաև նշել է, որ Սուրակմատովը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Նա ունի բարձր ջերմություն, բայց վիճակը գնահատվել է բավարար: Ազիզ Սուրակմատովը 48 տարեկան է, քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2018-ից: […]

̰
Առաջարկվում է արգելել հանրային վայրերում արևածաղկի սերմեր չրթելը

14:08 20.06.2020

Այսօր Հանրային խորհրդի հեռավար քննարկման ժամանակ խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը, ներկայացնելով սահմանափակումների վերաբերյալ առաջարկությունները, խոսեց նաև սնունդ ընդունելու վերաբերյալ առաջարկություններից մեկի մասին: «Հաճախ մարդիկ սնունդն ընդունում են ժամերով, որպես կանոն, արևածաղիկ չրթելը, ի դեպ, երեկ ես պարզեցի, որ չրթելը աճառյանական բառ է, որքան էլ զարմանալի էր: Առաջարկվում է արգելել հանրային վայրերում արևածաղիկ կամ սերմացու չրթելը, […]

̰
Ծառայողական խորհրդակցություն ՊԲ-ում՝ նվիրված զորակոչի խնդիրներին

13:57 20.06.2020

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, հունիսի 20-ին անց է կացվել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2020 թվականի ձմեռային զորակոչի արդյունքներին ու ամառային զորակոչի խնդիրներին, հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Ծառայողական խորհրդակցությանը մասնակցում էին ռազմական խորհրդի անդամները, ՊԲ-ի համապատասխան ոլորտների պատասխանատուներն ու զինվորական կոմիսարները: Ըստ այդմ, անդրադարձ է կատարվել համապետական նշանակության միջոցառման […]

̰
Հունիսի 20-ը Փախստականների միջազգային օրն է

13:39 20.06.2020

Հունիսի 20-ը Փախստականների միջազգային օրն է: Ադրբեջանից բռնագաղթած և ավելի քան երեսուն տարի ժամանակավոր կացարաններում բնակվող փախստական ընտանիքների համար 2019-ից գործում է բնակապահովման ծրագիր, որի շրջանակում արդեն հաստատվել ու իրականացվում է երկրորդ փուլը։ Առաջին փուլով բնակարանի գնման վկայական է տրամադրվել 112 խոցելի ընտանիքներից մեծ մասին, երկրորդով՝ հաշվառվել են ավելի քան 180 ընտանիքներ։

̰
«Կառուցենք Հայաստանը նորովի». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

13:25 20.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում «Կառուցենք Հայաստանը նորովի» մեկնաբանությամբ տեսանյութ է հրապարակել: Տեսանյութը Դիլիջանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների մասին է: Հիշեցնենք, որ Պարզ լիճ տանող ճանապարհը, Վանաձոր-Դիլիջան ճանապարհը, Դիլիջանի օղակաձև հրապարակը հիմնանորոգվում են։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2020 թվականի վերջին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը՝ հրապարակելով ընթացիկ աշխատանքների […]

̰
BACK_TO_TOP