11:33 17.06.2020
Հունիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18033 դեպք, որոնցից 6814-ն` առողջացած, 302-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10818 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 87600 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 544 նոր դեպք և 243 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 […]
10:56 17.06.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ԱԺ-ում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի զեկույցի ժամանակ հայտարարեց. «Մեծամասնությունը, ով իշխանության եկավ ՀՀ-ում ժողովրդավարական արժեքները վերականգնելու կարգախոսով, փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին։ Սա Հայաստանը փակուղի տանող ճանապարհ է։ Մեկ բան եմ ուզում ասել խորհրդարանական մեծամասնությանը․ վստահաբար դեմ եք եղել ձեզ պարտադրված անօրինական քվեարկությանը, սակայն Հայաստանը բռնապետություն դառնալու ռեսուրս […]
10:33 17.06.2020
Հայաստանում համակարգիչների օգտատերերի 1,1%-ը 2020-ի հունվար-մարտին ենթարկվել է բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 0,9%, իսկ Ադրբեջանում՝ 1,4%։ Իսկ 2019-ի առաջին եռամսյակում Հայաստանի օգտատերերի 0,5%-ն է բախվել իրենց համակարգիչներում այն վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) գործարկման փորձերին, որը նախատեսված է բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով փող գողանալու համար։ Նույն ժամանակահատվածում […]
10:07 17.06.2020
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Այս պահին ուզում եմ 3 հարցի վերաբերյալ պարզաբանում անել՝ 1. Լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ կապված հարցերն իմ անմիջական ուշադրության ներքո են։ Ոստիկանության հետ միջադեպի տեսանյութերը մանրամասն կուսումնասիրենք և ըստ ուսումնասիրության արդյունքների՝ կորոշենք միջոցների հարցը։ Կաշխատենք նաև լրագրողների հետ անհատապես։ 2. Ըմբշամարտիկ Ռոման Ամոյանի […]
10:01 17.06.2020
ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջին ընթերցմամբ պատգամավորներին կներկայացվեն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացուներ կատարելու օրենսդրական փաթեթը, Տեսալսողական մեդիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացուներ կատարելու օրենսդրական փաթեթը: Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանականները կքննարկեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում […]
23:43 16.06.2020
Հանրապետության տարածքում՝ Հունիսի 16-ի ցերեկը, 20-21-ի կեսօրից հետո հիմնականում հյուսիսային շրջաններում, 17-19-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 16-ի ցերեկը, 17-21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին […]
23:37 16.06.2020
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հունիսի 14-ին Ստամբուլ նախատեսված այցը վերջին պահին չեղարկելու որոշումը կապված է Լիբիայում տեղի ունեցող զարգացումների հետ։ Այսպիսի պնդմամբ է հանդես եկել բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը, փոխանցում է Ermenihaber-ը։ Բանն այն է, որ երկիշխանություն ունեցող Լիբիայում, Անկարան ու Մոսկվան աջակցում են իշխանության համար միմյանց դեմ զինված պայքար մղող հակառակ բևեռների։ Վերջին օրերին […]
22:41 16.06.2020
ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Որոշումն ընդունվել է ԱԺ -ում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկությամբ՝ 87 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: Ձայների նույն հարաբերակցությամբ Ազգային ժողովը համաձայնություն է տվել նաև Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու՝ գլխավոր դատախազի միջնորդությանը: Գլխավոր դատախազի դիմումը ԱԺ-ն սկսել էր քննել այսօր առավոտից: Մանրամասները՝ տեսանյութում:
22:00 16.06.2020
Էլեկտրոնային հասցեների միջոցով վտանգավոր վիրուս է տարածվում, որը նպատակ ունի տվյալներ գողանալու միջոցով գումար հափշտակել։ Եթե անգամ ծանոթից եք ստացել նման բովանդակությամբ նամակ, մի շտապեք ներբեռնել ֆայլը։ Կապի այլ միջոցով ճշտեք՝ արդյո՞ք իսկապես ձեզ նման բան ուղարկել են։ Այս մասին տեղեկացնում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։
21:45 16.06.2020
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ «Օսկարի» մրցանակաբաշխության 93-րդ արարողությունը տեղափոխվել է 2021 թվականի ապրիլի 25, այս մասին հայտնել են միջոցառման կազմակերպիչները: «Դա ճիշտ է: Հաջորդ «Օսկարը» տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 25-ին»,- տեղեկացնում է մրցանակաբաշխության թվիթերյան էջը: Հիշեցնենք՝ «Օսկարն» ավանդաբար անց է կացվում տարվա սկզբին՝ եզրափակելով ԱՄՆ կինոաակադեմիայի մրցանակաբաշխությունները: «Օսկարի» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար ներկայացվելու են 2020 թվականի […]
21:41 16.06.2020
SHANTNEWS-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Որոշումն ընդունվել է ԱԺ-ում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկությամբ՝ 87 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: Ձայների նույն հարաբերակցությամբ Ազգային ժողովը համաձայնություն է տվել նաև Ծառուկյանին ազատությունից զրկելու և […]
21:32 16.06.2020
Ալլա Պուգաչովան կարանտինային սահմանափակումների մեղմացոմից հետո այցելել է ընդհատկյա վարսավիրանոց, որտեղից տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում: Այդ տեսանյութում 71 տարեկան երգչուհու մազերը ներկում են երկու վարսահարդար՝ պաշտպանիչ հագուստներով, դիմակներով: «Սա չի մոռացվի»,- կատակել է Պուգաչովան:
19:36 16.06.2020
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հաշվի առնելով, որ վերաբացվելուց հետո համայնքային նախակրթարաններում հաճախելիությունը չափազանց ցածր է (6-7%), ինչպես նաև մանկապարտեզների աշխատակազմերում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը ավելանում են, Երևանի համայնքային իշխանությունը դիմել է ՀՀ պարետին՝ մանկապարտեզների գործունեությունը հունիսի 20-ից ժամանակավորապես դադարեցրելու առաջարկով։ «Մինչև մայիսի 20-ը՝ մանկապարտեզների վերաբացման ամսաթիվը, հարցումների արդյունքում […]
19:27 16.06.2020
«Իմացել եմ, որ ամեն ինչ հարթված է, կապվել եմ եղբոր տղայի հետ, Ռոման Ամոյանն արդեն ազատ է արձակված: Այս պահին ոչ մի խնդիր չկա, աջակցության կարիք չկա, չգիտեմ՝ ինչ հիմքերով են ձերբակալել, դատում եմ էն կադրերով, որ կա տեսագրության մեջ: Բռնությունն ամեն դեպքում քննադատելի է: Պետք է հասկանալ՝ արարքը համաչա՞փ էր, թե՞ ոչ ուժայինների կողմից: […]
19:24 16.06.2020
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ մեկուկես տարվա օրենսդիր գործունեության ընթացքում իր գործընկերների և իր կողմից երկրորդ մայր օրենքն է ներկայացվում։ «Ուրախ եմ հայտնելու, որ ԱԺ պատգամավորներ Աննա Կոստանյանի, Վահագն Թևոսյանի, Արթուր Մանուկյանի և Արման […]
19:04 16.06.2020
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 15.06.2020-ի դրությամբ կայացվել է 3044 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 15.06.2020-ի դրությամբ իրականացվել է 28616 ստուգում, որից միայն 625-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության […]
19:00 16.06.2020
Ֆրանսիայի հյուսիսում՝ Օմոն քաղաքում, անհայտ անձինք դեղին ներկով ներկել են գեներալ Շառլ դե Գոլի կիսանդրին: Այս մասին Twitter- ում հայտնել է Օ-դե-Ֆրանս տարածաշրջանի խորհրդի նախագահ Կսավյե Բերտրանը: «Հունիսի 18-ի տոնակատարություններից մի քանի օր առաջ՝ այն ժամանակ, երբ մենք պետք է հիշենք, որ գեներալ Դե Գոլը գլխավորել է դիմադրության շարժումը, Օմոնում այս արձանի դեմ ուղղված վանդալիզմը […]
18:55 16.06.2020
«Չեմ ուզում թաքցնել՝ մի քանի անգամ եղել է, որ կարանտինին վերադառնալու եզրին ենք եղել»,- պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ հետո վերլուծել են ու հասկացել՝ վիրուսի տարածման ամենամեծ օջախները բակերն են, զրուցարանները, հարևաների հետ շփումները: Վարչապետն ասում է՝ կարող են արգելել, օրինակ՝ Հանրապետության հրապարակ գնալ, բայց հարևանները միմյանց տուն են գնում, […]
18:40 16.06.2020
Վերջին մեկ ամսվա ընթացքում 4000 շրջայց է կատարվել, որից միայն 1000-ի դեպքում են արձանագրություններ կազմվել: Այդ մասին այսօր պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում հայտնեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նա նկատեց՝ միտում կա, որ հանրային սննդի օբյեկտների ղեկավարները, անսալով կոչերին, իրականացնում են հակահամաճարակային միջոցառումները: Ավետիսյանը խոսեց նաև խախտումների մասին՝ հաճախորդների միջև համապատասխան հեռավորություն […]
18:37 16.06.2020
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ողջունում է Հայաստանի արտախորհրդարանական քաղաքական երեք ուժերի՝ «Հայրենիք», Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Մեկ Հայաստան» կուսակցությունների հայտարարությունը: «Մենք կիսում ենք բոլոր այն մտահոգությունները, որոնք տեղ են գտել ընդդիմադիր քաղաքական ուժերի համատեղ հայտարարության մեջ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միանում է ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային ներուժով և համախոհությամբ մեր պետականությանն ուղղված մարտահրավերները հաղթահարելու կոչին: Այո՛, […]
18:33 16.06.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ 2014-ին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դերենիկ Գևորգյանի և Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանի դիտավորյալ գործողությունների հետևանքով առանց համապատասխան ընթացակարգերի ապօրինի կերպով փոփոխվել է Աբովյան համայնքին պատկանող` […]
18:30 16.06.2020
Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցությունը, հավանաբար, շուտ չի վերականգնվի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը: Նրա կարծիքով՝ ընդհանուր առմամբ, միջազգային թռիչքները կվերսկսվեն տարբեր կոնվենցիաներին միացած երկրների մեծ մասի համաձայնությամբ: «Վրաստանի հետ մենք թռիչքներ չունենք, և դժվար թե մոտ ապագայում դրանք վերսկսվեն»,- մեջբերել է նրա խոսքերը ՏԱՍՍ-ը:
18:17 16.06.2020
Պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ: Նա նաև հայտնեց նոր որոշման մասին: Այսպես, վաղվանից Հայաստանի բոլոր քաղաքացիների համար անձը հաստատող փաստաթղթի կրումը՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք, պարտադիր կլինի: Որոշման անհրաժեշտությունը վարչապետն այսպես մեկնաբանեց՝ շատ դեպքերում դիմակ կրելու խախտումների համար վարչական վարույթի հարց […]
18:07 16.06.2020
Կուսակցության ղեկավարությունը ստանձնելու մասին խոսք չկա: Այդ մասին ԱԱԾ շենքի մոտ ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ մշտապես կապի մեջ կլինեն Գագիկ Ծառուկյանի հետ: Նա նշել է, որ իրենցից յուրաքանչյուրն իր անելիքը գիտի, բայց չի ցանկանում հրապարակել իրենց և մյուս կուսակցությունների հետ ունեցած խոսակցությունների բովանդակությունը: Արդյո՞ք հնարավոր է, որ Ծառուկյանը նորից հայտարարի, որ հեռանում է […]
18:05 16.06.2020
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վերաբերյալ քվեարկությունը։ Դրան մասնակցում էին միայն «Իմ քայլը» խմբակցության անդամները, մյուս երկու խմբակցությունները չմասնակցեցին նաև այս քվեարկությանը։ 87 կողմ, 0 դեմ ձայներով Ազգային ժողովը համաձայնություն տվեց Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու միջնորդությանը, որը ներկայացրել էր գլխավոր դատախազը։ Հիշեցնենք՝ դրա համար որպես հիմք […]
17:57 16.06.2020
ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված արգելքն անտեսելու, սահմանված կարգի խախտմամբ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 104 հասցեում` ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտակայքում, մի խումբ անձանց կողմից 2020 թվականի հունիսի 14-ին դիտավորությամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու, Երևան քաղաքի Նալբանդյան և հարակից Խանջյան փողոցները փակելու, երթևեկությունը խաթարելու, նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի տարածումը կանխելու նպատակով […]
17:55 16.06.2020
Covid-19-ի տարածման հետ կապված՝ Չիլիի իշխանությունները հայտարարել են երկրում աղետի ռեժիմը 3 ամսով երկարացնելու մասին: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Այդ ռեժիմը, որը հայտարարվել էր դեռ մարտի 18-ին, իրենից ներկայացնում է պարենային պաշարների հավաքում և պահեստավորում, պարետային ժամերի սահմանում, կարանտինային սահմանափակումներ, ինչպես նաև փողոցներում կարգուկանոն հաստատելու համար զինված ուժերի ներգրավում: Այս միջոցառումների […]