17:55 16.06.2020
Covid-19-ի տարածման հետ կապված՝ Չիլիի իշխանությունները հայտարարել են երկրում աղետի ռեժիմը 3 ամսով երկարացնելու մասին: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Այդ ռեժիմը, որը հայտարարվել էր դեռ մարտի 18-ին, իրենից ներկայացնում է պարենային պաշարների հավաքում և պահեստավորում, պարետային ժամերի սահմանում, կարանտինային սահմանափակումներ, ինչպես նաև փողոցներում կարգուկանոն հաստատելու համար զինված ուժերի ներգրավում: Այս միջոցառումների […]
17:40 16.06.2020
ԲՀԿ-ն հայտարարել է, որ կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի, և ես կարծում եմ, որ հասկանալու հետ կապված որևէ մեկը խնդիրներ չունի և շատ լավ հասկանում է, թե ինչ է նկատի ունենում ԲՀԿ-ն, երբ հայտարարում է, որ կառավարության 100 տոկոսը, այդ թվում և վարչապետը, պետք է փոխվի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Իվետա […]
17:36 16.06.2020
Առաջիկայում գուցե հնարավոր լինի հարցազրույց կազմակերպել Ծառուկյանի փաստաբանական թիմի հետ, որ իրավական հարցերին պատասխանեն: Այդ մասին լրագրողներին ասել է Իվետա Տոնոյանը՝ նշելով, որ քննվող գործի մանրամասներից տեղյակ չէ: Ճշտող հարցին, թե արդյո՞ք ընտանիքի ուրիշ անդամներ ներգրավված են գործընթացում, Տոնոյանը նշել է, որ ըստ իր տեղեկության՝ ուրիշ գործի շրջանակում հարցաքննության կանչվել է Նվեր Ծառուկյանը: «Ես տեղյակ […]
17:28 16.06.2020
Մեր համաքաղաքացիները պարզապես ինքնաբուխ եկել էին այստեղ իրենց բարոյական աջակցությունը պարոն Ծառուկյանին ցույց տալու համար: Այսօր էլ, այստեղ էլ, մարդիկ առանց որևէ պայմանավորվածության հավաքվում են էստեղ: Այդ մասին ԱԱԾ շենքի մոտ ասել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
17:22 16.06.2020
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Էմին Աբգարյանին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 11-ի ԲԴԽ-34-Ո-73 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Էմին ԱԲԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:
17:10 16.06.2020
Ազգային ժողովում գլխավոր դատախազի միջնորդության համաձայն՝ մեկնարկում է ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին հարցի վերաբերյալ քվեարկությունը։ Մինչ այդ, հիշեցնենք, Ծառուկյանը ԱԺ քվեարկությամբ զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ Դատախազի երկրորդ միջնորդության շուրջ, ըստ էության, քննարկումը չկայացավ, քանի որ դատախազի ելույթից հետո նրան հարցեր չտրվեցին․ Ծառուկյանի ղեկավարած խմբակցությունը բացակայում էր նիստից։ Ընդհատված նիստը շարունակվեց […]
17:00 16.06.2020
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը առցանց գագաթնաժողով կանցկացնեն Սիրիայի վիճակի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ բանակցելու համար Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Նա նշել է, որ նախօրեին առցանց հանդիպում անցկացնելու մասին համաձայնություն է ստացել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ […]
16:44 16.06.2020
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր Ազգային ժողով ներկայացրած նոր միջնորդությամբ խորհրդարանին առաջարկում է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և նրան կալանավորելու համաձայնություն տալ։ Նա այս միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ Գագիկ Ծառուկյանը կարող է ազատության մեջ գտնվելով խոչընդոտել ապացույցների հավաքմանը։ Դատախազի բնորոշմամբ՝ Ծառուկյանից մարդկանց ֆինանսական և քաղաքական կախվածությունը, ինչպես նաև նրա ֆինանսական […]
16:35 16.06.2020
«Վերմիշյանի գործով այլ անձի մոտ խուզարկություն են արել և թղթեր են հայտնաբերվել, որոնք վերաբերում են Ծառուկյանին: Եթե լինեին թղթեր, որոնք կվերաբերեին ինձ, կգային իմ հետևից: Հարցը կարող է հետաքրքրել նաև մեր միջազգային գործընկերներին, եթե կլինեն հարցեր, մենք կպատասխանենք»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով այն կարծիքին, թե Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացումները […]
16:31 16.06.2020
Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշման ընդունումից հետո Ազգային ժողովը այս պահին էլ քննարկում է նրան ազատությունից զրկելու միջնորդությունը։ Այն ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Դավթյանը ասաց, որ քրեական գործի մանրամասներին արդեն անդրադարձել է ու կներկայացնի այն հիմքերը, որոնք թույլ են տալիս ազատազրկման հարց քննարկել։ Դատախազը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել է և ղեկավարել […]
16:30 16.06.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ոչ միայն Ռուսաստանից գազը գնելու հնարավորության մասին՝ նշելով, որ շուկան պայքարում է Բելառուսի Հանրապետություն գազ մատակարարելու հնարավորության համար: «Փառք Աստծո, որ աշխարհում բավականաչափ նավթ կա, վերցրեք այն, ես դա չեմ ուզում: Եվ գները ողջամիտ են: Եվ արդեն կա բավարար բնական գազ, պայքար է մղվում եվրոպական և մեր շուկայի համար […]
16:20 16.06.2020
Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Քվեարկությանը, հիշեցնենք, մասնակցել են միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։
16:16 16.06.2020
«Ես վերահաստատում եմ երեկ արված իմ հայտարարությունն այն մասին, որ չեմ բացառում, ունեմ այն համոզմունք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի կողմից այդ քաղաքական հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ինչ-ինչ հանգամանքներում, չգիտեմ՝ ում կողմից տեղեկություններ են հասել, որ կան որոշակի խնդիրներ իրավական դաշտում: Բնականաբար, քաղաքական հայտարարություն անելը ենթադրում էր վահան՝ այս ամենից պաշտպանվելու համար, […]
15:44 16.06.2020
«Եթե հնարավորություն լինի իրավական առումով, կքվեարկենք նաև երկրորդ հարցի վերաբերյալ: Ուսումնասիրելով դատախազության կողմից ներկայացրած միջնորդությունը, նաև այսօր հետևելով նրա ելույթին, հարցուպատասխանին, պատգամավորները իրենց խղճի ու մտքի համոզմունքով, փակ քվեարկության ժամանակ կարտահայտեն իրենց կարծիքը՝ առաջնորդվելով ԱԺ պատգամավորի կոչմամբ ու առաքելությամբ: Անկախ նրանից, թե քանի խմբակցություն է մասնակցելու, միջնորդություն է բերվել ԱԺ, որով պատգամավորները պետք է արտահայտեն […]
15:40 16.06.2020
Օրենքի առաջ հավասար են բոլորը, սա մեր քաղաքական հավատամքն է: ԱԺ ամբիոնից այսպես խոսեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Շատ հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ գիտես, որ հարուցված են իրավական գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել քո այս կապ այն կերպ մասնակցությանը օրենքով արգելված որևէ արարքի: Էստեղ, որպեսզի հասկանանք, թե որը որից հետո […]
15:22 16.06.2020
Հայաստանում ընտրությունների ժամանակ ընտրակաշառք եղե՞լ է, թե՞ ոչ։ Հիմա հնարավորություն կա պարզելու՝ Ազգային ժողովի դահլիճում որևէ մեկն այդ ընտրակաշառքների հետ կապ ունի՞, թե՞ ոչ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց Ալեն Սիմոնյանը։ ԱԺ իմքայլական փոխնախագահը նշեց, որ տարբեր բաների մասին է այսօր խոսք գնում, մինչդեռ պետք էր քննարկել […]
15:18 16.06.2020
«Սույն գործընթացը, ցավոք, ավելի շատ քաղաքական է։ Եվ երեկ-այսօր-վաղը, որ դատախազն էլ գա նման նախաձեռնությամբ, դահլիճի որևէ կողմից հնչելու է «քաղաքական հետապնդում» խիստ սուբյեկտիվ գնահատականը»,- այսպես այսօր ԱԺ ամբիոնից բնորոշեց իրավիճակը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա այսօր խորհրդարան է ներկայացրել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն, որի համար էլ խիստ քննադատության է ենթարկվում […]
15:16 16.06.2020
Մենք այստեղ դատախազին չենք քննարկում, մենք կոնկրետ քրեական գործ ենք քննարկում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունենալիս ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա ասաց, որ պետք է քննարկվի այդ քրեական գործով իրականություն պարզելու հնարավորություն տալը, որպեսզի պարզվի՝ ընտրակաշառք եղե՞լ է, թե՞ ոչ։ Սիմոնյանը անդրադարձավ նաև ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքերին […]
15:15 16.06.2020
Ազգային ժողովում արդեն մեկնարկել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության վերաբերյալ քվեարկությունը։ Այն լինելու է փակ և գաղտնի։ ««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, բնականաբար, այս գործընթացին չի մասնակցելու։ Հետագա մեր անելիքների և գնահատականների մասով ևս կլինենք հրապարակային»,- ԱԺ նիստի ավարտին ասաց ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը։ Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նույնպես […]
15:10 16.06.2020
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցելու: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն: Նշվում է, որ ինքնաթիռը արդեն վայրէջք է կատարել ՌԴ մայրաքաղաքի «Վնուկովո» օդանավակայան: Հայտնի է, որ իրանցի նախարարը Մոսկվա է ժամանել Անկարայից, որտեղ թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ քննարկել է Սիրիայի հարցով […]
15:00 16.06.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ տեղի ունեցողը իրավական հետապնդում է: «Բոլորս մեծ մեքենայի մեջ ենք, չենք հանդուրժի, որ մեքենան գլորվի ձորը: Մեքենան արգելակներ չունի: Այս իրավական հետապնդումը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ արգելակները չեն աշխատում: Մեքենան գնում է ու որ գնաց, չգիտես, թե ուր է հասնելու: […]
14:58 16.06.2020
Ազգային ժողովում ԼՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալիս Էդմոն Մարուքյանը հիշեցրեց Գագիկ Ծառուկյանի և նրա կուսակցության հետ իշխանական թիմի համագործակցությունն ու նրան խոշոր սեփականատեր ճանաչելը։ Ապա հարցրեց․ «Էդ ո՞նց եղավ, որ երբ ձեզ պետք եղավ, «Բարգավաճ Հայաստանը» լավ ուժ է, Գագիկ Ծառուկյանն էլ խոշոր սեփականատեր է, իր տանը կարելի է գնալ, քեֆ անել, հետո գալ, մեզ […]
14:52 16.06.2020
Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է Իրանում կորոնավիրուսի հունիսի 16-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ. ?Վարակակիրների թիվն ավելացել է 2.563-ով Ընդհանուր՝ 192.439 ?Մահացածների թիվն ավելացել է 115-ով Ընդհանուր՝ 9.065 ?Ծանր վիճակում է գտնվում 2.815 անձ ?Ապաքինվածների թիվն ավելացել է 2.085-ով Ընդհանուր՝ 152.675 ?Մինչ այժմ թեստավորվել է 1.293.609 անձ
14:48 16.06.2020
Այսօրվա քաղաքական ռեպրեսիաները նման են 1990-ականների քաղաքական ռեպրեսիաներին։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արթուր Դալլաքյանը՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ։ Նա նշեց, որ այն ժամանակ ականատես էր, թե ինչպես էին փորձում քաղաքական մեծ ուժերին ուղղակի ոչնչացնել։ Դալլաքյանը դիմեց իշխանական խմբակցության պատգամավորներին ու ասաց, որ չէր ուզի, որ նույն […]
14:44 16.06.2020
Ազգային ժողովի իմքայլական մեծամասնությունը ազնիվ չէ Գագիկ Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հարցում։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից արձանագրեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա հիշեցրեց, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցը չի բերվել այն ժամանակ, երբ փաստերը արդեն հայտնի էին։ Իսկ 2019-ի փետրվարին իշխանական մեծամասնությունը պնդում էր, որ հենց ԲՀԿ-ից պետք է լինի ԱԺ փոխխոսնակը։ […]