14:16 16.06.2020
«Սա շինծու գործ է, ինձ հետաքննություն չի կատարվել, որևիցե հարցուպատասխան չի եղել, որ 17-18 թվերին ընտրակաշառք բաժանվի, չկա այդպիսի բան: Կարող ա նո՞ր եմ ասում, որ կառավարության 100 տոկոսին պիտի փոխվի: Դրա համար էլ ցայտնոտի մեջ ընկան, վախի մթնոլորտ, տեսեք՝ ինչ է կատարվում՝ ամբողջ Հայաստանով մեկ ներքին զորքերը սահմանից բերել են»,- պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԱԺ-ից […]
14:09 16.06.2020
Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդության քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը դիմեց նաև իշխանական պատգամավորներին, որոնք այսօրվա նիստի ժամանակ խիստ պասիվ են։ Տոնոյանը նշեց, որ պատգամավորները չեն արձագանքել, երբ պատգամավորների ու հարյուրավոր մարդկանց նկատմամբ ասֆալտին փռելու և գետնով քարշ տալու գործողություններ են իրականացրել։ «Եվ ձեզանից որևէ մեկը ծպտուն չի հանել։ Ծպտուն չի […]
14:00 16.06.2020
Գերմանիայի Բավարիա նահանգի միակ թուրք պատգամավոր Արիֆ Թաշդելենը նամակ է ուղղել երկրի արտգործնախարար Հայկո Մաասին։ Նա կոչ է արել վերանայել զբոսաշրջիկներին ուղղված կոչն ու չեղարկել Թուրքիա մեկնելու արգելքը, հայտնում է Ermenihaber-ը: Նշենք, որ ավելի վաղ Գերմանիան կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշել էր ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ մեկնելու արգելքը երկարացնել մինչև 2020թ․ օգոստոսի 31-ը։ Արիֆ Թաշդելենն իր […]
13:57 16.06.2020
Նոր Հայաստան, հին բարքեր․ այսպես բնորոշեց Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործը ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Նա ասաց, որ մինչ այս գոնե թույլ հույս կար, որ նոր իշխանությունները նման հետապնդումներ չեն անի։ Տոնոյանը անդրադարձավ նաև գլխավոր դատախազին ու ասաց, որ իրենք ջանալու են, որ նա այլևս չաշխատի այդ պաշտոնում։ Դիմելով նրան՝ պատգամավորն ասաց, որ փառասիրությանը և […]
13:50 16.06.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանն ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս հորդորել է չվախեցնել դատարանով կամ բանտով: «Կորոնավիրուսը, որ հանրապետությունում մի սարսափելի բան է գտել, պատկերացրեք՝ էս պահին, եթե մենք հիմա ներկայացնում ենք, դե վերջը, էս թիմը հսկայական ձայներ ունի, էդ ժողովուրդը դուրս է գալու, ոնց որ մի քանի օր առաջ: Այսինքն՝ ի՞նչ է […]
13:47 16.06.2020
«Գիտեմ, որ շատերդ սիրում եք, հարգում եք և ընդունում եք պարոն Ծառուկյանի արած բոլոր լավ ու վատ գործերը, ավաղ, այդ մասին ձեզ այսօր չի կարելի խոսել»,- այս մասին Ազգային ժողովի ամբիոնից ասաց ԲՀԿ պատգամավոր Նորա Առուստամյանը՝ դիմելով իշխանական խմբակցության պատգամավորներին։ Նա նշեց, որ ինքը շինծու քաղաքական գործերի պատանդ դարձած մարդու դուստր է (նրա հայրը Ծառուկյանի […]
13:43 16.06.2020
Ղազախստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ պաշտոնապես հաստատվել է Պետրոպավլ-Երևան «Armenia» ավիաընկերության NGT 1708 չարտերային չվերթը (կոմերցիոն հիմունքներով), որը կայանալու է հունիսի 18-ին՝ ժամը 18։25-ին։ Տոմսի արժեքը կազմում է 195 ԱՄՆ դոլար։ Տոմսերը հնարավոր է լինելու նույն օրը գնել տեղում՝ Պետրոպավլ օդանավակայանում։ ՀՀ մուտք գործելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ պարետատան պաշտոնական […]
13:38 16.06.2020
Եթե ուրիշները իրենց պայուսակները հավաքելու են, գնան, Ծառուկյանը այս երկրից գնալու տեղ չունի։ Այս մասին ինքը՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ասաց ԱԺ ամբիոնից՝ իրեն ուղղված մեղադրանքներին պատասխանելիս։ Ծառուկյանը ասաց, որ 1 ամիս առաջ իմանում է՝ ով ինչ է շնչում։ Այս գործողությունները, ըստ իրեն, տևելու են ընդամենը 1-2 ամիս։ Պատգամավորը ասաց, որ հիմա էլ նորից գնալու […]
13:36 16.06.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է հողերի պահպանության կանոնները խախտելու դեպքում նախատեսված տուգանքի մասին: Այսպես, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 544-րդ հոդվածի համաձայն՝ հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, սողանքներից, անապատացումից, հողերի վիճակը վատթարացնող այլ բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելն առաջացնում […]
13:35 16.06.2020
Ձեր բերած բոլոր ապացույցները չունեին արժանահավատություն: ԱԺ ամբիոնից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այս խոսքերով դիմեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: «Ո՞վ կարող է երաշխավորել, որ լրիվ ուրիշ գործով իբր հայտնաբերված թղթերը դուք չեք պատրաստել կամ դուք չեք խմբագրել: Ո՞վ՝ ընթերականը, բերեք նրանց Ազգային ժողով, մենք նրանց հարցեր ունենք տալու»,- ասաց Զոհրաբյանը: Զոհրաբյանը նաև […]
13:20 16.06.2020
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը խոր կսկիծով տեղեկացնում է, որ հունիսի 16-ին 52 տարեկանում կյանքից հեռացել է Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանը։ Քրեակատարողական ծառայության կայքում նշվում է, որ Վահե Պապոյանն արգասաբեր ճանապարհ է անցել պետական ծառայության համակարգում՝ սկսած 1995 թվականից Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ 2015 թվականից` Քրեակատարողական ծառայության համակարգում։ 2019 թվականի հուլիսի […]
13:19 16.06.2020
Օրենքը բոլորի վրա է ազդում, բայց շինծու գործը ամոթ է։ Այսպես բնութագրեց իր առնչությամբ քրեական գործը ԲՀԿ ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։ Նա պնդեց, որ դրանով իրեն ավելի շատ հերոսացնում են։ Փոխարենը, ըստ Ծառուկյանի, իրեն կարող էին հարցնել կամ օգնություն ակնկալել, քանի որ երկրին հիմա կայունություն է անհրաժեշտ։ Իսկ ինքը` Ծառուկյանը, իր խոսքերով, ոչ մի բանի […]
13:08 16.06.2020
Իշխանությունները պնդում են, որ եթե Ծառուկյանի դեմ չքվեարկեն, ապա հեղափոխության դեմ են գործելու։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ «Ձեր հեղափոխության վերջը եկել է։ Հեղափոխությունը պետք է գործով ապացուցել, ֆեյքերով, դատարկ խոսելով չի լինում», – այդ հայտարարությունների վերաբերյալ ասաց Ծառուկյանը։ ԲՀԿ ղեկավարը ասաց, որ կառավարությունը այս ընթացքում պետք է […]
13:07 16.06.2020
Իշխանությունը իր առաջ հարց է դնում՝ ինչ անել, որ Ծառուկյանին հանել։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որին անձեռնմխելիությունից զրկելու հարց է քննարկվում խորհրդարանում։ «Ամբողջ ներքին զորքերը հանել եք, սաղ մարզերում փակել։ Մենք հըլը հանրահավաք չենք արել, ձեր ցավը տանեմ»,- ասաց Ծառուկյանը։ Նա խոստացավ, որ հանրահավաք կանեն այն ժամանակ, երբ իշխանությունները կհանեն […]
12:58 16.06.2020
Կառավարությունը ձախողել է համահամաճարակային պայքարը։ Դա ոչ թե նրանից է, որ վատ մարդիկ են, այլ նրանից, որ փորձ չունեն։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որին անձեռնմխելիությունից զրկելու հարց է քննարկվում։ «Ես կարամ ձեն չհանեմ, հանգիստ ապրեմ, բայց սիրտս տրաքում է»,- ասաց Ծառուկյանը։ Նա ասաց, որ դեկտեմբերից հայտնի է վարակի մասին, իսկ […]
12:55 16.06.2020
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության բաժիններ անձանց բերման ենթարկելու առնչությամբ։ Այդ մասին նշված է Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։
12:48 16.06.2020
Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդության քննարկման ժամանակ իրեն ուղղվող մեղադրանքի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ինքը՝ Ծառուկյանը։ Սակայն նա հիմնականում անդրադաձավ քաղաքական խնդրին։ Ծառուկյանն ասաց, որ իր դեմ գործը հարուցվել է իր քաղաքական հայտարարությունից հետո։ Նա նշեց, որ ինքը ժամանակին հուշագիր է ստորագրել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ամեն հարցով փորձել է օգնել, […]
12:47 16.06.2020
Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց՝ որևէ անձ ցուցմունք տվե՞լ է, որ Ծառուկյանը գումար է տվել այսինչ նպատակով։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բացատրեց, որ նույն այդ գործով կան ձերբակալվածներ ու կան կասկածյալներ։ Նա նաև նշեց, որ ունեն Ծառուկյանի վերաբերյալ ուղիղ ցուցմունք։ Նրա խոսքով՝ […]
12:45 16.06.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են՝ հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, քննարկվել են բանակաշինությանը և պաշտպանության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը շնորհավորել է Օնիկ […]
12:40 16.06.2020
Աբովյան-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսները ու «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող բեռնատարները մայրաքաղաքում փողոցներ են փակել: Դա երևում է սոցցանցերի օգտատերերի տարածած լուսանկարներում: Ամենայն հավանականությամբ, ճանապարհները փակվում են՝ ի նշան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակցության: Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Հովհաննիսյանը նշել է, որ Աճառյան փողոցը փակ է անգամ շտապօգնության մեքենաների համար: Հրապարակված լուսանկարներից մեկում երևում է, […]
12:32 16.06.2020
Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդության քննության ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց, որ նույն գլխավոր դատախազը՝ Արթուր Դավթյանը, նախկինում նման միջնորդություն է ներկայացրել պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դեմ, սակայն հետ է վերցրել փոխվարչապետի գրություն ստանալուց հետո։ Նա ասաց, որ դատախազը, փաստորեն, օրենք է խախտել, և հնարավոր համարեց, որ մինչ իրենք քննարկում են Ծառուկյանի հարցը, […]
12:23 16.06.2020
Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցի քննարկման ժամանակ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ եթե դատախազը իր միջնորդությունը ներկայացներ մինչև Ծառուկյանի քաղաքական հայտարարությունները, գուցե քաղաքական հարցեր չառաջանային։ «ՀՀԿ գրասենյակը խուզարկել ե՞ք, կարող է էնտեղ էլ կան տենց թղթեր», – դատախազին հարցրեց Մարուքյանը՝ նկատի առնելով որպես Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու հիմք ներկայացված փաստաթղթերը։ Ծառուկյանի մասով […]
12:20 16.06.2020
«Կա՞ կոնկրետ ցուցմունք, որ Ծառուկյանը անձամբ փող է տվել, որ ընտրակաշառք բաժանեն»,- այս հարցով պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմեց գլխավոր դատախազին, որը Ազգային ժողով է եկել ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Մարուքյանը բացատրեց, որ կարող է իրենք հիմա միջնորդությունն ընդունեն, հետո քննությունը շարունակվի, բայց Ծառուկյանի մեղքը չապացուցվի։ ԼՀԿ ղեկավարը գլխավոր դատախազին հարցրեց՝ այդ ժամանակ […]
12:10 16.06.2020
Ազգային ժողովի հարակից տարածքում հավաքված Գագիկ Ծառուկյանի կողմնակիցներից մի մասը բերման է ենթարկվել։ Ոստիկանները շրջափակել են Ազգային ժողովի շենքը այն բանից հետո, երբ ոստիկանների հորդորից հետո ցուցարարները չեն լքել տարածքը։ Հիշեցնենք, որ արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների անցկացումը։ Բողոքի ակցիա անողների շարքերում է եղել նաև ըմբիշ Ռոման Ամոյանը, որը չենթարկվելով ոտիկանների պահանջին՝ ընդդիմացել է […]
12:05 16.06.2020
«Զվարճալի է նայել, թե ինչպես եք փորձում ապացուցել, թե մածունը սև է»․ այսպիսի բնորոշում տվեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը գլխավոր դատախազի միջնորդությանը Ազգային ժողովին՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։ Աբովյանը պնդեց, որ դատախազը չի ներկայացրել քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր։ «Ձեզ ահաբեկե՞լ են, վախեցրե՞լ են, թե՞ դա Ձեր ընտրությունն է … դա Ձեր կամավո՞ր ընտրությունն է […]
12:00 16.06.2020
Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց նախկինում պատգամավոր Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդությունը, որ նույնպես գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացրել էր հենց Արթուր Դավթյանը։ Զոհրաբյանը հիշեցրեց, որ հարցազրույցիներից մեկում Դավթյանն ասել է, որ Փաշինյանի հարցով միջնորդությունը հետ է վերցրել փոխվարչապետի գրավոր դիմումից հետո։ «Հարգո՞ւմ եք […]
11:58 16.06.2020
Ազգային ժողովում ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը գլխավոր դատախազին հարցրեց, որ եթե ապացույցները ձեռք են բերվել դեռ փետրվարին, ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանի առնչությամբ գործը միայն այս օրերին սկսել։ Նա նաև հարցրեց, թե նույնը կլինե՞ր ընթացքը, եթե Ծառուկյանի փոխարեն անհայտ մարդ լիներ։ Դատախազ Արթուր Դավթյանը համաձայնեց, որ եթե գործը վերաբերեր ոչ թե պատգամավորի, այլ անհայտ մարդու, ապա […]
11:40 16.06.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն ԱԺ-ում հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազին. «Երեկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ որոշում են կայացրել՝ ինչպես են քվեարկելու, հարց կարող է առաջանալ, որ նման որոշման համար ձեր խոսքը պետք է հանգամանք հանդիսանա, կամ ուզում եմ հասկանալ՝ զրուցե՞լ եք «Իմ քայլի» հետ, եթե ոչ, տրամադրվե՞լ են նյութեր, […]
11:26 16.06.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ՀՀ գլխավոր դատախազին հարց ուղղեց ԱԱԾ կողմից հրապարակված տեսանյութի վերաբերյալ։ «Հրապարակվեցին փաստեր, սեփականության օբյեկտներ, որոնք որևէ կապ չունեին այսօրվա միջնորդության հետ, ո՞րն էր սրա իմաստը, արդյոք չեք համարո՞ւմ մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում»,-հարցրեց նա: Դատախազը պատասխանեց, որ չգիտի՝ որ հրապարակումը նկատի ունի, բայց եթե կոնկրետ օբյեկտների ու խնդիրների […]
11:15 16.06.2020
Ծառուկյանին առնչվող գործը շինծու է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։ Նա հայտարարեց, որ կուսակցության հիմնադիր անդամներից է, բայց գործում հիշատակվող մարդկանց չի ճանաչում։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ պատասխանեց, որ կարծում է՝ Էնֆիաջյանը նույնպես իրեն հայտնի տեղեկությունները ոչ թե ԱԺ ամբիոնից, այլ քննիչներին հայտնելու հնարավորություն կունենա։ Ինչ վերաբերում […]