17:19 17.06.2020
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի այն հարցին, թե արդյոք կառավարությունը այս պահին հաշվարկ կատարել է գործազրկության ընդհանուր թվերի վերաբերյալ, ի՞նչ վիճակում է գտնվում երկիրը աղքատության առումով, և արդյոք կառավարությունն ունի՞ այն մարդկանց քանակը, որ կորոնավիրուսի այս շրջանում կորցրել են աշխատանքը, պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Այս պահին դեռևս գնահատականներ տալը դեռ վաղ է։ […]
17:10 17.06.2020
«Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ ցանկացած կասկած, կապված վրացի լրագրող Գիորգի Գաբունիայի նկատմամբ մահափորձ կատարելու մասին, անհեթեթություն է և չի համապատասխանում իրականությանը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր տելեգրամ-ալիքում հերքել էր մեղադրանքները, թե ինքը ցանկանում է ոչնչացնել Գեորգի Գաբունիային, որը «Ռուսթավի-2» հեռուստաալիքով 2019թ. անպարկեշտ վիրավորանքներ էր հնչեցրել Ռուսաստանի նախագահ […]
17:07 17.06.2020
Կառուցողական մոտեցում ցուցաբերել և ի վերջո հրապարակային համաձայնել իմ բանաձևի հետ, որ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: «Այն բովանդակությունը, որ մեր կառավարությունը 2018 թվականից հետո դրել է Ղարաբաղի հարցի ու տարածաշրջանային քաղաքականության հիմքում, […]
17:05 17.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների լսումները: Այսօր ներկայացվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կատարած աշխատանքները: Նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը շարունակական բարձրացվել է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները: Նախարարության հետազոտության և առաջարկի հիման վրա 2020 թվականից նվազագույն աշխատավարձ […]
17:02 17.06.2020
Ֆիրդուսի թաղամասի տարածքը ճանաչվել է գերակա շահ, 2015-ին մշակվել է կառուցապատման հայեցակարգ, որը հաստատվել է քաղաքաշինության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի կողմից: Այս մասին ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ, հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Հեղափոխությունից առաջ կառուցապատողներին տրված են եղել լոտերի ճարտարապետահատակագծային առաջադրանքները, որտեղ նշված է եղել հարկայնությունն ու կառուցապատման տոկոսը»,- ասաց նա: Նա նշեց, որ հեղափոխությունից […]
16:46 17.06.2020
Հնդկական բանակը բարձր կարգի պատրաստվածության ռեժիմ է հայտարարել Չինաստանի հետ սահմանին՝ լարվածության աճի պայմաններում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հնդկական զինված ուժերում աղբյուրներին: Հնդկաստանի Լադակխ թաղամասում՝ Չինաստանի հետ սահմանին, հունիսի 15-ին միջադեպ է տեղի ունեցել Չինաստանի և Հնդկաստանի զինվորականների միջև: Ըստ չինացի զինվորականների՝ հնդկական զորքերը կրկին խախտել են իրենց պայմանավորվածությունը և ապօրինի […]
16:38 17.06.2020
Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Մայիսի 29-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը, որը վարում […]
16:30 17.06.2020
Ամերիկացի գեներալը Բեն Հոջեսը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անակլիայի նավահանգստի շինարարության նախագիծը չի իրականացվել Կրեմլի պատճառով: Միաժամանակ վստահեցրել է, որ եթե Վրաստանի կառավարությունը ցանկանա նավահանգիստ կառուցելու նպատակով ավելի շատ արևմտյան ներդրումներ ներգրավել, Արևմուտքը շահագրգիռ կլինի պաշտպանել Վրաստանը: «Իրականում խոշոր ներդրողները այժմ զգուշավոր են, քանի որ տարածաշրջանում կառավարությունը թափանցիկ չէ, նրանք հիմքեր չունեն […]
16:15 17.06.2020
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը չեղյալ է հայտարարել ԽՍՀՄ-ի և ՌԽՖՍՀ-ի ավելի քան 450 հնացած ակտ: Նշվում է, որ դրանք ուժը կկորցնեն 2020 և 2021 թվականներին: Այդ փաստաթղթերն ընդունվել են 1946-1991թթ.: Խոսքը սառնարանների վերանորոգման և թիթեղյա տարաների պատրաստման կանոնների, մսի չորացման նորմերի և այլնի մասին է ։
16:05 17.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Այստեղ նախորդիվ կատարված մշտադիտարկումներից և ստուգայցերից հետո, ըստ դիտարկումների, իրավիճակը զգալիորեն փոխվել է․ տնտեսավարողներն առավել իրազեկ են ու տեղեկացված պարետի սահմանած անվտանգության կանոններին՝ կանխելու կորոնավիրուսի հետագա տարածումը, նաև առավել բարեխիղճ են դրանց պահպանման հարցում։ Առավել զգուշավոր ու բարեխիղճ են այս […]
15:18 17.06.2020
Քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարը շրջանառության մեջ է դրվել մեր կողմից մոտ 1 ամիս առաջ: Այդ մասին լրագրողներին ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ քիչ առաջ ստացել են այդպիսի հանձնաժողով ստեղծելու մասին գրություն: Նա նշել է, որ իրենցից հետո այդպիսի կոչ խորհրդարանական ուժերին արել է Վանեցյանը, և այսօր արդեն այդ գործընթացը նախաձեռնել է «Բարգավաճ […]
14:53 17.06.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացվում է, որ համաձայն ՀՀ պարետի 11.06.2020թ. թիվ 132-Ն որոշման՝ հունիսի 12-ից Մեղրիի մաքսային կետ-բաժինը Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մասնավորապես՝ Իրանի և Հայաստանի […]
14:52 17.06.2020
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր շարունակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Հիշեցնենք՝ պաշտպանները մայիսի 13-ին միջնորդել էին ընդհանուր իրավասության դատարանին՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ փոխել կամ վերացնել Քոչարյանի խափանման միջոցը՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, կիրառել գրավ […]
14:00 17.06.2020
Հունիսի 24-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա շքերթին մասնակցելու համար Ռուսաստան են ժամանել 12 երկրների զինվորականներ: Այդ մասին Красная звезда թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Օլեգ Սալյուկովը, որը կղեկավարի հանդիսավոր երթը: Խոսքը Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների մասին է: Վլադիմիր Պուտինը […]
13:58 17.06.2020
Քաղաքական դաշտը, մասնավորապես, ընդդիմադիր դաշտը պետք է լինի նոր մարդկանցով լցված, նոր քաղաքական ուժերից, որոնք որ ինչ-որ ընտրության ժամանակ կփոխարինեն այսօրվա իշխանությանը: Այդ մասին նշել է Ալեն Սիմոնյանը: Իսկ «Բարգավաճ Հայաստանի» գործելաոճի մասին հարցին ի պատասխան՝ Սիմոնյանը նշեց, որ ընտրվել է այլ մարտավարություն: «Արվում է ամեն ինչ: Դահլիճից դուրս գալ, գնալ՝ չհասկանալով, որ դահլիճից դուրս […]
13:55 17.06.2020
«Վրաստանը Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցն է»,- Twitter-ի իր պաշտոնական էջում արված գրառմամբ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անդրադարձել է ԱՄՆ սենատոր Դևիդ Փերդյուի հետ ունեցած հեռախոսազրույցին: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ «Ես զրույց ունեցա սենատոր Դևիդ Փերդյուի հետ մեր երկու մեծ ժողովուրդների միջև եղած սերտ համագործակցության և Վրաստան-ԱՄՆ գործընկերության աճող դինամիկայի մասին. գործընկերություն, որ երբևէ ավելի […]
13:46 17.06.2020
Հիմա միակ խնդիրը, միակ ցավոտ բանը, որը ես կարող եմ նշել, այն է, որ այս պահի դրությամբ միայն այս դեպքն է բացահայտվել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընտրակաշառքներին: «Որևէ մեկի մոտ կասկած չլինի, որ բոլոր դեպքերը նույնպես բացահայտվելու են: Այս դեպքը բացահայտվել է, ի դեպ, մեր կառավարության անդամի հետ կապված […]
13:36 17.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ երեկոյան ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության գործողությունների ընթացքում, հրմշտոցի հետևանքով տուժեցին լրագրողները, խոչընդոտվեց լրագրողների մասնագիտական աշխատանքը, ինչն անթույլատրելի է, չնայած որևէ դիտավորություն կամ հատուկ լրագրողների դեմ ուղղված գործողություն առկա չէր։ Ներողություն եմ խնդրում տուժած իմ բոլոր նախկին գործընկերներից և ակնկալում եմ ըմբռնում, […]
13:26 17.06.2020
Անձամբ ես գերազանց եմ համարում այդ նախաձեռնությունները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից արված հայտարարություններին: «Եթե, օրինակ՝ քննիչ այդ հանձնաժողովը ստեղծվի, մենք կկարողանանք քննել նաև այն լուրերը, որ տարածվում են առ այն, որ ձեր նշած կուսակցությանը մերձ խմբեր տարածում են լուրեր, թե իբր կորոնավիրուս իրականում […]
13:04 17.06.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը (սահմանված է ՀՀ կառավարության 15.06.2020թ. թիվ 963-Լ որոշմամբ): 21-րդ միջոցառման նպատակն է՝ օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող), միևնույն ժամանակ՝ 2020 թվականի մայիս ամսին աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը […]
12:57 17.06.2020
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը շարունակելու է աշխատել նույն արդյունավետությամբ և սահմանված ծրագրով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը՝ մանրամասնելով, որ խմբակցության ղեկավարին փոխելու հարց չի քննարկվում: Նա հստակեցրել է նաև Գագիկ Ծառուկյանի դատական նիստի անցկացման վայրը և ժամը: »Դատական նիստը տեղի է ունենալու Շենգավիթի դատարանում, երեկոյան՝ ժամը 19.00-ին»:
12:40 17.06.2020
Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասաց, որ դեռևս 10 օր առաջ ԲՀԿ-ն գրավոր դիմում է ներկայացրել պարետատուն՝ համավարակի հետ կապված մանրամասներ ճշտելու համար: «Դեռևս 10 օր առաջ ԲՀԿ-ն գրավոր դիմում է ներկայացրել պարետատուն, որտեղ մենք ուզում ենք հասկանալ և մեր ժողովրդին ներկայացնել, թե ինչ գործունեություն է ծավալել պարետատունը, ինչ […]
12:28 17.06.2020
ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործն այսօր սկսվեց լարված մթնոլորտում: Նախ՝ 20 րոպե ուշացած ներկայացավ պաշտպան Տիգրան Եգորյանը: Դատավոր Մեսրոպ Մակյանն արձանագրեց, որ Եգորյանը հերթական անգամ ուշացել է այն դեպքում, երբ դատարանը պետք է հարցաքննի հենց Եգորյանի միջնորդությամբ դատակոչված՝ քրեական գործից անջատված մասով ամբաստանյալներին: Եգորյանն ասաց, որ […]
12:20 17.06.2020
Թուրքիայի իշխանությունը երկրի 81-ից 42 նահանգում կրկին պարտադիր է դարձրել հասարակական վայրերում դիմակներ կրելը: Այդ մասին հայտնել է Associated Press-ը: Թուրքիայի aռողջապահության նախարար Ֆաhրեդդին Կոկը նշել է. «Մեր մարզային սանիտարահիգիենիկ հանձնաժողովները շարունակում են որոշումներ ընդունել, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելուն, հատկապես այն քաղաքներում, որտեղ կա վարակի դեպքերի աճ»: Մյուս նահանագներում քաղաքացիները դիմակ պարտավորվում […]
12:13 17.06.2020
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Նուրլան Նիգմատուլինի մոտ նոր կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունից: Ինչպես հայտնի է դարձել, նա հունիսի 16-ին անցել է COVID-19-ի հերթական թեստը, որը դրական է եղել: Նուրլան Նիգմատուլինն ինքնամեկուսացման որոշում է կայացրել: Նա շարունակում է աշխատել հեռակա կարգով:
12:00 17.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ շնորհակալություն հայտնելով հակահամաճարակային կանոնները պահպանելու համար: Գրառման մեջ մասնավորապես նշված է. «Եվս մեկ այդպիսի տաքսի և նորից շնորհակալություն: Բայց կրկին ուզում եմ ընդգծել, սիրելի հայրենակիցներ, որ այսօր մեր վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են, «բիսեդկաները», բնակելի շենքերի ներսում մեզ հայտնի շփումները՝ հակահամաճարակային կանոնների չպահպանմամբ: […]
11:58 17.06.2020
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Ուկրաինայում Իրանի դեսպանությունն ուկրաինական SkyUp ավիաընկերության հետ հունիսի 20-ին՝ ժամը 15։10-ին, Կիև-Երևան չարտերային չվերթ է կազմակերպում՝ Իրանի քաղաքացիներին Կիև-Երևան-Թեհրան երթուղիով տեղափոխելու համար։ Ինքնաթիռում սահմանափակ քանակությամբ տեղեր կլինեն նաև Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների համար։ Հայաստանում կարանտինային միջոցառումները պատշաճ կերպով ապահովելու նպատակով տոմսերը կվաճառվեն միայն ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի կողմից կազմած […]
11:40 17.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին՝ Ազգային տոնի առթիվ։ Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսլանդիայի ժողովրդին Իսլանդիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։ Հայաստանը լիահույս է, որ Իսլանդիայի հետ հաստատված կառուցողական երկխոսությունը հիմք կծառայի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների բացահայտման և համագործակցության զարգացման համար։ Մաղթում եմ Ձերդ […]
11:33 17.06.2020
Հունիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18033 դեպք, որոնցից 6814-ն` առողջացած, 302-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10818 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 87600 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 544 նոր դեպք և 243 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 […]