11:10 16.06.2020
Գագիկ Ծառուկյանի աջակիցները, որոնք այսօր առավոտից հավաքվել էին ԱԺ–ի դիմաց, ոստիկանական մեծաթիվ ուժերի տեղակայումից, ապա մի քանի հոգու բերման ենթարկելուց հետո, տեղափոխվեցին հարևանությամբ գտնվող Սիրահարների այգի։ News.am-ի հաղորդմամբ՝ ոստիկանները շրջափակել են այգու բոլոր մուտքերը։ Նշվում է, որ ԱԺ հարակից տարածքներում մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված։
11:04 16.06.2020
Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվում է ոչ միայն կաշառք տալը, այլև այդ կաշառքը ստանալը։ Այս պնդումից հետո ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը գլխավոր դատախազին հարցրեց՝ արդյո՞ք պատասխանատվության կանչվել են կաշառք ստացած մարդիկ։ Դատախազն ասաց, որ դեռ պատասխանատվության կանչվողներ չեն եղել, բայց լինելու են։ Նա բացատրեց, որ օրենսդրությունը նախատեսում է այդպիսի գործընթաց։ Սակայն ըստ Դավթյանի՝ հանրային վտանգավորության տեսանկյունից […]
11:03 16.06.2020
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդության մեջ հիշատակվում է նաև Սեդրակ Առուստամյանի անունը։ Վերջինս, ըստ դատախազի միջնորդության, մասնակցել է որպես ընտրակաշառք գումարների տրամադրմանը։ Առուստամյանի դուստրը՝ պատգամավոր Նորա Առուստամյանը, այսօր Ազգային ժողովում դատախազին հարցրեց, թե ինչո՞ւ իր հորը մինչև հիմա չեն հարցաքննել։ Պատգամավորը վստահեցրեց, որ եթե առերես հարցաքննություն լիներ, ապա այդ վարկածը կմերժվեր։ «Հատո՞ւկ […]
10:46 16.06.2020
Ազգային ժողովում գլխավոր դատախազի ելույթից հետո ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ Արթուր Դավթյանին չի հաջողվելու համոզել, որ նշված գործով Գագիկ Ծառուկյանին մեղադրելու որևէ փաստական հիմք կա։ Դավթյանն արձագանքեց, որ ինքը խորհրդարանում է հենց այդ համոզմունքն առաջ մղելու համար ու դրա նպատակով ներկայացրել է փաստերի մի փոքր մասը, որոնք հիմնավորում են գործի հետ Ծառուկյանի […]
10:42 16.06.2020
Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և մեղադրանք առաջադրելու հարցը քննարկելու ժամանակ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը գլխավոր դատախազին հարցրեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ միայն ԲՀԿ կողմից և միայն 2017 թվականին բաժանված ընտրակաշառքի դեպքերն են հայտնաբերել։ Թանդիլյանը հարցրեց՝ այլ կուսակցությունների, օրինակ, ՀՀԿ-ի կողմից նման գործողություններ ինչո՞ւ չեն փնտրել։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարզաբանեց, որ հատուկ […]
10:38 16.06.2020
Ազգային ժողովում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար հիմքեր ներկայացնելիս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատմեց հիմքերի մասին, որոնք վերաբերում էին 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի բաժանման դեպքերին։ Դավթյանը, սակայն, պնդեց, որ փաստական տվյալներ ունեն, որ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նման գործողություններ արել է նաև նախկինում։ Դատախազը, մասնավորապես, հիշատակեց, որ Երևանի ավագանու […]
10:35 16.06.2020
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողով է ներկայացրել միջնորդություններ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու համար թույլտվություն ստանալու համար։ Այժմ նա խորհրդարանին է ներկայացնում Ծառուկյանին անձեռնմխլիությունից զրկելու և կալանավորելու հիմքերը։ Առաջին դրվագով Դավթյանը պատմեց, որ ՀՀ քաղշին կոմիտեի ղեկավարի ներգրավմամբ գործի ընթացքում հայտնաբերվել են ընկերություններից մեկի փաստաթղթեր, որոնց մեջ հիշատակվում են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների […]
10:34 16.06.2020
ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության տարածքում: Վերջին շաբաթվա ընթացքում փրկարարները կատարել են 8742 վարակազերծում հանրային նշանակության տարբեր վայրերում, որից 5759-ը՝ մարզերում, 2983-ը՝ Երևանում։ Վարակազերծվում են նաև բնակելի շենքեր, վերելակներ, անհրաժեշտության դեպքում միևնույն տարածքում վարակազերծումն իրականացվում է մի քանի անգամ։ ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, […]
10:18 16.06.2020
Ազգային ժողովում սկսվեց այսօրվա հերթական նիստը, դրա օրակարգում կատարվելու են փոփոխություններ։ Այդ փոփոխություններով ԱԺ օրակարգ է ներառվելու նաև խորհրդարանի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազը։ Միջնորդությունների փաթեթի համաձայն՝ խորհրդարանը պետք է թույլ տա, որ Ծառուկյանը զրկվի անձեռնմխելիությունից ու կալանավորվի։
10:17 16.06.2020
ԱԺ-ն սկսել է հերթական նիստի աշխատանքները, որի օրակարգում, հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է: Մինչ այդ, կարգի համաձայն՝ պետք է քննարկվեին բացասական եզրակացություն ստացած նախագծերը: Դրանք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգտամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած նախագծերն էին: Քննարկման ժամանակ ձայն տրվեց հիմնական զեկուցողին՝ Միքայել Մելքումյանին, ով հրաժարվեց ներկայացնել հարցերը: Երկու նախագծերն էլ քվեարկվեցին առանց զեկուցման, իսկ […]
10:15 16.06.2020
Ազգային ժողովի այսօրվա նիստը պետք է սկսվեր հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած նախագծերի քննարկմամբ։ Սակայն քննարկում այդպես էլ տեղի չունեցավ։ Երկու նախագծերի հեղինակն էլ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էր, որը երկու նախագծի դեպքում էլ հրաժարվեց ելույթ ունենալ իր նախագծերի վերաբերյալ։ Այլ ելույթներ նույնպես չեղան, քննարկումները դրանով սպառվեցին։ Երկու նախագծերն էլ վերջնականապես մերժվեցին։
09:32 16.06.2020
Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները՝ կապված կորոնավիրուսի բռնկման հետ, որոշել են սահմանափակել Պեկինի ավտոմոբիլային հաղորդակցությունը երկրի այլ շրջանների հետ։ Խոսքը վերաբերում է նաև տաքսիներին։ Քաղաքից դուրս եկող ճանապարհներին կտեղակայվեն անցակետեր, փոխանցում է «Интерфакс»-ը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել Պեկինի շուկայում. Հարավային Ֆենթայ շրջանում ռազմական դրություն է հայտարարվել։ Ըստ տեղի լրատվամիջոցների՝ կորոնավիրուս է հայտնաբերվել […]
09:04 16.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԱԱԾ-ի տեսանյութը՝ կից գրելով․ «Ժողովրդի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու (եւ ընդհանրապես՝ կոռուպցիայի, չարաշահումների, հարկեր վճարելուց խուսափելու եւ այլ) բոլոր դեպքերը պետք է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով քննվեն եւ հանգեն օրենքով նախատեսված արդյունքի: Ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունի: Բոլորը հավասար են օրենքի առաջ»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2666669810320064?__xts__[0]=68.ARDNdPbAvMAyNbxV5oXCXEaWPC4Mwfzd8Bko3jJQYk_hpxt32F53xrhV9ON8UQMdSA0YfGbM8VdX-EXWBJU2WcviU07tX3EOE809hCzQVadm87PlDrXYaUe5PnPx9mkE263FvOJpSWJwXKgYyheQYbmmWJExvPqC4UvPCtgHCSECsaPg8Or6yth4b1PTbAVFuhPjqSGxlSYH9QMOrejV9Y-zVsp6gvT5jCax-HrGdqNnbZKhtWnCFv_iw0TKlhg8i8Xt0GBJzSeAIAZJv0j8_y6iDNT-0wtSgVWC88zsd-G8_idGVZ3e_GxNSdKn4TiTkG23UKxMZMeRvSQ78ivoSj4e5wLF&__tn__=-R
23:56 15.06.2020
The Sun պարբերականի լրագրողները պարզել են, թե ամսական որքան գումար են ծախսում Քարդաշյան քույրերն իրենց արտաքինի վրա: Պարզվել է, որ նրանք ամենևին չեն խնայում իրենց վրա: «Ամենաթանկարժեքը» Քիմն է: Նա ամսական իր արտաքինի վրա ծախսում է 130.000 ֆունտ սթեռլինգ: Այդ գումարի մեծ մասը վճարում է անձնական ֆիտնես մարզչին, Քիմը մարզվում է շաբաթական 6 օր 2-ական […]
22:40 15.06.2020
Հունիսի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակապի ձևաչափով զրույց ունեցավ Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Օլեգ Ցուլեայի հետ: Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր մոլդովացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով այդ կարևոր առաքելությունում։ Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-տնտեսական մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ: Անդրադառնալով […]
21:41 15.06.2020
ԱՄՆ Օհայո նահանգի Պորտլենդ քաղաքում բողոքի ակցիաների մասնակիցները տապալել են ԱՄՆ հիմնադիրներից մեկի՝ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի արձանը, հաղորդում է OregonLive-ը: Ակցիայի մասնակիցներն արձանի վրա գրել են՝ «ստրկատեր», դրանից հետո պարանների օգնությամբ տապալել այն: Բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 1000 մարդ: Թոմաս Ջեֆերսոնը Անկախության մասին հռչակագրի հեղինակներից մեկն է: Իսկ ավելի վաղ, հիշեցնենք, ցուցարարները […]
21:09 15.06.2020
ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութին։ «Այսօր ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է ինձ հետ կապված մի գրություն՝ կապելով այն 2017 թվականի ընտրությունների հետ։ Առաջարկում եմ մինչ բարի համբավս ստվերելու փորձեր անելը ԱԱԾ֊ում աշխատող գրագետ մարդկանց ստուգել նյութը։ Կոնկրետ ՝ 2017 թվականին չի եղել «Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական […]
21:02 15.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ նիստ է արել և մոտ երկու ժամ տևած քննարկումից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին տեղեկացրել է, որ անդրադարձել են վաղը մեկնարկող լիագումար նիստի օրակարգին, այդ թվում՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու դատախազի միջնորդագրերին: Մակունցը, սակայն, ավելին չի մանրամասնել, ասել է, որ իրենց դիրքորոշումը կարտահայտեն […]
20:45 15.06.2020
Դանիայի խորհրդարանը հավանություն է տվել բնակիչներին կորոնավիրուսի համավարակի հետևանքով տնտեսական ճգնաժամի պայմաններում ֆինանսական օժանդակություն ցույց տալու որոշմանը: Ոչ ուշ, քան մինչև հոկտեմբեր բնակիչները կստանան մոտ 2,86 հազար դոլար, հաղորդում է ТАСС-ը: Ընդհանուր առմամբ, երկրի իշխանությունները կծախսեն 60 մլրդ կրոն, որը հավասար է 89.04 մլրդ դոլարի: Այդ գումարը պետք է վերադառնա երկրի տնտեսություն՝ այն աշխուժացնելու նպատակով: […]
19:32 15.06.2020
«Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հերքելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե իր մոտ հաստատվել է կորոնավիրուս: «Իմ և դստերս թեստը ԲԱՑԱՍԱԿԱՆ Է։ Ցավոք, ծնողներիս մոտ է հաստատվել վիրուսի թեստը (առանձին են ապրում, շփվել ենք՝ խստորեն պահպանելով բոլոր կանոնները), հայրս, քանի որ ունի խրոնիկ հիվանդություններ, հոսպիտալացված է, մայրս թոքաբորբ ունի, […]
19:30 15.06.2020
Պաշտոնական Անկարան արգելափակում է ՆԱՏՕ-ի նոր պաշտպանական ծրագրերի իրականացումը Արևելյան Եվրոպայում: Այս մասին հայտնում է գերմանական Sueddeutsche Zeiting պարբերականը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին: Ըստ նրանց տվյալների՝ Թուրքիան պատրաստ է վերանայել իր դիրքորոշումը, եթե քրդական խմբերի Դեմոկրատական միությունը՝ PYD-ը և Ազգային ինքնապաշտպանական ջոկատները ճանաչվեն ահաբեկչական կազմակերպություններ: ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ համաձայն չեն այդ պայմանի հետ, նշում է […]
19:09 15.06.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր շարունակել են ստուգայցերը հանրապետությունում գործող սննդի շղթայի օպերատոր հանդիսացող տնտեսավարողների մոտ: Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում արված ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել են հիմնականում ջերմաչափման և ախտահանման մատյանների լրացման շեղումներ, որոնք արձանագրվել են: Հացի արտադրություններից մեկում բացակայել է նաև փակ աղբամանը՝ նախատեսված ձեռնոցների և դիմակների համար: Մի քանի հանրային […]
19:08 15.06.2020
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 13.06.2020-ի դրությամբ կայացվել է 2873 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 13.06.2020-ի դրությամբ իրականացվել է 27902 ստուգում, որից միայն 466-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության […]
19:07 15.06.2020
Պուտինը կարևոր է համարել այն, թե որքան շոշափելի և ժամանակին է եղել աջակցությունը երկրի քաղաքացիներին, ընտանիքներին, ձեռնարկություններին։
18:55 15.06.2020
Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հրապարակել է Հայաստանի տարբեր մարզերում, տեսարժան վայրերում արված մի քանի լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ շրջում, շփվում միմյանց հետ առանց դիմակների: Վարչապետը ևս մեկ անգամ կոչ արեց կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորություն: «Ինքս ինձ […]
18:46 15.06.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. փետրվարի 1-ին հարուցված և վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական […]
18:45 15.06.2020
The Washington Post պարբերականը, վկայակոչելով լրագրող Մերի Ջորդանի գիրքը, գրում է, որ ԱՄՆ 45-րդ նախագահի տիկինը՝ Մելանյա Թրամփը, ամուսնու երդմնակալության արարողությունից հետո չի շտապել տեղափոխվել Սպիտակ տուն ամուսնական պայմանագրի վերանայման պատճառով: Ջորդանը Մելանյայի մասին պատմող գրքում՝ The Art of Her Deal: The Untold Story of Melania Trump-ում հավաստիացնում է, որ ԱՄՆ առաջին տիկինը որոշել էր […]
18:36 15.06.2020
Գյումրիում ընթացիկ նորոգման, այսինքն՝ փոսալցման ծրագրում այս տարի 55 փողոց է ընդգրկված: 120 մլն դրամով քաղաքապետարանը երթևեկելի վիճակի է բերելու կենտրոնական ու երկրորդային փողոցներ: Այս շարքում կան այնպիսիք, որոնք ընդգրկված են հիմնանորոգման ծրագրերում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու համայնքային զարգացման հիմնադրամի վերանորոգման ծրագրերում մի շարք փողոցներ ու հրապարակներ են ընդգրկված, բայց շինաշխատանքների մեկնարկի ժամկետներն […]