TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը  շնորհակալություն է հայտնել Լուիզ Մուշիկիվաբոյին՝ Հայաստանի հանդեպ ՖՄԿ ցուցաբերած համերաշխության և աջակցության համար

08:20 07.11.2024

Ֆրանսիայում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը քաղաքավարական հանդիպումներ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ, հայտնում են Ֆրանսիայում Հհ դեսպանությունից։ «Դեսպանը շնորհակալություն է հայտնել Լուիզ Մուշիկիվաբոյին՝ Հայաստանի հանդեպ ՖՄԿ ցուցաբերած համերաշխության և աջակցության համար։ Գլխավոր […]

̰
Հայկական լոբբին ԱՄՆ կոնգրեսի ընտրությունների արդյունքներն իր համար շատ հաջող է համարում

23:16 06.11.2024

ԱՄՆ-ում երեկ տեղի են ունեցել նաև խորհրդարանական ընտրություններ: Ինչպե՞ս են գնահատում Կոնգրեսի ընտրությունները ամերիկահայերը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «ԱՄՆ-ում միշտ հայերի համար ավելի կարևոր են եղել հենց խորհրդարանական ընտրությունները, քանի որ հայկական լոբբիստական կազմակերպությունները միշտ կարողացել են ազդել Վաշինգտոնի վարած քաղաքականության վրա՝ հենց հայամետ կոնգրեսականների միջոցով»: Հայամետ քանի՞ կոնգրեսական ու հայազգի կոնգրեսականի […]

̰
Թրամփի հաղթանակը ի՞նչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա. մեկնաբանություններ ԱՄՆ-ից

22:24 06.11.2024

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` ԱՄՆ-ի 47-րդ նախագահը հանրապետական Դոնալդ Թրամփն է: Ի՞նչ ազդեցություն կարող է ամերիկացիների այս ընտրությունն ունենալ աշխարհում տեղի ունեցող զարգացումների և հատկապես Հարավային Կովկասի վրա: Թեմայի շուրջ «Հեռանկար» ծրագրում հարցերին ԱՄՆ-ից պատասխանել է քաղաքագիտության դոկտոր, Լոս Անջելեսի հայ համայնքի հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանը:  

̰
Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին

19:37 06.11.2024

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Վաշինգտոնի Կապիտոլիումում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է USA Today-ը։ Արարողության ընթացքում նախագահը հանդիսավոր պայմաններում կխոստանա ծառայել երկրին և ժողովրդին, ինչպես նաև հանդես կգա ելույթով: Նախատեսված են նաև տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ հանդիսավոր շքերթ և պարահանդես: Ավանդույթի համաձայն՝ այդ օրը նորընտիր նախագահն […]

̰
Պեսկովը չգիտի՝ արդյո՞ք Պուտինը կշնորհավորի Թրամփին

19:06 06.11.2024

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ չգիտի, թե արդյո՞ք ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը կշնորհավորի Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «Ես դեռ չգիտեմ Թրամփին շնորհավորելու Պուտինի մտադրության մասին»,- ասել է Պեսկովը լրագրողներին: Նա հիշեցրել է, որ խոսքը ոչ բարեկամ երկրում ընտրությունների մասին է, որը ներգրավված է Ուկրաինայի շուրջ հակամարտությունում։

̰
Վուչիչը հույս ունի, որ Թրամփը կփորձի խաղաղության հասնել Ուկրաինայում

17:33 06.11.2024

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Թրամփը կփորձի խաղաղության հասնել Ուկրաինայում։ «Ես ակնկալում եմ, որ նախագահ Թրամփը կփորձի հասնել խաղաղության Ուկրաինայում, վստահ եմ, որ «խաղաղություն» բառն այլևս այդքան անընդունելի չի լինի աշխարհում…։ Համոզված եմ, որ ԱՄՆ նախագահը, ես դա գիտեմ առաջին ձեռքից, ոչ թե լրատվամիջոցներից, կառաջարկի և կփնտրի լուծում, որը […]

̰
ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները կհանդիպեն դեկտեմբերին՝ Բրյուսելում

17:27 06.11.2024

Դեկտեմբերի 3-4-ը Բրյուսելի շտաբ-բնակարանում տեղի կունենա ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, չորեքշաբթի հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն 2024 թվականի դեկտեմբերի 3-4-ը՝ Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Նիստը կնախագահի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն»,- ասվում է հաղորդագրությունում:

̰
Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն. Նիկոլ Փաշինյանը՝ Թրամփին

17:16 06.11.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն Թրամփ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու առիթով։ Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը, գիտելիքները և կարողությունները լավագույն կերպով կծառայեն ԱՄՆ ժողովրդի բարեկեցության ապահովմանը, ԱՄՆ շահերի առաջմղմանը և ԱՄՆ […]

̰
FT. ԵՄ-ն անհանգստացած է Թրամփի հաղթանակով

16:37 06.11.2024

ԵՄ առաջնորդները խոստացել են աշխատել Դոնալդ Թրամփի հետ, թեև ԵՄ պաշտոնյաները մտահոգված են նրա՝ Սպիտակ տուն վերադառնալու հեռանկարով։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը։ Հրատարակության համաձայն՝ «Թրամփի հերթական նախագահության հեռանկարը վախեցրել է Եվրոպային այն բանից հետո, երբ նա խոստացել է դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային և սպառնացել դադարեցնել ԱՄՆ աջակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք բավարար […]

̰
ՍԱՏՄ-ի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

16:28 06.11.2024

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՍԱՏՄ-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։ Արմեն Հայրապետյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի փետրվարի 7-ին։

̰
Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել Հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն

16:00 06.11.2024

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 6-ին քննարկել է ««Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի տեղեկացմամբ 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում ստորագրված համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ պետությունների միջեւ փողերի լվացման եւ […]

̰
Սա այնպիսի քաղաքական հաղթանակ է, ինչպիսին մեր երկիրը նախկինում չի տեսել․ Թրամփ

15:52 06.11.2024

Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում քաղաքական հաղթանակի մասին և իրեն անվանել ԱՄՆ 47-րդ նախագահ։ «Սա այնպիսի քաղաքական հաղթանակ է, ինչպիսին մեր երկիրը նախկինում չի տեսել: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ամերիկացի ժողովրդին՝ 47-րդ նախագահ ընտրվելու բացառիկ պատվի համար»,- ասել է նախագահի հանրապետական ​​թեկնածուն։ Fox News հեռուստաալիքի և The Hill թերթի կանխատեսումների համաձայն՝ Թրամփը հաղթել […]

̰
Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ

15:45 06.11.2024

Ֆրանսիայում դիվանագիտական ծառայության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ։ Սենատի նախագահի հետ հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն է հայտնել վերջինիս հայ ժողովրդի հետ բացառիկ համերաշխության և հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության խորացման ուղղությամբ նրա սկզբունքային հանձնառության համար։ Հայաստանի դեսպանն ընգծել է, որ Հայաստանին […]

̰
Գլխավոր ֆինանսական փաստաթուղթն այսօր քննարկվել է նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում

15:20 06.11.2024

Հայաստանի 2025 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն այսօր քննարկվել է նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: 2025 թվականի պետական բյուջեի նախագծի գլխավոր ցուցանիշները պատգամավորներին ներկայացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ

15:12 06.11.2024

Հանրապետական ​​կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթեց ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ավելի քան 270 ընտրիչների ձայնը, ըստ Washington Post-ի և Wall Street Journal-ի կանխատեսումների։ Ըստ Washington Post-ի՝ Թրամփն ունի 276 ընտրիչների ձայն, մինչդեռ Wall Street Journal-ը հայտնում է, որ նա արդեն ունի 277։ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատական ​​կուսակցությունը ներկայացնում է փոխնախագահ […]

̰
Ֆիդանը կարծում է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կկանխեր Brexit-ը

15:10 06.11.2024

Մեծ Բրիտանիան չէր լքի Եվրամիությունը, եթե Թուրքիան այն ժամանակ անդամակցեր ԵՄ-ին։ Նման կարծիք է հայտնել հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը։ «Եթե Թուրքիան լիներ ԵՄ-ում, ապա Brexit չէր լինի, Մեծ Բրիտանիան դուրս չէր գա ԵՄ-ից: Եվրամիությունը կարող էր դառնալ նաև ծանրության կենտրոն անվտանգության տեսանկյունից»,- ասել է նա: Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս է եկել 2020 […]

̰
Ֆոն դեր Լայենը շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ

15:04 06.11.2024

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ առաջարկելով միասին աշխատել «ուժեղ անդրատլանտյան օրակարգի ուղղությամբ»։ Այս մասին նա գրել է X-ում: «Իմ սրտանց շնորհավորանքները Դոնալդ Թրամփին: ԵՄ-ն և ԱՄՆ-ն ավելին են, քան պարզապես դաշնակիցներ: Մեզ կապում է մեր ժողովուրդների իրական գործընկերությունը, որը միավորում է 800 միլիոն քաղաքացիների: Այսպիսով, […]

̰
Նախատեսվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանին տրամադրել 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ

14:48 06.11.2024

Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ` Քաջարանի թունելի շինարարության եւ M2 ճանապարհի շուրջ 4 կմ հատվածի վերակառուցման ինժեներաշինարարական աշխատանքների իրականացման համար: Ծրագիրը համաֆինանսավորվելու է Հայաստանի կողմից` 194 մլն 259 ԱՄՆ դոլարի չափով: «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական […]

̰
ՀԱՄԱՍ-ը պահանջում է, որ ԱՄՆ նոր վարչակազմը դադարեցնի Իսրայելին աջակցությունը

14:40 06.11.2024

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, ամերիկյան նոր վարչակազմից պահանջել է դադարեցնել Իսրայելին աջակցելը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական տելեգրամյան ալիքում։ «Մենք պահանջում ենք դադարեցնել Իսրայելին աջակցությունը ռազմական և քաղաքական ոլորտներում, ինչպես նաև կոչ ենք անում ԱՄՆ նոր վարչակազմին ճանաչել Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքները»,- ասվում է փաստաթղթում։ ՀԱՄԱՍ-ն ընդգծել է, […]

̰
Առաջարկվում է պարզեցնել դեբիտորական պարտավորություններն անհուսալի ճանաչելու հետ կապված վարչարարությունը

14:34 06.11.2024

Գործող կարգավորումներով շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամուտից նվազեցվում են անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար պահուստին կատարվող մասհանումները: 100 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի՝ դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելու օրվանից: Առաջարկվում է բարձրացնել 100.000 դրամի շեմը՝ սահմանելով 300.000 […]

̰
Քննարկվել է ՀՀ-ում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ներդրմանն ու զարգացմանը վերաբերող նախաձեռնությունը

14:26 06.11.2024

««ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ներդրմանն ու զարգացմանը: «5G տեխնոլոգիայի ներդրման համար անհրաժեշտ է որոշակի ռադիոհաճախականային տիրույթների ազատականացում: Այդ գործընթացը 2024 թվականին իրականացվել է ԲՏԱ նախարարության կողմից: 2023-ին եւս որոշակի տիրույթ ազատականացվել է»,- նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի […]

̰
ԱՄՆ-ը կարող է օգնել դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը․ Պեսկով

14:18 06.11.2024

Միացյալ Նահանգները, մասնակցելով ուկրաինական հակամարտությանը, կարող է օգնել վերջ տալ դրան, բայց արդյո՞ք դա կանի, պարզ կդառնա 2025 թվականի հունվարից հետո, երբ երկրի նոր նախագահը ստանձնի պաշտոնը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք բազմիցս ասել ենք, որ ԱՄՆ-ն ի վիճակի է նպաստել այս (ուկրաինական) հակամարտության ավարտին»,- հայտարարել է […]

̰
«Շնորհավորում եմ ընկերոջս»․ Էրդողանն արձագանքել է նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակին

14:02 06.11.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ նրան անվանելով իր ընկերը։ Նա նաև քաղաքական գործչին հիշեցրել է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական գործողությունները դադարեցնելու խոստման մասին, հայտնում է թուրքական NTV Haber հեռուստաալիքը։ «Հուսով եմ, որ տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերն ու պատերազմները, հատկապես Պաղեստինի հարցը և ռուս-ուկրաինական պատերազմը, […]

̰
Պուտինը չի պատրաստվում շնորհավորել Թրամփին հաղթանակի կապակցությամբ

13:43 06.11.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում շնորհավորել հանրապետական ​​Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ես տեղյակ չեմ Թրամփին ընտրությունների կապակցությամբ շնորհավորելու նախագահի ծրագրերի մասին։ Չմոռանանք, որ խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որը թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ներգրավված է մեր պետության դեմ պատերազմի մեջ», – ասել է […]

̰
Կոբախիձեն հույս ունի, որ Թրամփի օրոք կվերականգնվեն Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները

13:40 06.11.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա առաջնորդական որակները կօգնեն վերականգնել երկու երկրների հարաբերությունները։ «Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին ընտրություններում իր արժանի հաղթանակի կապակցությամբ, ես վստահ եմ, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը կբարելավի գլոբալ խաղաղությունը և կօգնի վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի և Վրաստանի միջև», – գրել է Կոբախիձեն […]

̰
Եկեք միասին աշխատենք ի շահ մեր ժողովուրդների և նպաստենք գլոբալ խաղաղությանը․ Մոդին՝ Թրամփին

13:18 06.11.2024

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ ցանկություն հայտնելով ամրապնդել երկու երկրների համագործակցությունը։ Հնդկաստանի վարչապետը համապատասխան հաղորդագրություն է հրապարակել սոցցանցի իր էջում։ «Սրտանց շնորհավորում եմ իմ ընկեր Դոնալդ Թրամփին՝ ընտրություններում իր պատմական հաղթանակի կապակցությամբ։ Ես անհամբեր սպասում եմ մեր համագործակցության վերագործարկմանը՝ Հնդկաստան-ԱՄՆ համապարփակ գլոբալ և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման […]

̰
Նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները` սահմանելով գունային տարանջատում

13:06 06.11.2024

Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները միտված են կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները, ինչպես նաեւ պաշտպանելու մարդու կյանքն ու առողջությունը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 6-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ մախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: […]

̰
Զելենսկին շնորհավորել է Թրամփին «տպավորիչ հաղթանակի» կապակցությամբ

12:58 06.11.2024

Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ ընտրություններում «տպավորիչ հաղթանակի» կապակցությամբ և անձնական հանդիպման հույս հայտնել։ «Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին ընտրություններում իր տպավորիչ հաղթանակի կապակցությամբ, ես հիշում եմ մեր հրաշալի հանդիպումը նախագահ Թրամփի հետ սեպտեմբերին, երբ մենք մանրամասն քննարկեցինք Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերությունը», – գրել է Զելենսկին X-ում։ Նա ասել է, որ Կիևը […]

̰
Սա մեծագույն հաղթանակ է․ Նեթանյահուն՝ Թրամփին

12:52 06.11.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «Շնորհավորում եմ պատմության մեծագույն վերադարձի կապակցությամբ։ Սա մեծագույն հաղթանակ է։ Ձեր պատմական վերադարձը Սպիտակ տուն նոր էջ է բացում Ամերիկայի համար և նշանավորում է Իսրայելի և Ամերիկայի միջև մեծ դաշինքի հզոր վերականգնումը»,- գրել է Նեթանյահուն X-ում:  

̰
Թրամփը հայտարարել է, որ կաշխատի վերջ դնել պատերազմներին

12:26 06.11.2024

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է, որ կաշխատի «դադարեցնել պատերազմները»։ «Ես չեմ պատրաստվում պատերազմ սկսել, ես պատրաստվում եմ դադարեցնել պատերազմները», – ասել է նա՝ ելույթ ունենալով Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում: Իր ընթացիկ նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը բազմիցս խոստացել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում լուծել ուկրաինական հակամարտությունը մինչև իր երդմնակալությունը։

̰
BACK_TO_TOP