12:52 06.11.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «Շնորհավորում եմ պատմության մեծագույն վերադարձի կապակցությամբ։ Սա մեծագույն հաղթանակ է։ Ձեր պատմական վերադարձը Սպիտակ տուն նոր էջ է բացում Ամերիկայի համար և նշանավորում է Իսրայելի և Ամերիկայի միջև մեծ դաշինքի հզոր վերականգնումը»,- գրել է Նեթանյահուն X-ում:
12:26 06.11.2024
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է, որ կաշխատի «դադարեցնել պատերազմները»։ «Ես չեմ պատրաստվում պատերազմ սկսել, ես պատրաստվում եմ դադարեցնել պատերազմները», – ասել է նա՝ ելույթ ունենալով Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում: Իր ընթացիկ նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը բազմիցս խոստացել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում լուծել ուկրաինական հակամարտությունը մինչև իր երդմնակալությունը։
12:06 06.11.2024
Նոյեմբերի 6-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպմանը ևս մեկ անգամ նշվել է, որ «բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում»։ Ընդգծվել է, որ Բիշքեկում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովը ծառայում է թյուրքական պետությունների […]
11:51 06.11.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը՝ վկայակոչելով երկրի նախագահի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահի համատեղ հայտարարությունը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման վերաբերյալ։ «Նախագահները […]
11:45 06.11.2024
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի թիմն ընտրությունների ժամանակ նման տպավորիչ արդյունքների չէր սպասում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ, «քվեարկության թվերը շատ ավելի բարձր են ստացվել, քան կանխատեսվում էր»։ Fox News-ն էլ հայտնել է, որ ԱՄՆ նախագահի ընտրությունում հանրապետական Դոնալդ Թրամփը հավաքել է ընտրիչների 277 ձայն, Քամալա Հարրիսը՝ 226։
11:40 06.11.2024
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը չի բացառել, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու եվրոպական երկրների ծախսերը կարող են աճել։ «Եվրոպան Ուկրաինայի համար շատ մեծ ծախսեր է կատարել: Կախված ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքներից՝ այդ ծախսերը կարող են աճել»,- « Turkie» թերթին ասել է թուրք նախարարը:
11:36 06.11.2024
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը դարձել է պետության ընտրված ղեկավար։ «Դոնալդ Թրամփն այժմ մեր ընտրված նախագահն է, նա ընտրվել է ամերիկյան ժողովրդի կողմից»,- գրել է Ջոնսոնը X-ում:
11:24 06.11.2024
Իրանի հետ մեր երկրի կապերը արտահայտվում են տարբեր ձևաչափերում՝ երկկողմ համագործակցությունից մինչև տարածաշրջանային իրողություններ: Փոխայցելությունները մշտական բնույթ են կրում: Եվ այդ շրջանակում Հայաստանում է Իրանի Ուրբաթօրյա աղոթքի քաղաքականության խորհրդի ավագ փորձագետ, IRNA լրատվական գործակալության միջազգային հարցերով փորձագետ Մեհդի Թաբրիզին: Նա հարցազրույց է տվել «Հեռանկարում»:
10:35 06.11.2024
ԱՄՆ նախագահի թեկնածու, երկրի ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսը կարծես թե հաղթում է Վիրջինիա նահանգում պետության ղեկավարի ընտրություններում։ Այս կանխատեսումն արել է երեքշաբթի օրը Fox News հեռուստաալիքը, ինչպես նաև մի քանի այլ առաջատար ամերիկյան լրատվամիջոցներ, այդ թվում՝ Associated Press-ը, Axios պորտալը և The Washington Post-ը: Վիրջինիայում հաշվվել է քվեաթերթիկների 82,74%-ը։ Հարիսը հավաքում է ձայների 51,16%-ը, նրա […]
09:05 06.11.2024
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2025 թվականին կիրականացնի 113 միջոցառմամբ 20 ծրագիր` ծախսելով 356,3 մլրդ դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Ներկայացնելով ոլորտային բաշխվածությունը` նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ տրանսպորտի բնագավառին կուղղվի 98 մլրդ դրամ, էներգետիկայի ոլորտին` 74 մլրդ դրամ, ջրային ոլորտին` 42,2 մլրդ դրամ, տարածքային կառավարման ոլորտին` 154,6 […]
23:56 05.11.2024
ԱՊՀ երկրների ղեկավարները կհավաքվեն դեկտեմբերի վերջին՝ ամփոփելու տարվա արդյունքները և նախանշելու ապագայի պլանները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին Ռուսաստանի ղեկավարը ասել է օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը։ Պուտինը նշել է, որ ԱՊՀ երկրները «Ռուսաստանի ամենամոտ հարևաններն են, լավագույն բարեկամները, բնական ռազմավարական գործընկերներն ու դաշնակիցները»։ Նա հիշեցրել է, որ 2025 թվականին երկրները համատեղ […]
22:16 05.11.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Լյուկ Կարվունասի գլխավորած պատվիրակությանը: Ալֆորվիլը Ֆրանսիայի առավել հայաշատ քաղաքներից մեկն է, որն ակտիվորեն հանդես է գալիս Հայաստանի և հայկական օրակարգային հարցերի պաշտպանությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության և քույր քաղաքների ձևաչափով գործակցության հնարավորությունները, որոնք նպաստում են համայնքային մակարդակում կապերի ամրապնդմանը և […]
21:50 05.11.2024
Ե՞րբ կիմանանք ԱՄՆ հաջորդ նախագահի անունը. Միացյալ նահանգների ընտրությունների վերաբերյալ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը. «Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չունի ակնհայտ առավելություն, ես դժվարությամբ եմ հավատում, որ վաղն առավոտյան մենք ընտրված նախագահի անունը կունենանք: Հավանաբար որոշ նահանգներում կլինի վերահաշվարկի անհրաժեշտություն, իսկ դա նշանակում է, որ դեռ օրեր կպահնջվեն: Օրինակ՝ վերջին ընտրությունների ժամանակ […]
21:32 05.11.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի արքայազն, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդի հետ։ Արքայազնը Հայաստան է այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակներում: Ողջունելով հյուրին […]
20:08 05.11.2024
Առողջ ապրելակերպը խթանելու, մասսայականացնելու համար այս տարի էլ 5 մրցաձևերով անցկացվեցին «Վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «2024-ը մասնակիցների առումով շատ ավելի ընդգրկուն էր։ Սակայն ցուցանիշն ավելի բարելավելու համար անընդհատ նորամուծություններ են արվում, կարևորվում է աշակերտների մասնակցությունը։ Հավելյալ խթաններ Պարգևատրվում են նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչները Դպրոցները Մրցանակային տեղ զբաղեցրած դպրոցները խոշոր դրամական […]
19:07 05.11.2024
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակլ և կից գրել․ «Իմ ելույթը «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային 2-րդ համաժողովին»։
18:47 05.11.2024
Նոյեմբերի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը Կրեմլում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում իր հավատարմագրերն է հանձնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին ուղղված ելույթում Ռուսաստանի Դաշնության նախագահը ողջունել է ՀՀ դեսպանին և գոհունակություն հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն օգտվել են Կազանում կայացած ԲՐԻԿՍ+ […]
18:33 05.11.2024
Նոյեմբերի 5-ին Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները (նախագծի 11-րդ խմբագրություն): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
18:30 05.11.2024
Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները նոյեմբերի 7-ին Բուդապեշտում կքննարկեն ԱՄՆ ընտրություններից հետո անդրատլանտյան հարաբերությունները եւ Վրաստանում տիրող իրավիճակը։ Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան՝ նոյեմբերի 7-8-ը Հունգարիայի մայրաքաղաքում կայանալիք երկու հանդիպումներից առաջ։ Խոսքը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և ԵՄ 27 երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասին է: «Նույն օրը երեկոյան ժամը 20:00-ին […]
15:39 05.11.2024
Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք արել և անում ենք ամեն ինչ ադրբեջանա-հայկական հարաբերությունները կարգավորելու և Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի […]
15:32 05.11.2024
Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է իրանական վերլուծական կենտրոնների փորձագետների հետ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագիրը կրող փորձագիտական աշխատաժողովի շրջանակներում: ԱԽ քարտուղարը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և կարևորել նման աշխատաժողովների անցկացումը, որոնք միտված են ամրապնդելու քաղաքական շրջանակների և փորձագիտական […]
15:25 05.11.2024
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների, հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ «Ես բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է բանակցությունների, այլև որոշակի փուլում՝ այս հակամարտության հենց սկզբում, նա վարել է այդ բանակցությունները։ Եվ նույնիսկ մշակվել է փոխընդունելի պայմանագիր՝ նախաստորագրված ուկրաինական կողմի հետ: Սակայն ուկրաինական կողմը […]
14:47 05.11.2024
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Մոլդովայի նախագահական ընտրությունները, ասել է, որ Մայա Սանդուին չի կարող անվանել այդ երկրի նախագահ, քանի որ շատ քաղաքացիներ, նրա համոզմամբ, Սանդուի օգտին չեն քվեարկել։ «Սանդուն իր երկրի նախագահը չէ, քանի որ հենց այդ երկրում շատերը չեն քվեարկել նրա օգտին: Ինչ վերաբերում է Մոլդովայի ներկայիս ղեկավարությանը, ապա մինչ այժմ […]
14:28 05.11.2024
Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը շատ իրական է դարձել, ասում է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Այդ մասին նա հայտարարել է բելգիական Soir թերթին տված հարցազրույցում : Պաշտոնյայի խոսքով՝ ամբողջ աշխարհը ներկայումս ապրում է «չափազանց վտանգավոր պահ»։ «Երրորդ համաշխարհային պատերազմն իրական է, բայց մենք կարող ենք և պետք է խուսափենք դրանից: Պատմության ընթացքը դեռ հնարավոր է […]
13:00 05.11.2024
«ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելության եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին Երեւանում. տեղեկացրել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 5-ի նիստում քննարկման ներկայացվելով համաձայնագրի վավերացման մասին հարցը: Փաստաթղթով կանոնակարգվում է Հայաստանի եւ Ղազախստանի քաղաքացիների այցելությունների եւ պետության տարածքում գտնվելու […]
12:19 05.11.2024
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանվում են այն պետական մարմինները, որոնց ղեկավարներն Ազգային ժողով են ներկայացնում տարեկան հաղորդումներ, սակայն կարգավորումներից դուրս են մնացել մի շարք մարմիններ: ՀՀ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Արսեն Թորոսյանի, Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում եւ կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթով առաջարկվում է մի շարք մարմինների […]
11:34 05.11.2024
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հաստատել է Politico-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ սպառնալիքներ է ստացել Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պարույր Հովհաննիսյանն այս մասին խոսել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։ «Մեզ հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում հնչել են վիրավորանքներ […]
11:03 05.11.2024
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է գրեթե 83 միլիոն քաղաքացի: Այս մասին են վկայում Ֆլորիդայի պետական համալսարանի հրապարակած տվյալները։ Փորձագետների հաշվարկներով՝ երկրի 82 713 594 բնակիչ քվեարկել է ժամանակից շուտ։ Նրանցից գրեթե 45 միլիոնը անձամբ է քվեարկել ընտրատեղամասերում, մոտ 37,7 միլիոնը՝ փոստով։ Նշվում է, որ վաղաժամկետ քվեարկությանը մասնակցածների 37,8%-ը Դեմոկրատական կուսակցության անդամներ են, […]
23:44 04.11.2024
ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ սպառնալիքներ է ստացել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից, գրում է Politico-ն, փոխանցում է radar.am-ը։ «Այս դեպքից հետո Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է ներկայացրել Բրյուսելում դիվանագիտական այլ ներկայացուցչություններին, երբ իր դեսպանը պնդել է, որ ադրբեջանցի գործընկերոջ կողմից սպառնալիքներ է ստացել»,- գրում […]
23:28 04.11.2024
Վաղը Միացյալ Նահանգներում կկայանան համազգային ընտրությունները: Ամերիկացիները ընտրելու են նախագահին ու օրենսդիր մարմնի երկու պալատների անդամներին: Հարցումները ի՞նչ կանխատեսումների հիմք են տալիս: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «NBC հեռուստաալիքն այսօր հրապարակեց վերջին հարցումը, դրանից հետո այլևս հարցում չի հրապարակվելու: Շանսերը բառացիորեն հավասար են. երկու թեկնածուների օգտին էլ պատրաստ են ձայն տալ հարցվածների 49 […]