TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եկեք միասին ճանապարհորդենք մեր երկրում. Զուրաբիշվիլիի կոչը վրացիներին

18:33 15.06.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօրվանից Վրաստանում վերաբացվում է ներքին զբոսաշրջությունը: Այդ կապակցությամբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հորդորել է իր համաքաղաքացիներին այցելել բազմաթիվ տեսարժան վայրեր՝  կարևորելով նաև զգուշավորության պահպանումը: Վրաստանի նախագահն անձամբ այցելել է Ջամբակուր-Օրբելիանիների պալատ: «Բացահայտենք մեզ համար Վրաստանը: Մեկ բան, սակայն, պարտադիր է՝ պետք է ճանապարհորդել՝ պահպանելով զգուշավորությունը»,- ասել է Զուրաբիշվիլին:

̰
Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ փաստաթղթերը ԱԺ-ում են

18:31 15.06.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց. «Քիչ առաջ ստացանք գլխավոր դատախազի միջնորդությունները պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ: ԱԺ խորհուրդը քննարկեց միջնորդությունները, դրանք ընդգրկվեցին վաղվա լիագումար նիստի օրակարգ»: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Տիգրան Խաչատրյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

18:20 15.06.2020

Հունիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հանդիպումը՝ տեսակապի ձևաչափով: Հանդիպմանը մասնակցել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած մարտահրավերները և դրանց դիմակայելու հնարավորությունները, կարծիքներ փոխանակել ստեղծված իրավիճակում տնտեսական խնդիրների լուծման և Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման հնարավորությունների […]

̰
ԱԺ-ն միաձայն ընդունեց կառավարության ներկայացրած՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը

18:10 15.06.2020

Ազգային ժողովը միաձայն (94 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ) ընդունեց կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Այս օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկարողանանք կազմակերպել վաղը՝ հայտարարությունների ժամից անմիջապես հետո»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

̰
Ըստ էության՝ 30 մլրդ դրամի հարկային արձակուրդ է տրամադրվում տնտեսվարողներին. Բաբկեն Թունյան

18:09 15.06.2020

Առավոտյան ժամը 09.00-ին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ կանենք ու մինչև երկրորդ ընթերցումն այս նախագծին դրական եզրակացություն կտանք: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով քննարկվող «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: «Վաղը՝ հայտարարությունների ժամից հետո, երկրորդ ընթերցմամբ լիագումար նիստերի դահլիճում կքննարկենք սա: Խոսքն ավելի […]

̰
«Շանգրի Լա»-ն արձագանքել է ԱԱԾ-ի հայտարարությանը

18:04 15.06.2020

«Օնիրա Քլաբ» ՍՊԸ տնօրինությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ կապված «Շանգրի Լա» խաղատան առնչությամբ հրապարակված գործի վերաբերյալ ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության: Ստորև ներկայացնենք պարզաբանումն ամբողջությամբ. «Նախ ուզում ենք ընդգծել, որ Գագիկ Ծառուկյանը որևէ անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբ»  ՍՊԸ-ի գործունեության հետ այն պարզ պատճառով, որ ընկերությունը հանձնված է հավատարմագրային կառավարման, իսկ ընկերության մենեջմենթն իրականացվում է Անգլիայից […]

̰
Որոշակի արտահոսք է հավանաբար տեղի ունեցել իրավապահ համակարգից. Մակունցը՝ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին

17:49 15.06.2020

Որոշակի արտահոսք է հավանաբար տեղի ունեցել իրավապահ համակարգից, որի մասին տեղեկացել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առանձին անդամներ, գուցե միայն խմբակցության ղեկավարը և որից պաշտպանվելու առաջին քայլը  եղել է քաղաքական հայտարարությամբ հանդես գալը, որը իրենք կկարողանային որակել որպես «քաղաքական պրոցես» կամ «քաղաքական ճնշում». այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խորհրդարանում հայտարարել է ՀՀ ԱԺ «Իմ […]

̰
Արաբկիրում նախատեսվում է կառուցել ժամանակակից ճեմուղի և հեծանվային ճանապարհ

17:39 15.06.2020

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ Արաբկիրում՝ Կոմիտասից մինչև Հ. Էմին, նախատեսվում է կառուցել ժամանակակից ճեմուղի (1,2կմ երկարությամբ և մինչև 8մ լայնությամբ) և նրան զուգահեռ հեծանվային ճանապարհ (2մ լայնությամբ), որը հագեցած կլինի գեղեցիկ լուսավորությամբ, կունենա առանձնացված մանկական և առատ կանաչ տարածքներ: «Էսքիզները պատրաստ են, կայացել է նախագծման աշխատանքների […]

̰
Նախագծի ընդունումը հրատապ է. ԱԺ արտահերթ նիստի օրակարգում «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն է

17:28 15.06.2020

Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքերով՝ օրենքի նախագծի հրատապությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով: «Գործող կարգավորումներով նախատեսված է շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորություն՝ ավելացված արժեքի հարկ վճարվող համարվող տնտեսվարող սուբյեկտների համար: Գործող օրենսդրությամբ կանխավճարը հաշվարկվում է հետևյալ կանոններով՝ հիմք […]

̰
Խախտումներ և թերացումներ Մալաթիա-Սեբաստիայի տնտեսվարողների շրջանում

17:23 15.06.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերն այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էին: Թեև վերջին օրերին տնտեսավարողների մոտ խախտումների թվի նվազման միտում է նկատվում, այսուհանդերձ, այսօրվա ստուգայցերն այս վարչական շրջանի մի շարք վայրերում արձանագրեցին խախտումներ ու թերացումներ: ԱԱՏՄ աշխատակիցներն արձանագրեցին ջերմաչափերի ոչ բավարար քանակ, անհատական ախտահանիչ միջոցների և ձեռքերի չորացման համակարգի բացակայություն: Սանհանգույցում առկա չէին […]

̰
Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից. Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

17:20 15.06.2020

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 15-ին տեսակապի միջոցով մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Իր ելույթում ԱԺ նախագահն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին: «Համավարակի դեմ պայքարը պետք է ժողովուրդների հաշտեցման հնարավորություն դառնա. կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այս մտքի հետ: Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի […]

̰
Մոսկվայում ԱՄՆ նախկին զինծառայողին դատապարտել են 16 տարվա ազատազրկման ՌԴ-ի դեմ լրտեսություն անելու համար

17:11 15.06.2020

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը քննադատել է կայացված դատավճիռը։

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին

17:10 15.06.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 15-ին ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների անվտանգային ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել պարենային անվտանգության խնդիրներին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ փոխգործակցված ինտենսիվ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի ապահովել […]

̰
ԱԺ-ում դրական եզրակացություն է ստացել «ԵԱՏՄ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

17:03 15.06.2020

Այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և դրական եզրակացություն է ստացել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը: Համաձայնագրով աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձևավորվում և իրականացվում են այն պայմաններով և կարգով, որով […]

̰
Ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հատիսի պողոտան

16:53 15.06.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հատիսի պողոտան։ Սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հավանության են արժանացել Կոտայքի մարզից ներկայացված մի շարք ծրագրեր, որոնց թվում է նաև Աբովյան քաղաքի գլխավոր ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը: Այսպիսով 2020 թ. սուբվենցիոն ծրագրի արդյունքում հիմնանորոգվելու […]

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը հետաձգվեց

16:51 15.06.2020

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր սկսեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նամակով դիմել էր դատարանին՝ խնդրելով հետաձգել այսօրվա դատական նիստը, քանի որ կողմը նախապես ծանուցված չի եղել։ Եգորյանի ներկայության համար […]

̰
Վերաքննիչ դատարանը սկսել է Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը

16:32 15.06.2020

ՀՀ Վերաքննիչ դատարանը, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, սկսել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը մայիսի 13-ին ընդհանուր իրավասության դատարանի կողմից ամբաստանյալի խափանման միջոց կալանքը փոխելու կամ վերացելու միջնորդությունների մերժման դեմ: Դատավորը  հրապարակեց նիստից րոպեներ առաջ ստացված մի գրություն տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանից, որը տեղեկացրել էր, թե այդ օրվա նիստի մասին իրեն տեղեկացրել են […]

̰
Վրաստանի ընդդիմությունը ՌԴ-ին մեղադրում է 42 հա տարածք բռնազավթելու մեջ

16:30 15.06.2020

Վրաստանի ընդդիմադիր «Հակաահաբեկչական շարժման» անդամները պնդում են, որ Մցխեթա-Մթիանեթ տարածաշրջանի մենաստաններից մեկի տարածքում ռուսները առաջ են շարժվել ու բռնազավթել նոր՝ մոտ 42 հա տարածք: «Բռնազավթման գիծը, որը մինչ այժմ ամրագրված էր վանքից 500-600 մետր հեռավորության վրա, իրականում արդեն գտնվում է վանքից 50-60 մետր հեռավորության վրա, որտեղ ռուս զինվորները պարեկություն են անցկացնում: Մեր կոպիտ հաշվարկներով, բռնազավթվել […]

̰
Կա պետական անհրաժեշտություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու. Նիկոլ Փաշինյան

16:23 15.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստ: Վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում նշել է. «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հարգելի անդամներ, արդեն բավական երկար ժամանակ գործում է հանձնաժողովը, և պիտի անկեղծ ասեմ, որ ես այն մարդկանցից եմ, ով չի կարծում, թե երկրի սահմանադրությունները պետք է հաճախակի փոփոխությունների […]

̰
Գեներալ Կոմիտաս Մուրադյանը կրկին ազատվեց պաշտոնից

16:13 15.06.2020

Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրերից մեկով զինված ուժերում զբաղեցրած պաշտոնից ազատվել է գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը։ Նա ԶՈւ Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ էր նշանակվել այս տարվա փետրվարին։ Հիշեցնենք, որ նախկինում Մուրադյանը ղեկավարել է ՀՀ ԶՈւ կապի և ԱԿՀ վարչության ղեկավարի պաշտոնը, սակայն այդ պաշտոնից ազատվել է Ապրիլյան պատերազմից հետո։

̰
Տիրան Խաչատրյանը դարձավ ՀՀ ԶՈւ երկրորդ պաշտոնյան

16:11 15.06.2020

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը ՀՀ նախագահի այսօրվա հրամանագրերից մեկով նշանակվել է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։ Նույն հրամանագրով Խաչատրյանը ազատվել է նախկին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ – ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, որն այսօր իսկ համալրել է գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը։ Նշենք, որ Խաչատրյանը […]

̰
Կարեն Աբրահամյանը վերադարձել է զինված ուժեր՝ բարձր պաշտոնով

15:59 15.06.2020

Հայաստանի նախագահի հրամանագրով՝ գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ – Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Հրամանագիրը տեղադրվել է նախագահի կայքում։ Աբրահամյանը մինչ այս զբաղեցրել էր Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, սակայն տարեսկզբին տեղի ունեցած մահվան դեպքերից հետո հեռացվել էր այդ պաշտոնից։ Մինչ այդ Աբրահամյանը եղել է […]

̰
Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել

15:56 15.06.2020

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ Անկեղծորեն շնորհակալ եմ ձեզ՝ երեկ ցուցաբերած մարդկային մեծ աջակցության համար։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներկայությամբ ցույց տվեցին, որ մեր երկրում չի կարող լինել մեկ մարդու միանձնյա իշխանություն։ Շնորհակալ եմ նրանց, ովքեր երբեք չեն եղել իմ համակիրը, չեն […]

̰
ՀՀ քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը. Նիկոլ Փաշինյան

15:48 15.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը։ Իմ խոսքը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստին»:

̰
Եթե թոշակառուն առաջին, երկրորդ խմբի հաշմանդամ է կամ լրացել է 75 տարին, ապա իրավունք ունի ընտրել կենսաթոշակն ստանալու եղանակը

15:44 15.06.2020

Եթե չի լրացել կենսաթոշակառուի 75-ամյակը, նա չի կարող կենսաթոշակ ստանալու եղանակ ընտրել, այլ պետք է օգտվի օրենքով սահմանված անկանխիկ վճարման եղանակից: Այս մասին կառավարության նախաձեռնած օրենքի գործողության ժամկետը 6 ամսով հետաձգվել է, իսկ օրինագծի նախնական տարբերակում մի շարք փոփոխություններ են արվել: Դրանք այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է աշխատանքի և […]

̰
Լանջաղբյուրում կհիմնանորոգվի երկու փողոց

15:35 15.06.2020

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվեն Վարդան Մամիկոնյան և Մաշտոցի փողոցները: Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն 934 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 16 միլիոն 760 հազար դրամը հատկացնում է […]

̰
Բորիս Ջոնսոնը պաշտպանել է Չերչիլին և կոչ արել պատմությունը չվերաշարադրել

15:34 15.06.2020

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը քննադատել է վանդալներին, որոնք փչացրել են Ուինսթոն Չերչիլի արձանը՝ դրա վրա ռասիստական գրություններ գրելով: Այս մասին գրում է The Telegraph թերթը։ Հեղինակային սյունակում Ջոնսոնը գրել է, որ Չերչիլը տարբեր քաղաքական հայացքների է հարել իր կարիերայի ընթացքում, և իրենն էլ փոխվել է: Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքերով՝ քաղաքական գործիչը փոխել է իր […]

̰
Թբիլիսիում հավելյալ ավտոբուսներ են ներգրավվել կորոնավիրուսի ֆոնին ցուցումներին հետևելու համար

15:12 15.06.2020

Այսօրվանից սկսած՝ Թբիլիսիի տրանսպորտային 15 ուղղություններով լրացուցիչ 30 ավտոբուսներ գործի կդրվեն. այս մասին ասված է Թբիլիսիի  քաղաքապետարանի կայքում: «Արտակարգ դրության ավարտից և հասարակական տրանսպորտի երթևեկության վերսկսումից հետո  ուղևորահոսքը մշտական մոնիթորինգի տակ էր, ինչպես մետրոյում, այնպես էլ ավտոբուսներում»,- ասել են Թբիլիսիի քաղաքապետարանից՝ նշելով, որ ուղևորների հոսքի մոնիթորինգը հետագայում ևս կշարունակվի, և ձեռնարկվելու են բոլոր միջոցները նրանց […]

̰
Կիևում սկսվել է Յանուկովիչի գործով Պորոշենկոյի հարցաքննությունը

14:50 15.06.2020

Այսօր Կիևի վերաքննիչ դատարանը սկսել է հարցաքննել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հարցաքննությունը՝ իրեն նախորդող Վիկտոր Յանուկովիչի պետական դավաճանության գործով: Այս մասին հաղորդել Прямой-ը: Նշվում է, որ Պորոշենկոն կանչվել է որպես վկա հարցաքննելու նախկին նախագահի պաշտպանության խնդրանքով: Այն հարցին, թե արդյոք ինքը եղել է Յանուկովիչի քաղաքական հակառակորդը 2014-2015 թվականներին, նա վճռական պատասխան է տվել:

̰
Այդ իրավական գործընթացների նկատմամբ կա քաղաքական միջամտություն և ազդեցություն. Անի Սամսոնյան

13:44 15.06.2020

Կան իրավական գործընթացներ, և մենք կարծում ենք, որ այդ իրավական գործընթացների նկատմամբ կա քաղաքական միջամտություն և ազդեցություն. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: «Իր գործողություններով դա փաստում է իշխանությունը, օրինակ՝ երբ ընդդիմախոսները սրում են իրենց հռետորաբանությունը և այդ […]

̰
BACK_TO_TOP