TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+13.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետի հետ

20:52 04.11.2024

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, հայտնում է ՌԴ կառավարության կայքը։ Նշվում է, որ կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առեւտրատնտեսական, գիտատեխնիկական համագործակցության հարցեր։ Բացի այդ, ընդգծվում է, որ նրանք հատուկ ուշադրություն են դարձրել արդյունաբերության և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող համատեղ նախագծերին։

̰
Հայ-ադրբեջանական բանակցություններ, Մոլդովայի և Վրաստանի ընտրություններ. զրույց Կարեն Սարգսյանի հետ

20:43 04.11.2024

Մոլդովայի արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունների և Հայաստանում տեղի ունեցող զարգացումների միջև շատ վերլուծաբաններ նմանություններ են տեսնում: Ի՞նչ ազդեցություն  կարող է մեր երկրի եվրոինտեգրման ճանապարհի վրա ունենալ եվրոպամետ Մայա Սանդուի հաղթանակը, և ինչո՞ւ է ուշանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպասվող խաղաղության պայմանագրի ստորագրումը. այս և այլ հարցերի է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն […]

̰
Արևմուտքից Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը գերազանցել է 100 միլիարդ եվրոն

20:37 04.11.2024

ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից Ուկրաինային տրամադրվող ընդհանուր ռազմական օգնությունն արդեն գերազանցել է 100 միլիարդ եվրոն, հայտարարել է երկրի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ «2024 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացրել է 56,8 միլիարդ եվրո ռազմական օգնություն, միևնույն ժամանակ, եվրոպական երկրներից Ուկրաինային տրամադրված ընդհանուր ռազմական օգնությունը կազմել է 54,6 միլիարդ եվրո», – ասել է նա գերմանացի […]

̰
Բայդենը շնորհավորել է Սանդուին Մոլդովայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

18:18 04.11.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Մայա Սանդուին Մոլդովայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ, ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։ «Շնորհավորում եմ Մայա Սանդուին Մոլդովայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Կիրակի օրը Մոլդովայի ժողովուրդը գնաց ընտրատեղամասեր և քվեարկեց անվտանգ, բարգավաճ և ժողովրդավարական երկիր ունենալու նախագահ Սանդուի տեսլականի օգտին», – ասել է Բայդենը: Նա նշել է, որ […]

̰
Հայաստանը մինչև տարեվերջ կվերացնի ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած վերջին թերությունը

16:01 04.11.2024

Հայաստանի Հանրապետությունը վերացրել է Եվրամիության ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40-ը, իսկ վերջին թերության վերացումը նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա դեկտեմբերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշեց, որ վերջին […]

̰
ՏԿԵ նախարարությունը 2025 թ. կիրականացնի 20 ծրագիր եւ 113 միջոցառում

15:54 04.11.2024

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ին հրավիրված համատեղ նիստում ներկայացրել է նախարարության 2025 թվականի ծրագրերն ու դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցները: Եկող տարի նախարարությունն իրականացնելու է 20 ծրագիր եւ 113 միջոցառում, որի համար նախատեսված է հատկացնել 356,3 մլրդ դրամ: Ծախսային մասով նախատեսված է […]

̰
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտիագոյի եւ Ալֆորվիլի քաղաքապետի հետ

15:27 04.11.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախորդ գումարման Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Իզաբել Սանտիագոյի եւ Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասի հետ: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Հայաստանի համար ծանր օրերին մեր երկրի կողքին լինելու ու ցուցաբերած զգալի աջակցության համար: […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին` Մոլդովայի նախագահի ընտրությունում հաղթանակ տանելու կապակցությամբ

14:46 04.11.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին` Մոլդովայի նախագահի ընտրությունում հաղթանակ տանելու կապակցությամբ: «Անկեղծ շնորհավորանքներս Մայա Սանդուին՝ Մոլդովայի նախագահի ընտրությունում հաղթանակի կապակցությամբ։ Ակնկալում ենք միասին աշխատել՝ բարելավելու մեր երկկողմ հարաբերությունները, որոնք հիմնված են մեր պատմական կապերի և ժողովրդավարության ընդհանուր հիմնարար արժեքների վրա»,- նշված է Փաշինյանի ուղերձում, որը հրապարակվել է X-ում:

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերը կհանձնի Վլադիմիր Պուտինին

14:39 04.11.2024

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը նոյեմբերի 5-ին իր հավատարմագրերը կհանձնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ 2024 թվականի նոյեմբերի 5-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի օտարերկրյա պետությունների նորանշանակ 28 դեսպանների հավատարմագրերը: Արարողությունն ավանդաբար կանցկացվի Կրեմլի մեծ պալատի Ալեքսանդրովյան սրահում։Նշվում է, որ ՌԴ նախագահին իրենց հավատարմագրերը կհանձնեն 28 երկրների, […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է գալիք տարվա ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք ծրագրերը

14:12 04.11.2024

2025 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 10 ծրագրի իրականացման համար կհատկացվի 79 մլրդ 550 մլն դրամ, որից արտաքին աղբյուրներով ֆինանսավորվող միջոցառումների համար` 9,5 մլրդ դրամ: 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 67 միջոցառում: Տնտեսության ու զբոսաշրջության ոլորտում 5 ծրագրի շրջանակում 32 միջոցառում է նախատեսվում` ընդհանուր 36,5 մլրդ դրամ բյուջեով: ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի […]

̰
Վրացական ընդդիմությունը հանրահավաք է նախատեսում Թբիլիսիի կենտրոնում և վրաններ է պատրաստում

14:02 04.11.2024

Վրացական ընդդիմությունը երկուշաբթի երեկոյան մեծ հանրահավաք է հայտարարել երկրի խորհրդարանի մոտ՝ վերջին ընտրությունների արդյունքները չճանաչելու պատճառով։ Այս մասին գրում է NewsGeorgia պորտալը: Ինչպես նշվում է նյութում, հանրահավաքի նախապատրաստմանը մասնակցել են «Հանուն փոփոխությունների կոալիցիան», «Միասնություն-Ազգային շարժումը» և «Ուժեղ Վրաստանը»։ «Հանուն Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել միջոցառման կազմակերպմանը` կենտրոնանալով ընտրակեղծիքների ապացույցներ հավաքելու վրա։ Պորտալի տվյալներով՝ կազմակերպիչները […]

̰
Մեր բոլոր բարելավումները տեղի են ունենում տնտեսության գործոնների դրական ազդեցությամբ և վարչարարության բարելավման արդյունքում․ Բադասյան

13:27 04.11.2024

Հարկային եւ մաքսային վարչարարության նպատակների իրագործումը պարզ բանաձեւ է. ապահովել որակյալ ծառայություններ հարկ վճարողների համար եւ կրճատել ստվերը: Ուրախ եմ արձանագրել, որ թե՛ Ֆինանսների նախարարության եւ թե՛ ՊԵԿ-ի գնահատականներով ստվերային տնտեսությունը վերջին երեք տարիների ընթացքում նվազել է: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային […]

̰
Սրբուհի Գալյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից

13:20 04.11.2024

ՀՀ գլխավոր դատախազը հրաման է ստորագրել Սրբուհի Գալյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության կայքից։ Գալյանը Գլխավոր դատախազությունում համակարգում էր ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Սրբուհի Գալյանը կնշանակվի Հայաստանի արդարադատության նախարար: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ թեկնածությունն առաջադրել է իշխող […]

̰
Ուկրաինան աջակցում է Մոլդովայի ժողովրդի եվրոպական ընտրությանը․ Զելենսկու շնորհավորանքը՝ Սանդուին

13:18 04.11.2024

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Մայա Սանդուին Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ նշելով, որ Կիևն աջակցում է հանրապետության եվրոպական ընտրությանը և պատրաստ է համագործակցել գործընկերության ամրապնդման համար։ Հրապարակումը հայտնվել է X սոցիալական ցանցի նրա էջում։ «Շնորհավորում եմ Մայա Սանդուին Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Ուկրաինան աջակցում է Մոլդովայի ժողովրդի եվրոպական ընտրությանը և պատրաստ է […]

̰
Եվրոպային պատրաստում են Ռուսաստանի Դաշնության հետ ուղիղ հակամարտության․ Լավրով

12:44 04.11.2024

Անգլո-սաքսոնները Եվրոպային պատրաստում են ինքնասպանական արկածախնդրության՝ Ռուսաստանի հետ ուղղակի զինված հակամարտության տեսքով, եթե Վլադիմիր Զելենսկու ռեժիմը տապալվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ստեղծելով ապագան» միջազգային սիմպոզիումի ժամանակ։ «Այսօր անգլո-սաքսոնները ակնկալում են հաղթել մեր երկրին Կիևի ռեժիմի ձեռքով, ինչպես Հիտլերը՝ հավաքելով Եվրոպայի երկրների մեծ մասը նացիստական ​​դրոշի տակ, և որպես պահեստային տարբերակ՝ […]

̰
Բերբոկը չհայտարարված այցով ժամանել է Կիև

12:40 04.11.2024

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Բերբոկի այցի մասին նախապես չի հայտարարվել անվտանգության նկատառումներից ելնելով։ «Գերմանիան, աշխարհի բազմաթիվ գործընկերների հետ միասին, ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին», – Կիևում ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։ Նրա խոսքերը մեջբերում է Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նախարարը հիշեցրել է, որ Գերմանիան վերջերս ընդլայնել է այսպես […]

̰
Շոլցը շնորհավորել է Սանդուին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

11:35 04.11.2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շնորհավորել է Մայա Սանդուին Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ և ասել, որ Գերմանիան «կանգնում է Մոլդովայի կողքին»։ «Մայա Սանդուն ապահով առաջնորդեց Մոլդովան դժվար ժամանակներում և երկիրը դրեց եվրոպական ուղու վրա: Մենք կանգնած ենք Մոլդովայի կողքին: Շնորհավորում եմ Ձեր՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ», – գրել է Շոլցը X-ում։ ԿԸՀ-ի տվյալներով՝ […]

̰
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2025 թ. պետբյուջեի մասին նախագծի քննարկումները

11:30 04.11.2024

ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին ներկայացվել են տնտեսական ոլորտին «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված հատկացումները: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Էկոնոմիկայի նախարարությանը 2025 թվականի բյուջեի նախագծով նախատեսվել է 79 մլրդ 552 մլն դրամ, որը 11 մլրդ 309 […]

̰
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցություն է

09:43 04.11.2024

Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը, որը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն կանխատեսում է «նոր իրավիճակ» Ուկրաինայի պատերազմում 2025 թվականին

23:59 03.11.2024

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը չի բացառում Ուկրաինայի պատերազմում «նոր իրավիճակի» ի հայտ գալը։ Դա կարող է տեղի ունենալ արդեն 2025 թվականին։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը։ Արտգործնախարարը նշել է, որ երկու կողմերի հոգնածությունը կարող է հանգեցնել նոր իրավիճակի 2025 թվականին։ «Մենք կտեսնենք իրավիճակը»,- ​​հայտարարել է Ֆիդանը։ Միաժամանակ, նրա խոսքով, «որևէ կողմ չի ցանկանում այս […]

̰
Իսրայելի վարչապետն այցելել է Լիբանանի հետ սահման

23:13 03.11.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի այցելել է Լիբանանի հետ սահման: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով վարչապետի աշխատակազմին։ Մանրամասներ չեն հաղորդվում: Հոկտեմբերի սկզբին Նեթանյահուն այցելել է Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող բանակային բազա, որտեղ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել և զրուցել զինվորականների հետ։ Մինչ այս Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայությունը (Շին Բեթ) խորհուրդ էր տվել […]

̰
Փեզեշքիանը հայտարարել է, որ միայն հրադադարը կարող է ազդել պատասխան հարված տալու Իրանի որոշման վրա

22:37 03.11.2024

Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետության դեմ հակահարված տալու Իրանի որոշման վրա: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք՝ իսրայելցիները լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան: Միայն իրենց վարքագիծը վերանայելը, հրադադարի համաձայնություն […]

̰
Օրբանն ասել է, որ Թրամփի հաղթանակը կստիպի Եվրոպային վերանայել իր աջակցությունն Ուկրաինային

22:03 03.11.2024

Եվրոպան ստիպված կլինի վերանայել իր աջակցությունն Ուկրաինային, եթե Դոնալդ Թրամփը դառնա ԱՄՆ նախագահ։ Մայրցամաքը միայնակ չի կարող կրել պատերազմի բեռը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հայտնում է Reuters-ը։ Գործակալությունը գրում է, որ Օրբանը դեմ է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը և հասկացնել է տվել, որ Թրամփը կիսում է իր տեսակետները, բանակցելու է պատերազմի […]

̰
Իրանցի ուսանողուհին ի նշան բողոքի մերկացել է համալսարանում

15:47 03.11.2024

Թեհրանի Իսլամական Ազադ համալսարանի ուսանողուհին հանել է հագուստը և շրջել համալսարանի տարածքում՝ բողոքելով հիջաբ կրելու դեմ: Այս մասին հայտնում է Iran International-ը։ Ինչպես հայտնում է Amir Kabir Newsletter ուսանողական հրատարակությունը, աղջիկը վերջերս ոտնձգությունների է ենթարկվել «Բասիջ» ռազմական խմբավորման անդամների կողմից հիջաբը ոչ ճիշտ կրելու համար։ Այս դեպքից հետո աղջիկը որոշել է հասարակական վայրում հայտնվել միայն […]

̰
Կոբախիձեն ասել է, որ անհրաժեշտության դեպքում Վրաստանը կվերանայի ցանկացած օրենք

14:33 03.11.2024

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերանայել ցանկացած օրենք, եթե ինչ-որ մեկը համոզի, որ այն չի համապատասխանում իրավական սկզբունքներին։ Այս մասին իտալական Sky TG24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Եթե ինչ-որ մեկը մեզ համոզի, որ կոնկրետ օրենքը չի համապատասխանում իրավական սկզբունքներին կամ եվրոպական ոգուն, մենք պատրաստ ենք վերանայել ցանկացած որոշում, թեև դա պահանջում […]

̰
Իսրայելը գրանցել է Լիբանանից արձակված 12 հրթիռ

12:13 03.11.2024

Լիբանանից Իսրայելի տարածք է արձակվել շուրջ 12 հրթիռ։ Այս մասին են վկայում բանակի մամուլի ծառայության հաղորդագրությունները։ «Մենաշե և Կարմել շրջաններում ազդանշաններ հնչելուց հետո երկու հրթիռ նկատվել է Լիբանանից դեպի Իսրայելի տարածք թռչելիս: Իսրայելի ռազմաօդային ուժերը հաջողությամբ որսացել են մեկ հրթիռ, երկրորդն ընկել է անմարդաբնակ տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Արևմտյան Գալիլեայի տարածքում հնչած ազդանշաններից հետո […]

̰
Հետագա սահմանազատումը պետք է սկսել մինչև COP29-ը. Ռուբեն Գալչյան

20:09 02.11.2024

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը մտավ ուժի մեջ։ Երեկ հանձնաժողովները փոխանակեցին կարգը ուժի մեջ մտնելու ընթացակարգերի մասին ծանուցումները։ Դա տեղի էր ունեցել սահմանին Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպմանը։ Այս թեման մանրամասնել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Հեռանկարի» տաղավարում:

̰
13 երկիր ստացել է ԲՐԻԿՍ-ի գործընկերոջ կարգավիճակ

17:00 02.11.2024

Կազանում կայացած միության գագաթնաժողովից հետո ԲՐԻԿՍ-ի գործընկերոջ կարգավիճակ է ստացել 13 պետություն։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «13 պետություն ընդունվել է որպես գործընկեր երկրիր, դա ԲՐԻԿՍ-ի երկրների հավաքական որոշումն էր»,- ասել է նա՝ հավելելով, որ գործընկեր երկրի կարգավիճակը տարբերվում է լիիրավ անդամակցությունից։ Հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայացավ ԲՐԻԿՍ-ի 16-րդ […]

̰
Հյուսիսային Կորեան կշարունակի ակտիվացնել իր գործնական ջանքերը՝ պահպանելու ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում․ ԱԳՆ

16:08 02.11.2024

Հյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային պատերազմ հրահրելու նպատակով համապատասխան սցենար իրագործելու մեջ։ Այս մասին հայտնել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը։ «ԿԺԴՀ-ն կշարունակի ակտիվացնել իր գործնական ջանքերը՝ զսպելու թշնամական ուժերի ռազմական սպառնալիքը և պահպանելու ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում»,-նշված է հաղորդագրության մեջ: Հյուսիսկորեական կողմի կարծիքով՝ Վաշինգտոնն ու Սեուլը Փհենյանին այլ ելք չեն թողնում, քան նախապատրաստվել […]

̰
Թրա՞մփ, թե՞ Հարիս, ո՞ւմ կընտրեն ամերիկացիները. Հեռանկար բանավեճ

15:43 02.11.2024

Մոլորակի թիվ մեկ գերտերությունն ընտրում է իր թիվ մեկ պաշտոնյային: Ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի վրա: Ինչպիսի՞ն են Քամալա Հարիսի ու Դոնալդ Թրամփի մոտեցումները հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ: Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում իրենց կարծիքն են հայտնել Բենիամին Պողոսյանը և Հակոբ Բադալյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP