11:39 06.06.2020
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 23456 արձանագրություն, իսկ հունիսի 5-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]
11:28 06.06.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի կազմակերպմանը։ «Գերազանց կազմակերպում` առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի ժամանակ: ‼️Օր 2-րդ: ?Այսօր մեր աշակերտները քննություններ կհանձնեն ✅Հայոց լեզու, ✅քիմիա, ✅ֆրանսերեն, ✅Հայ եկեղեցու պատմություն առարկաներից»: https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158394985283501
08:57 06.06.2020
Հունիսի 1-ի դրությամբ մենք մահացության ավելի լավ ցուցանիշ ունենք, քան 2019 թվականին։ Այս մասին ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով կորոնավիրուսային հարցի թաքնված շերտերը։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:59 05.06.2020
Ռուսաստանի Կրասնոյարսկի շրջանում տեխնածին աղետը բնապահպանական ուրջ խնդիր է առաջացրել։ Հազարավոր տոննաներով դիզելային վառելիքը լցվել է գետերը, թունավորել բնական միջավայրն ու կենդանիներին։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Աղետը տեղի է ունեցել Նորիլսկի նավթավերամշակող գործարանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով։ Ամբարներից մեկը չի դիմացել ճնշմանը, ճեղքեր է տվել, որտեղից էլ դիզվառելիքը տարածվել է շրջակայքում։ Գործարանի ղեկավարությունը […]
23:32 05.06.2020
ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է ներկայացրել, որի իմացությունը կարող է կանխել ինչպես քաղաքացիների իրավունքների հնարավոր խախտումները, այնպես էլ ոստիկանության ծառայողների օրինական պահանջների հնարավոր չկատարման /անհնազանդության/ անցանկալի դեպքերը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ Հարգելի քաղաքացիներ, Ոստիկանության ծառայողների հետ շփումները հասկանալի պատճառներով այսուհետ ավելի հաճախակի են դառնալու: Ստորև ներկայացնում եմ մի […]
23:23 05.06.2020
Միացյալ Նահանգներում ոստիկանների բիրտ գործողություններից սպանված Ջորջ Ֆլոյդի ընտանիքին օգնելու համար գումար է փոխանցել 500 հազար մարդ՝ ամբողջ աշխարհից։ Սա ռեկորդային թիվ է GoFundMe հարթակի համար, որտեղ կազմակերպվել է դրամահավաքը։ ТMZ կայքի հաղորդմամբ՝ 125 երկրներից ուղարկված հանգանակությունները միասին կազմել են 13 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ աֆրոամերիկյան ծագումով Ջորջ Ֆլոյդը մահացել էր ոստիկանների գործողությունների հետևանքով։ Ոստիկաններից […]
23:07 05.06.2020
ԱՀ արդարադատության նախարարի օգնական Մոնթե Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պաշտոնում շուրջ 3 տարի աշխատելուց հետո այսօր ազատման դիմում է ներկայացրել։ «ԱՀ արդարադատության նախարարի օգնականի պաշտոնում շուրջ 3 տարի աշխատելուց հետո այսօր ազատման դիմում ներկայացրեցի։ Ինչպես գիտեք, նախագահի հրամանագրով նշանակվել է արդարադատության նոր նախարար և ես, որպես արդեն նախկին նախարարի օգնական, քաղաքական ուժերի […]
22:55 05.06.2020
Երկօրյա աշխատանքային այցով Արցախի հանրապետությունում եմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր այցելել ենք Քաշաթաղի հարավային հատված, որտեղ մեկնարկել է գարու բերքահավաքը: Բաց տարածքում հանդիպում ենք ունեցել շրջանի համայնքի ղեկավարների հետ, քննարկել հարավային տարածաշրջանում առաջիկայում իրականացվելիք ծրագրերը, մասնավորապես Արցախը մայր հայրենիքին կապող ավտոճանապարհի կառուցումը:
21:59 05.06.2020
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր սոցիալական ցանցում տարածված քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութի առնչությամբ հարկ եմ համարում անել մի քանի արձանագրում. ?Տեսանյութում ներկայացված է միջադեպի միայն մի մասը, ?Տեսանյութի սկզբի վայրկյաններից էլ ակնհայտ է, որ ոստիկաններից մեկի գլխարկը գետնի վրա է, սակայն դրան նախորդած գործողությունները, ներառյալ ոստիկանի՝ օրինական պահանջին չենթարկվելու […]
21:44 05.06.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, առաջիկա օրերին կդադարեցվի հետևյալ տարածների ջրամատակարարումը. հունիսի 8-ին ժամը 9.00-ից մինչև հունիսի 9-ը ժամը 21.00-ն՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի՝ Մաշտոցի, Երկաթուղայինների, Բաբաջանյան, Մաթևոսյան, Ազատամարտիկների, Համբարձումյան, Երկրապահների, Կոմիտասի, Թումանյան, Իսահակյան, Խաչատրյան 1-7, Ախպրակի 1, 2, 3 փողոցների, Ֆ. Թևոսյան փողոցի 1-45, 64, […]
20:55 05.06.2020
Հունիսի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ։ Վրաստանի արտգործնախարարն իր զորակցությունը հայտնեց Հայաստանին համավարակի դեմ պայքարում և վերահաստատեց աջակցություն ցուցաբերելու Վրաստանի կառավարության պատրաստակամությունը: Նախարար Մնացականյանը […]
20:45 05.06.2020
Երկրորդ տարին անընդմեջ Կանադան որևէ սպառազինություն չի մատակարարում Ադրբեջանին, իսկ 2019-ի հոկտեմբերին դադարեցրել է նաև դեպի Թուրքիա զենքի արտահանումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։
20:40 05.06.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` մայրաքաղաքում ու մարզերում այսօր կասեցվել է անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված մի քանի տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Որոշման հիմքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրություններն են։ 24-ժամյա կասեցումներից բացի՝ կայացվում են նաեւ 48 եւ 72 ժամով կասեցման որոշումներ այն դեպքերի համար, երբ խախտումները համակցված են եւ հանրային առողջապահական շահի […]
20:18 05.06.2020
24 ժամով դադարեցվել է նաև պետական կառույցներում գործող հանրային սննդի կազմակերպությունների աշխատանքը: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/733703890505376/
19:59 05.06.2020
Հունիսի 5-ին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջայց են կատարել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Բուժհաստատությունների ղեկավարների ուղեկցությամբ Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանը ծանոթացել են հիվանդանոցային պայմաններին, բուժման գործընթացին, առկա խնդիրներին, ինչպես նաև շրջել են բաժանմունքներում և պացիենտներից հետաքրքրվել առողջական վիճակի վերաբերյալ: Փոխվարչապետն առանձնակի ուշադրություն […]
19:30 05.06.2020
«Վերջին մարդահամարի համաձայն՝ Վրաստանի բնակչությունը կազմում է 3,716 658 մարդ, որից 20,5%-ը՝ 762.621 մարդ, կենսաթոշակային տարիքի է: Համապատասխանաբար, երկրի բնակչության մեկ հինգերորդը կարող է համարվել բարձր կամ միջին ռիսկի կրող COVID-19 համավարակի առումով»,- ասվում է Վրաստանի կառավարության զեկույցում: Զեկույցի համաձայն՝ համաճարակաբանական իրավիճակի կառավարման գործընթացում կարևոր է երկրի բնակչության կառուցվածքի վերլուծությունը: «Պետք է հաշվի առնել նաև […]
19:08 05.06.2020
Միացյալ Նահանգների բնակիչների 10-15 տոկոսը այնքան էլ լավ մարդիկ չեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, որ հիմա նախընտրական քարոզչության շրջանում է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ։ Ամերիկյան մամուլը փոխանցում է, որ նախկին փոխնախագահը նման հայտարարություն արել է սևամորթ համակիրների հետ առցանց քննարկման ժամանակ։ Քննարկումը վերաբերել է ամերիկացի ոստիկանների կողմից բիրտ ուժի […]
19:00 05.06.2020
«Black Lives Matter» կամ որ նույնն է՝ «Սևամորթների կյանքը նույնպես արժեք ունի» ցուցանակներով ցույցեր են տեղի ունեցել նաև Ավստրիայում։ Եվրոպական երկրի մայրաքաղաքի 50 հազար բնակիչ է մասնակցել այդ բողոքի ակցիաներին, փոխանցում է տեղական մամուլը։ Ցույցերի մասնակիցների բողոքն ուղղված է սևամորթների նկատմամբ անարդարության դեմ։ ԱՄՆ-ում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառման հետևանքով սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո […]
18:45 05.06.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Իմերեթի շրջանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, խոսելով ոլորտի վերաբացման մասին, առաջին փուլում կարևոր է համարել ներքին տուրիզմի զարգացումը: «Առաջին փուլում կբացվի ներքին տուրիզմը, և ես վստահ եմ, որ ներքին տուրիզմը բավական լուրջ պահանջարկ կունենա: Այսօր փաստ է, որ վրացիները չեն կարողանա արձակուրդին մեկնել արտերկիր: Վերջին մի քանի տարիների ընթացքում նրանք […]
18:34 05.06.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաճարակի տարածման այս խիստ վտանգավոր տեմպերի պայմաններում հասարակական-քաղաքական դաշտը՝ իր բոլոր քննարկումներով ու դիսկուրսներով հանդերձ, պիտի կենտրոնացած լինի ընդամենը մեկ բանի վրա՝ հանրությանը շարունակաբար ու անդադրում հորդորել, խնդրել, աղաչել, բացատրել, ստիպել, որ անհրաժեշտ է՝ 1. Կրել դիմակ 2. Ախտահանել ձեռքերն ու չդիպչել դեմքին […]
18:23 05.06.2020
ԱԺ-ում 2019թ. բյուջեի տարեկան հաշվետվությամբ են այսօր հանդես եկել նաև Կենտրոնական բանկի և Հաշվեքննիչ պալատի նախագահները, նրանք ևս անդրադարձել են տարվա ընթացքում իրականացրած ծրագրերին և ուսումնասիրություններին, իսկ պատգամավորների հարցերը վերաբերել են մասնավորապես պետական բյուջե մուտք արվող միջոցների պակասին: Մանրամասները՝ տեսանյութում:
18:15 05.06.2020
Չեխիան Ռուսաստանի դեսպանության երկու աշխատակիցներին «պերսոնա նոն-գրատա»՝ անցանկալի անձ է հայտարարել: Երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշի խոսքերով՝ դիվանագետների արտաքսումը կապված է Չեխիա իբրև թույն տեղափոխելու պատմության հետ: Ապրիլի վերջին չեխական ԶԼՄ-ները նյութեր հրապարակեցին այն մասին, որ Պրահա է ժամանել ՌԴ քաղաքացի՝ դիվանագիտական անձնագրով: Նա իբրև թե իր մոտ թույն է ունեցել խորհրդային մարշալ Իվան Կոնևի հուշարձանի […]
18:09 05.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառապահի կողմից կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մայիսին Դիլիջան քաղաքի բնակիչը կաշառք տալու շուրջ համաձայնության գալով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան […]
18:02 05.06.2020
Օրինական պահանջին չենթարկվելու դեպքում ոստիկանությունն իրավասու է ուժ կիրառել: ԱԺ միջանցքներում լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված այն տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկում քաղաքացուն: Մանրամասները՝ տեսանյութում: Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Մանուել Մանուկյանը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր՝ ոստիկանները դիմակ չկրելու […]
18:00 05.06.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ խորհրդարանական դիվանագիտությունը նոր ձեռքբերումներ ունի: «Հունիսի 5-ին ԵԽԽՎ Իրավաբանական և մարդու իրավունքների հանձնաժողովը «Covid-19 պանդեմիայի ազդեցությունը մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վրա» հարցով զեկուցող է ընտրել ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ Հիշեցնեմ, որ մայիսի 17-ին էլ ԵԽԽՎ մշակույթի, գիտության, […]
17:30 05.06.2020
Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածությունն ստուգելու, զինծառայողների կեցության պայմաններին ծանոթանալու նպատակով 2-րդ զորամիավորման N զորամասի հենակետերում իրականացվել են ստուգումներ: Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Հ. Պետրոսյանը զրուցել է զինծառայողների հետ, հաշվի առնելով դիրքերի տեղակայման ու մարտական հերթապահության կրման առանձնահատկությունները` տվել համապատասխան հրահանգներ:
17:20 05.06.2020
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ 2020թ. հունիսի 5-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Իրավաբանական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում հանձնաժողովի կողմից նշանակվել է «Covid-19 պանդեմիայի ազդեցությունը մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վրա» հարցով զեկուցող: