17:30 06.06.2020
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ ԱՄՆ-ում ընթացող ցույցերի արդյունքում ի՞նչ վնասներ են կրել հայ գործարարները. այդ և այլ հարցերի շուրջ «Շանթ»-ի մեկնաբան Սագօ Արեանը հեռավար զրուցել է ամերիկահայ հրապարակախոս Հարութ Սասունյանի հետ: Սասունյանը պատմել է, որ ցույցերի արդյունքում առիթից օգտվելով կողոպտիչները թալանել են նաև հայերին պատկանող խանութներ, նաև խանութ են այրել: «Մեր հույսն այն է, […]
17:20 06.06.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ կոմպետենտ է անվանել երկրի մայրաքաղաք Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերին։ Թրամփը քաղաքապետին սուր քննադատել է Վաշինգտոնում ազգային գվարդիայի ծառայողների ներկայության դեմ հանդես գալու համար։ «Վաշինգոտնի ոչ կոմպետենտ քաղաքապետ Մյուրիել Բոուզերը, որ լրիվ կորցրել է բյուջեի նկատմամբ վերահսկողությունը և որը մշտապես մեզ մոտ է գալիս փող մուրալու, հիմա պատերազմում է Ազգային գվարդիայի […]
17:17 06.06.2020
Պեկինի իշխանությունները որոշել են ֆինանսապես օգնել բնակչությանն ու տնտեսությանը վաուչերներ բաժանելով, որոնք հնարավոր կլինի օգտագործել գնումներ կատարելիս, գրում է Bloomberg-ը: Չինաստանի կառավարությունը որոշել է թողարկել 12.2 մլրդ յուանի կամ 1.7 մլրդ դոլարի վաուչերներ: Պեկինը, ի դեպ, միակ քաղաքը չէ, որտեղ կիրառվում է այս պրակտիկան: Վաուչերնեը կբաժանվեն 4 փուլով՝ հունիսի 3-ին, 13-ին, 20-ին և 27 ին: […]
17:14 06.06.2020
Հրապարակվել է ՀՀ պարետի որոշումը, համաձայն որի՝ կարգելափակվեն Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ելքերն ու մուտքերը: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները. ա/ Սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք […]
17:09 06.06.2020
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 5-ին եղել է ԶՈւ զորամասերից մեկում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը: ԶՈւ ԳՇ պետը շրջել է զորամասում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին: Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին մարտական […]
17:00 06.06.2020
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել են աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի և բարեկամության շրջանակների և խմբերի նոր կազմերը ձևավորելու նպատակով: Խորհրդակցության ընթացքում ձևավորվել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը Համանախագահ՝ Արթուր Թովմասյան – ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Մելքումյան-«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյան-«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյան– Արցախի «Արդարություն» խմբակցությանղեկավար Մարսել Պետրոսյան-«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյան-«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Սեյրան Հայրապետյան – Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայան-Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ […]
16:55 06.06.2020
ԱԱՏՄ թեժ գծին ահազանգող քաղաքացիներն իրենց նկատած խախտումները թույլ տված տնտեսավարողներին կարող են գտնել կասեցվածների ցանկում․ մայրաքաղաքում և մարզերում այսօր ևս ժամանակավորապես արգելվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը։ Որոշների աշխատանքի արգելքն արդեն 48 և ավելի ժամով է։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերջին շրջանի ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են։ Խախտումներ թույլ տված հարյուրավոր տնտեսավարողների գործունեությունը պարետի […]
16:52 06.06.2020
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ, հունիսի 6-ին անց է կացվել ռազմական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում շոշափվել են մարտական հերթապահության իրականացման արդյունավետության բարձրացման ու տեսադիտարկման համակարգերի կատարելագործման, ինժեներական ապահովման, կենտրոնացման շրջանների կահավորման, զորքերի պաշտպանվածության, զորաշարժերի երթուղիների կահավորման և հարակից այլ թեմաներ: Այդ մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Նշվում է, որ […]
16:44 06.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տեսանյութով, որում երկու փոքրիկ մարդկանց կոչ են անում դիմակ կրել: «Ինչո՞ւ դիմակ չեք դնում»,- հռետորական հարց է հնչեցնում նրանցից մեկը, հետո գանգատվում, որ երեխաները խաղում են դրսում: Երեխաները նաև դժգոհում էին, որ մարդիկ դիմակները աղբամանի փոխարեն գցում են գետնին: «Ո՜նց եմ ներվայնանում»,- ասում է փոքրիկ աղջիկը:
16:32 06.06.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանրապետության բոլոր հանրային սննդի կազմակերպություններում՝ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում: Լայնածավալ ստուգայցերը շարունակական են, դրանք անցկացվում են երկրի բոլոր մարզերում, և, իհարկե, Երևանում: ՍԱՏՄ տեսուչների՝ ռեստորաններում, սրճարաններում և այլ հանրային սննդի կետերում անցկացված մշտադիտարկումները փաստում են, որ թեև տնտեսավարողները սկսել են առավել […]
16:26 06.06.2020
Հունիսի 6-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե և աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին՝ նշելով, որ նա անցած երկու տարիների ընթացքում ոչ միայն ապահովել է Կոմիտեի անխափան աշխատանքը, այլև էականորեն բարձրացրել է կառույցի արդյունավետությունը՝ բարեփոխումների իրականացման, վարչարարության բարելավման, թվային նոր […]
16:20 06.06.2020
Ռուսաստանում գրանցվել է մի դեղամիջոց, որ օգտագործվում է կորոնավիրուսային հիվանդության բարդ վիճակի բուժման համար։ Գրանցումն իրականացրել է երկրի առողջապահության նախարարությունը։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ «Լևիլամաբ» դեղամիջոցը, որ գրանցվել է «Իլսիրա» անունով, ցուցված է այն հիվանդներին, որոնց մոտ կորոնավիրուսային հիվանդությունը ծանր բարդացումներ և խիստ բորբոքումներ է առաջացնում, որոնք կարող են նաև մահվան պատճառ դառնալ։ […]
16:19 06.06.2020
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի՝ հունիսի 4-ին միաձայն ընդունել է հանրակրթական դպրոցներում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի դասավանդման վերաբերյալ 1336-րդ օրինագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է asbarez.com-ը: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամներ Դաֆնա Ջենեթին և Էմիլի Սիրոտային, սենատորներ Սթիվ Ֆենբերգին և Դենիս Հիսեյին, նաև պալատի անդամ Դանեյա […]
16:18 06.06.2020
Ջորջ Ֆլոյդի սպանության հետևանքով ԱՄՆ-ում ընթացող բողոքի ակցիաների մասին «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագօ Արեանը զրուցել է ամերիկահայ հրապարակախոս Հարութ Սասունյանի հետ: Վերջինս նաև անդրադարձել է այն հարցին, թե այս իրադարձությունների ֆոնին ինչ իրավիճակում են հայտնվել տեղի հայերը: Մանրամասները՝ տեսանյութում:
16:00 06.06.2020
Երեք ամիս տևած կարանտինային սահմանափակումներից հետո Մոնտե Կառլոյում վերաբացվում են աշխարհահռչակ խաղատները, ինչպիսիք են Casino de Monte-Carlo-ն ու Casino Café de Paris-ը: Այս մասին հայտնում է տեղական Monaco Tribune լրատվական կայքը։ Խաղատներ այցելությունները, սակայն, սահմանափակված են լինելու։ Իսկ երջանիկները, որոնք հնարավորություն կունենան մտնել խաղատներ, անպայման ջերմաչափվելու են և դնելու են դիմակներ։ Խաղատների աշխատանքն էլ սահմանափակվելու […]
15:08 06.06.2020
Դ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ հունիսի 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին։ Հատուկ չվերթով Հայաստան կվերադառնան պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ (մինչև՝ 1712 համարը): «Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ […]
15:02 06.06.2020
Հրապարակախոս Հարութ Սասունյանը «Շանթ»-ի մեկնաբան Սագօ Արեանի հետ հեռավար զրույցում անդրադարձել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ ԱՄՆ-ում տեղի ունեցող ցույցերին ու անկարգություններին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞վ են դրանք տարբերվում մյուս ցույցերից: «Այս մեկը շատ ավելի լայնատարած է, բազմամարդ է: ԱՄՆ գրեթե բոլոր գլխավոր քաղաքներում ու նահանգներում է ընթանում»,- նշել է Սասունյանը: Նրա խոսքով՝ […]
15:00 06.06.2020
Կորոնավիրևուսի դեմ պայքարի համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում գենոմային ուսումնասիրություններով զբաղվող բոլոր կենտրոններին հանձնարարել է զբաղվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փնտրտուքով։ Այս հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Հրահանգի իրականացմանը հետևելու են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխվարչապետը և նախագահի օգնականը։ Նրանք պետք է ապահովեն, որ մինչև օգոստոսի 1-ը այդ գենոմային կենտրոնները անհրաժեշտության դեպքում վերասարքավորվեն ու մասնագիտանան […]
14:52 06.06.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։ «Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը։ Նոր կենտրոնը այս պահին ունի 65 մահճակալ և ևս […]
14:44 06.06.2020
Ռուսաստանի քննչական կոմիտեն նոր մեղադրանքներ է առաջադրել 2013 թվականին Մոսկվայում սպանված «օրենքով գող» Դեդ Հասանի՝ Ասլան Ուսոյանի սպանության գործով։ Հանցավոր շրջանակների ևս երկու ներկայացուցիչ մեղադրվում է սպանությանը օժանդակելու մեջ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Տագանյան» կազմակերպված խմբի պարագլուխներ Իգոր Ժիռնոկլեևը ու Գրիգորի Ռաբինովիչը մեղադրվում են ոչ միայն Ուսոյանի, այլև փաստաբան Նատալյա Վավիլինայի սպանությանը օժանդակելու […]
14:29 06.06.2020
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոդի սպանությունից հետո Facebook-ը սկսել է միջոցներ մշակել ռասիզմի դեմ պայքարում: Այդ մասին հասված է սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի պաշտոնական էջում: «Մենք դեռ շատ հեռու ենք Ամերիկայում և ամբողջ աշխարհում ռասսայական անարդարությանը հաղթելուց: Եվ մենք բոլորս ունենք դա փոխելու պատասխանատվություն և հնարավորություն»: Ըստ նրա՝ ընկերության ղեկավարությունը մտադիր է փոխել նաև «իշխանությունների կողմից […]
14:18 06.06.2020
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ ժամը 16։30-ին, «Իմ քայլը» խմբակցությունը հերթական նիստն է անցկացնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում։ Հանդիպման գլխավոր թեման լինելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունները։ Հիշեցնենք, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի արտահերթ նիստ էր անցկացրել, որի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քննադատել էր գործող իշխանություններին: «Ես դեռ մեկ տարի առաջ ասել եմ, […]
14:15 06.06.2020
«Մեծ քսանյակի» երկրները հրավիրյալ պետությունների հետ միասին ավելի քան 21 միլիարդ դոլար կհատկացնեն COVID-19-ի դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդվել է G20-ի կայքում: Հատկացված միջոցները նախատեսվում է ուղղել վարակակիրների բուժմանը, պատվաստանյութի մշակմանն ու զարգացմանը, ինչպես նաև այս ուղղությամբ հետազոտություններ անելուն:
14:07 06.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ այսօր պարետի որոշմամբ կարգելափակվեն Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ելքերն ու մուտքերը: «Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից […]
14:03 06.06.2020
Տանը մեկուսացած կոնտակտավորները և առանց ախտանշանների վարակակիրները խիստ հսկողության տակ են: Նրանց մասին ամբողջ տեղեկատվությունը հավաքվում է «Արմեդ» տեղեկատվական հարթակում: Մեկուսացման վայրը լքելու դեպքում սահմանված է տուգանք, դիտավորությամբ այլ մարդկանց վարակելու և նրանց մահվան պատճառ դառնալու դեպքում՝ կալանք: Մանրամասները՝ կառավարության տրամադրած տեսանյութում:
13:37 06.06.2020
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանի՝ օրերս հնչեցրած ահազանգով կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում տեղադրված ինքնակամ կրպակը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին նաև ստուգել հարակից կրպակների փաստաթղթերը և դիմել համապատասխան գործողությունների: Շնորհակալություն տիկին Եղիազարյանին՝ ահազանգի համար: Շնորհակալություն […]
13:23 06.06.2020
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը և արդարացրել 2008թ. նախագահական ընտրությունների շրջանում կատարված իրադարձությունների կապակցությամբ քննված գործով դատապարտված Իսահակ Մալխասյանին: «2008թ. հունիսի 16-ի դատավճռով Իսահակ Մալխասյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով մեկ տարի ժամկետով […]
13:14 06.06.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղիղ եթերի տեսագրությունը ու կից հետևյալ գրառումն արել. «Երբեք ինչ-որ մեկի/հարյուրավոր մարդկանց կյանքը փրկելն այսքան հեշտ չի եղել. ընդամենը երեք պարզ կանոն՝ դիմակ կրել, հեռավորություն պահպանել, ձեռքերն ախտահանել»: