15:00 05.06.2020
Այսօր շարունակվել է «Ջերմուկցիներն ընդդեմ Տիգրան Ավինյանի» քաղաքացիական հայցով գործի քննությունը Դանիել Մխեյանի նախագահությամբ: Դատարան էր եկել «Հայկական բնապահպանական ճակատի» անդամ, հայցվոր Անի Խաչատրյանը: Նա պատմեց, որ իրենք պայքարել են Ամուլսարը հանքի չվերածելու դեմ, վերջին 2 տարվա ընթացքում այդ պայքարն ավելի ակտիվացել է: Իրենք ֆինանսավորվում են անհատներից և կազմակերպություններից, և իրենք իրենց ծախսերի մասին հաշվետվություն […]
14:44 05.06.2020
ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գրել է, որ հիմք ընդունելով համավարակով պայմանավորված մեր հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը և կորոնավիրուսային հիվանդության վարակակիրների թվի աճը, ինչպես նաև առաջնորդվելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հանձնարարականով՝ մարզի համայնքների ղեկավարներին հետևյալ առաջարկն է արել։ «Հնարավոր բոլոր դեպքերում բացառել համայնքի տարածքում մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները, կենդանի ժողովները և հավաքները, իսկ […]
14:00 05.06.2020
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի տնտեսությունում այժմ ամենածանր իրավիճակն է երկրի ողջ պատմության ընթացքում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերմանական հեռուստաալիքներից մեկին ։ Նա նշել է, որ համավարակի պատճառով Գերմանիայի մոտավորապես 7 մլն բնակիչ աշխատում են ոչ լրիվ աշխատանքային օրով: Մերկելն ասել է, որ ամեն ինչ կարվի, որպեսզի երկիրը դուրս գա […]
13:57 05.06.2020
Արդյոք քննարկվում են տնտեսական լոքդաունի սցենարներ: ԱԺ ճեպազրույցի ընթացքում այս հարցը տրվեց իշխանական խմբակցության ներկայացուցիչներին: «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը նշեց, որ տարբեր սցենարներ են քննարկվում: «Մեր նման երկրների համար մեկ շաբաթ տնտեսական լոքդաունն արժենում է մոտավորապես ՀՆԱ-ի 1,3-1,5 տոկոսի չափով: Դա արդյոք ամբողջովին տրամաբանական կամ համադրելի է Հայաստանում, այստեղ շատ գործոններ կան»,- ասաց […]
13:42 05.06.2020
2019 թվականին պետական գնումների 66 տոկոսն իրականացվել է «մեկ անձից» ընթացակարգով՝ առանց մրցույթի։ Այս հարցին մի քանի ընդդիմադիր պատգամավորներ այսօր անդրադարձան Ազգային ժողովում՝ ֆինանսների նախարարի զեկույցից հետո։ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ ռիսկեր չե՞ն տեսնում այս իրավիճակում։ Ջանջուղազյանը պատասխանեց, որ իրենք հաշվետվության մեջ ֆիքսել են այն, ինչ կա, և դա գնումների նման հավասարակշռությունն է։ Նախարարը […]
13:40 05.06.2020
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի խորթ եղբայրը՝ Մալիք Օբաման, Twitter-ի իր միկրոբլոգում խիստ քննադատել է երկրի նախկին փոխնախագահ և 2020թ. պետության ղեկավարի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենին: Նա սոցցանցում հրապարակել է Բայդենի՝ հեռուստատեսային ելույթից հատված, որում նախկին փոխնախագահը պատասխանել է իրեն ուղղված ոտնձգությունների մասին հարցին: «Դուք կարո՞ղ եք պատկերացնել Ջո Բայդենին ԱՄՆ նախագահ: Նա […]
13:36 05.06.2020
Հունիսի 4-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, խոսելով ԱՄՆ-ում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակի մասին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական ոճը որակել է որպես «ոչ միանշանակ» և իր մոտ իրարամերժ զգացողություններ առաջացնող: Այս մասին նա հայտարարել է գերմանական ZDF հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Քաղաքական ոճը շատ ոչ միանշանակ է»,- ասել է նա: Լրագրողի այն հարցին, թե քաղաքականության […]
13:30 05.06.2020
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը հայտարարել է, որ իր ինքնիշխան իրավունքները պաշտպանելու համար երկիրը պատրաստ է ամեն ինչի՝ ներառյալ Թուրքիայի դեմ ռազմական գործողությունների: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական հեռուստաալիքին: Նա Թուրքիայի ներկայիս պահվածքը որակել է որպես բավականին ագրեսիվ և ասել, որ Հունաստանը պատրաստվում է ցանկացած իրավիճակի: Պանայոտոպուլոսը հավելել է, որ […]
13:26 05.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ճեպազրույցների ընթացքում հայտնել է, որ Հայաստանում լայն տարածում է գտել ապատեղեկատվությունը: «Պատերազմական վիճակ է ոչ միայն համավարակի տեսանկյունից, այլև պատերազմ, տեռոր է հայտարարված ապատեղեկատվության: Տեղեկատվական տեռորի են ենթարկում մեր հասարակությանը, որը սարսափելի է այն տեսանկյունից, որ ուղղակիորեն վնասում է մեր պետական անվտանգությանը, հասարակական անվտանգությանը, հանրային առողջությանը»,- ասաց […]
13:06 05.06.2020
ԱՄՆ-ում՝ Մինեապոլիսում, հրաժեշտի արարողություն է անցկացվել ոստիկանների կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի համար: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն: Արարողությանը ներկա են եղել Ֆլոյդի ընտանիքի անդամները և հայտնի մարդիկ: Մասնավորապես, հրաժեշտի արարողության մասնակցելու են եկել Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզը, Մինեսոտայի սենատորը և Դեմոկրատական կուսակցության նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Էմի Կլոբուշարը: Ներկաները հարգել են Ֆլոյդի հիշատակը […]
13:02 05.06.2020
Լոռու մարզում այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 220 դեպք, որից 64 քաղաքացի արդեն առողջացել է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ նշելով, որ մահվան նոր դեպքեր, բարեբախտաբար, չեն գրանցվել (կորոնավիրուսի հետևանքով մարզում մահացել է 1 մարդ): Մարզպետը տեղեկացրել է, որ ավելացել է նաև «Գլորիա» կարի արտադրամասում վարակված աշխատակիցների թիվը. […]
13:00 05.06.2020
Twitter սոցիալական ցանցի ղեկավարությունը հանել է ոստիկանության գործողությունների հետևանքով սպանված Ջորջ Ֆլոյդի մահվանը նվիրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի տեսագրությունը: Այդ մասին հաղորդվել է ԱՄՆ նախագահի նախընտրական շտաբի միկրոբլոգում: Պետության ղեկավարի շտաբում նման արարքը որակվել է որպես Twitter-ի և ընկերության գլխավոր տնօրեն Ջեք Դորսիի կողմից գրաքննություն: «Twitter-ը և Ջեքը գրաքննության են ենթարկել նախագահի այդ վեհ […]
12:56 05.06.2020
Գեղարքունիքի մարզում մեկնարկել են Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի (Մարտունի քաղաքի միջով անցնող ճանապարհ) կմ64+500-կմ66+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սերյան» ՍՊ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում իրականացվելու են հողային աշխատանքներ, մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման (մետաղական խողովակների տեղադրում և մաքրում), հեղեղատար կոյուղու կառուցման, կամուրջի վերանորոգման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության […]
12:44 05.06.2020
Google-ում կանխել են ցանցահենների փորձերը, որոնք նպատակ են ունեցել վերահսկողության տակ վերցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ապագա գլխավոր մրցակից Ջոզեֆ Բայդենի նախընտրական շտաբների համակարգչային համակարգերը: Այս մասին հայտնել է Google-ի կիբերանվտանգության բաժնի ղեկավար Շեյն Հանթլին Twitter-ում: Նրա խոսքով՝ Բայդենի շտաբի վրա ցանցահենային հարձակումներն իրականացվել են Չինաստանից, իսկ Թրամփինը՝ Իրանից։ Հանթլիի խոսքով՝ նրանք կարող […]
12:31 05.06.2020
Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի կատարողական ֆինանսական ցուցանիշները ներկայցնելիս ԱԺ-ում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց նաև պետական պարտքի ծավալը։ 2019 թվականի արդյունքներով այն կազմել է 7 միլիարդ 324 միլիոն դոլար։ Դրանից կառավարության պարտքը մոտ 6 միլիարդ 835 միլիոն դոլարն է։ Մնացած մասը, ըստ Ջանջուղազյանի, Կենտրոնական բանկի պարտքն է։ Կառավարության պարտքի մեջ էլ, ըստ Ջանջուղազյանի, արտաքին […]
12:19 05.06.2020
Թուրքիան բեռնափոխադրումների համար վերաբացել է Իրանին սահմանակից «Գյուրբուլաք» և Նախիջևանին սահմանակից «Դիլուջու» անցակետերը։ Այս լուրը ուրախացրել է բեռնատարների վարորդներին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Երկար ժամանակ Նախիջևան անցնելու սպասումով սահմանային անցակետի մոտ հավաքված վարորդները ուրախությունից շուրջպար են բռնել։ Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ բեռնատարների վարորդները թուրքական սահմանային անցակետ մուտք գործելիս պարտադիր ջերմաչափվելու են։ Առանց դիմակի վարորդների մուտքը […]
12:14 05.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է մեկամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մանկահասակ երեխայի մահվան մի շարք հանգամանքներ, պատճառը: Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018 թվականի ապրիլի 4-ին ծնված փոքրիկը […]
12:10 05.06.2020
Դիմակ կրելու պահանջն անտեսելու համար տուգանք է նախատեսվել: Համապատասխան փոփոխություններն արդեն խորհրդարան են ուղարկվել, հայտնում է «Ալիք մեդիան»: Ըստ փոփոխությունների՝ ֆիզիկական անձը տուգանվելու է 50 լարիով (մոտ 17 դոլար)՝ փակ հանրային տարածքում դիմակ չկրելու համար: Միաժամանակ իրավաբանական անձը, որը թույլ կտա իրեն պատկանող փակ հանրային տարածքում առանց դիմակ քաղաքացու մուտքը, տուգանվելու է 500 լարիով (մոտ […]
11:58 05.06.2020
Այս պահին ոստիկանները գործողություններ են իրականացնում Պտղնիի ժամանցային կենտրոններից մեկում։ Մանրամասները՝ ոստիկանության տարածած տեսանյութում։
11:53 05.06.2020
«Երեկ՝ 697, այսօր՝ 596։ Մտածի՛ր վաղվա մասին։ Որովհետև «վաղվա» թիվը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Դու՜ ես»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2656134234706955?__tn__=-R
11:49 05.06.2020
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դեյվիդ Շենքերը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հեռանա Մերձավոր Արևելքից, քանի որ այնտեղ ապակառուցողական դեր է խաղում: Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքից Ռուսաստանին հեռու պահելն ԱՄՆ-ի համար անկյունքարային է եղել 45 տարիների ընթացքում: «Իսկ այժմ նրանք այնտեղ ապակառուցողական դեր են խաղում: Եվ մենք, ուղիղ ասած, կարծում ենք, որ նրանք այնտեղից պետք է […]
11:41 05.06.2020
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել․ «Իմ Արամ տղան չորսուկես տարեկան է՝ 54 ամսական: Իր պուճուր կյանքի 54 ամիսներից արդեն չորրորդը անցկացնում է տանը՝ մեր աշխարհում իր գտնվելու ամբողջ ժամանակի մոտ 8 տոկոսը: Չորս ամիս՝ չնչին բացառություններով, տնից դուրս չի գալիս, մանկապարտեզ չի գնում, բակ չի գնում, ընկերների […]
11:39 05.06.2020
ՊԵԿ-ից հայտնում են, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շահառու կարող են հանդիսանալ բոլոր այն տնտեսվարողները, որոնք ✅2020 թվականի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ն ունեցել են 2-100 աշխատակից և ✅նույն ժամանակահատվածում նրանց հաշվարկած եկամուտների փաստացի ֆոնդը չի նվազել կամ ապրիլ ամսվա նվազումը կազմել է մինչև 5%։ Դրամաշնորհներից չեն կարող օգտվել ❌ ֆինանսական, ❌ ապահովագրական, ❌ շահումով […]
11:32 05.06.2020
Այսօրվա օրը կորսված է, և պետք է մտածել վաղվա օրվա մասին։ Այս խոսքերով վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում բյուջեի կատարմանը հեռակա մասնակցելիս հիմնավորեց, որ հիմա բարեփոխումներ իրականացնելու ճիշտ ժամանակն է։ Նա ասաց, որ խոսքը գույքահարկի փոփոխության (ենթադրվում է դրույքների փոփոխություն, հիմնականում թանկացում), եկամուտների համատարած հայտարարագրման (բոլոր քաղաքացիները պետք է հարկային ծառայությանը հայտնեն՝ ինչ եկամուտներ են […]
11:31 05.06.2020
Հայաստանում պետք է փոխել պետական պաշտոնյաների վարձատրության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը։ Դա պետք է համադրել կոռուպցիոն սխեմաների բացառման հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստին հեռակա մասնակցելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ քաղաքացին պետք է ուզենա, պետք է պահանջի, պետք է ցանկանա, պետք է պատրաստակամ լինի, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ, որովհետև դա արտահայտությունն է […]
11:29 05.06.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 51-րդ նիստին, որը տեղի է ունեցել տեսահամաժողովի ձևաչափով: Հունիսի 3-ին կայացել էր նաև ԱՊՀ մասնակից պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 37-րդ նիստը, որին մասնակցել են ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Արեն Դանիելյանը և Միջազգային համագործակցության և […]
11:18 05.06.2020
2019 թվականի բյուջեի կատարման քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովին հայտնեց, որ նախորդ տարին պատմական էր։ Նա ասաց, որ թվային տեսանկյունից հսկայական մուտքեր են եղել, սակայն կարող էր ավելի մեծ արդյունք լինել։ Նիստին տեսակապով մասնակցող Փաշինյանն ասաց, որ տարբեր հաշվարկներով Հայաստանում գոյություն ունի հսկայական ստվերային տնտեսություն։ Նա ասաց, որ այդ հաշվարկները ցույց են տալիս, […]
11:06 05.06.2020
Հունիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11817 դեպք, որոնցից 3513-ն` առողջացած, 183-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 65161 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 596 նոր դեպք և 45 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]
11:04 05.06.2020
«Մեր կառավարությունն առայժմ ոչ պատմական տարի ունենալու բախտ չի ունեցել, պատմական տարիներում գործելու հնարավորությունն է վայելում»,-տեսակապի միջոցով իր ելույթում այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովներում 2019թ-ի բյուջեի տարեկան հաշվետվությունները: Վարչապետը մանրամասնել է իր ասածը․ «2018թ-ը պատմական էր ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ ու ընտրություններվ, 2019-ը՝ տնտեսական կայունության ցուցանիշներով, իսկ […]
10:46 05.06.2020
ԱԺ-ն սկսել է ԱԺ մշտական հանձնաժողովներում 2019թ-ի բյուջեի տարեկան հաշվետվությունների նախնական քննարկումների շարքը, որը մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով: Նա քննարկումներին միացել է տեսակապով: Իր բացման խոսքում վարչապետն ասել է. «2019թ-ը բյուջետային առումով պատմական տարի էր ՀՀ-ի համար։ Կառավարությանը հաջողվեց ի սկզբանե նախատեսվածից 104 մլրդ դրամ ավել հարկային եկամուտներ գեներացնել, ընդ որում՝ 62 մլրդը […]