16:32 06.06.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանրապետության բոլոր հանրային սննդի կազմակերպություններում՝ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում: Լայնածավալ ստուգայցերը շարունակական են, դրանք անցկացվում են երկրի բոլոր մարզերում, և, իհարկե, Երևանում: ՍԱՏՄ տեսուչների՝ ռեստորաններում, սրճարաններում և այլ հանրային սննդի կետերում անցկացված մշտադիտարկումները փաստում են, որ թեև տնտեսավարողները սկսել են առավել […]
16:26 06.06.2020
Հունիսի 6-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե և աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին՝ նշելով, որ նա անցած երկու տարիների ընթացքում ոչ միայն ապահովել է Կոմիտեի անխափան աշխատանքը, այլև էականորեն բարձրացրել է կառույցի արդյունավետությունը՝ բարեփոխումների իրականացման, վարչարարության բարելավման, թվային նոր […]
16:20 06.06.2020
Ռուսաստանում գրանցվել է մի դեղամիջոց, որ օգտագործվում է կորոնավիրուսային հիվանդության բարդ վիճակի բուժման համար։ Գրանցումն իրականացրել է երկրի առողջապահության նախարարությունը։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ «Լևիլամաբ» դեղամիջոցը, որ գրանցվել է «Իլսիրա» անունով, ցուցված է այն հիվանդներին, որոնց մոտ կորոնավիրուսային հիվանդությունը ծանր բարդացումներ և խիստ բորբոքումներ է առաջացնում, որոնք կարող են նաև մահվան պատճառ դառնալ։ […]
16:19 06.06.2020
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի՝ հունիսի 4-ին միաձայն ընդունել է հանրակրթական դպրոցներում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի դասավանդման վերաբերյալ 1336-րդ օրինագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է asbarez.com-ը: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամներ Դաֆնա Ջենեթին և Էմիլի Սիրոտային, սենատորներ Սթիվ Ֆենբերգին և Դենիս Հիսեյին, նաև պալատի անդամ Դանեյա […]
16:18 06.06.2020
Ջորջ Ֆլոյդի սպանության հետևանքով ԱՄՆ-ում ընթացող բողոքի ակցիաների մասին «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագօ Արեանը զրուցել է ամերիկահայ հրապարակախոս Հարութ Սասունյանի հետ: Վերջինս նաև անդրադարձել է այն հարցին, թե այս իրադարձությունների ֆոնին ինչ իրավիճակում են հայտնվել տեղի հայերը: Մանրամասները՝ տեսանյութում:
16:00 06.06.2020
Երեք ամիս տևած կարանտինային սահմանափակումներից հետո Մոնտե Կառլոյում վերաբացվում են աշխարհահռչակ խաղատները, ինչպիսիք են Casino de Monte-Carlo-ն ու Casino Café de Paris-ը: Այս մասին հայտնում է տեղական Monaco Tribune լրատվական կայքը։ Խաղատներ այցելությունները, սակայն, սահմանափակված են լինելու։ Իսկ երջանիկները, որոնք հնարավորություն կունենան մտնել խաղատներ, անպայման ջերմաչափվելու են և դնելու են դիմակներ։ Խաղատների աշխատանքն էլ սահմանափակվելու […]
15:08 06.06.2020
Դ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ հունիսի 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին։ Հատուկ չվերթով Հայաստան կվերադառնան պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ (մինչև՝ 1712 համարը): «Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ […]
15:02 06.06.2020
Հրապարակախոս Հարութ Սասունյանը «Շանթ»-ի մեկնաբան Սագօ Արեանի հետ հեռավար զրույցում անդրադարձել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ ԱՄՆ-ում տեղի ունեցող ցույցերին ու անկարգություններին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞վ են դրանք տարբերվում մյուս ցույցերից: «Այս մեկը շատ ավելի լայնատարած է, բազմամարդ է: ԱՄՆ գրեթե բոլոր գլխավոր քաղաքներում ու նահանգներում է ընթանում»,- նշել է Սասունյանը: Նրա խոսքով՝ […]
15:00 06.06.2020
Կորոնավիրևուսի դեմ պայքարի համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում գենոմային ուսումնասիրություններով զբաղվող բոլոր կենտրոններին հանձնարարել է զբաղվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փնտրտուքով։ Այս հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Հրահանգի իրականացմանը հետևելու են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխվարչապետը և նախագահի օգնականը։ Նրանք պետք է ապահովեն, որ մինչև օգոստոսի 1-ը այդ գենոմային կենտրոնները անհրաժեշտության դեպքում վերասարքավորվեն ու մասնագիտանան […]
14:52 06.06.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։ «Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը։ Նոր կենտրոնը այս պահին ունի 65 մահճակալ և ևս […]
14:44 06.06.2020
Ռուսաստանի քննչական կոմիտեն նոր մեղադրանքներ է առաջադրել 2013 թվականին Մոսկվայում սպանված «օրենքով գող» Դեդ Հասանի՝ Ասլան Ուսոյանի սպանության գործով։ Հանցավոր շրջանակների ևս երկու ներկայացուցիչ մեղադրվում է սպանությանը օժանդակելու մեջ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Տագանյան» կազմակերպված խմբի պարագլուխներ Իգոր Ժիռնոկլեևը ու Գրիգորի Ռաբինովիչը մեղադրվում են ոչ միայն Ուսոյանի, այլև փաստաբան Նատալյա Վավիլինայի սպանությանը օժանդակելու […]
14:29 06.06.2020
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոդի սպանությունից հետո Facebook-ը սկսել է միջոցներ մշակել ռասիզմի դեմ պայքարում: Այդ մասին հասված է սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի պաշտոնական էջում: «Մենք դեռ շատ հեռու ենք Ամերիկայում և ամբողջ աշխարհում ռասսայական անարդարությանը հաղթելուց: Եվ մենք բոլորս ունենք դա փոխելու պատասխանատվություն և հնարավորություն»: Ըստ նրա՝ ընկերության ղեկավարությունը մտադիր է փոխել նաև «իշխանությունների կողմից […]
14:18 06.06.2020
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ ժամը 16։30-ին, «Իմ քայլը» խմբակցությունը հերթական նիստն է անցկացնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում։ Հանդիպման գլխավոր թեման լինելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունները։ Հիշեցնենք, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի արտահերթ նիստ էր անցկացրել, որի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քննադատել էր գործող իշխանություններին: «Ես դեռ մեկ տարի առաջ ասել եմ, […]
14:15 06.06.2020
«Մեծ քսանյակի» երկրները հրավիրյալ պետությունների հետ միասին ավելի քան 21 միլիարդ դոլար կհատկացնեն COVID-19-ի դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդվել է G20-ի կայքում: Հատկացված միջոցները նախատեսվում է ուղղել վարակակիրների բուժմանը, պատվաստանյութի մշակմանն ու զարգացմանը, ինչպես նաև այս ուղղությամբ հետազոտություններ անելուն:
14:07 06.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ այսօր պարետի որոշմամբ կարգելափակվեն Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ելքերն ու մուտքերը: «Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից […]
14:03 06.06.2020
Տանը մեկուսացած կոնտակտավորները և առանց ախտանշանների վարակակիրները խիստ հսկողության տակ են: Նրանց մասին ամբողջ տեղեկատվությունը հավաքվում է «Արմեդ» տեղեկատվական հարթակում: Մեկուսացման վայրը լքելու դեպքում սահմանված է տուգանք, դիտավորությամբ այլ մարդկանց վարակելու և նրանց մահվան պատճառ դառնալու դեպքում՝ կալանք: Մանրամասները՝ կառավարության տրամադրած տեսանյութում:
13:45 06.06.2020
ՄԱԿ-ի աջացկությունը վայելող կառավարությունը կրկին ստանձնել է վերահսկողությունը Տրիպոլիի շրջանում, ինչպես նաև Տարհունայում գրավել է Լիբիայի ազգային բանակի վերջին հենակետը։
13:37 06.06.2020
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանի՝ օրերս հնչեցրած ահազանգով կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում տեղադրված ինքնակամ կրպակը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին նաև ստուգել հարակից կրպակների փաստաթղթերը և դիմել համապատասխան գործողությունների: Շնորհակալություն տիկին Եղիազարյանին՝ ահազանգի համար: Շնորհակալություն […]
13:23 06.06.2020
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը և արդարացրել 2008թ. նախագահական ընտրությունների շրջանում կատարված իրադարձությունների կապակցությամբ քննված գործով դատապարտված Իսահակ Մալխասյանին: «2008թ. հունիսի 16-ի դատավճռով Իսահակ Մալխասյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով մեկ տարի ժամկետով […]
13:14 06.06.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղիղ եթերի տեսագրությունը ու կից հետևյալ գրառումն արել. «Երբեք ինչ-որ մեկի/հարյուրավոր մարդկանց կյանքը փրկելն այսքան հեշտ չի եղել. ընդամենը երեք պարզ կանոն՝ դիմակ կրել, հեռավորություն պահպանել, ձեռքերն ախտահանել»:
13:10 06.06.2020
Ավստրալիայի քաղաքներում հազարավոր մարդիկ, աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությամբ պայմանավորված, ԱՄՆ-ում անցկացվող ցույցերի ազդեցության տակ փողոց են դուրս եկել: Այդ մասին հայտնում է CNN-ը: Հայտնի է, որ ավելի վաղ Սիդնեյի իշխանությունները փորձել էին կանխել բողոքի ցույցերը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով, այնուամենայնիվ, դրանք տեղի են ունեցել: Ցուցարարները նաև երթ են անցկացրել Մելբուռնում, Բրիսբենում և Ադելաիդայում:
13:00 06.06.2020
Համաճարակային իրավիճակից առաջ Գյումրիում հյուրատներ, վաճառասրահներ կառուցելու առաջարկություններով շատերն էին դիմել: Անհատները, տեղի ու արտերկրում ապրող ներդրողները հետաքրքված էին մասնավորապես պատմական կենտրոնի հին շենքերի վերականգնմամբ, բայց ամեն բան փոխեցին սահմանափակումները. ցանկությունները թեև ուժի մեջ են, բայց հնարավորությունները սպասեցնել են տալիս։ Անցած տարեվերջին բյուջեի ու համայնքային ծրագրերի կատարողականների ամփոփման ժամանակ քաղաքապետարանն ուներ կանխատեսումներ, որ 2020 թվականին, […]
12:44 06.06.2020
Օհանյանը 1 մլն դոլար նվիրաբերել է ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի խաղացող, ակտիվիստ Քոլին Կապերնիկի «Իմացի՛ր քո իրավունքները» արշավին։
12:34 06.06.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի ուղեկցությամբ այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն: Նախագահը բարձր է գնահատել վարչության աշխատանքը հանրապետության ներքին և արտաքին անվտանգային սպառնալիքների դեմ պայքարում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ բոլոր խնդիրները մշտապես գտնվելու են պետության ուշադրության կենտրոնում: Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել նաև հատուկ նշանակության ստորաբաժանման […]
12:30 06.06.2020
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են՝ Կոտայքի մարզի անշարժ պահակետում ուժեղացված ռեժիմով ծառայություն է իրականացվում: Հայտնաբերվել են իրավախախտումներ։
11:49 06.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ քաղաքացիներին հորդորեց հետևել անվտանգության կանոններին՝ վարակվելու հավանականությունը նվազեցնելու համար: Նա նշեց, որ երկրում կան հազարավոր մարդիկ, որոնք ախտանիշներ չունեն, բայց, կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելով, կարող են վարակել իրենց շրջապատին: «Որքան շատ է վարակվածների թիվը, այնքան շատ է ծանր և առանձնապես ծանր հիվանդների թիվը, մահացությունների թիվը ևս ավելանում է: […]
11:39 06.06.2020
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 23456 արձանագրություն, իսկ հունիսի 5-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]
11:28 06.06.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի կազմակերպմանը։ «Գերազանց կազմակերպում` առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի ժամանակ: ‼️Օր 2-րդ: ?Այսօր մեր աշակերտները քննություններ կհանձնեն ✅Հայոց լեզու, ✅քիմիա, ✅ֆրանսերեն, ✅Հայ եկեղեցու պատմություն առարկաներից»: https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158394985283501