TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

24 ժամով դադարեցվել է նաև պետական կառույցներում գործող հանրային սննդի կազմակերպությունների աշխատանքը

20:18 05.06.2020

24 ժամով դադարեցվել է նաև պետական կառույցներում գործող հանրային սննդի կազմակերպությունների աշխատանքը: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/733703890505376/

̰
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարարն այցելել են բժշկական հաստատություններ

19:59 05.06.2020

Հունիսի 5-ին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջայց են կատարել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Բուժհաստատությունների ղեկավարների ուղեկցությամբ Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանը ծանոթացել են հիվանդանոցային պայմաններին, բուժման գործընթացին, առկա խնդիրներին, ինչպես նաև շրջել են բաժանմունքներում և պացիենտներից հետաքրքրվել առողջական վիճակի վերաբերյալ: Փոխվարչապետն առանձնակի ուշադրություն […]

̰
Վրաստանի բնակչության մեկ հինգերորդը կարող է համարվել բարձր կամ միջին ռիսկի կրող COVID-19-ի տեսակետից. Վրաստանի կառավարություն

19:30 05.06.2020

«Վերջին մարդահամարի համաձայն՝ Վրաստանի բնակչությունը կազմում է 3,716 658 մարդ, որից 20,5%-ը՝ 762.621 մարդ, կենսաթոշակային տարիքի է: Համապատասխանաբար, երկրի բնակչության մեկ հինգերորդը կարող է համարվել բարձր կամ միջին ռիսկի կրող COVID-19 համավարակի առումով»,- ասվում է Վրաստանի կառավարության զեկույցում: Զեկույցի համաձայն՝ համաճարակաբանական իրավիճակի կառավարման գործընթացում կարևոր է երկրի բնակչության կառուցվածքի վերլուծությունը: «Պետք է հաշվի առնել նաև […]

̰
ԱՄՆ բնակչության 10-15 տոկոսն այնքան էլ լավը չէ. Բայդեն

19:08 05.06.2020

Միացյալ Նահանգների բնակիչների 10-15 տոկոսը այնքան էլ լավ մարդիկ չեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, որ հիմա նախընտրական քարոզչության շրջանում է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ։ Ամերիկյան մամուլը փոխանցում է, որ նախկին փոխնախագահը նման հայտարարություն արել է սևամորթ համակիրների հետ առցանց քննարկման ժամանակ։ Քննարկումը վերաբերել է ամերիկացի ոստիկանների կողմից բիրտ ուժի […]

̰
Ավստրիայում միացել են Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ ցույցերին

19:00 05.06.2020

«Black Lives Matter» կամ որ նույնն է՝ «Սևամորթների կյանքը նույնպես արժեք ունի» ցուցանակներով ցույցեր են տեղի ունեցել նաև Ավստրիայում։ Եվրոպական երկրի մայրաքաղաքի 50 հազար բնակիչ է մասնակցել այդ բողոքի ակցիաներին, փոխանցում է տեղական մամուլը։ Ցույցերի մասնակիցների բողոքն ուղղված է սևամորթների նկատմամբ անարդարության դեմ։ ԱՄՆ-ում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառման հետևանքով սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո […]

̰
Վրացիներին պետք է սովորեցնենք հանգստանալ Վրաստանում. Գախարիա

18:45 05.06.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Իմերեթի շրջանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, խոսելով ոլորտի վերաբացման մասին, առաջին փուլում կարևոր է համարել ներքին տուրիզմի զարգացումը: «Առաջին փուլում կբացվի ներքին տուրիզմը, և ես վստահ եմ, որ ներքին տուրիզմը բավական լուրջ պահանջարկ կունենա: Այսօր փաստ է, որ վրացիները չեն կարողանա արձակուրդին մեկնել արտերկիր: Վերջին մի քանի տարիների ընթացքում նրանք […]

̰
Այս պայմաններում հասարակական-քաղաքական դաշտը պիտի կենտրոնացած լինի մեկ բանի վրա. Ռուբեն Ռուբինյան

18:34 05.06.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաճարակի տարածման այս խիստ վտանգավոր տեմպերի պայմաններում հասարակական-քաղաքական դաշտը՝ իր բոլոր քննարկումներով ու դիսկուրսներով հանդերձ, պիտի կենտրոնացած լինի ընդամենը մեկ բանի վրա՝ հանրությանը շարունակաբար ու անդադրում հորդորել, խնդրել, աղաչել, բացատրել, ստիպել, որ անհրաժեշտ է՝ 1. Կրել դիմակ 2. Ախտահանել ձեռքերն ու չդիպչել դեմքին […]

̰
ԱԺ-ում 2019թ. բյուջեի տարեկան հաշվետվությամբ են հանդես եկել նաև ԿԲ և Հաշվեքննիչ պալատի նախագահները

18:23 05.06.2020

ԱԺ-ում 2019թ. բյուջեի տարեկան հաշվետվությամբ են այսօր հանդես եկել նաև Կենտրոնական բանկի և Հաշվեքննիչ պալատի նախագահները, նրանք ևս անդրադարձել են տարվա ընթացքում իրականացրած ծրագրերին և ուսումնասիրություններին, իսկ պատգամավորների հարցերը վերաբերել են մասնավորապես պետական բյուջե մուտք արվող միջոցների պակասին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Չեխիան ՌԴ դեսպանության աշխատակիցներին «պերսոնա նոն-գրատա» է հայտարարել

18:15 05.06.2020

Չեխիան Ռուսաստանի դեսպանության երկու աշխատակիցներին «պերսոնա նոն-գրատա»՝ անցանկալի անձ է հայտարարել: Երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշի խոսքերով՝ դիվանագետների արտաքսումը կապված է Չեխիա իբրև թույն տեղափոխելու պատմության հետ: Ապրիլի վերջին չեխական ԶԼՄ-ները նյութեր հրապարակեցին այն մասին, որ Պրահա է ժամանել ՌԴ քաղաքացի՝ դիվանագիտական անձնագրով: Նա իբրև թե իր մոտ թույն է ունեցել խորհրդային մարշալ Իվան Կոնևի հուշարձանի […]

̰
«Դիլիջան ազգային պարկ»-ի անտառապահին մեղադրանքներ է առաջադրվել կաշառք ստանալու համար

18:09 05.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառապահի կողմից կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մայիսին Դիլիջան քաղաքի բնակիչը  կաշառք տալու շուրջ համաձայնության գալով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան […]

̰
Օրինական պահանջին չհետևելու դեպքում ոստիկանությունն իրավասու է ուժ կիրառել. ՀՀ ոստիկանապետ

18:02 05.06.2020

Օրինական պահանջին չենթարկվելու դեպքում ոստիկանությունն իրավասու է ուժ կիրառել: ԱԺ միջանցքներում լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված այն տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկում քաղաքացուն: Մանրամասները՝ տեսանյութում: Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Մանուել Մանուկյանը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր՝ ոստիկանները դիմակ չկրելու […]

̰
Խորհրդարանական դիվանագիտությունը նոր ձեռքբերումներ ունի․ Արարատ Միրզոյան

18:00 05.06.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ խորհրդարանական դիվանագիտությունը նոր ձեռքբերումներ ունի: «Հունիսի 5-ին ԵԽԽՎ Իրավաբանական և մարդու իրավունքների հանձնաժողովը «Covid-19 պանդեմիայի ազդեցությունը մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վրա» հարցով զեկուցող է ընտրել ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ Հիշեցնեմ, որ մայիսի 17-ին էլ ԵԽԽՎ մշակույթի, գիտության, […]

̰
̰
Մարտական հենակետերում իրականացվել են ստուգումներ

17:30 05.06.2020

Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածությունն ստուգելու, զինծառայողների կեցության պայմաններին ծանոթանալու նպատակով 2-րդ զորամիավորման N զորամասի հենակետերում իրականացվել են ստուգումներ: Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Հ. Պետրոսյանը զրուցել է զինծառայողների հետ, հաշվի առնելով դիրքերի տեղակայման ու մարտական հերթապահության կրման առանձնահատկությունները` տվել համապատասխան հրահանգներ:

̰
Վլադիմիր Վարդանյանը նշանակվել է ԵԽԽՎ-ում «Covid-19-ի ազդեցությունը մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վրա» հարցով զեկուցող

17:20 05.06.2020

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ 2020թ. հունիսի 5-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Իրավաբանական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում հանձնաժողովի կողմից նշանակվել է «Covid-19 պանդեմիայի ազդեցությունը մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վրա» հարցով զեկուցող:

̰
ԱԱԾ տնօրենը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքների մասին

17:17 05.06.2020

Արդյո՞ք ազգային անվտանգության մարմինների ուժերը բավարար են բնակչության վերահսկողության հարցում: ԱԱԾ տնօրենն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԵՄ մուտքի սահմանափակումները կերկարաձգվեն

17:15 05.06.2020

Եվրամիության անդամ երկրները որոշել են հունիսի 15-ից հետո երկարաձգել երրորդ երկրների քաղաքացիների մուտքի սահմանափակումը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարների նիստից հետո: «Նախարարները կարծում էին, որ նախ` պետք է վերականգնել Շենգեն գոտու աշխատանքը, ապա անցնել արտաքին սահմանների բացմանը»,- ասել է նա: Յոհանսոնը նշել է, որ Եվրահանձնաժողովն առաջարկել է […]

̰
Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ

16:59 05.06.2020

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ։ «Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացու բերման ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո իմ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության բաժին՝ բերման ենթարկված քաղաքացու հետ առանձնազրույցի, նրա իրավունքներին վերաբերող այլ […]

̰
Հունիսի 4-ի դրությամբ իրականացվել է 22 403 ստուգում. ԱԱՏՄ

16:45 05.06.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան էջում մանրամասներ է հայտնել Տեսչական մարմինների ստուգումներից: Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 04.06.2020-ի դրությամբ կայացվել է 1817 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 04.06.2020-ի դրությամբ իրականացվել է 22403 ստուգում, որից միայն 796-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

̰
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 619 դեպք է հաստատվել

16:40 05.06.2020

Նախորդ երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 619 դեպք, որոնցից 309-ը` առողջացած, 8-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից. «Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 46 նոր դեպք, 53 առողջացած: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության […]

̰
Թրամփը Իրանին շնորհակալություն է ասել ու գործարք կնքելու հույս հայտնել

16:33 05.06.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ ԱՄՆ քաղաքացուն ազատ արձակելու համար և նշել, թե Իրանի հետ հնարավոր է գործարք անել: Նա այդ մասին գրել է թվիթերյան էջում՝ անդրադառնալով Իրանում ամերիկյան ռազմածովային ուժերի վետերան Մայքլ Ուայթի՝ բանտից ազատ արձակմանը: So great to have Michael home. Just arrived. Very exciting. Thank you to Iran. Don’t […]

̰
Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա խնամատարությունը ստանձնեց հորաքույրը

16:21 05.06.2020

Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի խնամատարությունը ստանձնեց հորաքույրը: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը: ««Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի անձնակազմն այսօր հրաժեշտ տվեց լիարժեք առողջացած Նազելիին: Երեք դժվար ամիսներից հետո աղջնակը վերադառնում է հայրենի Գյումրի: Աղջկա հորաքույրն իր շնորհակալությունը հայտնեց բժշկական ողջ թիմին ու անձնակազմի մյուս անդամներին` Նազելիին երկրորդ կյանք նվիրելու համար»,- տեղեկացնում են […]

̰
Իրենց պահանջին չենթարկվողների նկատմամբ ոստիկանությունն իրավունք ունի գործել կտրուկ և չոր. վարչապետի խոսնակ

16:13 05.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ լրագրողներ, Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը շարունակում են մնալ մտահոգիչ։ Որպես իրավապահ մարմին՝ ՀՀ ոստիկանությունը պարտավոր է հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն պահպանում դրանք, վտանգում են ոչ միայն իրենց, այլ նաև այլոց կյանքն ու առողջությունը։ […]

̰
Ադրբեջանում վերջին շրջանում ակտիվացել են ուժի սպառնալիքի կոչերը. Տաթևիկ Հայրապետյան

15:50 05.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանն ԱԺ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանում վերջին շրջանում ակտիվացել են ուժի սպառնալիքի կոչերը: Ընդ որում, պատգամավորի խոսքերով, դրանք հնչում են երկրի նախագահի, պաշտպանության նախարարի կողմից: Հայրապետյանը կարևորել է նման կոչերն անարձագանք չթողնելը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
2019 թվականը ոստիկանների համար վարձատրության առումով արդյունավետ էր. ոստիկանապետ

15:44 05.06.2020

2019 թվականը ոստիկանների համար վարձատրության առումով եղել է արդյունավետ՝ համեմատության սկզբունքով: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ժամանակ ասել է ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը: Նրա խոսքերով՝ պետության կողմից տրամադրված միջոցների հաշվին կարողացել են պարգևավճարների տեսքով վարձատրություն […]

̰
Թրամփը ցանկանում էր աշխատանքից հեռացնել Պենտագոնի ղեկավարին՝ բողոքի ցույցերի հետ կապված տարաձայնությունների պատճառով

15:23 05.06.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ մտադրվել էր աշխատանքից հեռացնել պետպաշտպանության նախարար Մարկ Էսպերին ԱՄՆ նահանգերում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ կապված տարաձայնությունների պատճառով: Վերջին պահին պետության ղեկավարը փոխել է իր կարծիքը, քանի որ նախագահական ընտրություններից առաջ չի ցանկացել կառավարությունում փոփոխություններ կատարել, հայտնում է NBC հեռուստաընկերությունը: Աղբյուրի տվյալների համաձայն՝ Դոնալդ Թրամփը զայրացել է Մարկ Էսպերի […]

̰
Վրաստանում հասարակական մի շարք նախաձեռնություններ առաջարկում են օգնել համավարակից տուժած Հայաստանին

15:10 05.06.2020

Վրաստանում հասարակական մի շարք նախաձեռնություններ առաջարկում են օգնության ձեռք մեկնել համավարակից տուժած Հայաստանին: Առաջարկն արդեն քննարկվում է պետական ատյաններում: Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երկու տարբերակ կա՝ կա՛մ պետք է փող տաս, որ տանը մնան, կա՛մ պետք է բացես տնտեսությունը. Մարուքյան

15:09 05.06.2020

Տնտեսական խիստ սահմանափակումների կարելի է գնալ, եթե մարդկանց աջակցություն տրվի: ՀՀ ԱԺ ճեպազրույցների ընթացքում այս տեսակետն է հայտնել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Մինչև մայիսի 18-ը եղել են տոտալ սահմանափակումներ, մարդիկ տանը նստել են և սկսել են մեծ թափով աճել սոցիալական խնդիրները: Իշխանությունները, որպեսզի մարդկանց չֆինանսավորեն, որ մարդիկ մնան տանը, բացել է […]

̰
ԱԻՆ-ին, ոստիկանությանն ու ԱԱԾ-ին ֆինանսական ի՞նչ միջոցներ են հատկացվել 2019-ին

15:06 05.06.2020

2019թ. ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը գնահատել է հաջողված: Լրացուցիչ հարկային եկամուտների հաշվին կարողացել են լրացուցիչ հատկացումներ նախատեսել: Ատոմ Ջանջուղազյանի խոսքերով՝ նախորդ տարվա բյուջեն առաջին անգամ ծրագրային ձևաչափով է հաստատվել: Ո՞րն էր դրա նպատակն ու ԱԻՆ-ին, ոստիկանությանն ու ԱԱԾ-ին ֆինանսական ի՞նչ միջոցներ են հատկացվել: Նախարարը տարեկան հաշվետվությունը ներկայացրել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային […]

̰
Ես իմ տղուն թողել եմ տանը ու գնացել եմ Ամուլսարի պոստեր. Անի Խաչատրյան

15:00 05.06.2020

Այսօր շարունակվել է «Ջերմուկցիներն ընդդեմ Տիգրան Ավինյանի» քաղաքացիական հայցով գործի քննությունը Դանիել Մխեյանի նախագահությամբ: Դատարան էր եկել «Հայկական բնապահպանական ճակատի» անդամ, հայցվոր Անի Խաչատրյանը: Նա պատմեց, որ իրենք պայքարել են Ամուլսարը հանքի չվերածելու դեմ, վերջին 2 տարվա ընթացքում այդ պայքարն ավելի ակտիվացել է: Իրենք ֆինանսավորվում են անհատներից և կազմակերպություններից, և իրենք իրենց ծախսերի մասին հաշվետվություն […]

̰
BACK_TO_TOP