19:21 03.06.2020
Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային վիճակը ՀՀ-ում շարունակում է լարված մնալ, և երեկ 515 նոր դեպք ենք ունեցել, և այս թիվը, վերջին օրերի այս թվաբանությունը որևէ ձևով ինձ համար հասկանալի չէր: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք մի քանի անգամ, քննել, վերաքննել ենք պարետատան սահմանած հակահամաճարակային կանոնները և որևէ կասկած չունենք, որ այդ […]
19:10 03.06.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, նշել է, որ խիստ ու արդյունավետ պետք է արձագանքել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: «Կա սցենար: Նախարարները՝ պարետատան հետ միասին, ժրաջանորեն, գերազանց կատարում են իրենց աշխատանքը, նշանակում է սցենարն է սխալ: Եթե չեն կատարում, ապա ոչ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին պետք է պատասխանատվության ենթարկենք շատ […]
19:03 03.06.2020
Հունիսի 2-ին ոստիկանության ՔՈԳՎ բարձր տեխնոլոգիական ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների համացանցում իրականացրած հերթական մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում «Զնդան» անունով օգտատերը, հրապարակված հոդվածին է կցել կորոնավիրուսային համավարակից մահացած անձանց ցուցակների տեսապատճենները։ Ցուցակներում նշված են եղել 132 մահացած անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, մահվան օրը, հասցեն և բժշկական հաստատության […]
18:56 03.06.2020
Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդեր Թեգնելը Sveriges Radio-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ երկիրը կորոնավիրուսի համավարակի ֆոնին չպետք է հրաժարվեր կարանտինային միջոցառումներից: Նրա խոսքերով՝ Շվեդիայում COVID-2019-ից մահացությունը չափազանց բարձր է: Մահացության բազմաթիվ դեպքերից, ըստ նրա, կարելի էր խուսափել: Համաճարակաբանն ասել է, որ եթե հիվանդությանը բախվելիս լինեին այն տեղեկությունները, որոնք այժմ կան, Շվեդիան միջանկյալ դիրք կզբաղեցներ ներկայիս […]
18:52 03.06.2020
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արձանագրությունը խորհրդարանի հունիսի 3-ի նիստում վավերացվեց միաձայն՝ 105 «կողմ» ձայնով: Արձանագրության նպատակն է խորացնել համագործակցությունը թմրանյութերի և զենքի անօրինական շրջանառության […]
18:48 03.06.2020
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով հստակեցվում են ռազմարդյունաբերական համալիրին առնչվող մի շարք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 106 «կողմ» ձայնով: Կառավարության նախագիծը ներկայացնելիս, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության […]
18:44 03.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի կողմից առերևույթ թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ պետական հարյուր տոկոս մասնակցությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող […]
18:36 03.06.2020
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայում ՀՀ դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ծովինար Համբարձումյանին նշանակել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)»,- ասված է նախագահի հրամանագրում:
18:28 03.06.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը սննդի մեծածախ կենտրոններում և վարսավիրանոցներում արձանագրել է խախտումներ։ Պարետի որոշմամբ 24 ժամով փակվել են մեկական սուպերմարկետ և գեղեցկության սրահ։ Իրադարձությանը հետևել է SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը: Մանրամասները՝ տեսանյութում։
18:26 03.06.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պետական, քաղաքական գործիչ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:
18:21 03.06.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հեռանում է իր պաշտոնից. Բիձինա Իվանիշվիլին և Գախարիան նախօրեին հանդիպել են: Այս մասին հաղորդել է վրացական «Մթավարի արխի» հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի՝ Իվանիշվիլին պահանջել է վարչապետի հրաժարականը, ինչը Գախարիան մերժել է: Այնուամենայնիվ, ըստ հեռուստաալիքի աղբյուրի, վերջնականապես կայացվել է որոշում, որ Գախարիան այլևս չի լինի վարչապետ հունիսի 20-ից հետո: Նոր վարչապետի պաշտոնի համար […]
18:12 03.06.2020
Սննդի սպասարկման կամ հանրային այլ ծառայություններ իրականացնող օբյեկտ. ՀՀ պարետի սահմանած կանոնները բոլորին է վերաբերում։ Իսկ դրանք շրջանցողները չեն կարող վրիպել տեսչական մարմինների աշխատակիցների տեսադաշտից։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կառույցի ներկայացուցիչները մարզում գործող սննդի օբյեկտներում մինչ այս էին ստուգումներ կատարել, նախազգուշացումներ ու ցուցումներ տվել կիրառել պարետատան սահմանած կանոնները, բայց արձանագրած խախտումները ոչ բոլոր […]
18:06 03.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով վարել է էկոնոմիկայի նախարարության 2019թ. գործունեության հաշվետվության վերաբերյալ քննարկումը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է կառավարության 2019-2023թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների, փաստացի ոլորտային արդյունքների, ռազմավարությունների ընթացքի, վարչապետի հանձնարարականների կատարողականի, ինչպես նաև գերատեսչության առաջիկա անելիքների մասին: Կառավարության 2019-2023 թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում՝ 2019թ. կատարվել է 56 միջոցառում, 2020թ. առաջին 4 […]
17:46 03.06.2020
Մարտ ամսին ասում էինք՝ սա շատ լուրջ է, կարևոր է, որ պետք է հետաձգել հանրաքվեն, Արցախի ընտրությունները, պետք է փակել էս, պետք է փակել էն, իրենք ասում էին՝ ընդդիմությունը պանիկա է անում: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
17:30 03.06.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարականով, կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներ իրականացնելու նպատակով, մարզպետարանի աշխատակիցներից կազմված մշտադիտարկման աշխատանքային խմբերը շարունակում են ամենօրյա ռեժիմով շրջել մարզում գործունեություն իրականացնող տարբեր օբյեկտներում՝ հետևելու տնտեսական գործունեության տեսակների աշխատանքների կազմակերպմանն ու վիրուսի տարածումը կանխելուն ուղղված քայլերի իրականացմանը։ Այսօր հերթական անգամ աշխատանքային խմբերը՝ Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի գլխավորությամբ շրջել են մի շարք կազմակերպություններում, […]
17:28 03.06.2020
Զենքի անօրինական վաճառքի մասին խոսակցությունները ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը «քաղաքական շահարկում» է անվանել: Անդրադառնալով մեկ այլ հարցի՝ արդյո՞ք Զինված ուժերը ձեռք է բերել այնպիսի զինտեխնիկա, որն անպիտան է բանակին, Բալայանն ասել է՝ սպառազինությունը, ռազմական տեխնիկան ձեռք են բերվում զինված ուժերի զարգացման պլանի համաձայն, և ամեն ինչ կատարվել է իրավաչափորեն: Մանրամասները՝ տեսանյութում:
17:22 03.06.2020
Շփոթ կնետեն ձեր առջև, որպեսզի շփոթեք մեղավորությունը, պատասխանատվությունը և քաղաքական պատասխանատվությունը: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանը: «Այո՛, պատասխանատվություն կրում ենք մենք, բայց մեղավորությունը քաղաքական չի լինում, մեղավորությունը անհատական է»,- ասաց Ուլիխանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
17:14 03.06.2020
Կա սցենար, և այդ նախարարները պարետատան հետ միասին ժրաջանորեն, գերազանց իրենց ֆունկցիան կատարո՞ւմ են: Նշանակում է՝ սցենարն է սխալ, իսկ եթե չեն կատարում, ուրեմն ոչ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին պետք է պատասխանատվության ենթարկենք շատ արագ: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
17:14 03.06.2020
Հունիսի 2-ին 4-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել են զենիթահրթիռային համալիրների կրակային վարժանքներ: Մարտական հրաձգությամբ անցկացված վարժանքների շրջանակում ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու դաշտային պայմաններում գործելու հմտությունները, կատարելագործվել է նրանց մասնագիտական պատրաստության մակարդակը, կրակի վարման արդյունավետությունը:
17:00 03.06.2020
Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ հաշվի առնելով ս.թ. հունիսի 3-ից Իտալիայում ռեգիոնների միջև տեղաշարժման սահմանափակումների վերացումը՝ Իտալիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը ողջ ծավալով վերսկսում է հյուպատոսական ծառայությունների մատուցումը։ «Քաղաքացիները կարող են ներկայանալ դեսպանություն միայն նախապես գրանցվելով, որի համար անհրաժեշտ է զանգահարել 06 3296638 հեռախոսահամարով կամ էլ. հաղորդագրություն ուղարկել [email protected] հասցեին: Հաշվի առնելով COVID-19-ի […]
16:50 03.06.2020
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել զորամասերի ջրամատակարարման կազմակերպչական, ենթակառուցվածքային, ցանցային սպասարկման հարցերին։ Համաձայնություն է ձեռք բերվել ԶՈւ զորամասերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկման բարելավման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ: «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել զորամասերի ջրամատակարարման բարելավման և առկա խնդիրների […]
16:46 03.06.2020
«Այս տարի նախատեսում ենք ձեռք բերել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող մի քանի հարյուր նոր հատուկ տեխնիկա և փոխարինել ունեցածը»,- «Ռուսթավի-2» ՀԸ-ի եթերում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի տարածումից հետ երկրի ՊՆ-ն մեծ ներդրումներ է ունեցել կանխարգելման աշխատանքներում, սակայն այդ ընթացքում ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ: «Այս տարվա առաջին խնդիրներից մեկը […]
16:43 03.06.2020
Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը։ ՀՀ ԱԺ նախագահն է եղել 1999-2003թթ.։ Ծնվել է Երևանում։ Ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը (1978)։ 1987-1990 թվականներին եղել է Երևանի թիվ 191 դպրոցի տնօրեն, 1991-1999 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր։ 2003-2010 թվականներին՝ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել […]
16:36 03.06.2020
Ինչպես արդեն հայտնել ենք, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին անցկացրել է հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին նվիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն: Արցախի նախագահը հավանության է արժանացրել պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի առաջարկությունները, համաձայն որոնց` առաջիկա օրերին մայրաքաղաքում և շրջաններում կստեղծվեն արագ արձագանքման խմբեր, կավելանան մեկուսարանները, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կխստացվեն պարետի սահմանած կանոններին հետևելու […]
16:06 03.06.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝ 1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 89 որոշման 4-րդ կետի […]
15:44 03.06.2020
Բացի հակաճգնաժամային այս ծրագրերից, համավարակով պայմանավորված այլ քայլեր ևս արվել են, այդ թվում՝ օրենսդրական փոփոխության տեսքով: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալը: Նա նաև նշեց, որ օրենսդրական փոփոխությամբ սահմանված տույժի վերահաշվարկը վերաբերում է ոչ միայն տնտեսվարողներին, այլ նաև գույքահարկին և հողի հարկին: Անդրադառնալով համավարակի ընթացքում աշխատողներին աշխատանքից ազատելու հարցին՝ Արթուր Մանուկյանը թվեր ներկայացրեց՝ […]
15:37 03.06.2020
Նախորդ երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 573 դեպք, որոնցից 256-ն` առողջացած, 8-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 42 նոր դեպք, 7 առողջացած և մահվան 1 նոր դեպք: Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 63 (տղամարդ) տարեկան և ունեցել է […]
15:06 03.06.2020
ԱԺ մի խումբ պատգամավորներ համատեղ նախաձեռնել են «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է կանոնակարգել գլխադասային հանձնաժողովների աշխատանքը, այն դարձնել առավել հաշվետվողական ու թափանցիկ: Նախագծի որոշ դրույթներ մտահոգություն են առաջացրել ընդդիմության ներկայացուցիչների մոտ, իսկ առավել մեծ առարկությունների տեղիք տվել կառավարությանը: Վերջինս մտահոգված է հատկապես մի քանի հաստիքների ավելացմամբ, որոնց […]
14:26 03.06.2020
Արդյոք արդյունավե՞տ են Հայաստանում կորոնավիրուսի դեմ իրականացվող միջոցառումները, և ինչո՞վ է պայմանավորված հիվանդացության դեպքերի աճը: Ազգային ժողովի միջանցքներում այս հարցին են պատասխանել իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: Պատգամավոր Նարեկ Զեյնալյանի համոզմամբ՝ արձանագրված մեծ թվերը նաև պայմանավորված են թեստավորումների քանակով: Կոչ է անում մեղավորների չփնտրել: Իսկ Մանե Թանդիլյանի խոսքերով՝ այն միջոցառումները, որոնց մասին այսօր խոսում է […]