TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան կդառնա հասանելի

12:00 03.06.2020

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով իրավապահ մարմիններին, ՏՄՊՊՀ-ին և ՊԵԿ-ին առաջարկվում է հասանելիություն տրամադրել բաժնետոմսերի և դրանց սեփականտերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ նախագիծը խորհրդարանում ներկայացրել է արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։ «Բաժնետոմսերի սեփականատերերի […]

̰
Վրաստանում ծայրահեղ ազգայնականները որոշել են կուսակցություն ստեղծել

11:58 03.06.2020

Վրացական «Грузинский марш» ծայրահեղ ազգայնական շարժումը որոշել է ստեղծել կուսակցություն՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին «Pirveli» հեռուստաալիքի եթերում հայտարարել է շարժման առաջնորդներից Սանդրո Բրեգաձեն: «Մենք ստիպված ենք քաղաքականություն մտնել, «Грузинский марш» շարժման հիման վրա ստեղծել ուժեղ ազգային, ազգայնական, քաղաքական ուժ»,-ասել է ծայրահեղ ազգայնական Բրեգաձեն: Նրա հայտարարությամբ՝ միավորման շուրջ բանակցություններ են ընթանում գաղափարապես մոտ […]

̰
Այցելում ենք «Հայփոստի» բաժանմունքներ, ծանոթանանք իրավիճակին․ Հակոբ Արշակյան

11:51 03.06.2020

Մարդկանց կուտակումներից խուսափելու և պարետի սահմանած կանոնների պահպանումը ստուգելու նպատակով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչներն այց են կատարում «Հայփոստի» բաժանմունքներ, ծանոթանում իրավիճակին։

̰
Հակաճգնաժամային 10-րդ միջոցառումն ավարտվել է. ծրագրից օգտվել է 5390 շահառու

11:38 03.06.2020

Հակաճգնաժամային 10-րդ միջոցառումն արդեն ավարտվել է: Դիմումների ընդունման վերջնաժամկետը մայիսի 20-ն էր: Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նա նշեց, որ ծրագրից օգտվել կարողացող 6161 շահառուից դիմում է ներկայացրել և աջակցություն ստացել 5390 շահառու: Միջոցառման շրջանակում տրված աջակցությունը կազմել է 294.4 մլն դրամ: Մանրամասները՝ տեսանյությում։

̰
Հունիսի 2-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 931 դեպք

11:37 03.06.2020

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 20742 արձանագրություն, իսկ հունիսի 2-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]

̰
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք

11:17 03.06.2020

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծած հատուկ` stopcov.ge կայքում: Այս պահի դրությամբ՝ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 800 դեպք: Առողջացել է ևս 6 անձ, և ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 640: Նոր կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 13 մարդ: Կարանտինի ռեժիմում գտնվում է 2424 […]

̰
Աջափնյակ․ Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը

11:07 03.06.2020

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման արդյունավետ հսկողությունը։ https://www.facebook.com/www.police.am/videos/396141678021004/?__xts__[0]=68.ARDcKd5ASz7Agd29Zt9z–AWsPYYDRFuXQdDSuBWcrP39SBLsQAHfkmGzbCmx0xOpR21s9CoRppI_IqthkY2MtHXNml4_mAvo2V0j3ufGXl6ZLf4AGfWDjxArmFZ7GDwAdklj84YwkzzyYCZSLguisqsXTxnAMS7nJxPeyJjPMoz4uE1MZSz-bwfFIsPxpAICPA8clz2jIDOEPSo4q0ccbJMLjbkMzQV-V1k9wA4TUhV0YDuvm1LUDZMyErrnRpGzHuwE0FCQ34FIeoecBA4Y43COiO0s7oEE3PUUu5bZLaRmfhpiOu_18Tyz-bT9jaxBLKRm2p5_gSxXPswaKEIVLpt7eg9mcAOMf8&__tn__=-R

̰
«Մեղավորների փնտրտուք»․ վարչապետն ուղիղ եթերում է

10:20 03.06.2020

Ի՞նչ մեղավորների փնտրտուքի մասին է խոսքը, երբ հարցն առնչվում է մեր ազգային անվտանգությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսում է կորոնավիրուսի տարածման և կանոնների պահպանման մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰ ̰
Ջենիֆեր Էնիսթոնը վաճառում է իր մերկ լուսանկարը

23:59 02.06.2020

Ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և գործարար Ջենիֆեր Էնիսթոնը վաճառում է իր մերկ լուսանկարը բարեգործության համար:  Դերասանուհին իր որոշման մասին հայտարարել է Instagram-ի իր էջում: «Ընկերները» սերիալի 51-ամյա աստղը հավաքում է միջոցներ, որոնք նա կտրամադրի բժշկական ծառայությունների կարիք ու ցածր եկամուտ ունեցող ամերիկացիներին: Անկեղծ  լուսանկարն արել է լուսանկարիչ Մարկ Սելիգերը 1995 թվականին: Լուսանկարում աստղը ամբողջովին մերկ նստած […]

̰
ԱՄՆ-ում մեծ թափով սպառվում են ինքնապաշտպանական միջոցները

23:23 02.06.2020

Սևամորթ աֆրոամերիակցի Ջորջ Ֆլոյդի մահից հետո Ամերիկայում սկսվել են մեծ թափով սպառվել ինքնապաշտպանության միջոցներն ու  «Սևերի կյանքը նշանակություն ունի» (Black Lives Matter) շարժման սիմվոլիկայով առարկաները, գրում է CNB-ը: Amazon օնլայն առևտրի կայքի տվյալներով՝ սպորտի և արշավի համար ապրանքների բաժնում մեծ պահանջարկ ունեն գազային բալոնները, իսկ ամենապահանջված հագուստների տասնյակում են Ֆլոյդի վերջին խոսքերը՝ «Ես չեմ կարողանում […]

̰
Բացահայտվել են Մոսկվայի ռազմական շքերթի աստղ-զինատեսակները

21:59 02.06.2020

Հունիսի 24-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներում անցկացվելու են Հայրենական պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք մայիսի 9-ին հնարավոր չեղավ անցկացնել կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այսօր արդեն հայտնի է, թե ինչ ցուցադրություն է լինելու այդ օրը։ Գլխավոր զորահանդեսը անցկացվելու է Մոսկվայում, որտեղ օրվա հերոսները լինելու են «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, որոնցից ունի նաև Հայաստանը, և Ս-400 հակաօդային […]

̰
Քաղաքացիների անպատասխանատու վերաբերմունքը հանգեցնելու է բուժաշխատողների հիասթափությանը. Գևորգ Սիմոնյան

21:47 02.06.2020

«Ուզում եմ պատմել մեկ պացիենտի դեպքը, ով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվել է դեռ ապրիլի 13-ին: Մինչ այդ, նա ուշ էր դիմել բուժօգնության, մեկ շաբաթ ուշ բուժօգնության դիմած քաղաքացին ապրիլի 15-ից միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին: Բժշկական հաստատություն էր տեղափոխվել արդեն երկկողմանի ծանր թոքաբորբով»,- այսօր՝ հունիսի 2-ին, ճեպազրույցի ժամանակ ասել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն […]

̰
Թրամփի լուսանկարն Աստվածաշնչի հետ վրդովեցրել է հոգևորականությանը. The Washington Post

21:44 02.06.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Աստվածաշնչի հետ լուսանկարվել է Սուրբ Հովհաննես եպիսկոպոսական եկեղեցու մոտակայքում, ինչը դժգոհություն է առաջացրել հոգևորականների շրջանում, գրում է The Washington Post- ը: Դեպի եկեղեցի Սպիտակ տան ղեկավարի  ճանապարհը մաքրելու համար ԱՄՆ իրավապահները ցուցարարների դեմ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ են օգտագործել: Սպիտակ տան Վարդերի պարտեզում ելույթից մի քանի րոպե անց, որտեղ Թրամփը […]

̰
ԼՀԿ-ի պատգամավորի նախագիծն արժանացավ իմքայլականների քննադատություններին և ԲՀԿ-ի պաշտպանությանը. բանավեճ խորհրդարանում

21:23 02.06.2020

ԱԺ հերթական նիստից հետո տեղի է ունեցել արտահերթ նիստ, որի ընթացքում խորհրդարանը հասցրել է քննարկել երեք հարց: Բուռն քննարկման է արժանացել հատկապես «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի նախագիծը, ով առաջարկել է վերանայել բանկային երաշխավորի ինստիտուտը: Այն արժանացել է իմքայլականների քննադատություններին և «Բարգավաճ Հայաստանի» պաշտպանությանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մշտադիտարկումներ են իրականացվել Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում

19:57 02.06.2020

Հունիսի 2-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, համագործակցելով ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ, ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և պահպանելու նպատակով։ Վերահսկողությունը նշված վարչական շրջաններում իրականացվել է ինչպես շրջիկ խմբերով, այնպես էլ կանգառի կետերում՝ ՏՄ մասնագետների և ոստիկանության […]

̰
Որոշ տեղեկություններ դիմորդների համար. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է հայտնում

19:36 02.06.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմորդներին որոշ տեղեկություններ է հաղորդում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Պետք է հետևել հակահամաճարակային կանոններին ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ ու փաստարկ, զգացմունքային պահ. վարչապետ

19:28 02.06.2020

«Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ օրինակ՝ կանոնների խախտումների արձանագրման որակի և կոշտության հետ էլ պրոբլեմ ունենք»,- ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, իրենց իշխանության ծագումնաբանությունը, ըստ էության, աշխատում է իրենց դեմ: Նրա խոսքերով՝ ՀՀ-ում 2018 թվականի իրադարձություններից հետո վախի մթնոլորտը զրոյացել է, բայց դրա փոխարեն,  օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ աստիճանի և մակարդակի չի […]

̰
Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է ահագնանալ, ցավոք սրտի. վարչապետ

19:07 02.06.2020

Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է ահագնանալ, ցավոք սրտի: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկ մենք արձանագրել ենք 517 նոր դեպք, և հիմնական հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ ինչո՞ւ է այս ամենը մեզ հետ տեղի ունենում: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր հիմնական պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանումն […]

̰
Լիբանանը Սիրիայի հետ սահմանը բացում է 2 օրով

19:00 02.06.2020

Լիբանանի իշխանությունները որոշել են Սիրիայի հետ սահմանի անցակետերը երկու օրով բացել, որպեսզի իրենց քաղաքացիները կարողանան վերադառնալ հայրենիք։ Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստին»։ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Լիբանանը սահմանը փակել էր մարտին, սակայն հիմա որոշում է ընդունվել հունիսի 2-4-ն ժամանակահատվածում սահմանը բացել «Մասնաա» և «Աբուդիա» անցակետերում։ Այդ օրերին ժամը 9։00-16։00-ն Լիբանան կարող են անցնել երկրի […]

̰
ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում

18:56 02.06.2020

ԱԺ-ը քվեարկեց և հաստատեց այսօր՝ ժամը 18։30-20։00-ն արտահերթ նիստ անցկացնելու հարցը: Հիշեցնենք, անհրաժեշտությունը պայմանավորված էր մեծ օրակարգով, որը, պատգամավորները մտավախություն ունեն, որ չեն հասցնի քննարկել մինչև հինգշաբթի: Քննարկվեց Կառավարության կողմից ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: «Բոլոր այն տարածքներում առկա շարժական գույքերը, որոնք աղտոտում են մեր […]

̰
Շենգավիթի բակերից մեկում տոնական միջոցառման կազմակերպիչների նկատմամբ հարուցվել է վարույթ. ԱԱԾ

18:53 02.06.2020

Ս.թ. հունիսի 2-ին ՀՀ վարչապետի հանձնարարականով իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ ս.թ. հունիսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի միմյանց հարակից մի քանի շենքերի բնակիչներ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, բակում կազմակերպել են տոնական միջոցառում, որի ընթացքում, անտեսելով պարետատան պահանջները, մասնակցել են մոտ 50 անձինք, այդ թվում՝ երեխաներ և […]

̰
Ջո Բայդենը ժողովրդականությամբ առաջ է անցնում Թրամփից

18:48 02.06.2020

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը իր ժողովրդականությամբ 10 տոկոսով առաջ է անցել գործող նախագահ Դոնալդ Թրամփից, փաստում է 270towin-ը: CNN հեռուստաընկերության տվյալներով` Բայդենը 1976 թվականից ի վեր ընդդիմությունը ներկայացնող նախագահի առաջին թեկնածուն է, որը մայիսյան ընտրություններում առաջ է անցնում գործող նախագահից: Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նշանակված են 2020 թվականի նոյեմբերի 3-ին:

̰
Հայ զինծառայողները կմեկնեն Մոսկվա` մասնակցելու զորահանդեսին

18:40 02.06.2020

Հայկական բանակի 75 զինծառայողներ կմեկնեն Մոսկվա՝ մասնակցելու Երկրորդ աշխարհամարտի 75-ամյա հաղթանակին նվիրված զորահանդեսին, «Ազատությանն» ասել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Շարասյունը, ըստ Ստեփանյանի, կծածանի պատերազմի եռակի շքանշանակիր Թամանյանական դիվիզիայի դրոշն ու Հայաստանի եռագույնը։ Շքերթին մասնակցելու հրավեր է ստացել նաև պաշտպանության նախարարը, վերջինիս մասնակցության մասին առայժմ չի հաղորդվում։

̰
Եվրահանձնաժողովն արգելել է հայկական ավիաընկերությունների թռիչքները ԵՄ տարածք

18:37 02.06.2020

Եվրահանձնաժողովը հրապարակել է այն կազմակերպությունների ցանկը, որոնք իրավունք չունեն թռիչքներ իրականացնել ԵՄ տարածքում։ «Սև ցուցակում» (EU Air Safety List) են հայտնվել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից որակավորված բոլոր ավիաընկերությունները՝ Aircompany Armenia, Armenia Airways, Armenian Helicopters, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia, Skyball: Նշվում է, որ դրանք չեն համապատասխանել միջազգային անվտանգային չափորոշիչներին։ Որոշումն ընդունվել […]

̰
Հայտնի է Երևան-Ռոստով-Երևան չվերթի իրականացման օրը

18:35 02.06.2020

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Ռոստով-Երևան չվերթը: «Երևանից մեկնումը ժամը 08:30-ին, ժամանում դեպի Երևան 12:30: Ս․ թ․ հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնումը ժամը 14:00-ին, ժամանում դեպի Երևան 19:20): Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես […]

̰
Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկիր է, որտեղ մարդիկ պետականորեն են մտածում և գործում. Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի ԱԺ նախագահին

18:22 02.06.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահին և պատգամավորներին՝ նշելով, որ ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը որպես ժողովրդավարական պետություն կայացել է: «Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկիր է, որտեղ մարդիկ պետականորեն են մտածում և […]

̰
Մալաթիա-Սեբաստիայի նախադպրոցական ուսումնական հաստատություններում արձանագրվել են խախտումներ

18:20 02.06.2020

ՀՀ կրթության տեսչական մարմինը, համագործակցելով ՀՀ ոստիկանության հետ, ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Տեսչական մարմնի ստուգայցի ընթացքում 2 նախադպրոցական ուսումնական հաստատություններում արձանագրվել են որոշակի խախտումներ և թերություններ՝ օգտագործվող սպասքի, ծորակների ինչպես նաև անկողնային պարագաների ախտահանման հետ կապված: Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեններին հանձնարարվել է անհապաղ միջոցներ ձեռք առնել տվյալ թերությունները […]

̰
Ո՞նց կընդունեք, որ ձեր 1 օրվա եկամուտի պատճառով մարդ մահանա. Վահե Ղալումյանը «Մեյմանդարի» շուկայում է. news.am

18:18 02.06.2020

«Մեյմանդարի» շուկա է ժամանել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, որտեղ գյուղացիները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք դեմ են, որպեսզի շուկան 24 ժամով փակվի ախտահանման նպատակով, հաղորդում է news.am-ը։ «Վիճակագրությունն այնպիսին է, որ կորոնավիրուսով վարակված 100 հոգուց երկուսը մահանում է: Դուք ո՞նց կընդունեք, որ ձեր մեկ օրվա եկամտի պատճառով մարդ մահանա: Էսօր քանի դրամի […]

̰
Ոստիկանները ծառայություն կիրականացնեն ուխտատեղիներում և տեսարժան վայրերում

18:11 02.06.2020

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ մասսայական միջոցառումներից։ Ոչ աշխատանքային օրերին հանրապետությունում ընդունված է կազմակերպել ուխտագնացություններ, արշավներ, խնջույքներ, հավաքույթներ և զանգվածային այլ միջոցառումներ։ Խախտումներ թույլ չտալու համար ոստիկանության վերակարգերը ծառայություն կիրականացնեն ուխտատեղիներում և տեսարժան վայրերում։ Բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով՝ կոչ ենք անում […]

̰
BACK_TO_TOP