TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կարտադրվեն «Կալաշնիկով» ԱԿ-103 ինքնաձիգներ. հայտնի են դարձել մանրամասներ

18:31 04.06.2020

Հուլիսի սկզբին Հայաստանում սկսվելու է «Կալաշնիկով» ինքնաձիգների, ավելի կոնկրետ՝ ԱԿ-103 տարբերակի արտադրությունը: Այս մասին պաշտոնապես հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության խոսնակը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Պաշտոնյան վստահեցրել է, որ արտադրական ծավալը Հայաստանում կարող է հասնել տարեկան 50 հազար միավոր ինքնաձիգների թողարկման, իսկ տրամադրված լիցենզիան ունի 10 տարվա ժամկետ։ Հաղորդման համաձայն՝ Հայաստանում արտադրությունն իրականացվելու է […]

̰
Հոնկոնգում խիստ պատիժ են սահմանել Չինաստանի օրհներգը չհարգելու համար

18:30 04.06.2020

Հոնկոնգում, որ Չինաստանի հատուկ վարչական շրջաններից մեկն է, հատուկ պատիժ են սահմանել մայր պետության օրհներգը չհարգելու համար։ Այն ենթադրում է ոչ միայն տուգանք, այլև նույնիսկ ազատազրկում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Չինաստանի հիմնը չհարգելու դեպքում տեղացիները կտուգանվեն մինչև 6450 դոլարին համարժեք գումարով, ինչպես նաև կարող են դատապարտվել ազատազրկման՝ մինչև 3 տարի ժամկետով։ Տեղին է […]

̰
Նորք-Մարաշում և Արաբկիրում կասեցվել է երկու մանկապարտեզի գործունեությունը

18:17 04.06.2020

Այսօր ՀՀ պարետի N 109 որոշման հիման վրա ՀՀ կրթության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է Երևանի Նորք-Մարաշի թիվ 122 և Արաբկիրի թիվ 24 մանկապարտեզների գործունեությունը։ Կասեցման հիմքը ավելի վաղ՝ այս մանկապարտեզներում արձանագրված հակահամաճարակային կանոնների խախտումներն են։ Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 122 մանկապարտեզի կասեցումը 1 օրով է. կիրականացվեն ախտահանման աշխատանքներ, համապատասխան ախտահանիչ միջոցների ձեռքբերում և երեխաների […]

̰
ԱԱՏՄ ստուգայցերն՝ արդեն առավել խիստ նորմերով․ տնտեսավարողներն ավելի զգուշավոր են դառնում

18:12 04.06.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ռեժիմով իր մշտադիտարկման աշխատանքներն ու ստուգայցերն անցկացրել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Ստուգայցերի դիտակետում են հատկապես այն ոլորտների տնտեսավարողները, որոնք, ըստ դիտարկումների ամփոփ պատկերի, առավել հաճախ են խախտում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը կամ որոնց վերաբերյալ ԱԱՏՄ թեժ գծով ստացվել են ահազանգեր։ Այդպիսիք են, օրինակ առևտրի կենտրոնները, […]

̰
Պարետատան որոշումների, անվտանգության կանոնների խախտումներ Գյումրիի կենտրոնական շուկայում

18:04 04.06.2020

Առանց սահմանափակումների ռեժիմի, բայց անվտանգության նորմերի խստացված պահանջների կատարման հսկողությունը շարունակվում է։ Այսօր էլ Գյումրիի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների բաժնի մասնագետները քաղաքապետի տեղակալի հետ շրջել են  կենտրոնական շուկայում և բացօթյա առևտրի կետերում։ Այցը նախազգուշական էր, իսկ պարետատան որոշումների կատարման բազմաթիվ  խախտումներ են արձանագրել շուկայում և շուկայի հարակից տարածքների առևտրի տաղավարներում։ Գյումրիի քաղաքապետարանի հարևանությամբ՝ Շահումյան փողոցին […]

̰
Արքայազն Չարլզը պատմել է կորոնավիրուսով հիվանդանալու մասին

18:00 04.06.2020

Մեծ Բրիտանիայի արքայազնի բախտը բերել է, որ կորոնավիրուսային հիվանդությունը բարդացումներ չի առաջացրել։ Այս մասին լրատվամիջոցներին պատմել է ինքը՝ 71-ամյա արքայազն Չարլզը, փոխանցում է Daily Mail լրատվական կայքը։ «Իմ բախտը բերել է, որ հիվանդությունը թեթև է անցել։ Բայց իմ մոտ դա եղել է, ու ես գիտեմ, թե ինչի միջով են անցնում այլ մարդիկ»,- ասել է արքայազնը, […]

̰
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

17:52 04.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունում (ներկայումս «ՀՀ Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ) առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Ճառագայթային բժշկության […]

̰
Վրաստանի վարչապետը ներկայացրել է կառավարության հիմնական խնդիրները

17:44 04.06.2020

«Մեր հիմնական խնդիրն ու ռազմավարությունն է հնարավորինս արագ հայտնաբերել կորոնավիրուսի դեպքերը, արդյունավետորեն և արագ բուժել քաղաքացիներին և նրանց արագ վերադարձնել բնականոն տնտեսական կյանքին: Սա վիրուսի հետ ապրելու պայմաններում հարմարվելու և կառավարելու միակ հնարավորությունն է»,- ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության այսօրվա նիստում: Վրաստանի վարչապետի խոսքերով՝ չնայած այն փաստին, որ հունիսի 4-ին ախտորոշվել է կորոնավիրուսային […]

̰
Լուկաշեկոն նոր վարչապետին հանձնարարել է նվազեցնել Ռուսաստանից կախվածությունը

17:37 04.06.2020

Հին վարչապետից ազատվելուց մեկ օր անց Բելառուսի նախագահը նշանակել է նոր վարչապետ ու խորհրդակցություն անցկացրել նոր կառավարության հետ։ Ալեքսանդր Լուկաշենկոն նրան տվել է նաև հանձնարարություն՝ նվազեցնել Ռուսաստանից կախվածությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Չկա արտահանում՝ չկա արտարժույթ։ Ընդ որում՝ միայն մեկ երկրի տնտեսությունից կախված լինելու հարցը պետք է լուծել վերջնականապես։ Մենք չենք կարող 50-55 տոկոս կախվածություն […]

̰
Նանսենի անվան այգում հատված թեղիների փոխարեն նոր ծառեր կտնկեն

17:30 04.06.2020

Կտրված ծառերի փոխարեն աշնանը կտնկվեն նորերը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում օրերս 11 թեղի է հատվել: Ի պատասխան քաղաքացիների անհանգստության՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Նոր Նորք վարչական շրջանի ստորաբաժանման դենդրոլոգի եզրակացության համաձայն՝ ծառերը հատվել են հիվանդության պատճառով՝ հիվանդության […]

̰
Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

17:21 04.06.2020

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ՀՀ վարչապետին է ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։ «Սիրելի հայրենակիցներ Հարգելի գործընկերներ Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու […]

̰
ՃՈ թեժ գծի 1-77 հեռախոսահամարը կրկին հասանելի է

17:20 04.06.2020

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ թեժ գծի 1-77 հեռախոսահամարը կրկին հասանելի է, կապի տեխնիկական խափանումները վերացված են: Ավելի վաղ հայտել էինք, որ կապի տեխնիկական խափանումների հետևանքով ժամանակավորապես անհասանելի էր Ճանապարհային ոստիկանության թեժ գծի 1-77 հեռախոսահամարը:

̰
ՊԵԿ-ն էլեկտրոնային առևտրի ոլորտի համաշխարհային ընկերությունների համար նախատեսում է ստեղծել էլեկտրոնային հարթակ

17:14 04.06.2020

ՊԵԿ-ում կայացած տեսակոնֆերանսի միջոցով ծառայությունների էլեկտրոնային առևտրի ոլորտի հարկման մեխանիզմները քննարկվել են ոլորտի խոշորագույն դերակատարների հետ, ինչպիսիք են Microsoft, Google, Facebook, Booking.com, Netflix, Amazon, Spotify, KPMG և այլ ընկերությունները: Էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպությունները հաշված րոպեների ընթացքում կկարողանան գրանցվել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները:

̰
ՄԻՊ իրավական չափանիշների վրա հիմնվելով՝ Քրեական վերաքննիչ դատարանը կայացրել է նախադեպային նշանակություն ունեցող որոշում

17:11 04.06.2020

Վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 23-ին, հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշները, որոշում է կայացրել քրեորեն պատժելի արարք կատարած անձի նկատմամբ կիրառել անվտանգության միջոց՝ առաջին անգամ հոգեբուժարանում տեղավորելու համար սահմանելով հստակ ժամկետ: Խնդիրն այն է, որ այն պարագայում, երբ հիմքեր կան ենթադրելու, որ անձը քրեորեն պատժելի արարք կատարել է անմեղսունակության վիճակում (օրինակ՝ հոգեկան հիվանդությամբ պայմանավորված), […]

̰
ՀԾԿՀ-ն քննարկել է «Գազպրոմ Արմենիայի»՝ բաժանորդներին հասնող գազի գինը բարձրացնելու հայտը

17:02 04.06.2020

«Գազպրոմ Արմենիան» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին, սահմանել 1000 խմ-ի դիմաց 135,909 դրամ` ներկայումս գործող 139 հազարի փոխարեն: Իսկ հանձնաժողովն առաջարկում է հնարավորինս նվազ սակագներ կիրառել առանձին սպառողների համար:

̰
Տանկի և հետևակի մարտական մեքենայի վարման պարապմունքներ՝ գործնական հրաձգությամբ

17:00 04.06.2020

Սպառազինության և ռազմական տեխնիկայի տիրապետման հմտությունները կատարելագործելու նպատակով հունիսի 3-ին 2-րդ զորամիավորման N զորամասի տանկային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են տանկի և հետևակի մարտական մեքենայի վարման և գործնական հրաձգության պարապմունքներ։ Տեղանքի բարդ ռելիեֆային պայմաններում անցկացված մեքենավարման ընթացքում ստուգվել է անձնակազմի պատրաստության աստիճանը, կատարվել է  գործնական հրաձգություն՝ միջին և խոշոր տրամաչափի զենքերից:

̰
Հունիսի 5-9-ը դեպի Երևան ու Երևանից մի շարք չվերթներ կիրականացվեն

16:46 04.06.2020

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են՝ հունիսի 5-9-ը դեպի Երևան և Երևանից մի շարք չվերթներ են իրականացվելու: «Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք. Ս․ թ․ հունիսի 5-ին կիրականացվի Նուր Սուլթան-Երևան-Նուր Սուլթան չվերթը SCAT ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 04:30, Երևանից մեկնում ժամը 06:00): Ս.թ. հունիսի 6-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից […]

̰
Անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ՝ 3-րդ զորամիավորման զորամասերում

16:39 04.06.2020

Հունիսի 3-ին 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումն ու ապահովումը առօրյա ծառայության կազմակերպման ժամանակ» թեմայով պարապմունքներ: Բացազատվել են ուսումնական կետեր, անձնակազմը հրահանգավորվել է զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի հետ վարվելու անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ցուցադրվել են կապի և ԱԿՀ միջոցների շահագործման, առաջին բուժօգնության ճիշտ և արագ կազմակերպման առանձնահատկությունները:

̰
Էջմիածնի քաղաքապետը խնդրանքով դիմել է համաքաղաքացիներին

16:37 04.06.2020

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ վերջին շրջանում գրեթե ամեն օր գիշերվա ժամերին քաղաքում լսվում են հրավառության ձայներ: «Խնդրի մասին պարբերաբար խոսում եմ ոստիկանապետի հետ, ամեն դեպքով կազմվում է արձանագրություն, սակայն հիմնականում չի հաջողվում բացահայտել իրավախախտներին: Ավելի արդյունավետ խնդրին լուծում տալու համար ունենք ձեր օգնության կարիքը: Եթե […]

̰
Սիրան Ավետիսյանը` Արցախի արդարադատության նախարար

16:15 04.06.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ստորագրել է հրամանագիր՝ Սիրան Ավետիսյանին Արցախի Հանրապետության արդարադատության նախարար նշանակելու մասին։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

̰
Պարետի որոշմամբ կայացվել է 1599 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

16:11 04.06.2020

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 03.06.2020-ի դրությամբ կայացվել է 1599 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 03.06.2020-ի դրությամբ իրականացվել է 21607 ստուգում, որից միայն 655-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության […]

̰
Փաշինյանը Սուրենավանի դպրոցականների խնջույքը պատկերող լուսանկարներ է հրապարակել

15:45 04.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական խնջույքը պատկերող լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: «Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները երեկ»,- գրել է վարչապետը:

̰
Հայկական երկու պետությունների բարձրաստիճան հրամկազմը ճշգրտել է համագործակցության հետագա խորացման առաջնահերթ ուղղությունները

15:33 04.06.2020

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջին շրջանի ռազմատենչ ու տարածաշրջանային կայունությունը խաթարելուն միտված հայտարարություններին զուգահեռ, հայկական երկու պետությունների զինված ուժերը շարունակում են ամբողջ թափով կյանքի կոչել այն բոլոր գործընթացները, որոնք նախատեսված են համագործակցության պլանով և նպատակ ունեն էլ ավելի կատարելագործել հակառակորդին զսպելու մեխանիզմները: Այս համատեքստում իրականացված ու շարունակվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով, հունիսի 3-ին աշխատանքային այցով ՊԲ է […]

̰
Վրաստանի վարչապետի՝ պաշտոնը լքելու մասին լուրերը հերքվել են

15:30 04.06.2020

Երեկ վրացական մի քանի լրատվամիջոցները հրապարակեցին տեղեկություններ, թե վարչապետ Գիորգի Գախարիան առաջիկայում պաշտոնը լքելու է: Վրաստանի «Առաջին ալիքի» հավաստի տեղեկությունների համաձայն՝ Գախարիայի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Վրացական «Մթավարի արխի» հեռուստաալիքը հայտնել էր, թե Բիձինա Իվանիշվիլին և Գախարիան նախօրեին հանդիպել են, և որ վարչապետի հեռանալուն քիչ ժամանակ է մնացել:

̰
Հունիսի 5-ից 15-ն ի՞նչ ծառայություններ է մատուցելու Անձնագրային և վիզաների վարչությունը

15:10 04.06.2020

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայությունները հունիսի 5-ից 15-ը կաշխատեն ժամը 09.00-11.00-ն, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի: «Անձնագրային ծառայությունների կողմից կիրականացվեն միայն տպագրված և դեռևս քաղաքացիներին չհանձնված անձնագրերի, նույնականացման քարտերի և հանրային ծառայության համարանիշերի տրամադրման աշխատանքներ։ Հորդորում ենք՝ անձնագրային ծառայություններ դիմել միայն նշված հարցերով․ այլ գործառույթներ չեն իրականացվելու»,- […]

̰
Իրավիճակը թողած՝ իշխանությունն ընդդիմության մասին է խոսում․ գո՛րծ արեք․ Մարուքյան

14:52 04.06.2020

Ընդդիմությունը հենց համաճարակի սկզբից հանդես է եկել առաջարկներով, որոնք չեն ընդունվել կառավարության և իշխող մեծամասնության կողմից։ Այս մասին Ազգային ժողովում այսօր հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Այսօրվա իրավիճակը թողած՝ իշխանությունը ընդդիմության մասին է խոսում։ Ժողովուրդ, ընդդիմության մասին ի՞նչ կա էդքան խոսելու։ Գործ է պետք անել»,- ասաց Մարուքյանը։ Խմբակցության ղեկավարն ասաց, որ քանի որ ընդդիմության […]

̰
Վերջին զանգից՝ վերջին պար․ եթե մատների արանքով են նայում այս ամենին, կձեռնարկենք ամենախիստ միջոցները․ Ա․ Հարությունյան

14:48 04.06.2020

Վերջին զանգից՝ վերջին պար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու հավելել․ «Ոմանց թվում է, թե երբ մենք նրանց կոչ ենք անում, հորդորում ենք կամ խնդրում ենք, դա մեր թուլության նշանն է: Ամենևին, դա մեր ուժեղ կողմն է, երբ յուրաքանչյուրին դիտում ենք որպես գործընկեր, իսկ հորդորը, կոչը, խնդրանքը համերաշխության […]

̰
Եթե կորոնավիրուսը կանխատեսելի լիներ, ընդդիմությունն այդքան արագ և կտրուկ չէր փոխի դիրքորոշումները․ Մակունց

14:28 04.06.2020

Եթե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կանխատեսելի լիներ, ընդդիմադիր գործընկերներն այդքան արագ և կտրուկ չէին փոխի իրենց դիրքորոշումները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Սկզբում չէին ասի, որ պետք չեն սահմանափակումներ, հետո արագ փոխեին, ասեին՝ պետք են սահմանափակումներ։ Սկզբում չէին ասի, որ պետք չէ այդքան խստացնել, հետո՝ պետք է խստացնել, հետո՝ […]

̰
Գույները խտացնելը, խուճապը օգուտ չեն տալիս․ Ա․ Միրզոյանը՝ Ա․ Բաբաջանյանին

14:11 04.06.2020

Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ թշնամին հասել է երկրների մայրաքաղաքներին, բայց հենց այդ ժամանակներում է, որ չպետք է կորցնել սթափությունը։ Այս մասին այսօր խորհրդարանի ամբիոնից ելույթում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նա կոչ արեց շարժվել առանց գույները խտացնելու, առանց խուճապ տարածելու։ Պատգամավոր Արման Բաբաջանյանի խոսքերին հակադրվելով՝ Միրզոյանն ասաց, որ չի կարող լինել իրավիճակ, երբ […]

̰
Գիշերը նստեիք, հաշվարկ անեիք․ Միքայել Մելքումյան

13:53 04.06.2020

Ազգային ժողովն այսօր փաստացի հետաձգեց նախագծերից մեկի ընդունումը, քանի որ ըստ իմքայլականների նախագիծը պետք է լրամշակել, իսկ ըստ կառավարության ներկայացուցչի՝ պետք է հաշվարկներ արվեն։ Սա ընդդիմադիրների դժգոհությունն առաջացրեց։ «Գիշերը նստեիք, հաշվարկ անեիք»,- նիստին ներկա կառավարության ներկայացուցչին ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նրան դուր չէր գալիս այն, որ ԱԺ կազմը հավաքվել է նորից քվեարկելու, իսկ իրենց […]

̰
BACK_TO_TOP