17:30 03.06.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարականով, կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներ իրականացնելու նպատակով, մարզպետարանի աշխատակիցներից կազմված մշտադիտարկման աշխատանքային խմբերը շարունակում են ամենօրյա ռեժիմով շրջել մարզում գործունեություն իրականացնող տարբեր օբյեկտներում՝ հետևելու տնտեսական գործունեության տեսակների աշխատանքների կազմակերպմանն ու վիրուսի տարածումը կանխելուն ուղղված քայլերի իրականացմանը։ Այսօր հերթական անգամ աշխատանքային խմբերը՝ Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի գլխավորությամբ շրջել են մի շարք կազմակերպություններում, […]
17:28 03.06.2020
Զենքի անօրինական վաճառքի մասին խոսակցությունները ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը «քաղաքական շահարկում» է անվանել: Անդրադառնալով մեկ այլ հարցի՝ արդյո՞ք Զինված ուժերը ձեռք է բերել այնպիսի զինտեխնիկա, որն անպիտան է բանակին, Բալայանն ասել է՝ սպառազինությունը, ռազմական տեխնիկան ձեռք են բերվում զինված ուժերի զարգացման պլանի համաձայն, և ամեն ինչ կատարվել է իրավաչափորեն: Մանրամասները՝ տեսանյութում:
17:22 03.06.2020
Շփոթ կնետեն ձեր առջև, որպեսզի շփոթեք մեղավորությունը, պատասխանատվությունը և քաղաքական պատասխանատվությունը: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանը: «Այո՛, պատասխանատվություն կրում ենք մենք, բայց մեղավորությունը քաղաքական չի լինում, մեղավորությունը անհատական է»,- ասաց Ուլիխանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
17:14 03.06.2020
Կա սցենար, և այդ նախարարները պարետատան հետ միասին ժրաջանորեն, գերազանց իրենց ֆունկցիան կատարո՞ւմ են: Նշանակում է՝ սցենարն է սխալ, իսկ եթե չեն կատարում, ուրեմն ոչ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին պետք է պատասխանատվության ենթարկենք շատ արագ: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
17:14 03.06.2020
Հունիսի 2-ին 4-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել են զենիթահրթիռային համալիրների կրակային վարժանքներ: Մարտական հրաձգությամբ անցկացված վարժանքների շրջանակում ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու դաշտային պայմաններում գործելու հմտությունները, կատարելագործվել է նրանց մասնագիտական պատրաստության մակարդակը, կրակի վարման արդյունավետությունը:
17:00 03.06.2020
Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ հաշվի առնելով ս.թ. հունիսի 3-ից Իտալիայում ռեգիոնների միջև տեղաշարժման սահմանափակումների վերացումը՝ Իտալիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը ողջ ծավալով վերսկսում է հյուպատոսական ծառայությունների մատուցումը։ «Քաղաքացիները կարող են ներկայանալ դեսպանություն միայն նախապես գրանցվելով, որի համար անհրաժեշտ է զանգահարել 06 3296638 հեռախոսահամարով կամ էլ. հաղորդագրություն ուղարկել [email protected] հասցեին: Հաշվի առնելով COVID-19-ի […]
16:50 03.06.2020
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել զորամասերի ջրամատակարարման կազմակերպչական, ենթակառուցվածքային, ցանցային սպասարկման հարցերին։ Համաձայնություն է ձեռք բերվել ԶՈւ զորամասերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկման բարելավման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ: «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել զորամասերի ջրամատակարարման բարելավման և առկա խնդիրների […]
16:46 03.06.2020
«Այս տարի նախատեսում ենք ձեռք բերել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող մի քանի հարյուր նոր հատուկ տեխնիկա և փոխարինել ունեցածը»,- «Ռուսթավի-2» ՀԸ-ի եթերում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի տարածումից հետ երկրի ՊՆ-ն մեծ ներդրումներ է ունեցել կանխարգելման աշխատանքներում, սակայն այդ ընթացքում ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ: «Այս տարվա առաջին խնդիրներից մեկը […]
16:43 03.06.2020
Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը։ ՀՀ ԱԺ նախագահն է եղել 1999-2003թթ.։ Ծնվել է Երևանում։ Ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը (1978)։ 1987-1990 թվականներին եղել է Երևանի թիվ 191 դպրոցի տնօրեն, 1991-1999 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր։ 2003-2010 թվականներին՝ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել […]
16:36 03.06.2020
Ինչպես արդեն հայտնել ենք, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին անցկացրել է հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին նվիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն: Արցախի նախագահը հավանության է արժանացրել պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի առաջարկությունները, համաձայն որոնց` առաջիկա օրերին մայրաքաղաքում և շրջաններում կստեղծվեն արագ արձագանքման խմբեր, կավելանան մեկուսարանները, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կխստացվեն պարետի սահմանած կանոններին հետևելու […]
16:06 03.06.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝ 1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 89 որոշման 4-րդ կետի […]
15:44 03.06.2020
Բացի հակաճգնաժամային այս ծրագրերից, համավարակով պայմանավորված այլ քայլեր ևս արվել են, այդ թվում՝ օրենսդրական փոփոխության տեսքով: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալը: Նա նաև նշեց, որ օրենսդրական փոփոխությամբ սահմանված տույժի վերահաշվարկը վերաբերում է ոչ միայն տնտեսվարողներին, այլ նաև գույքահարկին և հողի հարկին: Անդրադառնալով համավարակի ընթացքում աշխատողներին աշխատանքից ազատելու հարցին՝ Արթուր Մանուկյանը թվեր ներկայացրեց՝ […]
15:37 03.06.2020
Նախորդ երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 573 դեպք, որոնցից 256-ն` առողջացած, 8-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 42 նոր դեպք, 7 առողջացած և մահվան 1 նոր դեպք: Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 63 (տղամարդ) տարեկան և ունեցել է […]
15:06 03.06.2020
ԱԺ մի խումբ պատգամավորներ համատեղ նախաձեռնել են «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է կանոնակարգել գլխադասային հանձնաժողովների աշխատանքը, այն դարձնել առավել հաշվետվողական ու թափանցիկ: Նախագծի որոշ դրույթներ մտահոգություն են առաջացրել ընդդիմության ներկայացուցիչների մոտ, իսկ առավել մեծ առարկությունների տեղիք տվել կառավարությանը: Վերջինս մտահոգված է հատկապես մի քանի հաստիքների ավելացմամբ, որոնց […]
14:26 03.06.2020
Արդյոք արդյունավե՞տ են Հայաստանում կորոնավիրուսի դեմ իրականացվող միջոցառումները, և ինչո՞վ է պայմանավորված հիվանդացության դեպքերի աճը: Ազգային ժողովի միջանցքներում այս հարցին են պատասխանել իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: Պատգամավոր Նարեկ Զեյնալյանի համոզմամբ՝ արձանագրված մեծ թվերը նաև պայմանավորված են թեստավորումների քանակով: Կոչ է անում մեղավորների չփնտրել: Իսկ Մանե Թանդիլյանի խոսքերով՝ այն միջոցառումները, որոնց մասին այսօր խոսում է […]
14:02 03.06.2020
Ատելության խոսքը խնդիր է ոչ միայն Հայաստանի համար: Սոցիալական մեդիաների առաջացումը և աշխարհի բնակչության մեծ մասի ցանց մտնելը բերել է ատելության խոսքի աճի: Տրամաբանական է, որովհետև ասպարեզ են դուրս եկել անկիրթ և անդաստիարակ մարդիկ, որ մինչ այդ չունեին հանրային խոսքի հնարավորություն: Այսօր` հունիսի 3-ին, առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հայաստանում ատելության խոսքի տարածմանը, ասաց մեդիափորձագետ Սամվել […]
14:00 03.06.2020
Այսօրվանից Իտալիան եվրոպացիներին թույլ է տվել մուտք գործել երկիր՝ առանց պարտադիր 14-օրյա կարանտինի: Այդ մասին հայտնում է Corriere dela Serra-ն: Բացի դրանից՝ Իտալիան վերացնում է երկրի ներսում ճանապարհորդելու հետ կապված սահմանափակումները՝ թույլ տալով մարդկանց տեղաշարժվել շրջանների միջև: Գրեթե երեք ամիս Իտալիայում ճանապարհորդելը թույլատրվում էր միայն անհրաժեշտության դեպքում:
13:56 03.06.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ ֆուտբոլի՝ որպես մասսայական մարզաձևի զարգացումը մշտապես գտնվում է Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այդ համատեքստում Ա. Հարությունյանը կարևորել է վերջին տարիներին Արցախում կառուցված մարզադաշտերի նշանակությունը, ֆուտբոլային տարբեր թիմերի աշխատանքը՝ նշելով, որ […]
13:38 03.06.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ Փարաքարում և Թաիրովում այս պահին կա կորոնավիրուսի հաստատված 50 դեպք, նաև այսօր գրանցվել է մեկ երիտասարդ մարդու մահ: «Մի քանի շաբաթ առաջ գրել էի Փարաքար համայնքում տիրող հակակորոնավիրուսային տխուր պատկերի մասին։ Քիչ առաջ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային կենտրոնից տեղեկացրին, […]
13:27 03.06.2020
«Աշխարհում չկա մի որևէ ուժային կառույց, վարչական համակարգ, որն այս մասշտաբի հարցը կարողանա լուծել»,- կորոնավիրուսի մեծ թվով նոր դեպքերի վերաբերյալ խոսելիս ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես ինքս վերջին օրերին շատ դաժան խոսակցություն եմ ունեցել և՛ ոստիկանության պետի, և՛ ԱԱԾ տնօրենի հետ՝ առաջին հերթին պրոբլեմի մասշտաբը և իրավիճակը ճիշտ չներկայացնելու համար: Որովհետև […]
13:24 03.06.2020
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով դատախազությունում հաստիքների ավելացման անհրաժեշտությանը, պատճառներին և հիմքերին: «ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի N 706-Ա որոշմամբ ՀՀ դատախազությունում հաստիքների առավելագույն թիվ է սահմանվել 653-ը, որոնցից դատախազների համար նախատեսվել է 351-ը, իսկ մնացածը՝ ՀՀ դատախազության օժանդակ մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետական ծառայողների և տեխնիկական սպասարկում իրականացնող […]
13:10 03.06.2020
Խորհրդարանի կողմից պաշտոններում անձանց նշանակելու գործընթացը արտահերթ նիստերով անցկացնելու նախաձեռնությունը առիթ է դարձել ԱԺ կանոնակարգ օրենքում մի շարք փոփոխությունների: Դրանք այսօր ներկայացրել է նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը: Եթե նախկինում, օրինակ՝ ՍԴ անդամներն ընտրվում էին հերթական նիստերի ժամանակ, ապա սրանով խորհրդարանը նաև արտահերթ նիստ հրավիրելու իրավունք կստանա, մի շարք հարակից փոփոխություններ ևս տեղ են գտել օրինագծում: […]
13:06 03.06.2020
Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ ամբաստանյալ Արմեն Բիլյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց դատարանում հարցաքննել դատաձգաբան-փորձագետին, որպեսզի նրան հարցեր ուղղվեն ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ: Հիշեցնենք՝ այդ ոստիկանի սպանության համար մեղադրվում է Արմեն Բիլյանը, որը կալանքի տակ է: Զարուհի Փոստանջյանի հիմնավորմամբ՝ դատաձգաբանական փորձաքննութան […]
13:02 03.06.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դժգոհ է կորոնավիրուսի հետ կապված Չինաստանի ձեռնարկած քայլերից, սակայն թաքցրել է դա: Այդ մասին հայտնել է ամերիկյան «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը՝ ուսումնասիրելով ԱՀԿ-ի ներքին փաստաթղթերը: Ինչպես բացահայտել են լրագրողները, ԱՀԿ -ի չինովնիկները հրապարակային ելույթներում ողջունել են Չինաստանի հետ փոխգործակցությունը, սակայն նոր դեպքերի մասին համապատասխան տեղեկությունները կազմակերպությանն ուշացումով են տրվել: ԱՀԿ-ի աշխատակիցները բողոքել են […]
12:44 03.06.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: Նախարարը ներկայացնում է ատեստատների և դասագրքերի հանձնման կարգը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:40 03.06.2020
Հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը ընթացքի մեջ է: Միջոցառմանը արդեն դիմել է 9248 տնտեսվարող սուբյեկտ և արդեն վճարվել է 1,7 մլրդ դրամի աջակցություն: Կրկնակի ծանուցում է ուղարկվել նրանց էլեկտրոնային հասցեներին, որոնք կարող են օգտվել այս ծրագրից, բայց դեռ դիմում չեն լրացնել: Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ այս պահին ծրագրից օգտվել կարող է 12227 շահառու: 5-րդ միջոցառման շահառումները, եթե համապատասխանում […]
12:23 03.06.2020
Չեռնոգորիան պաշտոնապես հայտարարել է երկրում համավարակի ավարտի մասին: Չեռնոգորիայի ազգային համակարգող կոմիտեն հայտարարել է, որ 28 օրվա ընթացքում երկրում COVID-19-ով վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել, իսկ հոսպիտալացվածներն ապաքինվել են: Այս մասին հայտնում է radiosvoboda.org-ը: Չնայած այն բանին, որ երկրի նախագահը մայիսի վերջին հայտարարել էր, որ Չեռնոգորիան դարձել է COVID-19-ը հաղթահարած եվրոպական առաջին երկիրը, սակայն խոստացել […]
12:20 03.06.2020
Հակաճգնաժամային 5-րդ միջոցառման շահառուները 14.964 տնտեսվարող սուբյեկտներ են, որից դիմումներ ներկայացրել է 13.956-ը: Միջոցառումը ավարտվել է մայիսի 10-ին, և այս միջոցառմամբ տրամադրված աջակցության ընդհանուր չափը 2.2 մլրդ դրամ է կազմում: Մանրամասները՝ տեսանյութում:
12:10 03.06.2020
Անկախ նրանից՝ ԱԺ-ն այսօր կսպառի՞ օրակարգը, թե՞ ոչ, վաղը նիստը չի կարող շարունակվել, հետևաբար այսօր նիստի ավարտից առաջ լինելու են քվեարկություններ. հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լիագումար նիստի մեկնարկին: Իսկ այն սկսվել է քվեարկություններով, որից հետո շարունակվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած բանկային երաշխավորության վերաբերյալ նախագծի քննարկումը: Մինչ այդ ընդունվել են երեկ քննարկված բոլոր […]