18:44 03.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի կողմից առերևույթ թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:
Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ պետական հարյուր տոկոս մասնակցությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, որը հիշյալ պաշտոնում պաշտոնավարել է 2001 թվականից մինչև 2019 թվականի ավարտը, կրելով պարտավորություն ընկերության կառավարումն իրականացնել ի շահ կազմակերպության, բարեխղճորեն և խելամտորեն ապահովել ընկերության շահութաբեր գործունեությունը, իսկ իր գործունեության կամ անգործության հետևանքով ընկերությանը վնաս պատճառվելու դեպքում կրել լրիվ գույքային պատասխանատվություն, իր պաշտոնավարման ժամանակահատվածում առերևույթ կատարել է չարաշահումներ:
Մասնավորապես՝ մարզական կենտրոնի տնօրենը, դիտավորությամբ, նյութական օգուտ ստանալու անձնական և խմբային շահերից ելնելով, 2007 թվականին հիմնադրել է «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությունը, որը պետական գրանցում է ստացել, իսկ 2015 թվականից հարյուր տոկոս բաժնեմասով պատկանել է նրա կնոջը:
Քննության տվյալներով՝ մարզական կենտրոնի տնօրենը «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությանը տնօրենի հետ 2007 թվականի մայիսին կնքել է վարձակալության պայմանագիր՝ 25 տարի ժամկետով, շուկայականից էապես ցածր գնով, համաձայն որի՝ նշված ՍՊ ընկերության տնօրինմանն է հանձնվել ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող 6580.8 քմ մակերեսով շենքը և 1.1807 հա մակերեսով հողամասը:
Պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո հիշյալ տարածքի վարձակալ ՍՊ ընկերությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում կատարել գույքի վերանորոգման ու բարելավման և հարակից տարածքների բարելավման աշխատանքներ, որի համար նախատեսված ներդրումները, ըստ պայմանագրի, պետք է կազմեին 162.200.000 ՀՀ դրամ:
Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ ՍՊԸ-ի հարյուր տոկոս բաժնեմասը մարզական կենտրոնի տնօրենի կնոջ կողմից 2015 թվականի սեպտեմբերին ձեռք բերվելուց երկու ամիս անց պայմանագրով նախատեսված ամսական վարձավճարները չեն վճարվել, ինչի հետևանքով 2019 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՓԲ ընկերության նկատմամբ առաջացել է 13.500.000 ՀՀ դրամի պարտավորություն:
ՓԲ ընկերության տնօրենը, կնոջը նյութական օգուտ տալու անձնական և խմբային շահերից ելնելով, դիտավորությամբ չի կատարել ծառայողական պարտականությունները, այն է՝ «Օլիմպական ապագա» ՍՊԸ-ի կողմից պայմանագրով ստանձնած վարձերը չվճարելու, ներդրումները չկատարելու պայմաններում միջոցներ չի ձեռնարկել դրանք գանձելու, կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու, այլ ընկերության հետ շուկայական գնով վարձակալության պայմանագիր կնքելու, իսկ «Օլիմպական ապագա» ՍՊ ընկերության կողմից սնանկ ճանաչվելու պայմաններում վերջինիս նկատմամբ պահանջ ներկայացնելու ու պարտատերերի ցուցակում ընդգրկվելու ուղղությամբ, որի հետևանքով իր կողմից ղեկավարվող ՓԲ ընկերության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 85.500.000 ՀՀ դրամ գույքային վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
Բացի դրանից՝ պարզվել է նաև, որ դեռևս 2008 թվականի մարտին և 2015 թվականի հուլիսին ՓԲ ընկերության տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրերով վերջինիս արգելվել է կատարել այլ վճարովի աշխատանք և անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Մինչդեռ վերջինս, զբաղեցնելով պետական հարյուր տոկոս մասնակցությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, սահմանված արգելքի պայմաններում, վստահված անձի միջոցով մասնակցել է 1996 թվականին հիմնադրված և պետական գրանցում ստացած, իսկ 2000 թվականի նոյեմբերից հարյուր տոկոս բաժնեմասով իրեն պատկանող «Արևելյան Օազիս» ՍՊ ընկերության կառավարմանը, որը «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող տարածքում զբաղվել է հյուրանոցային և սրճարանային գործունեությամբ՝ չվճարելով տարածքի օգտագործման համար վարձավճարներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:51 23.05.2025
Հանրապետության նախագահն ընդունել է ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրենինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահը շնորհակալություն է հայտնել վերջին հինգ տարիների ընթացքում սեյսմիկ հետազոտությունների ոլորտում հայ-չինական արդյունավետ համագործակցության և ներդրումների համար: Դոկտոր Կունը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար և նշել, որ առաջին անգամ լինելով Հայաստանում շատ […] ...
14:43 23.05.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է մեր երկրում Հնդկաստանի դեսպանինՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 23-ին խորհրդարանում ընդունել է Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ԱԺ փոխնախագահը կարեւորել է վերջին տարիների երկկողմ բարձրաստիճան այցերը, խորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը, արտաքին գերատեսչությունների եւ պաշտպանության նախարարությունների միջեւ երկխոսությունները: Այս համատեքստում Հայաստանում Հնդկաստանի ռազմական կցորդի նշանակումը Հակոբ Արշակյանը կարեւոր քայլ է որակել: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով […] ...
14:31 23.05.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի հեռացնի ԱմորիմինԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին չի հեռացնի պաշտոնից, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Մանչեսթեր Յունայթեդն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել էր Լոնդոնի «Տոտենհեմին», իսկ Պրեմիեր լիգայում վերջին տուրից առաջ 39 միավորով 16-րդն է: 40-ամյա Ամորիմը նոյեմբերից է գլխավորում «Մանչեսթեր Յունայթեդը»: ...
14:20 23.05.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՄայիսի 21-ին՝ ժամը 15.30-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի գործընկերների հետ իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Երևանի Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և Ավանի բաժին են տեղափոխել Կապանի բնակիչ 39-ամյա տղամարդու: Նա հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...
14:08 23.05.2025
Հրդեհ բեռնատար ավտոմեքենայումՄայիսի 23-ին, ժամը 08:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում բեռնատար ավտոմեքենայից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։14-ին, մարվել՝ 09։17-ին։ Այրվել է «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սրահը։ Վարորդը դեմքի և ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է […] ...
14:00 23.05.2025
Դեռևս հունվարին որոշել էի, որ այս տիտղոսը մերն է լինելու․ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչԼոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկողլուն մեկնաբանել է Եվրոպա լիգայում գրանցած հաղթանակը: «Դժվար է էմոցիաները բառերով արտահայտելը: Ես հպարտ եմ իմ խաղացողներով: Մի առիթով Ավստրալիայի վարչապետն ասաց, որ անսպասելի հաղթանակը հաղթանակ է իրական հավատացողների համար: Այս տղաներն անհավանական են, քանի որ ոչ մի րոպե չեն կասկածել իմ աշխատանքի վրա: Դեռևս հունվարին որոշել էի, որ այս […] ...