17:55 02.06.2020
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 2-ին եղել է զինված ուժերի զորամասերից մեկում, տեղում ծանոթացել ընթացող շինարարական աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը: ՀՀ ԶՈւ ԳՇ պետը շրջայց է կատարել զորամասում, հետևել միջոցառումների կատարման ընթացքին, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման և սպասարկման ամենօրյա աշխատանքներին, ծանոթացել է անձնակազմի կենցաղի և սննդի մատուցման պայմաններին: […]
17:48 02.06.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայրը, կորոնավիրուսն ախտորոշող թեստ է հանձնել: Քիչ առաջ պատգամավորը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ ստացել է թեստի պատասխանը: «Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ, լրագրողներ, Ինչպես գիտեք, երեկ հանձնել եմ նոր կորոնավիրուսի թեստ։ Քիչ առաջ ստացա […]
17:44 02.06.2020
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել սոցիալական ձեռներեցությանն ու նորարարությանն աջակցող խորհրդատվական խորհրդի հանդիպումը։ «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանամերձ համայնքներում կանաչ աճը զարկ տալու համար, ծրագիրն իրականացվում է CENN-ի կողմից համատեղ Green Lane-ի (Հայաստան) և KRDF-ի (Վրաստան) հետ։ Ծրագրի թիրախային համայնքները աշխարհագրական առումով գտնվում են Վրաստանի սահմանամերձ Նինոծմինդա, Գորի, Ախթեմա և Հայաստանի […]
17:38 02.06.2020
Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Չարենցավան համայնքում շարունակվում են անցյալ տարվանից մեկնարկած համայնքի բակային հատվածների ասֆալտապատման աշխատանքները: «Չարենցավանի համայնքապետարանի տեղեկատվական հարթակներից տեղեկանում ենք, որ օրերս ասֆալտապատվել են նաև 2-րդ թաղամասի 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 շենքերի բակերը, իսկ 2-րդ թաղամասի 10,11,12,13,14 շենքերի բակերն ամբողջությամբ ասֆալտապատվել էին […]
17:30 02.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել Երևանի Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։ Այս աշխատանքները զուգակցվում են մարզերում ու Երևանի այլ վարչական շրջաններում մշտադիտարկմամբ ու խախտում թույլ տված տնտեսվարողների գործունեության կասեցումներով։ ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողական աշխատանքներին զուգընթաց՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից անվտանգության նորմերի խախտումների որոշակի նվազում է արձանագրվում։ Նկատելի է միտումը, որ առևտրի […]
17:15 02.06.2020
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում խորհրդարանի շենքի մոտ են հավաքվել հարյուրավոր ցուցարարներ, որոնք իրենց համերաշխությունն են հայտնում Միացյալ Նահանգներում անցկացվող բողոքի ակցիաներին։ Սիդնեյում ևս բողոքը կապված է ԱՄՆ-ում ոստիկանների բիրտ գործողությունների հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետ։ Միջադեպը նաև առիթ է եղել, որ Սիդնեյում անցկացվող ցույցը ուղղվի Ավստրալիայի տեղաբնիկների իրավունքների պաշտպանությանը։ Նրանք «Սևամորթների կյանքը նույնպես թանկ է» […]
17:00 02.06.2020
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Մասիս Մայիլյանին շնորհավորական նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նամակում մասնավորապես ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ պետական գործչի Ձեր հարուստ փորձը և պրոֆեսիոնալիզմը մեծապես կնպաստեն Արցախի Հանրապետության հետագա զարգացմանը և միջազգային վարկի բարձրացմանը: Լիահույս […]
16:52 02.06.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020թ. մարտի 9-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու 57 դեպքով նշանակվել է 4.170.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, 2019թ. 4-րդ եռամսյակի բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու 14 դեպքով՝ 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
16:44 02.06.2020
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության գործընթացը կիրականացվի կորոնավիրուսի տարածումը կանխելու մեխանիզմների կիրառմամբ: Դիմակների կրումը պարտադիր կլինի, մուտքերի մոտ ընտրողները կանցնեն ջերմաչափում: Հերթերում կապահովվի 2 մետր հեռավորությունը: Ընտրատեղամասերում կլինեն ախտահանիչ նյութեր, սեղանները, գրիչները, դռները կախտահանվեն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն: «Իշխանություններն արդեն աշխատում են անվտանգության կանոնների և խորհրդատվությունների վրա, որոնք կտրվեն 2020-ի […]
16:33 02.06.2020
ՀՀ վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, «Ինստագրամի» իր միկրոբլոգում գրառում է արել, որտեղ մասնավորապես ասված է. «Շնորհակալ եմ ձեզ ձեր բոլոր բարեմաղթանքների համար։ Իմ, ծնողներիս և քույրերիս մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, այս պահին մենք որևէ ախտանշան չունենք, մենք մեզ լավ ենք զգում։ Այնքան ուրախ եմ, որ վերջին մի քանի օրերին դիմակ եմ կրել: Ես փաստորեն վիրուսակիր […]
16:30 02.06.2020
Հունիսի 15-ից Չեխիան հանում է զբոսաշրջիկների համր գործող կորոնավիրուսային սահմանափակումները Եվրամիության երկրների համար։ Այսուհետ չեխերը կկարողանան այցելել այլ երկրներ ու վերադարձին չհանձնել կորոնավիրուսի թեստեր։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարը։ Ադամ Վոյտեխը իր թվիթերյան գրառմամբ հայտնել է նաև բացառությունների մասին․ դրանք երկուսն են՝ Շվեդիա և Մեծ Բրիտանիա։ Նրանք պաշտոնյայի տեղադրած քարտեզում կարմիրով են ներկված, […]
16:25 02.06.2020
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը իր ելույթի ժամանակ ոչ թե քննարկվող նախագծին անդրադարձավ, այլ կոչով դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: «Դիմում եմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, խմբակցության քարտուղար Արման Աբովյանին և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին: Ուրեմն, եթե դուք խմբակցությունում ունեք պատգամավոր, պատգամավորներ, որոնք լուրջ խնդիրներ, հոգեբանական պրոբլեմներ ունեն, դաստիարակության իսպառ բացակայություն […]
16:20 02.06.2020
ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում տեղեկացրել է՝ ծավալուն փաստաթուղթ են մշակել ու ներկայացրել Եվրամիության գործընկերներին՝ իրականացնելու Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ծրագիր: Դրա համար նախատեսվել է հինգ միլիոն եվրո, սեպտեմբերից կմեկնարկեն աշխատանքները: Ծրագրի շրջանակում որոշվել է իրականացնել երեք առաջնահերթ ուղղություն՝ առնվազն մեկ խոշոր ափամերձ համայնքի կենցաղային կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների ստեղծում, […]
16:10 02.06.2020
Արմավիր-Գյումրին այլընտրանքային է Գյումրի-Երևան միջպետական ճանապարհին: Մի քիչ երկար է, բայց շահագործվում է, երբ ձմռանը Երևան-Գյումրի ճանապարհի Լանջիկ-Մարալիկ հատվածն անվտանգ չէ։ Այլընտրանքային ճանապարհով հիմնական երթևեկողները ծանրաքարշ բեռնատարներն են: Ամբողջ ճանապարհը 30 կմ է, բայց քարուքանդ ու խորը փոսերով անանցանելի հատվածը Բագրավան-Սարակապն է մոտ՝ 8 կմ: Հենց այսքանն էլ հիմնանորոգման ծրագրում է։ Ճանապարհաշինության տեխնոլոգիան, որը հիմա […]
16:07 02.06.2020
Տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները կրելու են շարունակական բնույթ և ընթանալու են ավելի խիստ կարգով: Բոլոր ստուգվողներին տրամադրվում են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Խախտումների վերաբերյալ արձանագրությունները ներկայացվում են պարետատուն: Ի գիտություն բոլորի՝ պարետի որոշումները ենթակա են պարտադիր կատարման, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
15:40 02.06.2020
Վրաստանի պետական անվտանգության ծառայության և ՆԳՆ աշխատակիցների կողմից իրականացված համատեղ որոնողական միջոցառումների արդյունքում Բաթումում ձերբակալվել են Թուրքիայի քաղաքացիներ: Ինչպես նշվում է Պետական անվտանգության ծառայությունում, ձերբակալվածների տների խուզարկության ընթացքում առգրավվել է չորս միավոր հրազեն, ձերբակալվել է Թուրքիայի 9 քաղաքացի, որոնք Վրաստանում գտնվել են ապօրինի կարգով: Հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ և 236-րդ հոդվածներով, ինչը […]
15:24 02.06.2020
Այսօր որոշ լրատվական կայքեր հրապարակել էին կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մահացած 132 անձանց տվյալները՝ անուն-ազգանուններն ու ծննդյան տարեթվերը։ Factor.am-ը հրապարակված տվյալների իսկության և նախարարության հետագա անելիքների վերաբերյալ պարզաբանում է խնդրել ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանից։ Նիկողոսյանը հաստատել է, որ տվյալները իրական են․ «Մենք պատրաստվում ենք դիմել իրավապահ մարմիններին, պարզելու համար, թե ով է այդ էջի […]
15:18 02.06.2020
«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովում։ Ըստ այդ փաթեթի առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել էր հենց այս քառօրյայի ընթացքում: Այնուհետև […]
15:10 02.06.2020
Իրանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ ս. թ. մայիսի 31-ին ավարտվել է ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ժամկետը, և ս.թ. հունիսի 1-ից ԻԻՀ սովորական անձնագրեր կրող քաղաքացիները ՀՀ մուտք գործելու համար ազատվում են ՀՀ մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից: «Միաժամանակ հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում […]
14:58 02.06.2020
Այսօր` հունիսի 2-ին, Քաջարանի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներում փաստաբանները հանդես են եկել մամլո ասուլիսով: Նրանք ներկայացրել են իրենց դժգոհությունը վարույթ իրականացնող մարմնի նկատմամբ, սակայն առաջնային են համարում այս պահին մեղադրյալ Բաբկեն Համբարձումյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերացումը և գրավի կիրառումը, քանի որ նրա անչափահաս երեխան ծանր հիվանդ է: Փաստաբաններն առաջարկել են 3 մլն […]
14:06 02.06.2020
Հունիսի 2-ի գիշերը Լեհաստանի խորհրդարանի վերին պալատը օրենք է ընդունել նախագահական ընտրությունների անցկացման մասին, որը հնարավորություն է տալիս քվեարկություն անցկացնել խառը ընտրակարգով: Դա նշանակում է, որ ընտրողները կարող են գնալ ընտրատեղամասեր կամ քվեարկել փոստով այն դեպքերում, եթե գտնվում են կարանտինում: Օրենսդրական փոփոխության օգտին քվեարկել է 94 սենատոր, դեմ եղել է միայն 1-ը: Այժմ փաստաթուղթը ուղարկվելու […]
13:58 02.06.2020
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել․ «Երեկ տեղեկություն ստացա, որ մտերիմներիցս մեկի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, ում հետ շփում էի ունեցել մի քանի օր առաջ։ Անմիջապես հանձնել եմ RT-PCR թեստ, որի արդյունքները ԲԱՑԱՍԱԿԱՆ են։ Սա ևս մեկ ապացույց է, որ սոցիալական հեռավորության […]
13:52 02.06.2020
Այսօր ևս SHANTNEWS-ի նկարահանող խումբը շարունակել է շրջայցը Երևանում: Թե ինչ խախտումներ է արձանագրել Տեսչական մարմինը, պատմում է մեր թղթակից Տիգրան Հովակիմյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
13:42 02.06.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Վրաստանը չի կարողանա բացել սահմանը կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Հայաստանի: Այս մասին հայտարարել էր Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում: Թեմային հետևել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
13:40 02.06.2020
Աշխարհի բնակչության ընդամենը 7 տոկոսն է, որ զբաղվում է բիզնեսով։ Այսպես Միքայել Մելքումյանը այսօր Ազգային ժողովում պատասխանեց ընդդիմախոսների այն պնդումներին, որ ավելի լավ կլիներ ավանդ դնողները իրենց գումարները բիզնեսում շրջանառեին։ Նա նշեց, որ Հայաստանում 1 միլիոն ավանդատու կա, ու հարցրեց՝ ուզում են, որ այդ բոլոր մարդիկ բիզնեսով զբաղվե՞ն։ Մելքումյանն ինքն էլ անուղղակի պատասխանեց, որ թեև […]
13:39 02.06.2020
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ քննարկմանը ներկայացրել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել ավանդների այն չափը, որի վերադարձը երաշխավորվում է: «5 տարին մեկ անգամ այս օրենքում պետք է փոփոխություններ նախատեսվեն: Նախագծով սահմանվում է՝ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային […]
13:20 02.06.2020
Երբ համադրում ենք նախորդ տարիների տվյալները, Սևանի ծաղկումը սկսել էր հունիսին: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը: Նա նշել է, որ պարբերաբար վերահսկում են, նմուշառում Սևանա լճի ջուրը՝ հասկանալու, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում, և կանխատեսելու՝ արդյոք լինելու է կանաչումը և ինչ ծավալով: «Մենք […]
13:10 02.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենի կողմից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, ապացույց կեղծելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հունվարի 8-ին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ և «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերությունների միջև կնքվել է բեռի […]
13:04 02.06.2020
«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է բարձրացնել գազի գինը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այլ բան է առաջարկում։ Տոկոսային պատկերը ներկայացնելուց հետո պատգամավոր Արման Բաբաջանյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ խնդիրը միայն տոկոսները չեն։ Նա հայտարարեց, որ Ռուսաստանը գազի գինը մշտապես կարգավորում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական շարժառիթներով։ Նա դա պայմանավորեց 2013-ին Հայաստանի կողմից ստորագրված ԵԱՏՄ համաձայնագրերի հետ։ […]
13:02 02.06.2020
«Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը» ներկայացրել է իր հետաքննության արդյունքներն այն մասին, թե ինչ բնակարաններ է ձեռք բերել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի որդին Նյու Յորքում: «2020 մայիսի վերջին ադրբեջանական մամուլում տեղեկություն էր հրապարակել առ այն, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի որդին՝ Էմին Մամեդյարովը, 2015թ. երկու բնակարան է ձեռք բերել Նյու Յորքում: Մեր առավել խոր ուսումնասիրությունները թույլ տվեցին […]