Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել իշխանազանցություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և խոշոր չափերով կաշառք ստանալու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+24.09 oC

Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել իշխանազանցություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և խոշոր չափերով կաշառք ստանալու համար

16:18 01.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ N զորամասի հրամանատարը, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական լիազորություններով, 2018թ. ապրիլից մինչև 2020թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կատարելով իշխանազանցություն, մեկ միասնական դիտավորությամբ, պաշտոնատար անձ հանդիսացող նույն զորամասի ֆինանսական ծառայության պետի և կոմունալ շահագործման ծառայության պետի հետ, «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի թիվ 5 տեղամասի պետի, «Արտյոմ Մուրադյան» ԱՁ-ի փաստացի սեփականատիրոջ, զորամասի տարածքում գործող խանութ-թեյարանի սեփականատիրոջ և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պահեստապետի օժանդակությամբ, շահադիտական նպատակով ապօրինի՝ պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող փոխադարձ ստուգման ակտերում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելով, զորամասի կարիքների համար 1կվ-ը միջինը 41 ՀՀ դրամով հատկացված էլեկտրաէներգիայի մի մասը 1կվ-ը 9 դրամի դիմաց, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, օտարել է «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի թիվ 5 տեղամասի պետին, ինչպես նաև «Արտյոմ Մուրադյան» ԱՁ-ի փաստացի սեփականատիրոջը, զորամասի տարածքում գործող խանութ-թեյարանի սեփականատիրոջը, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ՝ պետությանը պատճառելով 25.625.000 ՀՀ դրամի վնաս:

Բացի դրանից՝ զորամասի հրամանատարը 2019թ. սկզբներից մինչև 2020թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կատարելով իշխանազանցություն, մեկ միասնական դիտավորությամբ, պաշտոնատար անձ հանդիսացող նույն զորամասի ֆինանսական ծառայության պետի և հրամանատարի թիկունքի գծով տեղակալի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, շահադիտական նպատակով ապօրինի՝ պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող փոխադարձ ստուգման ակտերում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելով, զորամասի կարիքների համար հատկացված բնական գազի մի մասը 1 մ3-ը 23 ՀՀ դրամի դիմաց շուրջ 3.000.000 ՀՀ դրամով օտարել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի աշխատակիցներ Ա. և Ռ. Ջ.-ին, որը առաջացրել է նյութական ծանր հետևանքներ՝ պետությանը պատճառելով 16.304.347 ՀՀ դրամի վնաս:

Պարզվել է նաև, որ զորամասի հրամանատարը 2019թ փետրվար-մարտ ամիսների ընթացքում նույն զորամասի ֆինանսական ծառայության պետի միջոցով տեղեկանալով, որ նույն զորամասի ֆինանսական ծառայության ավագ հաշվապահը ցանկանում է, որ զորամասի ակումբի պետի պաշտոնին նշանակվի կինը, վերջինիս նշված պաշտոնին նշանակելու համար, ֆինանսական ծառայության պետի միջոցով, որպես կաշառք պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 485.860 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար, որից հետո զորամասի ֆինանսական ծառայության ավագ հաշվապահի կինը նշանակվել է զորամասի ակումբի պետ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 375-րդ հոդվածի 3-րդ մասով (2 դրվագ), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տոկաև. Ղազախստանը պատրաստվում է միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Չինաստանի հետ

16:10 17.06.2025

Տոկաև. Ղազախստանը պատրաստվում է միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Չինաստանի հետ

Ղազախստանի իշխանությունները պատրաստվում են Չինաստանի հետ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրել։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ելույթ ունենալով Աստանայում կայացած Կենտրոնական Ասիա-Չինաստան գագաթնաժողովում։ «Հաշվի առնելով ՉԺՀ-ի հարուստ հաջող փորձը միջուկային էներգիայի զարգացման գործում, մենք հետաքրքրված ենք այս ոլորտում կայուն համագործակցության զարգացմամբ։ Մենք կպատրաստվենք համաձայնագիրը ստորագրել շատ մոտ ապագայում», – ասել է […] ...

Իրաքի դեսպանության գործերի հավատարմատարի հետ քննարկվել են ոլորտային համագործակցության հարցեր

16:02 17.06.2025

Իրաքի դեսպանության գործերի հավատարմատարի հետ քննարկվել են ոլորտային համագործակցության հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատար Ալի Աբդ Ալ-Քարիմ Ուտավինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատարին՝ կարևորելով երկու պետությունների շարունակական և արդյունավետ փոխհամագործակցությունը ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել […] ...

Ուժեղ քամու հետևանքով Ապարանի տարածաշրջանում գրանցված դեպքերի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են

15:53 17.06.2025

Ուժեղ քամու հետևանքով Ապարանի տարածաշրջանում գրանցված դեպքերի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են

Հունիսի 16-ին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակել են Ապարանի տարածաշրջանում նախօրեին՝ հունիսի 15-ին, գրանցված ուժեղ քամու հետևանքների վերացման աշխատանքները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից: Վթարավերականգնողական և տեխնիկական աշխատանքներին մասնակցել է 205 փրկարարական ծառայող։ Աշխատանքներն իրականացվել են ինտենսիվ ռեժիմով՝ Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում։ Փրկարարները կատարել են շենք-շինությունների տանիքներից վտանգավոր կերպով կախված թիթեղների և […] ...

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է Հակակոռուպցիոն դատարանը

15:40 17.06.2025

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է Հակակոռուպցիոն դատարանը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացած օպերատիվ տեղեկություններն իրացվեցին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Հունիսի 13-ին ժամը 20.30-ին, Երևանի Մինաս Ավետիսյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվեց 2023 թվականից Սևանի բաժնի կողմից քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների խոշոր չափերով խարդախության, վստահված գույքը հափշտակելու, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով հետախուզվող, Սևանի բնակիչ […] ...

«Բարսելոնան» շրջագայության կմեկնի Ասիա

15:29 17.06.2025

«Բարսելոնան» շրջագայության կմեկնի Ասիա

«Բարսելոնան» մինչմրցաշրջանային հատվածում շրջագայություն կանցկացնի Ասիայում։ Կատալոնացիները կլինեն Ճապոնիայում և Հարավային Կորեայում և երեք ընկերական հանդիպում կանցկացնեն։ Կատալոնական թիմը հուլիսի 27-ին կհանդիպի «Վիսել Կոբեի» (Ճապոնիա), հուլիսի 31-ին` «Սեուլի» (Հվ. Կորեա), իսկ օգոստոսի 4-ին` «Տեգուի» (Հվ. Կորեա) հետ։ Ակումբը 2019թ-ից. հետո առաջին անգամ է շրջագայության մեկնելու Ասիա։ ...

Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա. Ալեն Սիմոնյան

15:19 17.06.2025

Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ նախապատրաստվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա: «Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են, մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք, և ՀՀ կառավարությունը գործուն քայլեր է անում դրա համար: Ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ հայտնի՝ վարչապետի նախատեսվող այցն […] ...

BACK_TO_TOP