18:00 20.10.2024
ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ռամեսվար Թելիին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Հակոբ Արշակյանն ընդգծել է պատմամշակութային խորը հենք ունեցող հայ- հնդկական բարեկամական հարաբերությունները եւ նշել, որ Հնդկաստանի հետ համապարփակ համագործակցությունն ամրագրված Կառավարության ծրագրի առաջնահերթություններում: ԱԺ փոխխոսնակը կարեւորել […]
16:48 20.10.2024
Միջազգային գործընկեր դոնոր կազմակերպությունների հետ խորհրդարանը կրկին հանդես է եկել ուշագրավ նախաձեռնությամբ։ Մեկնարկել է երկօրյա աշխատաժողով, որի օրակարգում են պետական բյուջեի նախագծի քննարկման գործընթացում քաղհասարակության ներգրավման եւ սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» 2-րդ ծրագիր, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Հանրային ֆինանսների կառավարման» ծրագիր եւ, իհարկե, ՀՀ […]
14:00 20.10.2024
ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Նգուեն Թի Թանի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Հայկական պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը վիետնամական կողմին ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ մասնավորապես անդրադառնալով նաև ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» […]
12:20 20.10.2024
Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստը: Անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, մասնավորապես տարբեր բիզնես ասոցիացիաների միությունների անդամավճարների հարկման մեխանիզմներին, փաստաբանական ծառայությունների և շրջանառության հարկով աշխատող մի շարք ոլորտների դրույքաչափեր վերանայմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հսանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ բարձրացված խնդիրները կհավաքագրվեն և հնարավորության շրջանակում […]
11:40 20.10.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր գյուղատնտեսության աշխատողի օրն է, և ես սրտանց շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին այս տոնի առթիվ: Գյուղատնտեսների անմնացորդ նվիրումն ու աշխատասիրությունը մեր ազգի պարենային անվտանգության և տնտեսական կայունության հիմնաքարերն են։ Ոլորտի առջև ծառացած որոշ մարտահրավերների պատճառով գյուղացու նվիրումը միշտ չէ, որ արդարացնում է սպասումները, […]
21:12 19.10.2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեցին Թուրքիայում և դրանից հետո դարձյալ հակիրճ հայտարարվեց, թե պայմանավորվել են շարունակել ջանքերը խաղաղության պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ: Ի՞նչ է սա նշանակում և ի՞նչ կտա Ստամբուլում կազմակերպված «3+3» ձևաճափով հանդիպումը Հայաստանին և Ադրբեջանին: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
18:53 19.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի պարգևատրման արարողությանը: Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցել են 3 տարիքային և առանձին գործող աթլետ մարզիկների խմբեր: 1-ին տարիքային խումբը 2007-2011 թթ. ծնված դպրոցականներն են, 2-րդ տարիքային խումբը՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2006-1984 թթ.), 3-րդ […]
18:46 19.10.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք կատարած այցի շրջանակներում, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել քաղաքում, ծանոթացել զբոսաշրջային ենթակառուցվածքների հիմնման ընթացքին, առկա իրավիճակին և հետագա հնարավոր լուծումներին, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող ՏՏԵԶ […]
17:15 19.10.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը հոկտեմբերի 14-15-ին աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն՝ մասնակցելու «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին (WTSA-24) և «Հինգերորդ գլոբալ ստանդարտների սիմպոզիում»-ին, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Նախարարի տեղակալին ուղեկցել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը: Մելիքսեթյանը՝ «Գլոբալ ստանդարտների սիմպոզիում»-ի (GSS-24)՝ «Բարձր մակարդակի սեգմենտ. […]
17:09 19.10.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ մասնակցել է Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի 2024-2029 թվականների ռազմավարության ներկայացմանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Միջոցառմանը ներկա են եղել նաև Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը, ինչպես նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության […]
16:30 19.10.2024
Ստամբուլում ընթանում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է գերմանական լրատվամիջոցների հրապարակումներից, հանդիպմանը կքննարկվեն ռուս-ուկրաինական հակամարտությունը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև միգրացիայի թեման: Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն նաև երկկողմ և տնտեսական հարցեր: Բանակցություններից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիս։
15:44 19.10.2024
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Իտալիայի Նեապոլ քաղաքում G7-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ ասել է, որ նախարարների հետ կքննարկի Կիևի՝ ռուսական տարածքին հեռահար զենքով հարվածելու թույլտվությունը։ «ԵՄ-ի շրջանակներում այս հարցում համաձայնություն չկա, որոշ երկրներ աջակցում են դրան, մյուսները՝ ոչ։ Նման որոշումներ երկրները (ԵՄ անդամներ-խմբ.) ընդունում են ինքնուրույն։ Վստահ եմ, որ այսօր այս մասին կխոսենք»,- […]
13:30 19.10.2024
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն ծրագրված այցով ժամանել է Կիև, հաղորդում է «Ֆրանս-պրեսս» գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանատանը: Նախօրեին Բարրոն ասել էր, որ այս շաբաթավերջին մեկնելու է Ուկրաինա։ Մինչ այս նա հայտարարել էր, որ Ուկրաինան «դժվար պահ է ապրում» և «դժվար է պահել առաջնագիծը»։ Սպասվում է, որ ֆրանսիացի քաղաքական գործիչը հանգստյան օրերին կմնա […]
11:25 19.10.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում, Ռիա Նովոստի-ին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա խոսքով՝ Փաշինյանի կողմից Կազանում միության 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք ԲՐԻԿՍ+ ձևաչափի միջոցառումներին մասնակցելու Պուտինի անձնական հրավերի ընդունումն ինքնին Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով սերտ շփումների արտացոլումն է։ […]
11:18 19.10.2024
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վիենտյանում է՝ ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ նիստին մասնակցելու համար: Պատվիրակության կազմում է նաեւ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Խամբհայ Դամլաթի հետ: Մեր երկրի Ազգային ժողովի նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս […]
10:18 19.10.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է նաեւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի հետ: Զրուցակիցների քննարկումների կենտրոնում են եղել երկու երկրների խորհրդարանների համագործակցության ու առկա կապերն ակտիվացնելու հարցերը: ՀՀ ԱԺ նախագահը բարեկամական խմբի պատգամավորներին է ներկայացրել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման մանրամասները: […]
21:04 18.10.2024
«3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ: Կողմերը գնահատել են Թուրքիայի հյուրընկալությունը»,-ասված […]
20:30 18.10.2024
Նախարար Մխիթար Հայրապետյանը Ռազմարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանի հետ հյուրընկալվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Հանձնաժողովի անդամները, շնորհավորելով Արամ Ջիվանյանին, ներկայացրել են հանձնաժողովի և ԲՏԱ նախարարության համատեղ կատարած աշխատանքներն օրենսդրական նախագծերի շուրջ: Հանդիպմանը քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: […]
20:20 18.10.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գաբոյանների ընտանիքն օգտվել է Կառավարության ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրերից: Ըստ այդմ՝ անասնագոմի կառուցման համար ներդրողը ստացել է 30 մլն դրամ վարկ՝ 0 % տոկոսադրույքով։ Ներդրողի կողմից իրականացված աշխատանքների շրջանակում մշակվում է շուրջ 160 հա վարելահող։ Կառավարության ծրագրով […]
19:43 18.10.2024
Երկկողմ ձեռքբերված պայմանավորվածությամբ Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
19:12 18.10.2024
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») նախարարական հանդիպման շրջանակներում ընդունել է հարթակին մասնակցող՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
17:50 18.10.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Ուկրաինային աջակցությունը և միջազգային օրակարգը, հայտնում է Սպիտակ տունը։ «Երկու երկրների ղեկավարները համակարգել են գործողությունները՝ աջակցելու Ուկրաինային, հակասեմիտիզմին և ատելության այլ ձևերին հակազդելու ջանքերը երկրի ներսում և արտերկրում, անդրադարձ է եղել նաև Մերձավոր Արևելքին և այլ գլոբալ խնդիրների», – ասվում է ԱՄՆ […]
17:20 18.10.2024
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։ Հանդիպմանը մտքեր […]
15:23 18.10.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպմանը: «Հարգելի՛ նախարար Ֆիդան, Հարգելի՛ նախարարներ և գործընկերներ, Կցանկանայի իմ երախագիտությունը հայտնել Թուրքիային և իմ գործընկեր Հաքան Ֆիդանին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման կազմակերպման համար։ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային խորհրդակցություններին և շփումներին։ Շարունակական և անկեղծ երկխոսությունը, մարդկանց միջև […]
14:08 18.10.2024
«Հեռանկարը» հյուրընկալել էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանին: Անդրադարձ է եղել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, Մերձավոր արևելյան կոնֆլիկտին, դրա զարգացման հնարավոր սցենարներին: Հյուրը նաև խոսել է Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման հավանականության մասին՝ մերձավորարևելյան կոնֆլիկտի համատեքստում: «Այս փուլում Ադրբեջանը նույնպես «սպասիր և տես» դիրքում է գտնվում, քանի որ այդ տուրնուլենտային գոտին անկանխատեսելի է: Ադրբեջանը […]
12:48 18.10.2024
Ստամբուլում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում են նաև Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։
12:24 18.10.2024
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը հոկտեմբերի 14-16-ը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի տարեկան համաժողովին: Քննարկման առանցքում են եղել թվային վերափոխումները, խորհրդարանների աշխատանքներում նորարարությունները՝ ներառյալ արհեստական բանականության օգտագործման հնարավորությունները խորհրդարանական գործունեության ընթացքում: Ներկայացվել է տարբեր խորհրդարանների փորձը խորհրդարանական հանձնաժողովների իրավասությունների հստակեցման, ինչպես նաեւ խորհրդարանական աշխատանքներում քաղաքացիների ներգրավման վերաբերյալ: Դավիթ Առաքելյանը […]
20:05 17.10.2024
Ինչպես տեղեկացրել էինք, հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ»,-նշված է հաղորդագրության մեջ:
19:16 17.10.2024
Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանում` հանդիպելով երկրի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Հանդիպման մեկնարկին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը կրկին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին տարեսկզբին Հայաստան կատարած այցի ժամանակ ցուցաբերված ջերմ ընդունելության համար` հավելելով, […]
16:26 17.10.2024
Իսրայելի զինվորականները երկրի դրոշը բարձրացրել են հարավային Լիբանանի սահմանամերձ Այտա էլ-Շաաբ գյուղի աշտարակի վրա՝ «գյուղը «Հեզբոլլահ»-ի ուժերից և ենթակառուցվածքներից մաքրելուց հետո», հաղորդում է իսրայելական հեռուստաալիքներից մեկը: Ըստ սոցցանցերում տարածված տեսանյութի՝ դրոշը տեղադրված է ջրային պոմպի աշտարակի վրա, որի շուրջ երևում են բազմաթիվ ավերված տներ ու շինություններ։