21:50 01.10.2024
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Էստոնիայի […]
21:30 01.10.2024
Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միանշանակ ընդունվեց: Միաժամանակ անցյալ շաբաթ Նյու Յորքում տեղի ունեցած հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հանդիպումներում դարձյալ նշվեց հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության մասին: Բայց որքանով են պայմանները նպաստում դրան: Այս ու այլ թեմաներ այս անգամ քննարկել ենք Ղարաբաղ Կոմիտեի հիմնադիր անդամ, «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանի […]
20:46 01.10.2024
Հոկտեմբերի 1-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության և համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները։ Այդ համատեքստում մասնավորապես ընդգծվել […]
20:42 01.10.2024
«Հըզբոլլահի» դեմ իսրայելական ուժերի ցամաքային գործողության հետևանքով կարող են հարվածի տակ հայտնվել նաև Լիբանանում ապրող հայերը: Հայաստանի դիվանագետների ու հայ համայնքի ղեկավարների միջև համագարծակցությունը միտված է նվազագույնի հասցնել այդ վտանգը: Լիբանանում հիմա Հայաստանի քաղաքացիներ շա՞տ կան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հայեր շատ կան և բոլորն էլ հաշվառված են դեսպանությունում: Վերջինս մշտապես կապի […]
18:55 01.10.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարճ ուղերձ է հղել իր համաքաղաքացիներին՝ նախազգուշացնելով երկրի համար գալիք «փորձության օրերի» մասին և կոչ անելով խաղաղ բնակչությանը խստորեն հետևել բանակի ցուցումներին ներքին ճակատում։ «Ես ձեզնից երկու բան եմ խնդրում. առաջինը խստորեն հետևել թիկունքի հրամանատարության հրահանգներին: Սա կյանքեր է փրկում: Եվ երկրորդը միասնական մնալն է: Փորձության առաջիկա օրերին մենք ամուր կկանգնենք […]
18:33 01.10.2024
Իսրայելի գործողությունները Լիբանանում ահաբեկչություն են, և միջազգային հանրությունը պետք է դադարեցնի դրանք: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Իսրայելն այս անգամ ցամաքով մտել է լիբանանյան տարածք, ցեղասպանություն է իրականացնում Գազայի հատվածում, իսկ հիմա ահաբեկչություններ է իրականացնում Լիբանանում։ Նա օգտագործում է բոլոր միջոցները՝ տարածաշրջանի երկրներին ներքաշելու իր ստեղծած ճգնաժամի մեջ։ ՄԱԿ-ը պետք է […]
18:14 01.10.2024
Վաշինգտոնի վարչակազմը տեղեկություններ է ստացել, որոնք վկայում են, որ Իրանը հրթիռային հարձակում է նախապատրաստում Իսրայելի վրա։ Այսպիսի հայտարարություն է արել Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան աշխատակցին։ Ինչպես ասվում է նյութում, «ԱՄՆ-ը տեղեկություններ ունի, որ Իրանը պատրաստվում է մոտ ապագայում բալիստիկ հրթիռային հարձակում իրականացնել Իսրայելի վրա»։ Աղբյուրը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն օգնություն է ցուցաբերում Իսրայելին […]
17:33 01.10.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ Գազայից և Լիբանանից հետո Իսրայելի հարձակումների հաջորդ թիրախը կարող են լինել «թուրքական հողերը»: «Ես բացահայտ ասում եմ՝ Պաղեստինից և Լիբանանից հետո մեր հայրենիքի հողերը կլինեն այն վայրը, որտեղ Իսրայելի վարչակազմը կշրջի իր հայացքը»,- ասել է Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն: Նրա խոսքով, մինչ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում […]
17:18 01.10.2024
ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Նարեկ Բաբայանը, խորհրդարանում ողջունելով ԻԻՀ Մեջլիսի խորհրդարանական պատվիրակությանը, նշել է. «Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը»: Շնորհավորելով Արա Շահվերդյանին ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ընտրվելու կապակցությամբ` Նարեկ Բաբայանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով […]
16:54 01.10.2024
Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նախ կայացել է նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Բացի ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներից, ընդլայնված կազմով նիստին մասնակցել են նաև Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը և Ուզբեկստանի Կառավարության ղեկավար Աբդուլա Արիպովը: Ընդլայնված կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես […]
16:40 01.10.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին: Նստաշրջանում ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը: «Մեծարգո՛ նախագահող, Եթե մտածենք նախորդող ամիսների մասին, շատերը կհամաձայնեն, որ քանի դեռ պատերազմներն Ուկրաինայում, Գազայում եւ այլուր շարունակվում են, չենք կարող ասել, որ բավարար աշխատանք ենք իրականացրել: Այսօր, […]
16:00 01.10.2024
Խորհրդարանը հոկտեմբերի 1-ին քննարկել է «Բռնի տեղահանված եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» հարցը: Հիմնական զեկուցող, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկել է հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 17՝ հաշվի առնելով ոլորտի աշխատանքային մեծ ծավալը: Նրա խոսքով պետք է հաշվի առնել նաեւ այն […]
15:55 01.10.2024
Նախագծով նախատեսվում է օրենքում լրացնել դրույթ, որի համաձայն յուրաքանչյուր հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար նախատեսվում է պարգեւատրման հավելյալ ֆոնդ, որի ձեւավորման պայմանները, հաշվարկման եւ հատկացվող գումարի առավելագույն չափի որոշման կարգը սահմանում է Կառավարությունը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովի նիստում առաջին […]
15:50 01.10.2024
Հայաստանը միջազգային հանրությանն առաջարկում է Ադրբեջանի գործընկերների հետ խոսել արդեն իսկ համաձայնեցված կետերով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Քաղաքական կամքի պարագայում ոչ մի խնդիր չկա պայմանագիրը հենց այսօր համաձայնեցված կետերով կնքելու առումով»,-ասաց Սիմոնյանը:ԱԺ նախագահը հիշեցրեց՝ Ադրբեջանի իր գործընկերն է իրեն ասել, […]
15:37 01.10.2024
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավում է, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել Արդարադատության նախարարի պաշտոնից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Ես շատ ցավում եմ, որ պարոն Մինասյանը հրաժարական է տվել, ես շատ դրական եմ վերաբերվում իրեն: Սակայն, այնուամենայնիվ, խմբակցությունը քաղաքական կարևորագույն մարմին է: Եվ խմբակցության կարծիքը նույնպես կարևոր […]
15:24 01.10.2024
Գործող օրենքում բացակայում են մի շարք դրույթներ, որոնք չեն համապատասխանում արդի պահանջներին: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը` հոկտեմբերի 1-ի ԱԺ հերթական նիստում ներկայացնելով «Բուսասանիտարիայի մասին» օրենքում եւ կից օրենքների փաթեթում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ նրա` նախագծով առաջարկվում է լրացնել հասկացությունների, արտադրող ֆիրմայի, արտադրական տարածքի հոդվածները: Տարանջատվել են […]
14:54 01.10.2024
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲԴԽ մամուլի քարտուղար Մերի Գևորգյանը։ «Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու: Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»,-գրել է նա:
14:37 01.10.2024
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է Ուկրաինային աջակցելու և նրան դաշինքին անդամակցելուն ավելի մոտեցնելու անհրաժեշտության մասին։ Ռյուտեն ընդգծել է, որ առանց անկախ ու ուժեղ Ուկրաինայի Եվրոպայում վստահելի անվտանգություն չի լինի։ «Մենք պետք է աշխատենք, որպեսզի մեր բնակչությունն ապահով ապրի, մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային և ավելի մոտեցնել նրան ՆԱՏՕ-ին: Եվրոպայում վստահելի անվտանգություն չի լինի […]
13:48 01.10.2024
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն այն համոզմանն է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դավոյանը նման դիրքորոշում հայտնեց լրագրողների հետ զրույցում՝խոսելով նախարարի պաշտոնից Գրիգոր Մինասյանի հրաժարականի մասին: «Արդարադատության նախարարի պաշտոնը շատ կարևոր պաշտոն է: Իմ կարծիքով՝ այնտեղ գտնվող մարդը պետք է քաղաքական թիմից լինի»,-ասաց ԴավոյանըԱնդրադառնալով […]
13:33 01.10.2024
Նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը ծագել է Ազգային անվտանգության ծառայությունից ՀՀ պետական պահպանության ծառայության առանձնացման հետեւանքով եւ կրում է առավելապես տեխնիկական բնույթ: Այս մասին ասել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը՝ հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու […]
13:27 01.10.2024
ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Լիբանանում տիրող իրավիճակին, բայց այնտեղ որևէ դեր չի խաղում և հուսով է, որ բռնությունները շուտով կվերջանան, դաշինքի կենտրոնակայանում պաշտոնի ստանձման արարողությունից առաջ ասել է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: «ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Լիբանանի հակամարտությանը, բայց ՆԱՏՕ-ն այնտեղ որևէ դեր չի խաղում, մենք միայն հուսով ենք, որ ռազմական գործողությունները շուտափույթ […]
12:31 01.10.2024
Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական ֆորումը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին և Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովին: Նախ տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրերի դիմավորման, այնուհետև համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ողջունել է Կառավարությունների ղեկավարներին, ֆորումի […]
12:27 01.10.2024
Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն դարձավ ՆԱՏՕ-ի 14-րդ գլխավոր քարտուղարը՝ փոխարինելով նորվեգացի Յենս Ստոլտենբերգին, ով այս պաշտոնը զբաղեցնում էր ռեկորդային 10 տարի։ Լիազորությունների փոխանցման արարողությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստում։ Հանձնելով իր լիազորությունները՝ Ստոլտենբերգն ընդգծել է, որ երբ 2014 թվականին միացել է դաշինքին, ՆԱՏՕ-ն «միայն փոքր աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային, սակայն […]
12:23 01.10.2024
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամներ Նարեկ Բաբայանը, Հռիփսիմե Հունանյանը խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-28-ն այցելել են Էստոնիայի մայրաքաղաք Տալլին: Սեպտեմբերի 25-ին այցի շրջանակում բարեկամական խումբը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Լաուրի Հուսսարի հետ: Քննարկվել են երկկողմ, ԵՄ-Հայատան օրակարգին, ինչպես նաեւ տարածաշրջանին վերաբերող հարցեր: Սեպտեմբերի 26-ին պատվիրակությունն Էստոնիայի խորհրդարանում հանդիպել […]
11:53 01.10.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովին, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին և Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին:
11:44 01.10.2024
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Սանոսյանը ողջունել է Սեյեդ Մոհամմադ Աթաբաքին և շնորհավորել պաշտոնում նշանակման կապակցությամբ։ Նախարարը վստահություն է հայտնել շարունակել առկա համագործակցությունը ՏԿԵ նախարարությանն առնչվող ոլորտներով։ ԻԻՀ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։ Հանդիպման […]
11:09 01.10.2024
Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ «Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ: […]
22:08 30.09.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել է․ «Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը: Այս պատմական համագործակցությունը խորհրդանշում է մեր երկու հնագույն քաղաքների միջև դարավոր կապերի նոր փուլը։ Համաձայնագիրը նպատակ ունի համագործակցության նոր հարթակ ստեղծել քաղաքային կառավարման ոլորտներում՝ վերածելով մեր քաղաքների միջև եղած բարեկամական կապերը»։ […]
21:55 30.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում մասնակցել եմ եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր Աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը։ Կեցցե՛ հայ-եզդիական միաբանությունն ու բարեկամությունը»։
21:35 30.09.2024
Ֆրանսիայում ֆուտբոլային խաղի ժամանակ թուրք երկրպագուները հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա: Կան տուժածներ ու վիրավորներ: Ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Միջադեպը տեղի է ունեցել ֆրանսիական Վալանս քաղաքում, ուր ընկերական խաղ էր՝ տեղի հայկական «Հոմենթ Մեն» թիմի և թուրքական համայնքի «Թյուրքվես» ակումբի միջև: Առաջին խաղակեսի ավարտին հայակական թիմը 2:0 […]